Լրահոս
Միջազգային
18:56
08.03.22
822

Եվրամիությունը դատապարտում է Ռուսաստանի ոչ բարեկամ երկրների ցանկի հրապարակումը

Img default alt hy

Եվրամիությունը դատապարտում է Ռուսաստանի կողմից «ոչ բարեկամ երկրների ցանկը» հրապարակելու փաստը, «Ռիա Նովոստի»-ի հետ զրույցում հայտարարել է ԵՄ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Պետեր Ստանոն։

«Եվրոպական միությունը դատապարտում է Ռուսաստանի կառավարության կողմից մարտի 7-ին արված հրապարակումը՝ «Ռուսաստանի նկատմամբ ոչ բարեկամական գործողություններ իրականացնող օտարեկրյա պետությունների և տարածքների մասին»,- մասնավորապես, ասել է Ստանոն։

«Ռիա Նովոստի»-ի տվյալներով՝ ԵՄ-ում այժմ ուսումնասիրում են Ռուսաստանի ոչ բարեկամ երկրների ցանկում նաև ԵՄ անդամ պետություններին ներառելու որոշման հետևանքները։ 

Մարտի 7-ին ՌԴ կառավարությունը հաստատել է Ռուսաստանի նկատմամբ  ոչ բարեկամական գործողություններ իրականացնող երկրների ցանկը, ապա  հրապարակել է այն։