Լրահոս
Հասարակական
20:06
23.02.22
551

Դատավոր Բախշիյանի փաստաբանը լսել է Գագիկ Ջհանգիրյանի խոսակցությունը և հրապարակել այն

Img default alt hy

«Դատավոր Բորիս Բախշիյանի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու համաձայնություն տալու վերաբերյալ ԲԴԽ նիստի ընթացքում Գագիկ Ջհանգիրյանը ԲԴԽ անդամներից մեկին ասել է՝ «11-ին դնենք, հրապարակենք»։

Խոսակցությունը ցույց է տալիս, որ Բորիս Բախշիյանի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու համաձայնություն տալու հարցի քննարկումը չավարտած, խորհրդակցական սենյակ չհեռացած, ԲԴԽ նախագահը արդեն իսկ վստահ է եղել ԲԴԽ անդամների կողմից «կողմ» քվեարկելու հարցի շուրջ, քանի որ երկրորդ միջնորդության քննարկումը կարող է սկսել միայն առաջին միջնորդությանը դրական լուծում տալու դեպքում»- գրել է փաստաբան Արսեն Սարդարյանը։

«Դատավոր Բորիս Բախշիյանի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու համաձայնություն տալու վերաբերյալ ԲԴԽ նիստի ձայնագրությունը լսելիս նկատեցի, որ 31.01.2022թ. ԲԴԽ նիստին ժամը 22: 16 րոպեին դատախազի հերթական ելույթի ժամանակ պատահական ձայնագրվել է նաև ԲԴԽ նախագահի՝ ցածր տոնով, հավանաբար, իր կողքը նստած ԲԴԽ անդամ, դատավոր Մեսրոպ Մակյանի հետ ունեցած խոսակցությունը, որի ժամանակ ԲԴԽ նախագահն ասում է. «(…)11-ին դնենք, հրապարակենք, սկսենք(…)»։

Ոչ իրավաբան գործընկերներս կմտածեն, թե կազմակերպչական հարցեր են, ի՞նչ իմաստ ունի ուշադրություն հրավիրել դրա վրա:

Սակայն, իրականում այս խոսակցությունը ցույց է տալիս, որ Բորիս Բախշիյանի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու համաձայնություն տալու հարցի քննարկումը չավարտած, խորհրդակցական սենյակ չհեռացած, ԲԴԽ նախագահը արդեն իսկ վստահ է եղել ԲԴԽ անդամների կողմից «կողմ» քվեարկելու հարցի շուրջ, քանի որ երկրորդ միջնորդության քննարկումը կարող է սկսվել միայն առաջին միջնորդությանը դրական լուծում տալու դեպքում:

Սա նշանակում է, որ փաստացի, վերոգրյալ միջնորդության քննարկումը կրել է ձևական բնույթ, և ԲԴԽ-ն միջնորդության քննության փուլում արդեն իսկ որոշումը կայացրած է եղել…»,- գրել է Արսեն Սարդարյանը։