Լրահոս

2022-03-08
  • Img default alt hy
    Հասարակական
    Երբ քո պետությունը ներկայացնող ոհմակը զբաղված է այլոց ազգային շահերը պաշտպանելով. Աշոտյան
    ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը տելեգրամյան իր ալիքում գրում է․ «Արտաքին քաղաքականության մեջ տոտալ քաոս է։ Մեր շահերը բոլոր մայրաքաղաքներում մատնված են ինքնահոսի։ Այս իշխանությունների կողմից ոչ մի ազգային շահ չի պաշտպանվում։ Այսպես, վերջերս Եվրոպական խորհրդարանը ամրագրել էր, որ Արցախի ժողիվրդի ինքնորոշման իրավունքը պետք է լինի Արցախի խնդրի լուծման սկզբունքներից մեկը։ Այս հաջողության համար ծանր աշխատանք էինք կատարել Դավիթ Շահնացարյանը եւ Հանրապդտականը, ինչպես նաեւ Նաիրա Զոհրաբյանն ու «Հայ Դատի» եվրոպական գրասենյակը։ Պետության կողմից ոչ ԱԺ-ի, ոչ դեսպանատան մակարդակով այս հարցով չեն զբաղվել։ Ավելին, Բրյուսելում Ադրբեջանի դեսպանատունը կատաղի պայքար էր մղում մեր դեմ, հղում անելով նաեւ Նիկոլ Փաշինյանի ստորագրած որոշ փաստաղթերի վրա։ Ահա ապացույցները։ Իմ ձեռքի տակ են հայտնվել Եվրոպական Միությունում Ադրբեջանի դեսպան Վագիֆ Սադիկովի երկու նամակները, որոնք հրապարակվում են առաջին անգամ, եւ որոնց նպատակն էր ճնշում գործադրել եվրադեպուտատների վրա եւ մոլորեցնել նրանց։ Դժվար է պաշտպանել Հայաստանի ազգային շահը, երբ քո պետությունը ներկայացնող ոհմակը զբաղված է այլոց ազգային շահերը պաշտպանելով»։
    19:33
    08.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    ԱՄՆ-ում բենզինի գինը պատմական առավելագույնին է հասել
    ԱՄՆ–ում բենզինի մանրածախ գինն այսօր հասել է իր պատմական առավելագույն արժեքին` մեկ գալոնի դիմաց գերազանցելով 4,17 դոլարը։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Ամերիկյան ավտոմոբիլային ասոցիացիային։ Ասոցիացիայի կայքում ասվում է, որ երկրում սովորական ոչ էթիլացված բենզինի միջին գինն այսօր հասել է մեկ գալոնի (3,785 լիտր) դիմաց 4,173 դոլարի, ինչը դիտարկումների ողջ ընթացքում ամենաբարձր ցուցանիշն է։ Ակնկալվում է, որ Ամերիկայի վարչակազմն այսօր կհայտարարի ռուսական նավթի և նավթամթերքի ներմուծման արգելքի մասին։
    19:26
    08.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Տաթևիկ Ռևազյանը հրապարակել է փոքրիկ որդու լուսանկարը և շնորհավորել Մարտի 8-ի կապակցությամբ
    ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը Facebook-ի իր էջում հրապարակել է փոքրիկ որդու լուսանկարը և նրա անունից շնորհավորել Մարտի 8–ի կապակցությամբ։ «Մեր փոքրիկը բոլոր փոքրիկ աղջիկներին շնորհավորում է Կանանց միջազգային օրվա կապակցությամբ»,–գրել է Ռևազյանը։
    19:14
    08.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Առանձնահատկությունը կայանում է նրանում, որ կարող են ծնել. Հովիկ Աղազարյանի մաղթանքը
    «Oragir.news»-ը ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանից հետաքրքրվել է, թե ինչ բարեմաղթանք ունի կանանց ու աղջիկներին՝ Մարտի 8-ի կապակցությամբ։ «Բոլոր աղջիկներին, կանանց, մայրերին, քույրերին և հայուհիներին՝ բոլոր տարիքների, ես ի նկատի ունեմ մայրիկներին, ես ի նկատի ունեմ սիրած աղջիկներին, ես ի նկատի ունեմ բոլոր հայուհիներին, որ նրանց աչքերը միշտ լինեն ջինջ, և եթե հանկարծ նրանց աչքերը թախծոտ արցունքով լցվեն՝ լինեն միայն երջանկության ու ուրախության արցունքներ։ Ի նկատի ունեմ, եթե արցունք լինի ՝ միայն ուրախության լինի։ Մաղթում եմ բնականաբար առողջություն, երջանկություն՝ ամեն մեկին իր կարգավիճակում, մայրիկին՝ մայրիկի կարգավիճակում, քույրիկին ՝ քույրիկի կարգավիճակում, սիրած աղջկան՝ սիրած աղջկա կարգավիճակում, որովհետև գեղեցիկ սեռի ներկայացուցիչների առանձնահատկությունը կայանում է նրանում, որ կարող են ծնել։ Եվ ասեմ՝ նույն մարդը կարող է լինել և՛ քույրիկ, և՛ մայրիկ , և ամեն մեկը ՝ մի առանձին որակ է։ Հետևաբար հենց նրանց մեջ է դա և նրանք մեր երջանկությունն ու ամբողջականությունն են ապահովում»։
    19:06
    08.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Եվրամիությունը դատապարտում է Ռուսաստանի ոչ բարեկամ երկրների ցանկի հրապարակումը
    Եվրամիությունը դատապարտում է Ռուսաստանի կողմից «ոչ բարեկամ երկրների ցանկը» հրապարակելու փաստը, «Ռիա Նովոստի»-ի հետ զրույցում հայտարարել է ԵՄ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Պետեր Ստանոն։ «Եվրոպական միությունը դատապարտում է Ռուսաստանի կառավարության կողմից մարտի 7-ին արված հրապարակումը՝ «Ռուսաստանի նկատմամբ ոչ բարեկամական գործողություններ իրականացնող օտարեկրյա պետությունների և տարածքների մասին»,- մասնավորապես, ասել է Ստանոն։ «Ռիա Նովոստի»-ի տվյալներով՝ ԵՄ-ում այժմ ուսումնասիրում են Ռուսաստանի ոչ բարեկամ երկրների ցանկում նաև ԵՄ անդամ պետություններին ներառելու որոշման հետևանքները։ Հիշեցնենք՝ մարտի 7-ին ՌԴ կառավարությունը հաստատել է Ռուսաստանի նկատմամբ ոչ բարեկամական գործողություններ իրականացնող երկրների ցանկը, ապա հրապարակել է այն։
    18:56
    08.03.22
    Ավելին
  • Միջազգային
    Shell նավթագազային խոշորագույն ընկերությունը հրաժարվում է ռուսական գազից և նավթից
    Աշխարհի խոշորագույն Shell նավթագազային ընկերությունը հայտարարել է ռուսական նավթի և գազի գնումներն աստիճանաբար դադարեցնելու, կարճաժամկետ կապիտալի շուկաներում անմշակ նավթի հետ կապված գործարքների անհապաղ դադարեցման մասին՝ ի պատասխան այդ երկրի հետ գործարքներ անելու վերաբերյալ միջազգային հանրության հանդիմանանքին, հայտնում է Bloomberg-ը։ «Մենք գիտակցում ենք, որ ռուսական անմշակ նավթի գնման մասին մեր նախորդ շաբաթվա որոշումը սխալմունք էր», - ասված է ընկերության հայտարարությունում։ Ընկերությունը նշել է, որ հրաժարվելու է ռուսական գազից և նավթից հնարավորինս արագ, սակայն դա կարող է շաբաթներ տևել և հանգեցնել իր որոշ նավթաարդյունահանող գործարաններում վառելիքի արտադրության նվազման։ Որպես առաջին անհապաղ քայլ Shell-ը կդադարեցնի ռուսական նավթի սպոտային գնումները։ «Ընկերությունը նաև կփակի իր բենզալցակայաններն ու ավիացիոն վառելիքի և յուղանյութերի արտադրությունը Ռուսաստանում», - ասված է ընկերության թվիթերյան էջում։
    18:44
    08.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Քրիստիննե Գրիգորյանը Վանաձորում հանդիպել է Արցախից տեղահանված կանանց
    Այսօր Վանաձորում հանդիպել եմ Արցախից տեղահանված կանանց։ Միմյանց շնորհավորել ենք մարտի 8-ի առթիվ, ապա անկաշկանդ զրույց ունեցել։ Եթե կարճ ամփոփեմ խնդիրները, ապա դրանք հիմնականում վերաբերում են աշխատանքի հնարավորությունների բացակայությանը, թիրախավորված սոցիալական աջակցության ծրագրերի բացակայությանը կամ դրանց մեխանիկական իրականացմանը։ Ներկայացված խնդիրներն, իհարկե, շատ էին, դրանք պատրաստվում եմ ուղղել իրավասու պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին, որոշ հարցերի վերաբերյալ առաջարկությունների հետ մեկտեղ։ Միևնույն ժամանակ պայմանավորվել ենք, որ կօգտագործենք ՄԱԿ և զարգացման այլ գործընկերների կողմից Լոռու մարզում կանանց աջակցության ու հզորացման ծրագրերի հնարավորությունները՝ դժվարին իրավիճակում հայտնված կանանց աջակցելու հարցում։
    18:21
    08.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ադրբեջանական զինված ուժերի վերահսկողության տակ գտնվող գազատարն է վնասված․ ՄԻՊ
    Հայաստանի Հանրապետությունից Արցախ եկող հիմնական գազատարի վնասման հետևանքով Արցախի ամբողջ տարածքը զրկված է գազամատակարարումից։ Արցախի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից կատարված ուսումնասիրությունների և իրավապահ մարմինների հետ քննարկումների արդյունքում պարզվել է, որ գազատարը վնասված է այն հատվածում, որը գտնվում է ադրբեջանական զինված ուժերի վերահսկողության տակ։ «Արցախգազ» ՓԲ ընկերության մասնագետները և իրավապահ մարմինները չեն կարողանում հստակ նշել՝ արդյո՞ք վթարը տեղի է ունեցել տեխնիկական պատճառներով, թե ադրբեջանական կողմի գործողությունների արդյունքում, պատճառն այն է, որ ադրբեջանական կողմը խոչընդոտում է և՛ Արցախի իրավապահների, և՛ գազամատակարարող ընկերության մասնագետների հասանելիությունը վթարի վայր։ Այս պահին վերականգնման աշխատանքները ևս չեն իրականացվում ադրեբեջանական կողմից հարուցվող խոչընդոտների պատճառով։ Վթարի և գազամատակարարման խնդրի մասին տեղեկացված են Արցախում ռուսական խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչները և նրանց կողմից վարվում են բանակցություններ վերականգնման աշխատանքներ սկսելու ուղղությամբ։ Գազամատակարարման վերականգնմանը խոչընդոտելը ադրբեջանական կողմի՝ Արցախում հումանիտար բնագավառում խնդիրներ հարուցելու և բնականոն կյանքը խաթարելու դիտավորության ապացույցն է։
    18:16
    08.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Արցախում գազատարը կարող է ականապատված լինել․ Աբրահամյան
    Գիշերվանից Արցախում գազ չկա։ Առավոտյան «Արցախգազ»-ից տեղեկացրել էին, որ ՀՀ-ից Արցախ եկող գազատարը վթարվել է։ Պաշտոնապես տեղեկացվել է գազատարի վթարի մասին, սակայն հաշվի առնելով վերջին օրերի ադրբեջանական սադրանքները, Արցախում ավելի շատ շրջանառվում է Ադրբեջանի միջամտության մասին, պարզ ասած, պայթեցման մասին։ Արցախի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության փոխանցմամբ, Ադրբեջանը խոչընդոտում է գազատարի վերականգնողական աշխատանքներին։ Ավելին, լուրեր են շրջանառվում, որ գազատարը տարբեր հատվածներում կարող է ականապատված լինել, ինչն ավելի է բարդացնելու հետագա աշխատանքները։ Այն, որ Ադրբեջանը խոչընդոտում է քաղաքացիական բնակչության սպասարկմանն ուղղված գազամատակարարման բնականոն ընթացքն արդեն իսկ ցույց է տալիս նրա՝ գազատարի վթարի մասով ունեցած շահագրգռությունը և էներգետիկ ճգնաժամ առաջացնելու հեռահար նպատակները։ Ասել, որ անսպասելի բան է տեղի ունեցել՝ միանշանակ ոչ։ Բարդություններ անընդհատ լինելու է, փակուղուց դուրս գալու հնարավորություն, շրջանցելու ելքեր միշտ էլ գտնվելու է։ Դրա համար ամուր նյարդեր, կամք և կոմպետենտ մարդիկ են պետք։
    18:10
    08.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Ջերմուկում ձյուն է գալիս. Հայաստանում փակ ճանապարհներ կան
    ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Ըստ հաղորդագրության` փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար: Իսկ ահա Վայոց Ձորի մարզի Ջերմուկ քաղաքում ձյուն է գալիս: Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Գերատեսչությունը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
    18:06
    08.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Ռուսաստանի և Թուրքիայի պաշտպանության նախարարները քննարկել են Ուկրաինայում տիրող իրավիճակը
    Ռուսաստանի և Թուրքիայի պաշտպանության նախարարները քննարկել են Ուկրաինայում տիրող իրավիճակը
    17:57
    08.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Դավիթ Տոնոյանի և մյուսների գործով պաշտպանները դատավորին ինքնաբացարկի միջնորդություն են ներկայացրել
    Դավիթ Տոնոյանի և մյուսների գործով պաշտպանները դատավորին ինքնաբացարկի միջնորդություն են ներկայացրել
    17:49
    08.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Ցորենի համաշխարհային գները թարմացրել են 2008թ․ ռեկորդային ցուցանիշները․ Bloomberg
    Ցորենի համաշխարհային գները թարմացրել են 2008թ․ ռեկորդային ցուցանիշները․ Bloomberg
    17:45
    08.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Shell ընկերությունը հրաժարվում է ռուսական նավթի և գազի գնումներից
    Shell ընկերությունը հրաժարվում է ռուսական նավթի և գազի գնումներից
    17:33
    08.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Փետրվարի վերջից սկսած՝ Ուկրաինան 2 միլիոն մարդ է լքել․ ՄԱԿ
    Փետրվարի վերջից սկսած՝ Ուկրաինան 2 միլիոն մարդ է լքել․ ՄԱԿ
    17:28
    08.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    ԵՄ-ն պատժամիջոցների նոր փաթեթ է պատրաստում Ռուսաստանի և Բելառուսի դեմ
    ԵՄ-ն պատժամիջոցների նոր փաթեթ է պատրաստում Ռուսաստանի և Բելառուսի դեմ
    17:26
    08.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Տեսագագաթնաժողով՝ Չինաստանի, Ֆրանսիայի և Գերմանիայի ղեկավարների մասնակցությամբ․ թեման՝ Ուկրաինան է
    Տեսագագաթնաժողով՝ Չինաստանի, Ֆրանսիայի և Գերմանիայի ղեկավարների մասնակցությամբ․ թեման՝ Ուկրաինան է
    17:10
    08.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    Ադրբեջանական կողմը խոչընդոտում է Արցախում գազատարի վերանորոգման աշխատանքներ սկսելուն
    Ադրբեջանական կողմը խոչընդոտում է Արցախում գազատարի վերանորոգման աշխատանքներ սկսելուն
    16:54
    08.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Կիևը լռության ռեժիմ է հայտարարել Սումա-Պոլտավա մարդասիրական միջանցքի երթուղում
    Կիևը լռության ռեժիմ է հայտարարել Սումա-Պոլտավա մարդասիրական միջանցքի երթուղում
    16:49
    08.03.22
    Ավելին