Լրահոս
Միջազգային
16:49
08.03.22
266

Կիևը լռության ռեժիմ է հայտարարել Սումա-Պոլտավա մարդասիրական միջանցքի երթուղում

Img default alt hy

Ուկրաինան լռության ռեժիմ է հայտարարել Սումա-Պոլտավա մարդասիրական միջանցքի երթուղում: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ուկրաինայի փոխվարչապետ Իրինա Վերեշչուկը:

«Պայմանավորվածություն ունենք Կիևի ժամանակով ժամը 9:00-ին լռության ռեժիմի մեկնարկի մասին: Մենք հայտարարում ենք լռության ռեժիմ», - ասել է Վերեշչուկը:

Ավելի, վաղ, Ուկրաինայում մարդասիրական արձագանքման միջգերատեսչական համակարգման շտաբը հայտարարել է, որ մարտի 8-ին` Մոսկվայի ժամանակով ժամը 10:00-ից սկսած  լռության ռեժիմ են հայտարարել` Կիևից, Խարկովից, Չերնիգովից, Սումից, Մարիուպոլից խաղաղ բնակիչներին դուրս բերելու համար:

Մարդասիրական միջանցքների բացման մասին Մոսկվայի և Կիևի ներկայացուցիչները պայմանավորվել են Բելառուսում կայացած բանակցություններում: