Լրահոս
Արցախ
16:54
08.03.22
133

Ադրբեջանական կողմը խոչընդոտում է Արցախում գազատարի վերանորոգման աշխատանքներ սկսելուն

Img default alt hy

Ադրբեջանական կողմը խոչընդոտում է Արցախում գազատարի վերանորոգման աշխատանքներ սկսելուն:  

«Ռուսական խաղաղապահ առաքելության միջնորդությամբ բանակցություններ են ընթանում վաղը աշխատանքները սկսելու համար:  Հետագա ընթացքի մասին պարբերաբար կտեղեկացնենք»,-հայտնում են Արցախի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից:  

Հիշեցնենք՝ մարտի ութի գիշերը` ժամը 01:00-ի սահմաններում, տեղի է ունեցել վթար, ինչի պատճառով Արցախի Հանրապետության տարածքում խափանվել է գազամատակարարումը։