Լրահոս
Միջազգային
17:45
08.03.22
204

Ցորենի համաշխարհային գները թարմացրել են 2008թ․ ռեկորդային ցուցանիշները․ Bloomberg

Img default alt hy

Ցորենի համաշխարհային գները ռեկորդային բարձր մակարդակի վրա են այն բանից հետո, երբ գերազանցել էին 2008թ․ համաշխարհային պարենային ճգնաժամի ժամանակ դիտարկվող մակարդակը:

Սննդամթերքի համաշխարհային գները նույնպես ռեկորդներ են սահմանում։ Այդ մասին գրում է Bloomberg-ը։  

Աշխարհը հացահատիկի առաջարկի հսկայական անբավարարության է բախվում, քանի որ պատերազմը փաստացի դադարեցրել է ցորենի համաշխարհային արտահանման ավելի քան մեկ քառորդը:

Այս ֆոնին դրա գները ռեկորդային բարձր մակարդակում են տատանվում։  

Չիկագոյի ֆյուչերսները նվազել են մինչեւ 12,02 դոլար՝ մեկ բուշելի դիմաց (277,9 1 դոլար՝ տոննայի դիմաց) այն բանից հետո, երբ բարձրացել էին մինչեւ 13,63 դոլար՝ մեկ բուշելի դիմաց (315,1 դոլար՝ տոննայի դեմաց), ինչը սակարկումների ողջ պատմության մեջ ամենաբարձր ցուցանիշն է։