Լրահոս
Հայաստան
18:06
08.03.22
178

Ջերմուկում ձյուն է գալիս. Հայաստանում փակ ճանապարհներ կան

Img default alt hy

ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ, տեղեկացնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։

Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար: Իսկ ահա Վայոց Ձորի մարզի Ջերմուկ քաղաքում ձյուն է գալիս:

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: