Լրահոս
Միջազգային
17:28
08.03.22
212

Փետրվարի վերջից սկսած՝ Ուկրաինան 2 միլիոն մարդ է լքել․ ՄԱԿ

Img default alt hy

Փետրվարի վերջից սկսած՝ Ուկրաինայից հեռացել է 2 միլիոնից ավելի մարդ, հայտարարել է ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատար Ֆիլիպպո Գրանդին։

Ավելի վաղ ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակը հայտարարել էր, որ Ուկրաինայից փախստականների մեծ մասը հատել են Լեհաստանի հետ սահմանը, մյուսներն ուղևորվել են Հունգարիա, Մոլդովա, Սլովակիա և այլ եվրոպական երկրներ։

Ֆիլիպպո Գրանդիի խոսքով՝ նրանցից շատերը տեղափոխվում են Ռուսաստան։