Լրահոս
Միջազգային
17:33
08.03.22
186

Shell ընկերությունը հրաժարվում է ռուսական նավթի և գազի գնումներից

Img default alt hy

Արևմուտքի խոշորագույն նավթագազային ընկերություններից մեկը՝ «Շելը» միանում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին՝ Ուկրաինայի տարածք ռուսական զորքերի ներխուժման պատճառով:

Բրիտանա-հոլանդական ընկերությունը հայտարարել է, որ դադարեցնելու է ռուսական նավթի և գազի գնումները, փակելու է իր լցակայանները, ինչպես նաև ավիացիոն վառելիքի և քսանյութերի արտադրությունը Ռուսաստանում:  

«Royal Dutch Shell»-ի հրապարակած հայտարարության մեջ նշվում է, ընկերությունը «փուլային կարգով» հրաժարվելու է ռուսական բոլոր ածխաջրածիններից՝ ներառյալ հում նավթը, նավթամթերքները, բնական գազը և հեղուկացված գազը:

Ուկրաինայում ռուսական ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր շուրջ 250 արտասահմանյան առաջատար ընկերություններ հայտարարել են Ռուսաստանի Դաշնության տարածքում իրենց աշխատանքը սահմանափակելու կամ դադարեցնելու մասին: