Լրահոս
Միջազգային
19:26
08.03.22
446

ԱՄՆ-ում բենզինի գինը պատմական առավելագույնին է հասել

Img default alt hy

ԱՄՆ-ում բենզինի մանրածախ գինն այսօր հասել է իր պատմական առավելագույն արժեքին` մեկ գալոնի դիմաց գերազանցելով 4,17 դոլարը։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Ամերիկյան ավտոմոբիլային ասոցիացիային։

Ասոցիացիայի կայքում ասվում է, որ երկրում սովորական ոչ էթիլացված բենզինի միջին գինն այսօր հասել է մեկ գալոնի (3,785 լիտր) դիմաց 4,173 դոլարի, ինչը դիտարկումների ողջ ընթացքում ամենաբարձր ցուցանիշն է։

Ակնկալվում է, որ Ամերիկայի վարչակազմն այսօր կհայտարարի ռուսական նավթի և նավթամթերքի ներմուծման արգելքի մասին։