Լրահոս
Միջազգային
17:10
08.03.22
115

Տեսագագաթնաժողով՝ Չինաստանի, Ֆրանսիայի և Գերմանիայի ղեկավարների մասնակցությամբ․ թեման՝ Ուկրաինան է

Img default alt hy

Չինաստանի Ժողովրդական Հանրապետության ղեկավար Սի Ցզինպինը մարտի 8-ին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ քննարկել է Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը։

Տեսագագաթնաժողովի ժամանակ Չինաստանի ղեկավարն ասել է, որ այն, ինչ կատարվում է Ուկրաինայում, մտահոգիչ է։

«Չինական կողմը կարծում է, որ անհրաժեշտ է հարգել բոլոր երկրների ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, պահպանել ՄԱԿ-ի կանոնադրության հիմնական նպատակներն ու սկզբունքները, լրջորեն վերաբերվել բոլոր պետությունների անվտանգության օրինական մտահոգություններին և աջակցել բոլոր ջանքերին՝ ուղղված խաղաղ ճանապարհով ճգնաժամի լուծմանը»,- ընդգծել է Չինաստանի նախագահը։