Լրահոս
2022-03-08
-
Հասարակական«Ո՞ւմ եք տարհանել, ո՞ր մի հայն ա ապահով»․ Ուկրաինայի Սլավուտիչ քաղաքում մարդիկ շրջափակման մեջ են․ «Hetq.am»Hetq.am-ը գրում է․ Ուկրաինայի հյուսիսում գտնվող Սլավուտիչ քաղաքում մարդիկ, պատերազմի գրեթե առաջին օրերից սկսած, հայտնվել են շրջափակման մեջ։ Օրեր շարունակ Սլավուտիչ քաղաք սննդի և վառելիքի մատակարարում չի իրականացվում, եղած պաշարն էլ գրեթե սպառվել է։ Բելառուսի սահմանից մոտ 13 կմ հեռավորության վրա գտնվող այս քաղաքում ապրում է շուրջ 25 հզր մարդ՝ այդ թվում նաև հայեր։ Քաղաքը կառուցվել է 1986թ․ Չեռնոբիլի ատոմակայանի վթարի հետևանքով տեղահանված մարդկանց բնակեցնելու համար։ Այն 40 կմ է հեռու Չեռնիգով քաղաքից, որը այս օրերին ռուսական կողմը պարբերաբար հրիթառակոծում է։ Սլավուտիչում ստեղծված իրավիճակի շուրջ «Հետքը» զրուցել է այնտեղ բնակվող ՀՀ քաղաքացի 50-ամյա Կարեն Շահբազյանի հետ։ «Արդեն քանի օր է՝ քաղաքում հաց չկա, մարդիկ լրիվ խուճապի են մատնվել։ Կարող է մեկ էլ մի տեղից խոսակցություն լինի, որ ալյուր են ճարել, վաղը էս ինչ տեղում, էս ինչ ժամին 50 հատ հաց են բերելու, առավոտից մի 600 հոգի գնա, հերթ կանգնի։ Շունը տիրոջը չի ճանաչում»,- պատմում է Կարեն Շահբազյանը։ Սլավուտիչում բնակիչները ինքնուրույն են փորձում հաց հայթայթել՝ հիմնականում քաղաքին հարակից գյուղեր գնալով ու գյուղացիներից մթերք խնդրելով։ «Էսօր մի կերպ վառելիք ենք ճարել, գնացել 5 կմ հեռու մի գյուղից թեփի ալյուր ենք բերել, բաժանել հայ ընտանիքներին, որ գոնե ամեն մեկը մի կամ երկու հաց թխեն, ապրեն,- ասում է Կարեն Շահբազյանը, -գնում ենք գյուղեր, դիմում ենք, մարդիկ մեզ հասկանում են, մի կես պարկ ալյուր, մի պարկ կարտոֆիլ են տալիս, բայց էդ մարդկանց պաշարն էլ անվերջ չի, իրենք էլ են հասկանում, որ պատերազմ ա․ վաղը իրենք էլ չեն ունենա»։ Այս պահին քաղաքից դուրս գալու համար նախ պետք է հասնել հրթիռակոծվող Չեռնիգով քաղաք։ Ճանապարհը ապահով չէ, քանի որ շրջակայքում մարտական գործողություններ են ընթանում, և դիվերսիոն խմբեր կան։ «Սկզբի օրերին կապվեցինք մեր դեսպանատան հետ, բոլորիս տվյալներն ուզեցին ու կորան։ Հետո մեզ ասեցին՝ դուք եկեք Լվով, մենք ձեզ կօգնենք։ Եթե մենք կարողանանք հասնել Լվով, իրենց օգնությունը մեր էլ ինչի՞ն է պետք։ Սա պիտի բարձր մակարդակով կազմակերպվի, պիտի միջանցք խնդրեն, թե չէ ես հո չեմ կարող մի ընտանիք վերցնել, ճանապարհ ընկնել, մի բան էլ լինի, էդ պատասխանատվության տակից ո՞նց դուրս գամ»,-ասում է Կարեն Շահբազյանը։ Նրա խոսքով՝ մինչ այս պահը իրենց հետ ոչ ոք չի կապվել, օգնություն չի առաջարկել, իրենք մնացել են մեն-մենակ ու չգիտեն՝ ինչի սպասել։ «Կապվել եմ Ուկրաինայի հայերի միության ներկայացուցիչներից մեկի հետ, ասում է՝ մեկին գտեք, փող ուղարկենք, թող ձեզ հանի էդտեղից, ասում եմ՝ էստեղ փողի խնդիր չկա, բոլորս էլ փող ունենք, բայց ոչ ուտելիք կա, ոչ վառելիք, փողը էստեղ ուղղակի թուղթ ա, եթե մտնում ես խանութ բան չկա՝ փողդ ի՞նչ անես,- ասում է Կարենը,- մենք էստեղ բոլոր հայերս բոլորին գիտենք, ամեն օր նստում, խոսում ենք՝ ինչ կարելի ա անել, որտեղից ուտելիք ճարել, մի բան ճարում ենք, որտեղ էրեխեք կան, սկզբից էնտեղ ենք ուղարկում, հետո՝ նոր մեզ»։ Պատերազմի հետևանքով ռուսական վերահսկողության տակ անցած տարածքները և իրավիճակի զարգացմանը կարելի է հետևել Լայվ մեփ օնլայն ինտերակտիվ քարտեզի միջոցով։ Այստեղ մարտի 8-ի դրությամբ կարելի է տեսնել, որ Սլավուտիչ քաղաքը գրեթե բոլոր կողմերից շրջափակված է, պատկերը մոտավորապես այսպիսին է փետրվարի 25-ից սկսած։ «Բացի էն, որ մեր քաղաքի շրջակայքում ռմբակոծումներ են, մարտական գործողություններ, նաև զենք են բաժանել բոլոր նրանց, ովքեր գնացել, ուզել են, հիմա բոլորի ձեռքը աջ-ձախ զենք կա։ Չնայած մարդիկ արդեն գերադասում են կրակոցների միջով քաղաքից դուրս գալ, քան մնալ ու սովից մեռնել»,- ասում է Կարեն Շահբազյանը։ Նրա խոսքով՝ վիճակն արդեն անելանելի է, եթե մինչ այս պահը փորձում էին հանգստություն պահպանել, այլևս հնարավոր չէ, ի՞նչ կլինի, եթե էլի մի որոշ ժամանակ նման ձևով իրադրությունը շարունակվի։ «Ես ուզում եմ, որ մեր երկրում անկեղծ լինեն, ասեն, որ չի ստացվում հանել մարդկանց, չի ստացվում ռուսի, ուկրաինացու հետ բանակցել, բայց մի ասեք, որ լավ է, որովհետև ոչ մի բան լավ չի։ Մենք ամենաթեժ տեղում ենք գտնվում, ու մեզ դեռ ոչ մեկը չի զանգել, մի կտոր հաց չի ուղարկել, բայց հայտարարում են, որ հայերը ապահով են, ո՞ւմ եք օգնել, ո՞ւմ եք տարհանել, ո՞ր մի հայն ա ապահով»,- ասում է Կարեն Շահբազյանը։Ավելին22:0508.03.22 -
ԱրցախԱյս պահին ադրբեջանական կողմը խոչընդոտում է գազատարի վերանորոգման աշխատանքներ սկսելունԱյս գիշեր վնասվել է ՀՀ-ից Արցախ եկող գազատարը: Դեպքը տեղի է ունեցել ադրբեջանական դիրքի մոտ: Այս պահին ադրբեջանական կողմը խոչընդոտում է վերանորոգման աշխատանքներ սկսելուն։ Ռուսական խաղաղապահ առաքելության միջնորդությամբ բանակցություններ են ընթանում վաղը աշխատանքները սկսելու համար: Հետագա ընթացքի մասին պարբերաբար կտեղեկացնենք:Ավելին21:5708.03.22 -
Միջազգային«Մեր կառավարությունը մեզ դավաճանել է». ուկրաինացի զինվորականի խոստովանությունըՌուսական լրատվամիջոցները տարածել են ուկրաինացի զինվորականների խոստովանություններ պարունակող տեսանյութեր:Ավելին21:5508.03.22 -
ՄիջազգայինՌԴ ԶՈւ-ն Ուկրաինայի գրեթե 2,6 հազար ռազմական օբյեկտ է ոչնչացրել. ՊՆՌուսաստանի զինված ուժերը ռազմական հատուկ գործողության սկսվելուց ի վեր ոչնչացրել է Ուկրաինայի գրեթե 2,6 հազար ռազմական օբյեկտ։ Այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը: «Գործողության ընթացքում, ընդհանուր առմամբ, ոչնչացվել է Ուկրաինայի ռազմական ենթակառուցվածքի 2581 օբյեկտ։ Դրանց թվում են Ուկրաինայի զինված ուժերի կառավարման 90 կետ և կապի հանգույցներ, ՀՕՊ Ս-300 123 զենիթահրթիռային համալիրներ, «Բուկ Մ-1» և «Օսա», ինչպես նաև 81 ռադիոլոկացիոն կայան», - ասել է գեներալը: Կոնաշենկովը հավելել է, որ ոչնչացվել են նաև 897 տանկ և այլ մարտական զրահապատ մեքենաներ, համազարկային կրակի 95 ռեակտիվ համակարգեր, դաշտային հրետանու և ականանետերի 336 հրանոթներ, ռազմական հատուկ ավտոմոբիլային տեխնիկա, ինչպես նաև 84 անօդաչու թռչող սարք:Ավելին21:4908.03.22 -
ՄիջազգայինԱղետ կլինի, եթե Արևմուտքը հրաժարվի ռուսական նավթից, բայց ԱՄՆ-ի համար «դա ազատության գինն է»Արևմուտքը փորձում է այլընտրանք գտնել ու հրաժարվել ռուսական նավթից՝ ռուսական էներգառեսուրսներից կախվածությունը փոքրացնելու համար: «Դա աղետալի հետևանքներ կունենա համաշխարհային շուկայի համար, գները կաճեն»,- այսօր հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետը:Ավելին21:4508.03.22 -
ՀայաստանՈվքե՞ր են մեր ժամանակների ազդեցիկ կանայք. հարցումներ ԵրևանումՈվքե՞ր են մեր ժամանակների ամենաազդեցիկ հայ կանայք:Ավելին21:3008.03.22 -
ՄիջազգայինԱՄՆ-ն դաշնակիցների հետ կշարունակի զենք մատակարարել Ուկրաինային․ ԲայդենԱՄՆ-ն դաշնակիցների հետ ամենօրյա ռեժիմով շարունակում է զենքի մատակարարումն Ուկրաինա, ավելացնում է հումանիտար օգնությունը։ Հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը։ «Մենք Ուկրաինային ավելի քան 1 մլրդ դոլարի պաշտպանական օգնություն ենք տրամադրել, սպառազինության մատակարարումները Միացյալ Նահանգներից Ուկրաինա են հասնում ամեն օր, մենք նաև համակարգում ենք Գերմանիայից մինչև Ֆինլանդիա և Հոլանդիա մեր դաշնակիցների համանման սպառազինության մատակարարումները»,- հայտարարել է Բայդենը։ Նա Կոնգրեսին հորդորել է հաստատել Ուկրաինային 12 մլրդ դոլարի օգնություն հատկացնելու փաթեթը։ «Ես կոչ եմ անում Կոնգրեսին հավանություն տալ Ուկրաինային 12 միլիարդ օգնություն տրամադրելու փաթեթին, որի մասին ես նրանց խնդրել եմ»,- ասել է Բայդենը հեռուստաուղերձում:Ավելին21:2108.03.22 -
Տնտեսական«Դե գնա, մտածիր, պարոն նախարար». սնունդը թանկանալու է, շատ հող մշակելը «հարցի լուծում չէ»Փորձագետների խոսքով՝ մեր երկրին սպառնացող պարենային ճգնաժամը կախել հնարավոր է միայն ճիշտ ագրարային քաղաքականությամբ:Ավելին21:1508.03.22 -
ՄիջազգայինՈւկրաինայի իշխանությունները մարդկանց տարհանման 10 երթուղուց հաստատել են միայն մեկը. ՌԴ ՊՆՈւկրաինայի իշխանությունները հաստատել են ուկրաինական քաղաքներից մարդկանց տարհանման 10 երթուղուց միայն մեկը՝ Սումի քաղաքից Պոլտավայով մինչև Լեհաստանի հետ սահման։ Այդ մասին հայտնել է ՌԴ պաշտպանության ազգային կառավարման կենտրոնի ղեկավար Միխայիլ Միզինցևը։ «Տարհանման հիմնական ուղղությունները դեպի Ռուսաստան Կիևը կտրականապես մերժում է»,- հավելել է պաշտոնյան։ Նրա խոսքով՝ Սումիից Պոլտավա հումանիտար միջանցքով տարհանվել է 723 մարդ, այդ թվում՝ օտարերկրացի։Ավելին21:0208.03.22 -
ՄիջազգայինՈւկրաինան կռվում է 15 երկրի ուղարկած զենքով. Զելենսկին «չի վախենում» Պուտինի հետ հանդիպումիցՈւկրաինայի նախագահ Զելենսկին պատերազմի 13-րդ օրը հասկացել է, որ հյուսիսատլանտյան դաշինքը չի պատրաստվում ընդունել Ուկրաինային:Ավելին21:0008.03.22 -
ՄիջազգայինԱՄՆ-ն արգելեց ՌԴ-ից էներգակիրների ներմուծումը. հայտարարությունԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել Է, որ ԱՄՆ-ն արգելում Է ՌԴ-ից էներգակիրների ներմուծումը, հայտնում է ՌԻԱ Նովոստի: Սրան զուգահեռ Բայդենը նախազգուշացրել է, որ ԱՄՆ-ում բենզինի գները կշարունակեն աճել ՌԴ-ի նկատմամբ պատժամիջոցների պատճառով։Ավելին20:5508.03.22 -
ՀասարակականՍա ադրբեջանական հայատյացության ու թշնամանքի քաղաքականության ակնհայտ դրսևորում է․ ԹաթոյանԱրցախում գազի վթարի առնչությամբ այս պահին կա առնվազն 4 հաստատված փաստ՝ 1) Արցախի Հանրապետության ողջ տարածքը զրկված է գազից այսօր գիշերվանից՝ ժամը 1-ից սկսած. 2) վթարը Շուշիի շրջանի այն հատվածում է, որն ադրբեջանական վերահսկողության ներքո է. 3) ադրբեջանական կողմը խոչընդոտում է և թույլ չի տալիս, որպեսզի «Արցախգազ» ընկերության մասնագետները վերացնեն վթարն ու վերականգնեն գազամատակարարումը. 4) ադրբեջանական կողմը չի տրամադրում որևէ բացատրություն գազամատակարարման դադարեցման կամ վթարի պատճառների մասին: Ակնհայտ է, որ գազի մատակարարման դադարեցումով հումանիտար լուրջ խնդիրներ են առաջանալու, իրավունքների զանգվածային խախտումներ Արցախի ողջ բնակչության՝ ավելի քան 100,000 մարդու համար: Ադրբեջանական զինված ծառայողների կողմից գազամատակարարման վերականգնման աշխատանքների խոչընդոտումը և բացատրություններ չտրամադրելն ակնհայտ նշանակում է հանցավոր դիտավորություն, ահաբեկչական արարք 100,000-ից ավելի մարդու նկատմամբ: Սա ադրբեջանական հայատյացության ու թշնամանքի քաղաքականության ակնհայտ դրսևորում է, որ ապացուցում է խաղաղության մտադրությունների բացակայությունը ադրբեջանական իշխանությունների մոտ և ադրբեջանական ցեղասպան քաղաքականությունը Արցախի նկատմամբ: Նշված փաստերը հաստատել են Արցախի Մարդու իրավունքների պաշտպանը և Արցախի Հանրապետության Ազգային Անվտանգության Ծառայությունը:Ավելին20:5308.03.22 -
ՀասարակականԱդրբեջանական կողմն ուղղակի դիտավորությամբ թույլ չի տալիս գազամատակարման խափանումը վերացնել․ ՀՀ ՄԻՊԱրցախի գործընկերոջս՝ Արցախի Մարդու իրավունքների պաշտպան / Artsakh Ombudsman Գեղամ Ստեփանյանի հետ կապի մեջ լինելով տեղեկացված եմ, որ մինչ այս պահը դեռ վերականգնված չէ Հայաստանից Արցախ գազի մատակարարումը։ Ադրբեջանական կողմն ուղղակի դիտավորությամբ թույլ չի տալիս մասնագետներին և իրավասուներին հասանելիություն ունենալ ենթադրյալ վթարի վայրին՝ գազամատակարման խափանումը վերացնելու համար, և այս հանցավոր դիտավորությունը շարունակվում է այնպիսի եղանակային պայմաններում, երբ ջեռուցումն ունի կարևորագույն նշանակություն Արցախի բնակչության, ներառյալ տեղահանված անձանց բնականոն կյանքն ու առողջությունն ապահովելու համար։ Խստորեն դատապարտելի է առանց այդ էլ բարդ հումանիտար իրավիճակի կանխամտածված սրման այս գործելակերպը։Ավելին20:5108.03.22 -
ՀայաստանVolkswagen-ը դուրս է եկել հանդիպակաց և բախվել Mercedes-ին. կան վիրավորներԱյսօր՝ մարտի 8-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 11:20-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 23-րդ կմ հատվածում դեռևս չպարզված անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդը, դեպի Երևան ընթանալիս վթարային իրավիճակ է ստեղծել Կոտայքի մարզի բնակիչ, 26-ամյա Մ. Հակոբյանի նկատմամբ, որը Volkswagen մակնիշի ավտոմեքենան վարելիս դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել դեպի Հրազդան ընթացող, Կոտայքի մարզի բնակիչ, 30-ամյա Վ. Բաբայանի վարած Mercedes մակնիշի ավտոմեքենային: Դեպքի վայրից ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հայտնում է, որ վթարային իրավիճակ ստեղծած վարորդը դեպքի վայրից դիմել է փախուստի, իսկ վթարի հետևանքով Volkswagen-ի և Mercedes-ի վարորդները վթարի վայր ժամանած «Աբովյան» բժշկական կենտրոնի բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն են ստացել, ապա տեղափոխվել «Աբովյան» բժշկական կենտրոն: Վիրավորներին առաջինը օգնության են հասել ճանապարհային ոստիկանության ծառայողները:Ավելին20:4408.03.22 -
Միջազգային2 միլիոն մարդ դուրս է եկել Ուկրաինայից. Եվրոպայի պատմության մեջ «ամենաարագ աճող միգրացիոն ճգնաժամը»Սումիից, ըստ ՌԴ պաշտպանական գերատեսչության, այսօր 723 մարդ է դուրս բերվել, բայց ռուսական կողմին տարհանման խնդրանքով դիմել է մոտ 2 միլիոն մարդ: Պաշտոնական Մոսկվան հայտնում է, որ չի կարող Կիևին տալ ռուսներին դիմած մարդկանց կոնտակտները, մտավախություն ունեն, որ նրանց նկատմամբ բռնություններ կկիրառվեն:Ավելին20:1508.03.22 -
ՀայաստանՎարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համարԱրտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար: Լոռու մարզի Սպիտակ, Կոտայքի մարզի Հրազդան, Ծաղկաձոր, Վայոց ձորի մարզի Ջերմուկ, Շիրակի մարզի Գյումրի քաղաքներում, Աշոցքի, Ամասիայի և Արագածոտնի մարզի Ապարանի տարածաշրջաններում տեղում է ձյուն:Ավելին20:1408.03.22 -
ՄիջազգայինԿիևի իշխանությունները թույլ չեն տալիս բնակիչների` Ռուսաստան տարհանում իրականացնել. ՌԴ ՊՆԿիևի իշխանության ներկայացուցիչները թույլ չեն տալիս ՌԴ տարհանել քաղաքացիներին, նրանք Ռուսաստանի կողմից ստեղծված մարդասիրական միջանցքների մասին տեղեկությունը խաղաղ բնակիչներին չեն հասցնում։ Այս մասին հայտնել է ՌԴ պաշտպանության վարչության ազգային կենտրոնի պետ, գեներալ–գնդապետ Միխայիլ Միզինցևը։ «Կիևի իշխանության պաշտոնական ներկայացուցիչները խիստ կարգադրություն են ստացել կասեցնելու ՌԴ տարհանման որևէ փորձ։ Ռուսաստան հնարավոր տարհանման ու այդ նպատակով ամեն օր մարդասիրական միջանցքներ ստեղծելու մասին տեղեկությունը քաղաքացիներին պարզապես չեն հասցնում», – լրագրողներին ասել է Միզինցևը։ Նա նշել է, որ մարդասիրական միջանցքներով ՌԴ դուրս գալու ցանկացած փորձ կտրուկ կանխվում է ազգայնականների կողմից։ Միզինցևը հայտարարել է, որ Խերսոնի մարզի վտանգավոր շրջաններից 223 օտարերկրացու տարհանումը շարունակվում է, Ուկրաինան դրան չի մասնակցում։ Նրա խոսքով` այդ թվերը կմեծանան, քանի որ գործողությունները դեռ շարունակվում են։ «Հաշվի առնելով հումանիտար իրավիճակի սրընթաց վատթարացումը Ուկրաինայի այն բնակավայրերում, որտեղ ազգայնականները շարունակում են բռնի կերպով պահել հազարավոր խաղաղ բնակիչների, այդ թվում օտարերկրացիների, երեկ ռուսական կողմը, անկախ Կիևի իշխանությունների կողմից բոլոր պայմանավորվածությունների բազմաթիվ խախտումների, մարդասիրական գործողությունների անցկացման վերաբերյալ հերթական նախաձեռնությամբ է հանդես եկել», – ասել է Միզինցևը։ Նրա խոսքով` այսօր Խարկովի և Խերսոնի շրջաններում, Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետություններում 33 մարդասիրական ակցիա է իրականացվել, որոնց ընթացքում քաղաքացիական բնակչությանը 481 տոննա առաջին անհրաժեշտության իրեր, դեղորայք և սննդամթերք է փոխանցվել։Ավելին20:1008.03.22 -
Արցախ«Մունք վախում չենք». թշնամին կրակում է Խրամորթի վրա, գյուղում «ժենգյալով հաց» են թխումԱրտակ Բեգլարյանը հայտարարել է, որ Ադրբեջանը միտումնավոր է սրում իրավիճակը՝ կրակելով Խրամորթ գյուղի գերեզմանատան ուղղությամբ:Ավելին20:0008.03.22 -
ՀասարակականՄեր երկիրն ու ժողովուրդը կարող է կանգնել լրջագույն ճգնաժամի առաջ․ Արտակ ԶաքարյանՊաշտպանության նախկին փոխնախարար, ՀՀԿ-ական գործիչ Արտակ Զաքարյանը գրում է. «Հայաստանում հացահատիկի (հացահատիկ, ալյուր, սերմացու, անասնակեր, այլ տեսակներ, այդ թվում պահուստ) տարեկան պահանջարկը կազմում է շուրջ 980 հազար տոննա: Միայն ցորենի պահանջարկը՝ շուրջ 460 հազար տոննա է, որից շուրջ 80-85 հազար տոննան տարեկան արտադրում էր Արցախը: 2016թ-ին Հայաստանն ու Արցախը միասին արտադրել էին շուրջ 600 հազար տոնա հացահատիկ (ընդհանուր բոլոր տեսակի պահանջարկի մոտ 57%-ը), իսկ դրսից ներկրումը՝ կազմել էր շուրջ 450 հազար տոննա (43%): 2021թ.-ին, ըստ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալների, Հայաստանն արտադրել է շուրջ 220 հազար տոննա հացահատիկ (2016թ. համեմատ մոտ 2,8 անգամ պակաս), որից՝ 130 հազար տոննա ցորեն: Այն կազմում է ընդհանուր պահանջարկի մոտ 23%-ը: Իսկ Արցախը՝ Նիկոլի տգետ ու կործանարար քաղաքականության շնորհիվ, բնականաբար այլևս հացահատիկ չի արտադրում: Ըստ մասնագետների՝ 2022-23թ. համար հացահատիկի, կերատեսակների և սերմացուի ընհանուր պահանջարկը բավարարելու, ինչպես նաև պահուստ ունենալու համար անհրաժեշտ է ներկրել շուրջ 750 հազար տոննա: Մեր երկրի համար հացահատիկի և այլ կերատեսակների շուկաներ են եղել Ռուսաստանի Դաշնությունը, Ուկրաինան, Ղազախստանը, որոշ ծավալներով Բելոռուսը և Իրանը: Ուկրաինան, հայտնի իրադարձությունների պատճառով առնվազն մեկ տարի ինքն է ունենալու հացահատիկի պահանջարկ: Ռուսաստանի Դաշնությունում և Բելոռուսում ևս հացահատիկի կուտակման խնդիրը կարող է դառնալ ռազմավարական անհրաժեշտություն, իսկ Ղազախստանը՝ լոգիստիկ առումով խնդրահարույց է: Գլխավոր խնդիրը՝ 1. Հայաստանի գյուղերում, նիկոլական դեմագոգիայով ու վնասարար պոպուլիզմով բնակչության զահլեն տանելու փոխարեն, անհրաժեշտ է պետության կողմից ամեն կերպ աջակցել և խրախուսել գարանացան հացահատիկի և կերատեսակների ծավալների էական ավելացումը: Ներքին արտադրության ծավաների աճը գոնե որոշ չափով կթեթևացնի ներկրման պահանջարկը: 2. Գործի դնել միջպետական բոլոր խողովակները և բիզնես կապերը՝ ՌԴ-ում համապատասխան գնման պայմանագրեր կնքելու, ներկրման և պահեստավորման գործընթացի նկատմամբ խիստ հետևողական քաղաքականություն վարելու համար: Հակառակ դեպքում, հաշվի առնելով համաշխարհային զարգացումները, ստրատեգիական նշանակության ապրանքների համընդհանուր թանկացումները և կոմունիկացիոն անկայուն իրավիճակը՝ մեր երկիրն ու ժողովուրդը կարող է կանգնել լրջագույն ճգնաժամի առաջ: Գյուղատնտեսության նախարարությունը փակելը, գյուղատնտեսական աջակցության ծրագրերը կրճատելն ու անորակ ասֆալտի վրա փող մսխելն այլևս ոչ մեկին պետք չէ: Դրանով այլևս չեք զարմացնելու ձեր էլեկտորատին, որը հացամթերքների էական թանկացման (հետևաբար նաև մսամթերքի ու թռչնամսի) պարագայում, ձեզ դարձնելու է բանջարանոցի թավշյա խրտվիլակ»։Ավելին19:5508.03.22 -
ՀայաստանԳարնանային Երևանի 15 հազար երանգները15 հազար հոլանդական վարդակակաչ Հյուսիսային պողոտայում սպասում է մարտիության նվեր դառնալու:Ավելին19:4508.03.22