Լրահոս

2022-03-09
2022-03-08
  • Img default alt hy
    Միջազգային
    Բայդենը Կոնգրեսին կոչ է արել հաստատել Ուկրաինային 12 միլիարդ դոլարի օգնության փաթեթը
    «Կոնգրեսին կոչ եմ անում հաստատել Ուկրաինային 12 միլիարդ դոլարի օգնության փաթեթը, որը ես խնդրել եմ նրանցից», - ասել է նա հեռուստաուղերձում: Նախկինում փաթեթի չափը գնահատվում էր 10 միլիարդ դոլար։ Ամերիկյան իշխանությունները նշում են, որ այդ միջոցները, ի թիվս այլնի, կուղղվեն Ուկրաինային ռազմական օգնությունը շարունակելու և ՆԱՏՕ-ի «արևելյան թևի» ամրապնդմանը։
    23:56
    08.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Ժպտացող մարդիկ․ մարտիության Երևանը՝ Նարեկ Ալեքսանյանի լուսանկարներում
    Այսօր տոնական էր մայրաքաղաքում։ Հետք-ի լուսանկարիչ Նարեկ Ալեքսանյանը շրջել է մայրաքաղաքի փողոցներով և նկարել մարդկանց ժպիտները։
    23:48
    08.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Պուտինը հանձնարարել է սահմանափակել որոշ ապրանքների և հումքի արտահանումը
    ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը արտաքին տնտեսական գործունեության ոլորտում հատուկ միջոցառումների մասին հրամանագիր է ստորագրել։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։ Երկրի ղեկավարը հանձնարարել է մինչև դեկտեմբերի 31-ն արտահանման արգելք սահմանել այն արտադրանքի և հումքի համար, որը ներառված կլինի կառավարության ցանկում։ Հրամանագրի համաձայն՝ արգելքը չի վերաբերի այն արտադրանքին և հումքին, որոնք Ռուսաստանի քաղաքացիները, օտարերկրացիները և քաղաքացիություն չունեցող անձինք արտահանում կամ ներմուծում են անձնական օգտագործման համար։
    23:31
    08.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Boeing-ը դադարեցրել է տիտանի գնումը Ռուսաստանից, Airbus-ը՝ դեռ ոչ
    Ամերիկյան Boeing ավիացիոն կորպորացիան դադարեցրել է տիտան գնել Ռուսաստանից։ Տեղեկությունը հայտնում է Reuters-ը: Ընդ որում` անցած տարվա նոյեմբերին Դուբայի ավիասրահում Boeing-ը «Ավիսիմա» ռուսական խոշորագույն մատակարարի հետ հուշագիր էր կնքել այն մասին, որ ընկերությունը կշարունակի մնալ Boeing-ի հիմնական մատակարարը: Ավիացիոն կայքերից մեկի գնահատմամբ՝ ավելի վաղ Boeing-ն այդ ընկերությունից գնում էր տիտանի պահանջվող քանակի մոտ 35 տոկոսը, իսկ Airbus-ը Ռուսաստանից էր ձեռք բերում ընկերության ընդհանուր պահանջարկի 50-65 տոկոսը:
    23:17
    08.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Տնտեսական
    «Հացն էլ կթանկանա, կարտոֆիլն էլ․ պարենային ճգնաժամ է սկսվում»․ Շիրակցի ֆերմերները ոտքի են կանգնել
    «aravot.am»-ը գրում է. «Շիրակի մարզի ֆերմերները դժգոհ են կառավարության՝ պարարտանյութի սուբսիդավորման մասին տված նախնական խոստումը չկատարելուց։ Նրանք սկսել են բողոքի ցույցեր, երեկ մոտ մեկ ժամով կառավարությանը մեսիջ հղելու նպատակով փակել էին Գյումրի-Երևան մայրուղին։ Նրանք նախազգուշացնում են, որ երկրում սկսվում է պարենային ճգնաժամ, թանկանալու են պարենամթերքի՝ հացի, կարտոֆիլի գները։ Երեկ բողոքի ցույցին մասնակցած ֆերմերներից մեկը՝ Գևորգ Մխիթարյանն Aravot.am-ի հետ զրույցում ասել է․ «Կառավարությունից լրիվ ուրիշ բան խոսք տվեցին, հիմա ուրիշ բան են որոշել։ Սկզբում ասացին, որ 50 տոկոսով կսուբսիդավորեն, հետո սուբսիդիան դարձավ 9 հազար դրամ։ Այսինքն՝ հիմա պարարտանյութը կարող է ավելի թանկանալ, ու իրենք որպես սուբիսիդիա ընդամենը 9 հազար դրամ հատկացնեն։ Դոլարի կուրսը բարձրացել է։ Ենթադրենք պարարտանյութը 20 հազար դրամ է, իրենք ուզում են 9 հազարը սուբիսդավորեն, բայց քանի որ դոլարի կուրսը բարձրանում է, կարող է վաղը բերեն ավելի թանկ գնով, ասենք 30 հազար դամով ու ասեն՝ թանկ գնով ենք բերել, 9 հազարը որպես սուբիսիդա կտանք, մնացածը դուք վճարեք։ Մեր վախը հենց դա է»։
    23:11
    08.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    30-ամյա վարորդը Nissan X-Trail-ով Դիլիջանի ոլորանում բախվել է ծառերին և մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել անտառում
    Այսօր՝ մարտի 8-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 18:30-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի բնակիչ, 30-ամյա Արտեմ Խաչատրյանը իր վարած Nissan X-Trail մակնիշի ավտոմեքենայով Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 87-րդ կմ հատվածում՝ Դիլիջանի 3-րդ ոլորանում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ծառերին, մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել անտառում: Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հայտնում է, որ ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով տուժածներ չկան:
    23:00
    08.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    McDonald's-ը ժամանակավորապես կփակի 850 ռեստորանները Ռուսաստանում, իսկ KFC-ն և Pizza Hut-ը կասեցրել են ներդրումները
    McDonald's-ը որոշել է ժամանակավորապես փակել բոլոր ռեստորանները Ռուսաստանի Դաշնությունում և դադարեցնել գործունեությունը ռուսական շուկայում։ Ընկերությունը հասկանում է, թե ինչ ազդեցություն կունենա այս որոշումը տեղացի աշխատակիցների և գործընկերների վրա, ուստի կաջակցի նրանց, մասնավորապես, շարունակելով վճարել աշխատավարձերը, ասվում է McDonald's Corp.-ի գործադիր տնօրեն Քրիս Կեմպչինսկիի հայտարարության մեջ: Ռուսաստանում McDonald's-ն ունի արագ սննդի 850 ռեստորան և 62 000 աշխատակից։ Բացի այդ, ամերիկյան Yum! Brands-ը, որը KFC և Pizza Hut արագ սննդի ռեստորանների սեփականատերն է, դադարեցրել է ներդրումները Ռուսաստանում։
    22:42
    08.03.22
    Ավելին
  • Հասարակական
    «Աղվան Հովսեփյանի գործով քաղաքական իշխանությունն ունի որոշակի հետաքրքրություն. Երեք պաշտոնյա վրեժխնդիր են լինում». «Փաստինֆո»
    Աղվան Հովսեփյանի գործով քաղաքական իշխանությունը նույնպես ունի որոշակի հետաքրքրություն։ Որոշակի պաշտոնատար անձինք, ինչու ոչ, որոնք զբաղեցնում են պաշտոններ ԲԴԽ-ում, Հակակոռուպցիոն կոմիտեում, այո, հետաքրքրված են Աղվան Հովսեփյանի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդմամբ։ Այս մասին «Փաստինֆո»-ի եթերում ասել է ՀՀ նախկին գլխավոր դատախազ, ՔԿ նախկին նախագահ Աղվան Հովսեփյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը։ Պաշտպանը հիշեցրել է, որ քրեական գործը հարուցվել է 2020թ մարտի 31-ին և քրեական գործ հարուցելու մասին որոշումն ուսումնասիրելու դեպքում տեսնում ենք, որ տրված են այնպիսի ձևակերպումներ, որոնք ուղղակիորեն վերաբերում են Աղվան Հովսեփյանին։ «Հարց է առաջանում՝ եթե այդ փաստական տվյալները պարունակում էին հանցագործության մասին հատկանիշներ, բավարար էին անձի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու համար, ապա 2020թ մարտին Աղվան Հովսեփյանի նկատմամբ քրեական հետապնդում ինչու չիրականացվեց։ Աղվան Հովսեփյանի նկատմամբ քրեական հետապնդում իրականացվեց 2021թ,երբ իրականացվում էր նախընտրական քարոզչություն և Աղվան Հովսեփյանն Ապարան քաղաքում որոշակի դիրքորոշում հայտնեց «Հայաստան« դաշինքի օգտին, սկսվեց այս քաղաքական խայտառակ հետապնդումը »,- նշել է Ալեքսանյանը՝ հավելելով, որ Աղվան Հովսեփյանը քաղաքականության հետ որևէ կապ չունի, մարդն ամբողջ կյանքում զբաղեցրել է իրավապահ համակարգերի ղեկավարի պաշտոնը, սակայն որպես քաղաքացի որոշակի դիրքորոշում հայտնելուց հետո, քաղաքացիական պարտքի դրսևորումից հետո սկսվել է այս քաղաքական հետապնդումը։ Հարցին ի պատասխան, թե ինչը դուր չեկավ քաղաքական իշխանությանը, կոնկրետ Նիկոլ Փաշինյանին, Ալեքսանյանը հիշեցրել է Աղվան Հովսեփյանի դիրքորոշումը, կարծիքն առ այն, որ վերջինս տեսնում է Ռոբերտ Քոչարյանին՝ որպես այն անձի, որը կարող է այս անելանելի վիճակից դուրս հանելու, ինչը, բնականաբար, չի կարող դուր գալ Նիկոլ Փաշինյանին և քաղաքական իշխանության մյուս ներկայացուցիչներին։ Առուշանյանի ազատության հարցով որոշումը՝ վաղը «Այդ դուր չգալուն հաջորդում է այս ապօրինի քրեական հետապնդումը, ընդհուպ՝ մինչև կալանավորումը»,- նշել է Ալեքսանյանը։
    22:29
    08.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    ԵՄ-ն մտադիր չէ արգելել ՌԴ-ից էներգակիրների ներմուծումը. Բորել
    Եվրամիությունը մտադիր չԷ, ԱՄՆ-ին հետևելով, արգելել ռուսական էներգակիրների ներմուծումը: Այս մասին al-Jazeera հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը: ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն այսօր հայտարարել է ռուսական էներգակիրների ներկրման արգելքի մասին։ «Մենք չենք արգելելու ռուսական էներգիայի ներմուծումը։ Այս հարցում մենք չենք հետևում Բայդենին»,-հայտարարել է Բորելը։ Բորելը հավելել է, որ ԵՄ-ն «մշտապես» փնտրում է գազի ստացման այլընտրանքային աղբյուրներ՝ հաշվի առնելով Եվրամիության այն համոզմունքը, որ իրենք ունեն «գործընկեր է, որի վրա չի կարելի հույս դնել»: Նա նշել է նաև, որ ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցությունը հնարավոր է, սակայն տեղի չի ունենա անմիջապես։ Պաշտոնյան ընդգծել է, որ Ուկրաինան ՌԴ-ի համար սպառնալիք չէ, ընդ որում՝ ԵՄ-ն «Կիևին Մոսկվայի հետ պատերազմի չի դրդի»:
    22:17
    08.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    «Ո՞ւմ եք տարհանել, ո՞ր մի հայն ա ապահով»․ Ուկրաինայի Սլավուտիչ քաղաքում մարդիկ շրջափակման մեջ են․ «Hetq.am»
    Hetq.am-ը գրում է․ Ուկրաինայի հյուսիսում գտնվող Սլավուտիչ քաղաքում մարդիկ, պատերազմի գրեթե առաջին օրերից սկսած, հայտնվել են շրջափակման մեջ։ Օրեր շարունակ Սլավուտիչ քաղաք սննդի և վառելիքի մատակարարում չի իրականացվում, եղած պաշարն էլ գրեթե սպառվել է։ Բելառուսի սահմանից մոտ 13 կմ հեռավորության վրա գտնվող այս քաղաքում ապրում է շուրջ 25 հզր մարդ՝ այդ թվում նաև հայեր։ Քաղաքը կառուցվել է 1986թ․ Չեռնոբիլի ատոմակայանի վթարի հետևանքով տեղահանված մարդկանց բնակեցնելու համար։ Այն 40 կմ է հեռու Չեռնիգով քաղաքից, որը այս օրերին ռուսական կողմը պարբերաբար հրիթառակոծում է։ Սլավուտիչում ստեղծված իրավիճակի շուրջ «Հետքը» զրուցել է այնտեղ բնակվող ՀՀ քաղաքացի 50-ամյա Կարեն Շահբազյանի հետ։ «Արդեն քանի օր է՝ քաղաքում հաց չկա, մարդիկ լրիվ խուճապի են մատնվել։ Կարող է մեկ էլ մի տեղից խոսակցություն լինի, որ ալյուր են ճարել, վաղը էս ինչ տեղում, էս ինչ ժամին 50 հատ հաց են բերելու, առավոտից մի 600 հոգի գնա, հերթ կանգնի։ Շունը տիրոջը չի ճանաչում»,- պատմում է Կարեն Շահբազյանը։ Սլավուտիչում բնակիչները ինքնուրույն են փորձում հաց հայթայթել՝ հիմնականում քաղաքին հարակից գյուղեր գնալով ու գյուղացիներից մթերք խնդրելով։ «Էսօր մի կերպ վառելիք ենք ճարել, գնացել 5 կմ հեռու մի գյուղից թեփի ալյուր ենք բերել, բաժանել հայ ընտանիքներին, որ գոնե ամեն մեկը մի կամ երկու հաց թխեն, ապրեն,- ասում է Կարեն Շահբազյանը, -գնում ենք գյուղեր, դիմում ենք, մարդիկ մեզ հասկանում են, մի կես պարկ ալյուր, մի պարկ կարտոֆիլ են տալիս, բայց էդ մարդկանց պաշարն էլ անվերջ չի, իրենք էլ են հասկանում, որ պատերազմ ա․ վաղը իրենք էլ չեն ունենա»։ Այս պահին քաղաքից դուրս գալու համար նախ պետք է հասնել հրթիռակոծվող Չեռնիգով քաղաք։ Ճանապարհը ապահով չէ, քանի որ շրջակայքում մարտական գործողություններ են ընթանում, և դիվերսիոն խմբեր կան։ «Սկզբի օրերին կապվեցինք մեր դեսպանատան հետ, բոլորիս տվյալներն ուզեցին ու կորան։ Հետո մեզ ասեցին՝ դուք եկեք Լվով, մենք ձեզ կօգնենք։ Եթե մենք կարողանանք հասնել Լվով, իրենց օգնությունը մեր էլ ինչի՞ն է պետք։ Սա պիտի բարձր մակարդակով կազմակերպվի, պիտի միջանցք խնդրեն, թե չէ ես հո չեմ կարող մի ընտանիք վերցնել, ճանապարհ ընկնել, մի բան էլ լինի, էդ պատասխանատվության տակից ո՞նց դուրս գամ»,-ասում է Կարեն Շահբազյանը։ Նրա խոսքով՝ մինչ այս պահը իրենց հետ ոչ ոք չի կապվել, օգնություն չի առաջարկել, իրենք մնացել են մեն-մենակ ու չգիտեն՝ ինչի սպասել։ «Կապվել եմ Ուկրաինայի հայերի միության ներկայացուցիչներից մեկի հետ, ասում է՝ մեկին գտեք, փող ուղարկենք, թող ձեզ հանի էդտեղից, ասում եմ՝ էստեղ փողի խնդիր չկա, բոլորս էլ փող ունենք, բայց ոչ ուտելիք կա, ոչ վառելիք, փողը էստեղ ուղղակի թուղթ ա, եթե մտնում ես խանութ բան չկա՝ փողդ ի՞նչ անես,- ասում է Կարենը,- մենք էստեղ բոլոր հայերս բոլորին գիտենք, ամեն օր նստում, խոսում ենք՝ ինչ կարելի ա անել, որտեղից ուտելիք ճարել, մի բան ճարում ենք, որտեղ էրեխեք կան, սկզբից էնտեղ ենք ուղարկում, հետո՝ նոր մեզ»։ Պատերազմի հետևանքով ռուսական վերահսկողության տակ անցած տարածքները և իրավիճակի զարգացմանը կարելի է հետևել Լայվ մեփ օնլայն ինտերակտիվ քարտեզի միջոցով։ Այստեղ մարտի 8-ի դրությամբ կարելի է տեսնել, որ Սլավուտիչ քաղաքը գրեթե բոլոր կողմերից շրջափակված է, պատկերը մոտավորապես այսպիսին է փետրվարի 25-ից սկսած։ «Բացի էն, որ մեր քաղաքի շրջակայքում ռմբակոծումներ են, մարտական գործողություններ, նաև զենք են բաժանել բոլոր նրանց, ովքեր գնացել, ուզել են, հիմա բոլորի ձեռքը աջ-ձախ զենք կա։ Չնայած մարդիկ արդեն գերադասում են կրակոցների միջով քաղաքից դուրս գալ, քան մնալ ու սովից մեռնել»,- ասում է Կարեն Շահբազյանը։ Նրա խոսքով՝ վիճակն արդեն անելանելի է, եթե մինչ այս պահը փորձում էին հանգստություն պահպանել, այլևս հնարավոր չէ, ի՞նչ կլինի, եթե էլի մի որոշ ժամանակ նման ձևով իրադրությունը շարունակվի։ «Ես ուզում եմ, որ մեր երկրում անկեղծ լինեն, ասեն, որ չի ստացվում հանել մարդկանց, չի ստացվում ռուսի, ուկրաինացու հետ բանակցել, բայց մի ասեք, որ լավ է, որովհետև ոչ մի բան լավ չի։ Մենք ամենաթեժ տեղում ենք գտնվում, ու մեզ դեռ ոչ մեկը չի զանգել, մի կտոր հաց չի ուղարկել, բայց հայտարարում են, որ հայերը ապահով են, ո՞ւմ եք օգնել, ո՞ւմ եք տարհանել, ո՞ր մի հայն ա ապահով»,- ասում է Կարեն Շահբազյանը։
    22:05
    08.03.22
    Ավելին