Լրահոս
Հասարակական
21:59
23.02.22
260

Դատարանը կալանավորել է Աբովյանում ընտանիքի 5 անդամների ողբերգական ավտովթարի մեջ կասկածվողին

Img default alt hy

Այսօր՝ փետրվարի 23-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնի պետ Գառնիկ Մաթևոսյանի որոշմամբ՝ ստեղծված քննչական խմբի ղեկավար, հատապես կարևոր գործերով ավագ քննիչ  Գրիգոր Դալաքյանը միջնորդություն է ներկայացրել Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Չարենցավանի նստավայր, որպեսզի դատարանը որպես խափանման միջոց երկամսյա կալանքի որոշում կայացնի Կոտայքի մարզի բնակիչ, 29-ամյա Ռազմիկ Դավթյանի նկատմամբ, որը մեղադրվում է ոչ սթափ վիճակում BMW X5-ով Կոտայքի մարզում ընտանիքի  5 անդամների մահվան ելքով ավտովթարի մեջ: 

Դատավոր Արմեն Վարոսյանը բավարարել է քննչական մարմնի միջնորդությունը։

Դավթյանը դատարանից տեղափոխվել է ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկ: 

Գագիկ Շամշյանի տեղեկություններով՝ դատարանը ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետ Արթուր Զոհրաբյանի կարգադրությամբ վերցվել է ուժեղացված հսկողության տակ, քանի որ  կային տեղեկություններ որ հնարավոր է, մահացածների հարազատները գային դատարան: