Լրահոս
Հասարակական
19:06
08.03.22
260

Առանձնահատկությունը կայանում է նրանում, որ կարող են ծնել. Հովիկ Աղազարյանի մաղթանքը

Img default alt hy

«Oragir.news»-ը ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանից հետաքրքրվել է, թե ինչ բարեմաղթանք ունի կանանց ու աղջիկներին՝ Մարտի 8-ի կապակցությամբ։ 

«Բոլոր աղջիկներին, կանանց, մայրերին, քույրերին և հայուհիներին՝ բոլոր տարիքների, ես ի նկատի ունեմ մայրիկներին, ես ի նկատի ունեմ սիրած աղջիկներին, ես ի նկատի ունեմ բոլոր հայուհիներին, որ նրանց աչքերը միշտ լինեն ջինջ, և եթե հանկարծ նրանց աչքերը թախծոտ արցունքով լցվեն՝ լինեն միայն երջանկության ու ուրախության արցունքներ։ 

Ի նկատի ունեմ, եթե արցունք լինի՝ միայն ուրախության լինի։ Մաղթում եմ բնականաբար առողջություն, երջանկություն՝ ամեն մեկին իր կարգավիճակում, մայրիկին՝ մայրիկի կարգավիճակում, քույրիկին ՝ քույրիկի կարգավիճակում, սիրած աղջկան՝ սիրած աղջկա կարգավիճակում, որովհետև գեղեցիկ սեռի ներկայացուցիչների առանձնահատկությունը կայանում է նրանում, որ կարող են ծնել։

Եվ ասեմ՝ նույն մարդը կարող է լինել և՛ քույրիկ, և՛ մայրիկ , և ամեն մեկը ՝ մի առանձին որակ է։ Հետևաբար հենց նրանց մեջ է դա և նրանք մեր երջանկությունն ու ամբողջականությունն են ապահովում»։