Լրահոս
Հայաստան
18:21
08.03.22
158

Քրիստիննե Գրիգորյանը Վանաձորում հանդիպել է Արցախից տեղահանված կանանց

Img default alt hy

ՀՀ ՄԻՊ Քրիստիննե Գրիգորյանը գրում է, որ այսօր Վանաձորում հանդիպել է Արցախից տեղահանված կանանց։

«Միմյանց շնորհավորել ենք մարտի 8-ի առթիվ, ապա անկաշկանդ զրույց ունեցել։ Եթե կարճ ամփոփեմ խնդիրները, ապա դրանք հիմնականում վերաբերում են աշխատանքի հնարավորությունների բացակայությանը, թիրախավորված սոցիալական աջակցության ծրագրերի բացակայությանը կամ դրանց մեխանիկական իրականացմանը։

Ներկայացված խնդիրներն, իհարկե, շատ էին, դրանք պատրաստվում եմ ուղղել իրավասու պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին, որոշ հարցերի վերաբերյալ առաջարկությունների հետ մեկտեղ։

Միևնույն ժամանակ պայմանավորվել ենք, որ կօգտագործենք ՄԱԿ և զարգացման այլ գործընկերների կողմից Լոռու մարզում կանանց աջակցության ու հզորացման ծրագրերի հնարավորությունները՝ դժվարին իրավիճակում հայտնված կանանց աջակցելու հարցում»։