Լրահոս
Միջազգային
20:52
23.02.22
184

Ուկրաինայի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը խախտելու մասին գնահատականները հեռու են իրականությունից․ ՌԴ ԱԳՆ

Img default alt hy

ՌԴ ԱԳ նախարարությունն արձագանքել է Ուկրաինայի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը խախտելու մասին գնահատակականներին՝ դրանք համարելով իրականությունից կտրված։ 

«Կարծում ենք, որ Ուկրաինայի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը խախտելու մասին այսօր հնչած գնահատականները շատ հեռու են իրականությունից»,- նշված է գերատեսչության տարածած հաղորդագրությունում։

ՌԴ ԱԳՆ-ն նշել է նաև, որ ուկրաինական ճգնաժամի ամբողջ ընթացքում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը Ուկրաինային կոնկրետ քայլեր անելու պահանջ պետք է ներկայացներ։

«ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը այս տարիներին Կիևից պետք է պահանջեր կատարել Մինսկի պայմանավորվածությունները՝ առաջին հերթին ծավալելով երկխոսություն Դոնեցկի ու Լուգանսկի հետ, ինչը հստակ ամրագրված է Միջոցառումների փաթեթում և 2202 բանաձևում»,- նշել է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը։