Լրահոս
Հասարակական
15:14
18.04.22
772

Դավաճանությունը, շաղախված երիտասարդների արյամբ, իր շուրջն է համախմբել պետականությունը ոչնչացնող պոռնկածին արարածներին․ Շիրինյան

Img default alt hy

Մենք մտնում ենք թրքահպատակ իշխանության դեմ աննահանջ, վճռական, պատասխանատու և հաղթական պայքարի վերջնական փուլ, գրում է պահեստազորի գնդապետ Սայաթ Շիրինյանը։

«Դավաճանությունը շաղախված մեր լուսավոր երիտասարդների արյամբ, անսահման ցինիզմով, լկտիութրամբ, իր շուրջն է համախմբել պետականությունը ոչնչացնող պոռնկածին արարածներին։

Փողոցը և միայն փողոցը կտա հարցերի վերջնական պատասխանը՝ պատիվ արժանապատվություն ունեցող է ՀԱՅԸ, որն իրավունք ունի ապրելու, արարելու, գոյատևելու, թե՞ պետք է քարշ տա իր ողորմելի գոյությունը, որպես քոչվոր՝ առանց պետության, պետականության, ինքնության ու արժանապատվության։

Ինչ է հարկավոր՝

1) Դուրս գալ փողոց ու առանց տրտնջալու, դժգոհելու, անհարկի չհիմնավորված, չփաստարկված քննադատությունների, սրան-նրան սիրել, չսիրելու սուբյեկտիվ ընկալումների՝ լծվել Արցախի և Հայաստանի փրկության, Հայաստան աշխարհի հավերժության համար սուրբ գործին։

2)Ընդդիմությունը ունի հստակ օրակարգ, գործողությունների ծրագիր և ամենակարևորը անկոտրուն կամք ու վճռականություն՝ լինել փողոցում ու շարունակել պայքարը անընդհատ, շարունակական առանց տուն գնալու։

Ձեր ներկայությամբ նոր լիցք ու թափ պետք է հաղորդեք այսուհետ այլևս չընդհատվող հանրահավաքներին, քաղաքացիական անհնազանդության ակցիաներին։

3)Հանրահավաքներին ձեր՝ արժանապատիվ ՀԱՅԵՐԻ մասնակցությունն ու մարդաշատությունն է կանխորոշելու «ճակատամարտի» ելքը։

Ձեր ներկայությունն ու խոսքն է լինելու որոշիչը։

4)Այսուհետ, ինչպես եղավ ապրիլի 5-ին, ընդդիմության ակցիաները, հանրահավաքները, երթերը՝ ապակուսակցական են, դրանց տերն ու հերոսը, դրանց մասնակցող ազգային արժեհամակարգի կրող՝ ՀԱՅԵՐՆ են։

5)Դուրս արի և ընդդիմության հետ իրականացրու՝ «կոնկրետ գործողություններ» անվամբ քո պահանջը։

Իրագործիր, ամրապնդիր և տեր եղիր հաղթանակիդ։

6)Քո մասնակցությամբ, մարդաշատությամբ, ընդամենը մի քանի օրվա մեջ՝ կապահովես պայքարի հաջող ընթացքը, զարգացումն ու կուլմինացիան։

Արդյունքում՝ քննչական մեկուսարանները կվխտան թրքահպատակ նիկոլականներով։

Հ.Գ. Սիրելի՛ հայրենակից, դու՛ և միայն դու՛ կարող ես կանգնեցնել Արցախի և Հայաստանի պետականության կորուստը»։