Լրահոս
2022-04-18
-
ՀասարակականԴավաճանությունը, շաղախված երիտասարդների արյամբ, իր շուրջն է համախմբել պետականությունը ոչնչացնող պոռնկածին արարածներին․ ՇիրինյանՍիրելի հայրենակիցնե՛ր, մենք մտնում ենք թրքահպատակ իշխանության դեմ աննահանջ, վճռական, պատասխանատու և հաղթական պայքարի վերջնական փուլ։ Դավաճանությունը շաղախված մեր լուսավոր երիտասարդների արյամբ, անսահման ցինիզմով, լկտիութրամբ, իր շուրջն է համախմբել պետականությունը ոչնչացնող պոռնկածին արարածներին։ Փողոցը և միայն փողոցը կտա հարցերի վերջնական պատասխանը՝ պատիվ արժանապատվություն ունեցող է ՀԱՅԸ, որն իրավունք ունի ապրելու, արարելու, գոյատևելու, թե՞ պետք է քարշ տա իր ողորմելի գոյությունը, որպես քոչվոր՝ առանց պետության, պետականության, ինքնության ու արժանապատվության։ Ինչ է հարկավոր՝ 1) Դուրս գալ փողոց ու առանց տրտնջալու, դժգոհելու, անհարկի չհիմնավորված, չփաստարկված քննադատությունների, սրան-նրան սիրել, չսիրելու սուբյեկտիվ ընկալումների՝ լծվել Արցախի և Հայաստանի փրկության, Հայաստան աշխարհի հավերժության համար սուրբ գործին։ 2) Ընդդիմությունը ունի հստակ օրակարգ, գործողությունների ծրագիր և ամենակարևորը անկոտրուն կամք ու վճռականություն՝ լինել փողոցում ու շարունակել պայքարը անընդհատ, շարունակական առանց տուն գնալու։ Ձեր ներկայությամբ նոր լիցք ու թափ պետք է հաղորդեք այսուհետ այլևս չընդհատվող հանրահավաքներին, քաղաքացիական անհնազանդության ակցիաներին։ 3) Հանրահավաքներին ձեր՝ արժանապատիվ ՀԱՅԵՐԻ մասնակցությունն ու մարդաշատությունն է կանխորոշելու «ճակատամարտի» ելքը։ Ձեր ներկայությունն ու խոսքն է լինելու որոշիչը։ 4) Այսուհետ, ինչպես եղավ ապրիլի 5-ին, ընդդիմության ակցիաները, հանրահավաքները, երթերը՝ ապակուսակցական են, դրանց տերն ու հերոսը, դրանց մասնակցող ազգային արժեհամակարգի կրող՝ ՀԱՅԵՐՆ են։ 5) Դուրս արի և ընդդիմության հետ իրականացրու՝ «կոնկրետ գործողություններ» անվամբ քո պահանջը։ Իրագործիր, ամրապնդիր և տեր եղիր հաղթանակիդ։ 6) Քո մասնակցությամբ, մարդաշատությամբ, ընդամենը մի քանի օրվա մեջ՝ կապահովես պայքարի հաջող ընթացքը, զարգացումն ու կուլմինացիան։ Արդյունքում՝ քննչական մեկուսարանները կվխտան թրքահպատակ նիկոլականներով։ Հ.Գ. Սիրելի՛ հայրենակից, դու՛ և միայն դու՛ կարող ես կանգնեցնել Արցախի և Հայաստանի պետականության կորուստը։Ավելին15:1418.04.22 -
ՀասարակականԵս Լեոնիդ Ազգալդյանի քիթն եմ ջարդել, որովհետև ինքն է մեղավոր մեր 5000 զոհի համար․ քաղաքացիԱպրիլի 14-ին համացանցը վրդովվեց լուրից, որ անհայտ անձը պղծել է Ազգային հերոս Լեոնիդ Ազգալդյանի հուշարձանը՝ ինչ-որ մեկը վնասել էր հերոսի դեմքը։ Նույն օրը ոստիկանությունը հայտնեց, որ «Ապրիլի 13-ին՝ ժամը 18:18-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնից Կենտրոնական բաժին հաղորդում է ստացվել, որ ոստիկանություն զանգած քաղաքացին հայտնել է՝ ապրիլի 10-ից ապրիլի 13-ի ժամը 18:00-ն ընկած ժամանակահատվածում մուրճանման առարկայով վնասել են Մաշտոցի պողոտայի և Խորենացու փողոցի խաչմերուկում տեղադրված Արցախի հերոս Լեոնիդ Ազգալդյանի հուշարձանի դեմքի հատվածը: Ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախույզները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են արարքը կատարողի ինքնությունը: Երևանի Մաշտոցի պողոտայի բնակիչ 58-ամյա տղամարդը բերման է ենթարկվել ոստիկանության Կենտրոնական բաժին և տվել խոստովանական ցուցմունք: Նա ձերբակալվել է»: Այսօր մեր խմբագրություն էր այցելել արձանը պղծող քաղաքացին, որը հաճախ է այցելում «Հրապարակի» խմբագրություն եւ գրեթե մշտապես բողոքում է իրավապահների գործողություններից, որ իր դիմումներին ընթացք չեն տալիս, քրեական գործեր չեն հարուցում, չեն պատժում քննիչներին եւ ոստիկաններին։ Այս անգամ եւս եկել էր բողոքելու ոստիկանների գործողություններից, որոնք «իրեն բերման են ենթարկել Կենտրոնի բաժին, 3 օր պահել կապեզեում», իրեն ծեծի են ենթարկել Կենտրոնի քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազորները, և հիմա բողոքում է՝ ոստիկանությունից իրեն չեն տրամադրում դատաբժշկի ուղեգիր եւ քրեական գործ չեն հարուցում։ Հետաքրքրվեցինք, թե ինչու են բերման ենթարկել։ Սկզբում նա հրաժարվում էր ասել, թե ինչն է եղել բերման ենթարկելու պատճառը․ «Չեմ ուզում ասել»։ Իսկ երբ ասացինք, որ մինչեւ չիմանանք բերման ենթարկելու պատճառը, չենք կարող հրապարակում անել, խոստովանեց. «Ես եմ վնասել Ազգալդյանի արձանը»։ Պարզվեց՝ 3 օր նրան պահել են մեկուսարանում, եւ միայն երեկ է դուրս եկել բաժնից։ Մեր հարցին, թե ինչու է գնացել նման քայլի, պատասխանեց․ «Ես Լեոնիդ Ազգալդյանի քիթն եմ ջարդել, որովհետև նա ազգի դավաճան է, դրա համար էլ նրան սպանել են։ Որ ինքն ու իր նմանները քիթը չխոթեին էստեղ-էնտեղ, սենց պատերազմ չէր լինի։ Ինքն է մեղավոր 2020 թվականի մեր ունեցած 5000 զոհի համար։ Նա ազգի, հայրենիքի դավաճան ա եղել, դրա համար էլ սպանել են իրեն, գիտե՞ք ով է սպանել դրան՝ իրա ընկերները»։ Քննչական կոմիտեից մեզ հայտնեցին, որ Երևանի 58-ամյա բնակիչ Կարեն Խաչատրյանն ազատ է արձակվել, քանի որ նրա նկատմամբ ընտրվել է ստորագրություն՝ չհեռանալու մասին, գործը գտնվում է նախաքննության շրջանում։ Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ : https://hraparak.am/post/a80c520c182132975869d5acb54550bf?fbclid=IwAR2yYmRXxgMz2vdcl_TZR0TXnGtEyC5Ue6YVcYywYSuqr03rgdBtvwhOg2o © 2008 - 2021 «Հրապարակ օրաթերթ»Ավելին15:0818.04.22 -
ՀայաստանԼավ հիշում ենք, թե այս իշխանությունը 2018-ին ինչպես է եկել իշխանության. Վալերիյ ՕսիպյանՀնարավոր է այսպիսի գործողություններով կանխել հայրենիքի կորուստը, անհնարին ոչինչ չկա, «Ազատության» հրապարակում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ նախկին ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը, ով եկել էր աջակցելու «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանի նստացույցին։ «Լավ հիշում ենք, թե այս իշխանությունը 2018 թվականին ինչպես է եկել իշխանության, այնպես որ, անհնարին ոչինչ չկա և ոչինչ կորցված չէ», - ասաց նախկին ոստիկանապետը։ Նա կոչ արեց իր ոստիկան գործընկերներին ծառայությունն իրականացնելիս առաջնորդվել միայն օրենքներով և հիշել, որ սխալ հրամաններ կատարողները ուշ թե շուտ պատասխան են տալու։Ավելին14:5018.04.22 -
ՀայաստանԱյսօր ազգային մտավորականի տեղը հենց փողոցում է, վաղը՝ գուցե, նաև իրական խրամատում. Կարեն ՎրթանեսյանՌազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը ֆեյսբուքի իր էջում գրել է. «Ի՞նչ եմ ես սպասում և ինչ չեմ սպասում ընդդիմադիր ուժերի ու գործիչների գործողություններից, և որն է լինելու իմ՝ որպես քաղաքացի, մասնակցությունը։ Նախ՝ չեմ սպասում արագ փոփոխությունների և հստակ «վերջնախաղի»։ Իհարկե, եթե իրադարձություններն արագ զարգանան և Նիկոլն արագ հեռացվի, որպես արդյունք՝ ստեղծվի քիչ թե շատ աշխատունակ ազգային համաձայնության կառավարություն, որն էլ միանգամից լծվի Հայաստանի (ներառյալ Արցախի) պաշտպանության գործին, ես կլինեմ աշխարհի ամենաերջանիկ Վրթանեսյան Կարենը և բոլորի գլուխները կտանեմ, թե. «Այ տեսեք, թե ինչ կարգի սխալվեցի այս հարցում»։ Երկրորդը՝ հասկանում եմ, որ ներկա գործընթացները (ինքնաբուխ բողոքի ցույցեր, հետո ապատիա և հուսահատություն, հետո կատաղություն, հետո նոր բողոքներ ևն) ԲՆԱԿԱՆ են, սրանք ճգնաժամում հայտնված ազգային ինքնության դրսևորումներ են։ Շատերդ չեն հավատա, բայց հիմա մեր աչքի առաջ ազգաստեղծման նորմալ գործընթացներ են ծավալվում (այո, մեր հինավուրց ազգը անընդհատ, այսպես ասած, վերածնվում է, վերակերտվում. սա նորմալ երևույթ է բոլոր ազգերի համար)։ Մեր ինքնությունը այլ էր մինչև 44-օրյա պատերազմը, պարտությունից հետո՝ որոշակիորեն այլ։ Հիմա բոլորովս նոր խորհրդանիշներ ենք փնտրում, որոնց շուրջ համախմբումը կօգնի հաղթահարել ինքնության ներկա ճգնաժամը։ Բնականաբար, #հակաՀայաստան-ը ամեն կերպ փորձելու է դրան խանգարել։ Դուխաթափ, կոտրած կամքով, ապատիայի և փոխադարձ ատելության մեջ խեղդված հայեր են պետք ազգի թշնամիներին՝ ներառյալ Նիկոլի թուրքահպատակ ոհմակին։ Երրորդը՝ հարց է առաջանում, իսկ ո՞րն է այսօրվա գործողություններին մասնակցելու իմաստը։ Ես գնալու եմ Օպերայի բակ ոչ թե այս կամ այն գործչին միանալու, ոչ էլ անմիջապես արդյունքների ակնկալիքներով, այլ ազգավերկերտման գործընթացներին մասնակցելու համար։ Ավելի կոնկրետ. լսելու, խոսելու, ազգայնականների մեր խմբի գաղափարները մարդկանց փոխանցելու և իրենց մտքերը «գողանալու» համար։ Նոր մարդկանց ճանաչելու, ոտքի վրա ձևակերպվող բանաձևերը գրանցելու, հղկելու, այդ գաղափարների շուրջ նորանոր մարդկանց հետ համախմբվելու։ Գրածս գուցե շատ վերացական թվա, բայց, բարեկամնե՛ր, առանց այս դժվար փուլն անցնելու, մենք առաջ չենք շարժվելու։ Առանց այս փուլի ազգային ուժերը չեն կարողանալու ստեղծեն ու հղկեն հստակ ասելիք՝ նարատիվներ, չեն կարողանալու դրանցով վարակեն այլոց, ինչը համազգային մոբիլիզացիայի պարտադիր պայման է։ Ասածս չի նշանակում, որ ես ինձ կողմնակի դիտորդ եմ պատկերացնում, և չեմ պատրաստվում ինչ-որ ակտիվ գործողությունների մասնակցել (այն մակաբույծ մտավորականների պես, որոնք տասնամյակներով վայելել են ազգի ռեսուրսները, իսկ հիմա ազգի համար դժվարին պահին իրենց դասալքությունը փորձում են քողարկել. «Իմ գործը կարդալ-գրելն է, իսկ ձերը՝ խրամատ պահելը» տիպի դեմգոգիկ արդարացումներով), ո՛չ, ո՛չ և ո՛չ։ Այսօր ազգային մտավորականի տեղը հենց փողոցում է, խփոցիների մեջ, վաղը՝ գուցե, նաև իրական խրամատում։ Այսօրվա ռացիոնալ ազգայնականը պետք է լինի ցույցերին, մասնակցի զանազան գործողությունների՝ թե՛ փողոցում, թե՛ մեդիադաշտում, թե՛ այլուր։ Մենք բոլորս՝ նախկին «նորմալ կյանքի» իներցիայով, մեր պատմության այս փուլը դիտարկում ենք որպես սև, աղետալի շրջան։ Եթե նորմալի պատրանքը մի կողմ դնենք, կհասկանանք. մենք Հայաստանի վերակերտման որոշիչ մի փուլում ենք և բոլորս վկա ու նաև մասնակից ենք պատմական կարևորագույն գործընթացների։ Որպեսզի այդ փուլը պատվով անցնենք, պետք է սկսենք փոխադարձ վստահություն կառուցելուց։ Չկա վստահություն → չի լինի մոբիլիզացիա։ Առանց մոբիլիզացիա → չի լինի գործողություն։ Չլինի գործողություն → հակաՀայաստանը շարունակելու է ոչնչացնել Հայաստանը։ #ռացիոնալԱզգայնականություն»։Ավելին14:4718.04.22 -
ՔաղաքականԻմ հեռախոսի մեջ փորձում են տեղադրել «լրտեսող» վիրուսային ծրագրեր․ ՄամիջանյանԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը գրել է.Ավելին12:5118.04.22 -
ՀասարակականՈստիկանությունը պարզաբանում է տարածել պոռնկագրական նյութեր պարունակող կայքեր այցելելու պատճառով օգտատերերին արգելափակելու լուրերի մասինՀՀ ոստիկանությունը պարզաբանում է տարածել, որ ոստիկանության անունից տարածվող հաղորդագրությունների վերաբերյալ։ Ոստիկանության տարածած հաղորդագրությունում ասվում է․«Համացանցում շրջանառվում է տեղեկատվություն, որ բազմաթիվ քաղաքացիների բջջային հեռախոսների կամ անձնական օգտագործման համակարգիչների ինտերնետ դիտարկիչներում սկսել են հայտնվել հաղորդագրություններ՝ իբր պոռնկագրական նյութեր պարունակող կայքեր բազմիցս այցելելու պատճառով ՀՀ ոստիկանության կողմից արգելափակվել է օգտատիրոջ համակարգիչը և նա տուգանվել է որոշակի գումարի չափով։ Նույն հաղորդագրությամբ քաղաքացիներին ներկայացվում է տուգանքները վճարելու հաշվեհամար՝ հղում անելով ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածին։ Նշենք, որ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածը վերաբերում է ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելուն։ Պարզաբանում ենք, որ խնդրո առարկա հաղորդագրությունները որևէ առնչություն չունեն ՀՀ ոստիկանության հետ, իսկ դիտարկված կասկածելի կայքը, որի հղումով մուտք է գործել օգտատերը, հնարավոր է պարունակած լինի նման հաղորդագրություն՝ ցուցադրելու համար նախատեսված ծրագրային ապահովում, ինչի գործարկման արդյունքում հաղորդագրությունը հայտնվել է բջջային հեռախոսում կամ համակարգչում։ ՀՀ ոստիկանությունը հորդորում է չվճարել պահանջվող գումարը և համացանցից օգտվելու արգելափակումը վերացնելու համար մաքրել համակարգչի ինտերնետ դիտարկման արդյունքում կուտակված ֆայլերը /cache/ և դիտարկչի հավելումները /extension/ կամ դիմել համակարգչային մասնագետի։ Այն քաղաքացիները, որոնք տուժել են խարդախների գործողություններից, կարող են դիմել ոստիկանություն»։Ավելին12:4918.04.22 -
ՔաղաքականՁերբակալվել է պատգամավոր Սերգեյ Բագրատյանի որդին․ նա ծեծի է ենթարկել 45-ամյա մի տղամարդուSHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Վայոց Ձորի մարզային քննչական վարչությունում ՀՀ ՔրՕրի 258 հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։ Նշված քրեական գործի շրջանակում ձերբակալվել է Երևանի բնակիչ, 27-ամյա Շանթ Բագրատյանը։ Շամշյանի տեղեկություններով՝ վերջինս կասկածվում է ապրիլի 3-ին Վայոց Ձորի մարզում գազալցակայանի տնօրեն 45-ամյա Վահե Ասատրյանին ծեծի ենթարկելու և մարմնական վնասվածքներ պատճառելու մեջ։ Շ․ Բագրատյանն Ազգային ժողովի պատգամավոր Սերգեյ Բագրատյանի տղան է, որը «ԷԿՕ ՕԻԼ» ՍՊԸ-ի տնօրենն է։ Նա հայտնաբերվել է ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության, ոստիկանության Վայոց Ձորի մարզային վարչության և Հայաստանի քննչական կոմիտեի Վայոց Ձորի մարզային քննչական վարչության ծառայողների կողմից համատեղ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների արդյունքում։ Շ․ Բագրատյանը տեղափոխվել է ոստիկանության Վայոց Ձորի բաժնի ձերբակալվածների պահման վայր։ Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ այսօր Վայոց Ձորի քննչական վարչության քննիչը դիմելու է Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը որպես խափանման միջոց 2-ամսյա կալանքի որոշում կայացնի պատգամավորի որդու՝ Շ․ Բագրատյանի նկատմամբ։ Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ : https://hraparak.am/post/3aa830d5977de21093e0416eb08237ab?fbclid=IwAR2kqtBthZGxIrr9RyWSkruPuJjDdMKXpcask-k3tN9HC4u3zKXSDcLDUPE © 2008 - 2021 «Հրապարակ օրաթերթ»Ավելին12:4218.04.22 -
Հասարակական«Gnacek sahman@ paheq…»․ ասում են 44-օրյա պատերազմի հերոսներին, որոնք անժամկետ հացադուլ են հայտարարել․ հոգեբանՀԱՅ-ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԱՄԵՆԱՄԵԾ ԵՎ ԱՄԵՆԱՃԱԿԱՏԱԳՐԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԸ ԾԱՎԱԼՎՈւՄ Է ՈՉ ԹԵ ՍԱՀՄԱՆԻՆ, ԱՅԼ ԵՐԵՎԱՆԻ ԿԵՆՏՐՈՆՈւՄ՝ ԱԶԱՏՈւԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՈւՄ։ Երեկվանից համացանցում, ժողովրդական ընդվզման տեսանյութերի տակ կարդում եմ որոշ, հիմնականում կանանց մեկնաբանություններ, որոնք մեղմ ասած թյուրիմածության մեջ են գցում ինձ։ Որքան որ կարողացա ուսումնասիրել, սույն «ծյոծերը», ղեկավար դիրքեր չեն զբաղեցնում այսօրվա իշխանությունում, ասեմ ավելին՝ հիմնականում ապրում են գյուղերում կամ արտերկրում։ Եվ այսպես, ուզում եմ արտահայտել իմ կարծիքը այս մասով։ Արթուր Վանեցյանը, ինքնաբուխ ընդվզման ակցիա է սկսել՝ ՀԱՆՈւՆ ՀԱՅՐԵՆԻՔԻ... Ոչ մի ստիպողականություն, ուղղակի մարդը որոշել է դուրս գալ փողոց իր բողոքը արտահայտելով այս, ակնհայտորեն արդեն ԱԶԳԱԴԱՎ իշխանությունների դեմ, հայտարարելով, որ տուն չի գնա, մինչև չհեռացնի նրանց։ Հասունացումը ակնհայտ էր՝ Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարությունները, որ՝ «Կարող էինք կանխել պատերազմը, բայց կունենայինք նույն այս վիճակը, իհարկե, առանց զոհերի», որով ակնհայտորեն ասվեց, որ 5000 երիտասարդ ՀԱՅ ՄԱՐԴ զոհվել է «հանուն ոչնչի», կամ միայն այն բանի համար, որ «որ չասեն «Նիկոլ դավաճան»»։ Ու այս խոսքերից հետո, մարդը, ով ինքը հանձն է առնում, որ անմիջական մեղավոր է, ըստ իր խոսքերի, 5000 անիմաստ զոհված Հայ մարդու համար, այնքան ամուր է կառչած իր աթոռից, որ որպես մեղքերի քավում, նույնիսկ հրաժարական չի տալիս։ Փաշինյանը, ամեն կերպով ստորադասելով Հայոց Բանակը, Հայաստանի Հանրապետության սուվերեն սամանները և վերջապես ԱՐՑԱԽԸ, խոսում է ադրբեջանի կազմում Ղարաբաղի սուվերենության և Հայ-ադրբեջանական ԱՄԵՆ ԳՆՈՎ խաղաղության օրակարգի մասին՝ Հայի արժանապատվության, մեր ՀԵՐՈՍՆԵՐԻ անունների այլասերման, նրանց նպատակների արժեզրկման և վերջապես Հայրենիքի կորստի գնով։ Այս լույսի ներքո, կան հայ մարդիկ, ովքեր՝ - Մեկնաբանում են, թե talanchiner են հավաքվել Ազատության հրապարակում... Եթե Հայրենիք սիրելն ու Հայրենիքի համար պայքարելը, Դուք անվանում եք talanchi-ություն, ուրեմն ԵՍ ԹԱԼԱՆՉԻ ԵՄ։ Թալանի սին գաղափարը, որը փաթաթել են Ձեր վզին, մի նպատակ է ունեցել, որ Ձեզանից խլեն Ձեր ունեցած ամենակարևորը՝ ՀԱՅՐԵՆԻՔԸ։ Մի փոքր ուղեղ ունեցեք։ Նայեք այսօր հրապարակում հավաքված մարդկանց, որոնցից շատ շատերը երբեք, ոչ մի կարգերի օրոք, ոչ մի պաշտոն չեն զբաղեցրել և նպատակ էլ չունեն զբաղեցնելու։ - Ասում են՝ «gnacek sahman@ paheq…»: Եվ սա ասում են մեր 44-օրյա պատերազմի հերոսներին, ովքեր այսօր անժամկետ հացադուլ են հայտարարել Ազատության հրապարակում... Կարծում եմ ամոթալի է նման միտք արտահայտելը։ Ինքը՝ Վանեցյանը, ամբողջ պատերազմի ժամանակ գտնվել է Արցախում և որքան ինֆորմացված եմ, ուժերի ներածի չափով օգնել Հայրենիքի հաղթանակին։ - Ասում են՝ «Vanecjan@ ov a, vor ira koxqin kangnenq»։ Հայրենիքի կորցնելուց, Հայրենիքի համար պայքարի մեջ, անձերի չեն նայում։ Պատերազմի դաշտում չես նայում, թե կողքիդ կռվողը՝ թալանչի է, թե կոռուպցիոներ, սև է թե սպիտակ... Այս օրհասական պահին, եթե մարդը դեռ ընտրում է թե ում կողքին կանգնի, ապա նույն նիկոլականն է, ով ուզում է Արցախը հանձնել։ Խոսքերը ոչինչ են, գործողությունները պատմում են մարդու իրական նպատակների և արժեքների մասին։ Խոսքով կարելի է հայրենասեր լինել, սակայն վարքով՝ վախկոտ ու անհայրենիք մի անձ, ով այս օրհասական պահին նստած բազմոցին ընտրում է թե ով պետք է առաջնորդի Հայրենիքը փրկելու շարժումը, ու կարող է աչքերի գույնից ելնելով, համարի, որ իրեն դուր չի գալիս, և ավելի լավ է Հայրենիքը կորցնի։ Խոսքերով, շատ շատերը ցավացել են Արցախի համար, 44-օրյա պատերազմի ժամանակ և գոռացել՝ ՀԱՂԴԵԼՈւ ԵՆՔ, բայց վարքով՝ նստատեղը չեն կտրել իրենց բազմոցներից ու այժմ էլ մեր՝ 44-օրյա պատերազմի մասնակից ՀԵՐՈՍՆԵՐԻՆ նախատում են, թե ինչու սահմանին չեն։ Խոսքերով, շատերը՝ ՀԱՅՐԵՆԻՔ ու ԱՐՑԱԽ են ուզում, բայց վարքով՝ միայն մտածում են ստամոքսի մասին ու կախարդական «talan» կեղծ բառից, աչքերի առջև մթագնում է, ու պատրաստ են Հայրենիքը հանձնել։ Մի հարց ունեմ բոլոր նրանց, ովքեր այսօր այս կամ այն պատճառով սևացնում են Արթուր Վանեցյանի ակցիան ու փորձում օրակարգը շեղել՝ ԻՍԿ ԴՈւՔ Ի՞ՆՉՔԱՆ ԳՈւՄԱՐՈՎ ԿՎԱՃԱՌԵԻՔ ՁԵՐ ՀԱՅՐԵՆԻՔԸ։ Ես կարծում եմ յուրաքանչյուր ՀԱՅ, ով բացի ուտելուց ունի նաև այլ արժեքներ, ով կենդանուց տարբերվում է իր արժեհամակարգով, ով գլխով ոչ միայն ուտում է... Իր պարտքը պետք է համարի լինել Ազատության հրապարակում և պարտավոր է մասնակից դառնալ Հայ-Ադրբեջանական ամենամեծ և ամենաճակատագրական պատերազմին, որը ցավոոք, Նիկոլ Փաշինյանի շնորհիվ, ծավալվել է ոչ թե սահմանին... Ո՛Չ։ Այլ Երևանի կենտրոնում՝ Ազատության հրապարակում։ հայ-ադրբեջանական ամենամեծ եվ ամենաճակատագրական պատերազմը ծավալվում է ոչ թե սահմանին, այլ երեվանի կենտրոնում՝ ազատության հրապարակում։Ավելին12:3618.04.22 -
ՀայաստանՀայլուր 12:30 «Իրավիճակը ծայրահեղ է». հացադուլ և նստացույց Ազատության հրապարակում | 18.04.2022Ավելին12:3018.04.22 -
ՔաղաքականԱնհրաժեշտ է խուսափել «խաղաղության պայմանագիր» ստորագրելուց. Վարդան ՕսկանյանՀայաստանի նախկին արգործնախարար Վարդան Օսկանյանը լրատվամիջոցներին է տրամադրել իր հերթական հոդվածը՝ Ղարաբաղյան կարգավորման ներկա փուլի մասին։ «Հայաստանի այսօրվա վիճակը, ճակատագրական և շրջադարձային լինելու առումով, բայց ոչ՝ բովանդակային, նման է 1997-1998 թվականների իրավիճակին։ Նախքան այս համեմատության մեջ խորանալը՝ միանգամից նշեմ, որ Հայաստանի ազգային շահերի տեսանկյունից համեմատության որևէ եզր չկա Տեր-Պետրոսյանի և Փաշինյանի մոտեցումների միջև։ Նիկոլ Փաշինյանի ելույթը խորհրդարանում մասամբ հիշեցնում է Լևոն Տեր-Պետրոսյանի «Պատերազմ, թե խաղաղություն» հոդվածը, իսկ Փաշինյանի ելույթին հաջորդած հրապարակային քննարկումները և վեճերը՝ 1998-ի հունվարի 8-ին Լևոն Տեր-Պետրոսյանի հրավիրած Ազգային անվտանգության խորհրդի նիստը։ Անվտանգության խորհրդի նիստն ընդլայնված էր. խորհրդի անդամներ վարչապետ Ռոբերտ Քոչարյանից, պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանից և ներքին գործերի և ազգային անվտանգության նախարար Սերժ Սարգսյանից բացի՝ դրան մասնակցում էին Հայոց համազգային շարժման ընտրանին, Լեռնային Ղարաբաղի ղեկավարությունը՝ հանձինս նախագահ Արկադի Ղուկասյանի, պաշտպանության նախարար Սամվել Բաբայանի և վարչապետ Լեոնարդ Պետրոսյանի: Այդ ժամանակ ես արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալն էի և նիստին հրավիրված էի որպես Ղարաբաղի հարցով գլխավոր բանակցող: Նիստում Լևոն Տեր-Պետրոսյանը նպատակ ուներ հիմնավորել իր աջակցությունը Ղարաբաղյան խնդրի կարգավորման՝ Մինսկի խմբի կողմից այդ օրերին ներկայացված փուլային տարբերակին և համաձայնություն ստանալ մասնակիցներից այդ առաջարկությանն ընթացք տալու համար: Տեր-Պետրոսյանը համոզված էր, որ Լեռնային Ղարաբաղի տարածքի և ժողովրդի գոյատևման ապահովման համար Լեռնային Ղարաբաղին հարակից շրջանների վերադարձը, բացառությամբ Լաչինի, բխում է Հայաստանի և հայ ժողովրդի ազգային շահերից: Ավելին, նա գտնում էր, որ հաշվի առնելով այդ օրերի աշխարհաքաղաքական իրավիճակը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության զարգացման սահմանափակ հնարավորությունները՝ այլ տարբերակ ակնկալել հնարավոր չէ: Նրա ընդդիմախոսների առարկությունը հիմնված էր այն փաստի վրա, որ առաջարկվող փաստաթղթում նշում անգամ չկա Լեռնային Ղարաբաղի ապագա կարգավիճակի մասին, ուր մնաց ինչ-որ հստակեցում այդ հարցի վերաբերյալ: Տեր-Պետրոսյանն իր հերթին հակադրում էր, որ ամեն նշում կամ հղում Լեռնային Ղարաբաղի կարգավիճակին անպայման կներառի Ադրբեջանի տարածքային ամբողջականության սկզբունքը, ուստի նախընտրելի է այս փուլում զերծ մնալ կարգավիճակի հարցի արծարծումից: Ընդհատելով այս բուռն ու կրքոտ վեճը՝ Տեր-Պետրոսյանը ինձ դրեց բավական բարդ վիճակի մեջ և իմ ուղղությամբ մեկնելով ձեռքը՝ ասաց. «Թող Վարդանն ասի՝ արդյոք հնարավո՞ր է երբևիցե ստանալ մի փաստաթուղթ, որտեղ հղում կատարվի Ղարաբաղի կարգավիճակին՝ առանց ամրագրելու Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը»: Դա ինձ անակնկալի բերեց: Ես նստած էի սեղանի խորքում, մինչ այդ լսողի դերում էի ու չէի ակնկալում, որ մասնակցություն կունենամ քննարկումներին: Բոլորի հայացքներն ուղղված էին ինձ՝ կարծես իմ պատասխանը պետք է վճռեր այդ հանդիպման ելքը: Եվ ես ասացի այն, ինչին հավատում էի. «Պարո՛ն նախագահ, կարծում եմ, որ հնարավոր է»: Պատասխանս հիմնված էր իմ այն համոզման վրա, որ մենք չէինք սպառել մեր դիվանագիտական հնարավորությունները և որ միգուցէ այդ օրերին նպաստավոր չէին մեզ համար միջազգային պայմանները, բայց հաշվի առնելով այդ օրերի աշխարհի հեղհեղուկ իրավիճակը՝ շատ բան կարող էր փոխվել ի նպաստ մեզ, ինչը և տեղի ունեցավ։ Հաջորդ տարիներին Մինսկի խումբը սեղանին դրեց երեք առաջարկ (ընդհանուր պետության, Քի Վեսթի և Մադրիդյան առաջարկները), որտեղ հղում կար Ղարաբաղի կարգավիճակին, և երեք դեպքում էլ՝ Ադրբեջանի կազմից դուրս։ Առանցքային տարբերությունը այդ և այս օրերին այն է, որ Տեր-Պետրոսյանը ընդամենը առաջարկում էր զերծ մնալ կարգավիճակի քնարկումներից՝ այն թողնելով ապագային։ Փաշինյանը, ըստ ամենայնի, հակված է ճանաչել Ղարաբաղը Ադրբեջանի կազմում, եթե երաշխավորված լինի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգությունը։ Եթե այդ օրերին Տեր-Պետրոսյանը առաջարկում էր շրջանցել կարգավիճակի հարցը, ապա այսօր ամեն գնով անհրաժեշտ է շրջանցել և խուսափել «խաղաղության պայմանագիր» ստորագրելուց, քանի որ այն անխուսափելիորեն ամրագրելու է Ղարաբաղի՝ Ադրբեջանի մաս լինելու կարգավիճակը։ Փաշինյանը, ցանկության դեպքում, բոլորի առաջ հիմնավոր և համոզիչ փաստարկներ ունի նման փաստաթուղթ չստորագրելու համար։ Նախ՝ իրավական տեսակետից այդ փաստաթուղթը կհակասի Հայաստանի սահմանադրությանը և անկախ Հայաստանի Գերագույն խորհրդի 1992-ի ընդունած որոշմանը։ Նման փաստաթուղթ ստորագրելու և վավերացնելու համար պետք է փոխել Հայաստանի սահմանադրությունը և չեղարկել Գերագույն խորհրդի որոշումը։ Երկրորդ՝ նման իրավունք որևէ մեկին վերապահված չէ։ Ընտրություններում մեծամասնություն ունենալը չի նշանակում իրավունք ձեռք բերել հայ ժողովրդի համար գոյութենական հարցում կամայական որոշումներ կայացնելու։ Երրորդ՝ Արցախի ժողովուրդը, որի ֆիզիկական գոյության հարցն է դրված նժարին, եղել է անցած տասնամյակների զրկանքների և տառապանքների հիմնական կրողը և իր ճակատագիրը որոշելու լիազորություն որևէ մեկին չի տվել, ինչը և կրկին հաստատեց նրա խորհրդարանը օրերս ընդունած հայտարարությամբ։ Չորրորդ՝ Հայաստանի Ազգային ժողովի հաստատած՝ Փաշինյանի իսկ կառավարության ծրագրում Լեռնային Ղարաբաղի մասով կա դրույթ, ըստ որի՝ հետամուտ պետք է լինել Արցախի ժովորդի ինքնորոշման իրավունքի իրացմանը «անջատում հանուն փրկության» սկզբունքի հիման վրա, որի աներկբա իրավունքը ունի Արցախի ժողովուրդը։ Ինչպես այդ ժամանակ, այսօր առավել ևս համոզված եմ, որ չենք սպառել դիվանագիտական հնարավորությունները։ 44-օրյա պատերազմից հետո Հայաստանի դիվանագիտությունը գրեթե որևէ լուրջ ջանք չի գործադրել հայանպաստ արդյունքի հասնելու համար։ Եթե նույնիսկ մի պահ ենթադրենք, որ միջազգային պայմանները նպաստավոր չեն, ապա աշխարհը հեղհեհուկ ու անորոշ է, քան երբևէ, և պարզապես, մեղմ ասած, միամտություն կլինի այս պայմաններում որոշակիացնել Արցախի կարգավիճակը հօգուտ Ադրբեջանի։ Ցանկացած բանակցությունների արդյունք պետք է բավարարի երեք պայման․ այն պետք է լինի իմաստալից, արդյունավետ և բարելավի կողմերի հարաբերությունները։ Ճանապարհը, որն ընտրել են Հայաստանի իշխանություները, չի կարող բավարարել այս պայմաններից և ոչ մեկը։ Փաշինյանի և նրա թիմակիցների՝ Ազգային ժողովում ունեցած ելույթները Լեռնային Ղարաբաղի քաղաքական կարգավիճակի նշաձողն իջեցնելու պատրաստակամության, այսինքն՝ Ղարաբաղի պատկանելությունը Ադրբեջանին ընդունելու մասին, նախապես արդեն փակել են բանակցություններով Հայաստանի համար ընդունելի ելքի հասնելու բոլոր հնարավորությունները։ Միգուցե նման փաստաթղթի ստորագրումը բարեկամական կապեր հաստատի ներկա իշխանությունների և Ադրբեջանի միջև, բայց վստահաբար չի կարող բարեկամության հիմք ծառայել Հայաստան պետության, հալ ժողովրդի և Ադրբեջանի միջև», - նշված է հոդվածում։Ավելին12:3018.04.22 -
ՄշակույթԻնչպիսին չպիտի լինի հայը. Վահրամ Սահակյանը՝ «Կատակամարտ»-ի ստեղծման, նպատակի ու իսկական հայի մասինԹե ուզում եք իմանալ ինչպիսին չպիտի լինի իսկական հայը, պետք է դիտել թատերագիր Վահրամ Սահակյանի «Կատակամարտ» ներկայացումը: Վատ բարքերի, դավաճան հայի, անմիտ մտավորականների ու բանից անտեղյակ իշխանականների մասին է կատակերգությունը: Ապրիլի 22-ին և 23-ին՝ ուրբաթ և շաբաթ, ներկայացման, ամենայն հավանականությամբ, վերջին պրեմիերան է լինելու: Զրուցել ենք հեղինակի՝ Վահրամ Սահակյանի հետ: -Պարոն Սահակյան, ի՞նչ ներկայացում է: -«Կատակամարտ»-ը մեր հայրենիքի, այսօրվա օրհասական վիճակի, մեր վախկոտության, մեր մտավորականների ծախվածության, գոռոզության, մեծամտության և այն ամենի մասին է, ինչը հենց հիմա հետաքրքրում է այսօրվա իսկական հային: Ես որ ասում եմ հենց հիմա, նկատի ունեմ հենց ապրիլի 22-ին և 23-ին: Ինձ շատ են ասում, որ ներկայացումը քաղաքական է, հենց ներկայացման մեջ էլ կան նման բաներ: Ես ասում եմ՝ «Կատակամարտ»-ը հայրենասիրական է: Եթե որոշ սրիկաներ հայրենասիրությունը, հայրենիքի մասին մարդու մտահոգությունը համարում են քաղաքական, ներկայացման մեջ նրանք խայտառակ են արվում: Իմ գործընկեր-արվեստագետներից շատերը հիմա, եբ հարցնում ես մեր հայրենիքի վիճակի մասին, պատասխանում են՝ քաղաքականությամբ չեմ հետաքրքրվում: Հենց սրանց պատճառով ենք մենք այս վիճակում հայտնվել: Եթե ինչ-որ մեկը ուզում է համախմբվել ծանր վիճակից դուրս գալու համար, պիտի գա ու դիտի ներկայացումը: -Այսինքն ներկայացման մեջ այսօրվա հա՞յն է փնովվում: -Այո, փնովվում է նրա էությունը: Փնովվում է ոչ միայն բանական էակ մարդը, այլ նաև կենդանիները: Նրանց դատապարտում ենք հայրենիքը ծախելու, մեզ ստորացնելու համար: Կա մի մտավորական, որի անունն է Գոռ Մտնունց, հայհոյում է նախկին իշխանություններին: Երբ իրեն հարցնում են, եթե վատն են այդ իշխանությունները, ինչու՞ ես նրանցից վերցրել բնակարան, մեքենա, նա իրեն այնքան հանգիստ է պահում, որ արդեն իրենց պատճառով առաջացած ախտը մարդկանց այլևս չի զարմացնում: Այսինքն՝ նրանք ասեն՝ մարդը հենց այդպես էլ պիտի լինի: -«Կատակամարտ»-ը էլի՞ եք բեմադրելու, այսինքն մարդիկ հնարավորություն կունենա՞ն մեկ անգամ էլ դիտելու այն: -Ներկայացումը հնարավոր է, որ լինի վերջինը, որովհետև մենք ուրիշ այլ ծրագրեր ունենք: Մենք չունենք թղթե տոմսեր, մարդիկ կարող են ներկայացման համար տոմս պատվիրել tomsarkgh.am կայքից կամ զանգահարել 060 276 : Եթե չգնեն տոմսեր, կարծում եմ՝ շատ բան կկորցնեն: Դիտել կարող են 12 տարեկանից սկսած: -Ի՞նչ արժեն տոմսերը: -Տարբեր գների են, 5000-ից 8000 դրամ, տևողությունը՝ 1 ժամ 20 րոպե: Ներկայացումը ցույց է տալիս մեր իրական դեմքը ու ամոթով թողնում նրան, ով այդպիսինն է: -Ձեզ մոտ ե՞րբ առաջացավ «Կատակամարտ»-ն ստեղծելու գաղափարը: -Վերնագիրը վերջում ենք հնարել: Որոշեցինք՝ ներկայացման մեջ էլ հենց այնպես է, որ ասենք՝ կատակներով մարտը վարեք, որովհետև ատելության խոսք պետք չէ հնչեցնել, հայհոյանք պետք չէ օգտագործել: Ամբողջ ձմեռվա ընթացքում իմ մեջ կուտակեցի ինչ-որ եղավ, ու ստեղծվեց այս ներկայացումը: Այնտեղ կան նաև ընտրություններից դրվագներ, որ ավարտվեց ամոթալի արդյունքներով: -Եվ վերջին հարցը, պարոն Սահակյան, ինչպիսի՞ն պիտի լինի իսկական հայը՝ ձեր աչքերով: -Պիտի լինի հայրենասեր, հայրենիքի համար ոչինչ չխնայող ու հայրենի հողն ուրիշին չնվիրող: Ես ունեմ հայի մասին իմ պատկերացումները, իսկ թե մարդիկ ուզում են կոնկրետ իմանան, թող գնեն տոմսերը, գան ու տեսնեն՝ ինչպիսին ՉՊԻՏԻ լինի հայը:Ավելին12:0318.04.22 -
Քաղաքական«Սպասեք, կտեսնեք». Արամ Վարդևանյանը՝ Ռոբերտ Քոչարյանի` ակցիային միանալու մասին«Գործողությունների մանրամասների հստակ ծրագիրը առաջիկայում կներկայացվի: Այդ իմաստով մեր քաղաքացիներին կխնդրեմ փոքր ինչ համբերել: Սա այնպիսի ժամանակ է, որ մեր գործողությունները պետք է լինեն հստակ ծրագրավորված և համախմբված և մենք հենց այդպես էլ տրամադրված ենք»,-այս մասին այսօր՝ ապրիլի 18-ին, Ազատության հրապարակից լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը:Ավելին11:5418.04.22 -
ՀասարակականԿողբում ենթակառուցվածքների զարգացման երեք ծրագիր է իրականացվելՏավուշի մարզի ամենամեծ բնակավայրը՝ սահմանամերձ Կողբը, լուսավորված նոր փողոցներ ունի: Պետական սահմանից ընդամենը 4,5 կմ հեռավորության վրա գտնվող գյուղում 2019 թվականից ենթակառուցվածքների զարգացման երեք ծրագիր է իրականացվել: Վիվա-ՄՏՍ-ն ու Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) սկզբում լուծել են Կողբի մանկապարտեզի ջեռուցման հարցը, իսկ 2020 թվականից մինչև օրս լուսավորության էներգախնայող համակարգի ներդրման երկու ծրագիր են իրականացրել:Ավելին11:4718.04.22 -
ՀայաստանՔայլը ծայրահեղ է, բայց հուսահատ չէ. հացադուլ՝ ի պաշտպանություն Արցախի44-օրյա պատերազմի մասնակիցներ՝ պահեստազորի ավագ լեյտենանտ Նվեր Կիրակոսյանը և Արթուր Ավագյանն ի պաշտպանություն Արցախի անժամկետ հացադուլ են սկսել:Ավելին11:3718.04.22 -
ՀասարակականՄի մատով թուրքին կվերացնեմ․ Ազատության հրապարակ եկած հեծանվորդ«Հեծանիվը գիտե՞ք ինչով է աշխատում, հայկական մուսկուլատուրայով ․ մի մատով թուրքրին կվերացնեմ» ,- այս մասին ասաց Ազատության հրապարակ եկած հեծանվորդը՝ հորդորելով Արթուր Վանեցյանին նստել ու պտտվել իր հեծանիվով։ «Նկարե՛ք, Վանեցյանը՝ իմ հեծանիվով ․ Ալեքսանդր Մակեդոնացին՝ ձիով , իսկ Վանեցյանը՝ իմ հեծանիվով», - ասաց նա՝ խոսքն ավարտելով Չարենցի «Ես իմ անուշ Հայաստանի» բանաստեղծության ասմունքով ։Ավելին11:3118.04.22 -
ՔաղաքականՎախենում են, որ շարժումը թափ կհավաքի․ Արթուր ՎանեցյանԳիշերը հանգիստ է անցել, որևէ խնդիր չի եղել. պայմանները իրականում բարդ են, չեն թողնում, որ տաքացուցիչներ, վրաններ լինեն, բայց մենք գիտենք`ինչ ենք անում, ուր ենք եկել և ինչքան ենք մնալու։ Այս մասին քիչ առաջ Ազատության հրապարակում լրագրողների հետ զրույցում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը, ով երեկվանից հայտարարել է նոր պայքարի մասին ու մի շարք քաղաքացիների հետ գիշերն անցկացրել է հրապարակում։ «Իրենց վախով պայմանավորված չեն թողել վրաններ տեղադրվեն։Իրենք ուղղակի վախենում են, որ շարժումը ավելի արագ թափ կհավաքի։ Ես բոլոր մեր հայրենակիցներին ուզում եմ ասել՝ բարի լույս, ասեմ, որ այստեղ ենք ու բոլորին սպասում ենք Ազատության հրապարակում: Եկեք Ազատության հրապարակ, ցույց տվեք ձեր վերաբերմունքը»,- ասաց Վանեցյանը։ Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ : https://hraparak.am/post/1d120b5a67c11eb61ac2b0460872020f © 2008 - 2021 «Հրապարակ օրաթերթ»Ավելին11:2718.04.22 -
ՔաղաքականԿարևորում եմ ապակենտրոն գործողությունները, ցանցային պայքարն իր ձևով և բովանդակությամբ, որի դրսևորումներից մեկն էլ հենց պարոն Վանեցյանն իրականացնում է. ՎարդևանյանԴիմում եմ մեր այն հայրենակիցներին, ովքեր այս իրավիճակում հիասթափվել, հուսահատվել են, դա այս իրավիճակում լուծում չէ։ Պետք է իսկապես զարթնել, վեր կենալ և դուրս գալ այդ թմբիրից, «Ազատության» հրապարակում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Արամ Վարդևանյանը՝ անդրադառնալով «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի հայտարարած պայքարին։ «Հուսահատվելով, մարդկայնորեն նեղվելով՝ այս իրավիճակից դուրս չենք գալու։ Իսկապես պետք է համախմբվենք, միասնական լինենք և կհասնենք մեր արդյունքին», - ասաց Արամ Վարդևանյանը։ Պատգամավորը կարևորում է ապակենտրոն գործողությունները, ցանցային պայքարն իր ձևով և բովանդակությամբ, որի դրսևորումներից մեկն էլ հենց Արթուր Վանեցյանն իրականացնում է։ «Մենք գտնվում ենք չափազանց ծանր իրավիճակում, համոզված եմ, որ մենք այս իրավիճակից դուրս ենք գալու, և այսպիսի օրակարգեր, ՀՀ-ի «կզած» քաղաքականություն տեղ չի ունենալու մեր իրականության մեջ», - ասաց Արամ Վարդևանյանը։Ավելին11:2218.04.22 -
Քաղաքական5165 շարժումն ապրիլի 19-ից Նիկոլ Փաշինյանի հեռացման պահանջով անժամկետ պայքար է սկսում5165 շարժումը ապրիլի 19-ից Նիկոլ Փաշինյանի հեռացման պահանջով անժամկետ պայքար է սկսում։ «Ապրիլի 19-ից սկսում ենք անդադար ռեժիմի գործողություններ՝ հասնելու Նիկոլ Փաշինյանի հեռացմանը 5165 շարժումը, հասարակական գործիչներ Էդգար Ղազարյանը, Ավետիք Չալաբյանը, Արցախի կարգավիճակի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի և նրա թիմակիցների հայտարարությունները համարելով Արցախն Ադրբեջանին հանձնելու պատրաստակամություն՝ ելնում են անժամկետ պայքարի՝ Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելու նպատակով», - այս մասին հայտնել են շարժումից։ Գործողությունների մեկնարկը կտրվի ապրիլի 19-ին՝ ժամը 12.00-ին, Ազատության հրապարակում հրավիրվելիք մամուլի ասուլիսով։Ավելին11:1818.04.22