Լրահոս

2022-04-18
  • Img default alt hy
    Առողջապահական
    Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 8 նոր դեպք. մահացել է 1 քաղաքացի
    Ապրիլի 18-ին հանրապետությունում արձանագրվել է կորոնավիրուսային հիվանդության 8 նոր դեպք: Կատարվել է 1679 թեստավորում, առողջացել՝ 10 քաղաքացի, մահացել է 1 մարդ: Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 422 770 դեպք, որոնցից 410 458-ը՝ առողջացած: Փաստացի բուժում է ստանում 2008 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 8622 դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1681 է։ Ընդհանուր կատարվել է 3 017 543 թեստավորում։
    11:13
    18.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Ալեքսանդր Ազարյանը ՔԿՀ-ում գտնվող Բորիս Բախշիյանին հրավիրել է ՀՀ դատավորների միության 25-ամյակին
    Դատավորների միության նախագահ Ալեքսանդր Ազարյանը ՀՀ դատավորների միության 25-ամյակին նվիրված միջոցառմանը հրավիրել է նաև կալանքի մեջ գտնվող դատավոր Բորիս Բախշիյանին։ «Արդեն 70 օր է Հայաստանում ակնհայտ ապօրինի կալանավորված է դատավոր Բորիս Բախշիյանը՝ ակնհայտ ապօրինի կալանավորելու շինծու և աբսուրդ մեղադրանքով։ Դրա հետ միաժամանակ օրերս կնշվի դատավորների շահերով իրական մտահոգ միակ կառույցի՝ ՀՀ դատավորների միության 25-ամյակը, որին մասնակցելու հրավեր է ստացել նաև քրեակատարողական հիմնարկում գտնվող Բորիս Բախշիյանը։ Բախշիյանն այդ միջոցառմանը չի մասնակցի, սակայն (հավանաբար) կմասնակցեն նրան ապօրինի կալանավորած Դավիթ Արղամանյանն ու Տիգրան Սիմոնյանը…», - այս մասին գրել է Բախշիյանի փաստաբան Երեմ Սարգսյանը։
    11:10
    18.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Մենք ծայրահեղական չենք, պարզապես երկրի վիճակն է ծայրահեղ. Պատերազմի մասնակիցներ
    Արցախի Ազգային ժողովի հայտարարությունը ազդակ դարձավ, որ մենք հասկանանա, որ պետք է համարժեք պատասխան տալ, ոչ թե ֆեյսբուքով պայքարել: Այս մասին Ազատության հրապարակում ասաց 44-օրյա պատերազմի մասնակիցը, ով հացադուլ է հայտարարել: Ինչպես արդեն նշել էինք, պատերազմի երկու մասնակիցներ անժամկետ հացադուլ են սկսել և միացել Ազատության հրապարակում ակցիաներ իրականացնող մարդկանց: «Մենք ծայրահեղական չենք, պարզապես իրավիճակն է ծայրահեղ, մեր մտահոգությունը մեր սրենդի անհոգությունն է, մեր նպատակն է մեր սերնդի ներկայացուցիչները դուրս գան էդ անհոգության վիճակից»,-ասացին նրանք:
    11:07
    18.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Ռուբլու և դոլարի փոխարժեքն այսօր
    Երևանյան բանկերում այսօր 1 ռուբլին գնվում է նվազագույնը 4.68 դրամով, առավելագույնը՝ 5.45 դրամով, միջինը՝ 5.24 դրամով, վաճառվում՝ նվազագույնը 6 դրամով, առավելագույնը՝ 6.81 դրամով, միջինը՝ 6.30 դրամով։ Այս մասին տեղեկանում ենք rate.am կայքից։ Իսկ 1 դոլարը գնվում է նվազագույնը՝ 466 դրամ է, առավելագույնը՝ 471 դրամով, միջինը՝ 466.85 դրամով, վաճառվում՝ նվազագույնը 475 դրամով, առավելագույնը՝ 479, միջինը՝ 476.06։
    10:56
    18.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Գյուլագարակի ղեկավարի, նրա ընտանիքի անդամի և համայնքի ղեկավարի տեղակալի կողմից հայտարարագրման ենթակա տվյալներ թաքցնելու վերաբերյալ քրեական գործն ուղարկվել է դատարան
    ՀՀ պետական վերահսկողական ծառայությունից ստացված փաստաթղթերի հիման վրա ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախապատրաստված նյութերով ՀՀ քրեական օրենսգրքի 314.3-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործի նախաքննությամբ պարզվել են Լոռու մարզի Գյուլագարակ համայնքի ղեկավար Մ. Գ.-ի, վերջինիս հետ փոխկապակցված ընտանիքի անդամ Թ.Բ.-ի, ինչպես նաև Գյուլագարակ համայնքի ղեկավարի տեղակալ Ռ.Վ-ի կողմից իրենց 2020թ. տարեկան հայտարարագրերում հայտարարագրման ենթակա առանձնապես խոշոր չափերով գույքի և եկամուտների վերաբերյալ տվյալներ թաքցնելու հանգամանքներ: Մասնավորապես, համայնքի ղեկավար Մ.Գ.-ն ՀՀ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացրած՝ պաշտոնատար անձի 2020 թվականի տարեկան հայտարարագրում թաքցրել է հայտարարագրման ենթակա՝ սեփականության, ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով իր անվամբ գրանցված Լոռու մարզի Ագարակ համայնքի Լոռի Բերդ և հիմնականում Կուրթան գյուղերում գտնվող արդյունաբերության, ընդերքօգտագործման, բնակելի նպատակային նշանակության 11 հողամասերը՝ որպես պահեստ օգտագործման նպատակով արտադրական նշանակության շինությամբ և բնակելի տնով, որոնց զուտ կադաստրային արժեքի հանրագումարը կազմում է 2,5մլն ՀՀ դրամ: Թաքցվել է նաև սեփականության իրավունքով իրեն պատկանող «LEXUS GX 470» մակնիշի ավտոմեքենան, «ԳԵՏԱՎԱՆ» ՍՊԸ-ում ունեցած բաժնեմասը: Բացի այդ, Մ.Գ.-ն չի հայտարարագրել աշխատավարձի տեսքով 2020թ. ստացած եկամտից 2.822.648 ՀՀ դրամը: Գյուլագարակ համայնքի ղեկավարի հետ փոխկապակցված Թ.Բ.-ն ՀՀ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացրած 2020թ. պաշտոնատար անձի ընտանիքի անդամի տարեկան հայտարարագրում թաքցրել է հայտարարագրման ենթակա՝ սեփականության իրավունքով, ինչպես նաև համատեղ կամ բաժնային սեփականության իրավունքով իր անունով գրանցված Լոռու մարզի Գյուլագարակ համայնքի Կուրթան գյուղում գտնվող գյուղատնտեսական, բնակելի նպատակային նշանակության 11 հողամաս՝ ԱՀԿ շենքով, որոնց զուտ կադաստրային արժեքի հանրագումարը կազմում է 9.514.256 ՀՀ դրամ: Բացի այդ, վերջինս չի հայտարարագրել նաև 2020թ. ընթացքում իր հաշիվներում ունեցած ընդհանուր 20.898.491 ՀՀ դրամ գումարը: Գյուլագարակ համայնքի ղեկավարի տեղակալ Ռ.Վ.-ն ներկայացրած 2020թ. պաշտոնատար անձի տարեկան հայտարարագրում թաքցրել է հայտարարագրման ենթակա՝ ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով գրանցված Լոռու մարզի Գյուլակարագ համայնքում գտնվող գյուղատնտեսական, կառուցապատման, բնակելի նպատակային նշանակության ընդհանուր 3 հողամաս, իրեն տրամադրված 1.350.000 ՀՀ դրամ վարկը, ինչպես նաև՝ 4.237.134,3 ՀՀ դրամի չափով եկամուտը: 2022թ. ապրիլի 2-ին նշված երեք անձանց վերջնական մեղադրանքներ են առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 3143-րդ հոդվածի 2-րդ մասով: Նշված քրեական գործով նախաքննությունն ավարտվել է, հսկողություն իրականացնող դատախազը հաստատել է վերաբեռրյալ մեղադրական եզրակացությունը և քրեական գործը, ըստ մեղադրանքի նշված երեք անձի. ուղարկել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան՝ ըստ էության քննության առնելու: 2022թ. ընթացքում, ապրիլի 15-ի դրությամբ ՀՀ գլխավոր դատախազության ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության դատախազների հսկողության ներքո ՀՀ քրեական օրենսգրքի 314.2-րդ (hայտարարագրերը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով դիտավորությամբ չներկայացնելը) և 314.3–րդ (հայտարարագրերում կեղծ տվյալ ներկայացնելը կամ հայտարարագրման ենթակա տվյալը թաքցնելը) հոդվածներով քննվել է 16 քրեական գործ, որոնցից 12-ը՝ փոխանցվել է նախորդ տարվանից: Վերոնշյալ քրեական գործերից 13-ը հարուցվել են հայտարարագրերում կեղծ տվյալ ներկայացնելու կամ հայտարարագրման ենթակա տվյալը թաքցնելու (որից 1-ը՝ հարուցվել է 2022թ), իսկ 2-ը՝ hայտարարագրերը դիտավորությամբ չներկայացնելու (2-ն էլ հարուցվել են 2022թ.) փաստերով, մեկ քրեական գործ հարուցվել է Հ քրեական օրենսգրքի 314.2 և 314.3-րդ հոդվածներով: 16 քրեական գործով 11 անձ ներգրավվել է որպես մեղադրյալ, որից 10-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 314.3-րդ հոդվածով: Մեղադրական եզրակացությամբ ՀՀ գլխավոր դատախազություն է ուղարկվել 3 քրեական գործ 5 անձի վերաբերյալ, որից 1-ով 1 անձի վերաբերյալ դատախազի կողմից որոշում է կայացվել ոչ արդրացնող ՝ գործուն զղջալու հիմքով քրեական հետապնդումը դադարեցնելու և քրեական գործի վարույթը կարճելու վերաբերյալ: Ընդ որում, ՀՀ քրեական օրենսգրքի 314.2-րդ հոդվածով նախատեսված արարքի քրեականացումից հետո (հոդվածը լրացվել է 09.06.17թ. ) 2022թ. առաջին անգամ մեղադրական եզրակացությամբ դատարան է ուղարկվել 1 գործ 1 անձի վերաբերյալ: 1 քրեական գործի վարույթը կասեցվել է, իսկ 13 քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:
    10:51
    18.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Նստացույցը նպատակ ունի, որպեսզի հասարակության հետ լայն երկխոսություն տեղի ունենա. Արսեն Բաբայան
    Նստացույցը նպատակ ունի, որպեսզի լայն հասարակության հետ լայն երկխոսություն տեղի ունենա, Ազատության հրապարակում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայրենիք» կուսակցության քաղխորհրդի անդամ Արսեն Բաբայանը։ «Տեսնում ենք, որ հանրության մի զգալի մասը խորը չի վերլուծում իրավիճակը, և դա օբյեկտիվ է, ուստի անհրաժեշտություն ունենք քաղաքացիներին իրազեկելու, թե ինչ է տեղի ունենում Հայաստանում», - ասաց Բաբայանը։ Նա նշեց, թե չի ուզում քննարկել նախկին բողոքի ակցիաներն արդյունք տվել են, թե ոչ։ «Վստահեցնում եմ, որ նախկինում կատարված բոլոր գործողությունները տվել են արդյունք, և այդ արդյունքների արձանագրումը մենք ունենալու ենք հենց այս գործողություններով, որ այս օրերին տեղի է ունենալու», - նշեց Արսեն Բաբայանը։
    10:47
    18.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Դասախոսի և ուսանողի հանդիպումը Ազատության հրապարակում․ Խաչիկ Գալստյան
    «Հայրենիք» կուսակցության անդամ Խաչիկ Գալստյանը ֆեյսդբուքյան իր էջում գրել է. «Դասախոսի և ուսանողի հանդիպումը Ազատության հրապարակում։ Նվերն այն հայորդիներից է, ով մասնակցել է 44-օրյա պատերազմին, անցել է պատերազմի բովով,  եղել է մեր ֆակուլտետի լավագույն ուսանողներից մեկը։ Այսօր նա իր ընկերոջ հետ ընտրել է պայքարի ծայրահեղ միջոց` իր և իր պես հազարավոր երիտասարդների անունից ընդվզում է անարդարության, ստի ու կեղծիքի դեմ։ Եկեք Ազատության հրապարակ Սիրելի երիտասարդներ, եկեք ձեր խղճի կանչով, եկեք ձեր սրտի թելադրանքով։ #Արի_հրապարակ_պայքարը_շարունակվում_է»։ Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ : https://hraparak.am/post/449d8f88849c544b1a3c5dc37c855a77 © 2008 - 2021 «Հրապարակ օրաթերթ»
    10:39
    18.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Առողջապահական
    Քովիդի 15 նոր դեպք է արձանագրվել
    Ապրլի 17-ի դրությամբ Կորոնավիրուսով վարակվծների թիվը 15 է։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ Առողջապահության նախարարությունը:
    10:29
    18.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Մահվան ելքով վրաերթ Արագածոտնի մարզում․ 64-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 73-ամյա հետիոտնին
    ապրիլի 17-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 15։50-ի սահմաններում Երևանի բնակիչ 64-ամյա Վասիլի Գևորգյանը իր վարած Lexus մակնիշի ավտոմեքենայով Օշական համայնքում Հովհաննիսյան փողոցում վրաերթի է ենթարկել Օշական համայնքի բնակիչ 73-ամյա Լաուրա Ավետիսյանին։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածին տեղափոխել «Աշտարակ» բժշկական կնետրոն։
    10:23
    18.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ․ ԱԻՆ
    Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Մ3 ավտոճանապարհի Արմավիրի մարզի Լուսագյուղ-Երասխահուն հատվածում գտնվող կամրջի վնասման հետևանքով ճանապարհահատվածի երթևեկությունն իրականացվում է մեկ գոտիով՝ երկկողմ երթևեկությամբ։
    10:20
    18.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    Հրդեհ է բռնկվել Արցախի պողոտայում
    Ապրիլի 18-ին, ժամը 03:45-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արցախի պողոտայի թիվ 10 շենքի բակում ավտոմեքենա է այրվում։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 04:03-ին, մարվել՝ 04:08-ին: Այրվել են «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենան, «Mercedes-Benz ML» մակնիշի ավտոմեքենայի ձախակոմղյան հատվածը և մեկ այլ «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենայի հետևի լուսարձակը:
    10:17
    18.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    «Հասկանում եմ տղաների ցավն ու ցասումը». Արթուր Վանեցյանը 44-օրյա պատերազմի մասնակիցներին հորդորել է դադարեցնել հացադուլը
    Երկու հայորդիներ` Նվերն ու Արթուրը այսօր վաղ առավոտից դիմել են ծայրահեղ քայլի` Ազատության հրապարակում նստել են հացադուլի, այս մասին հայտնել է ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը։ «Հասկանում եմ տղաների ցավն ու ցասումը, ովքեր 44-օրյա պատերազմի ընթացքում բազմաթիվ ընկերներ են կորցրել։ Տղաներն այս քայլը համարում են համարժեք արձագանք ստեղծված իրավիճակին։ Հորդորս էր, որ դադարեցնեն հացադուլը։ Հրապարակում ենք: Տղաների հետ շփվելու հնարավորություն կա և լինելու է: Մեկ հորդորով իհարկե չեմ բավարարվի… Մենք դեռ մեծ ճանապարհ ունենք անցնելու»,-նշել է «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը։
    10:13
    18.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Ընդդիմադիրները գիշերը վրան են տեղադրել և մնացել Ազատության հրապարակում
    Երեկ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Աթրուր Վանեցյանը Ազատության հրապարակում հայտարարել է անժամկետ գործողությունների մեկնարկի մասին և հայտնել, որ ընդդիմությունից հասարակությունը միշտ գործողություններ է պահանջել, հիմա դրանք սկսված են։ Արթուր Վանեցյանը հայտարարել է, որ ինքը տուն չի գնալու Ազատության հրապարակից։
    09:59
    18.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Պղծել են Կոմիտասի դիմաքանդակը
    Վերջին տարիներին մեր սրբությունները պղծելու դեպքեր շատ ենք լսում։ Եռաբլուրը բոլորդ եք հիշում։ Թե ովքեր, ինչ սև ձեռքեր էին պղծությունը մեր երկիր մտցնում, այդպես էլ անհայտ է մնում։ Այնպիսի մարդկանց անուններ են հրապարակվում, որոնք հետո գետնի տակն են անցնում ու չես էլ հասկանում՝ լավ, բա առաջ ինչու՞ մեր հերոսների արձանները, դիմաքանդակները չէին պղծվում, ինչու՞ առաջ սրբացվում էր զինվորը, հերոսը, մեր մեծերը, իսկ այսօր․․․ Հիմա էլ պղծել են Կոմիտասի դիմաքանդակը։ Գիտե՞ք ինչու։ Կոմիտասը մեր ժողովրդի հավաքական կերպարն է։ Հայ ժողովուրդն էլ ապրիլյան 44 –օրյա պատերազմից հետո Կոմիտաս է դարձել՝ իր հոգեվիճակով։ Հասել է խելագարության աստիճանի։ Հիմա այդ ցավն են պղծում, ծիծաղում, ծաղրում են ազգի թշվառությունը։ Եթե ի սկզբանե մեր հերոսների, մեծերի արձանները , գերեզմանները պղծելուն քաղաքական գնահատական տային ու չհավատային էժանագին բացատրություններին, այսօր սև ձեռքը չէր հասնի Կոմիտասին։ Սա զազրելի քրքիջ է մի ողջ ազգի, նրա ցավի նկատմամբ։ Ու մեկին գտնելու էջանագին սցենարներին էլ հավատալու տեղ չունենք։ Ով ուզում է լինի, բերեք հրապարակ՝ ժողովրդի առաջ և ողջ ժողովրդի ցասումի թուքը թող դրոշմվի նրա ու իր ողջ գերդաստանի վրա։ Այլապես ,, իբր հայտնաբերելն ու մոռացության տալը,, չի անցնելու։ Նույնի բազում կրկնություններից եզրահանգում չեն անում միայն մեռած ազգերը։ Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ : https://hraparak.am/post/3269a959ebbc4410520642c6d66bd697 © 2008 - 2021 «Հրապարակ օրաթերթ»
    09:54
    18.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Որպեսզի «խաղաղություն դարաշրջան» բացվի, Թուրքիան նոր տարածքներ պետք է նվաճի․ թյուրքագետ
    Առաջիկա օրերին Թուրքիան նոր ռազմական գործողություն է սկսելու Իրաքի հյուսիսում` անվտանգության բուֆերային գոտին մեծացնելու նպատակով: Բնականաբար, այդ բուֆերային գոտին նշանակում է Իրաքի միջազգայնորեն ճանաչված սահմաններից ներս նոր տարածքի նոր, հերթական նվաճում թուրքական զինված ուժերի կողմից: Այսինքն` որպեսզի «խաղաղություն դարաշրջան» բացվի, Թուրքիան նոր տարածքներ պետք է նվաճի Իրաքից` գումարելով արդեն եղածին: Իմիջիայլոց, թուրք բարձրաստիճան պաշտոնյաներն ասում են, որ այս նոր գործողությունը «կազատագրի Իրաքը և Սիրիան ԱՄՆ ճիրաններից»: Այս տակտիկան հաճախակի է կիիրառվում Թուրքիայի կողմից: Չզարմանաք, որ ապագայում նույնը տեսնեք նաև Հայաստանի Հանրապետության միջազգային սահմանների նկատմամբ, քանի որ եթե սահմանը զորք չի պահում, այլ միայն թուղթ, այն թղթի պես ճզմելով էլ նվաճում են: Ավելին, այդ գործում Թուրքիային կօգնեն թուրքամետ կապիտուլիացիոն խմբավորման ներկայացուցիչները, ինչպես դա լինում է Իրաքի պարագայում, երբ Իրաքյան Քրդստանի ղեկավարը գնում է Անկարա` «տեղեկանալու», որ շուտով իր տարածքում թշնամական երկրի բանակ է մտնելու:
    09:36
    18.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Առավոտյան Ազատության հրապարակ եկան 44-օրյա պատերազմի մասնակիցներ. Արսեն Բաբայան
    Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Առավոտյան Ազատության հրապարակ եկան 44-օրյա պատերզմի մասնակիցներ, որոնք երեկ հայտարարել էին անժամկետ հացադուլի և Արթուր Վանեցյանին միանալու մասին»։
    09:35
    18.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Սաղավարտների և զրահաբաճկոնների պահանջարկի ծրագիրը վերահաստատվել է Փաշինյանի օրոք․ Դավիթ Տոնոյանը հերքում է Փաշինյանի արած հայտարարությունը
    ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը հայտարարություն է տարածել Ազգային Ժողովում Նիկոլ Փաշինյանի ելույթի վերաբերյալ, որում ՀՀ վարչապետը նշել է, որ բանակում առկա սաղավարտի եւ զրահաբաճկոնի խնդրի մասին առաջին անգամ իմացել է պատերազմից մի քանի օր անց։ Հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է․ «ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ս.թ. ապրիլի 13-ին Ազգային Ժողովում ասել է, որ «առաջին անգամ պատերազմից մի քանի օր անց իմացա, որ բանակում կա սաղավարտի եւ զրահաբաճկոնի խնդիր»: Պատասխանատու կերպով հայտարարում եմ, որ ՀՀ զինված ուժերի սպառազինության եւ ռազմական տեխնիկայի, ներառյալ սաղավարտների եւ զրահաբաճկոնների պահանջարկը մանրամասն ներկայացված են «Սպառազինությունների եւ ռազմական տեխնիկայի զարգացման ծրագրում», որը վերջին անգամ վերահաստատվել է ՀՀ կառավարության կողմից՝ Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարման ժամանակ: Շարունակելի...»։
    09:31
    18.04.22
    Ավելին
2022-04-17
  • Img default alt hy
    Հասարակական
    Վաղը մեռելոց ա, ազգովի չգնա՞նք Պռոշյան փողոցի կառավարական առանձնատուն․ Գևորգ Պետրոսյան
    Նախկին պատգամավոր Գևորգ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ի՞նչ կարծիքի եք, վաղը մեռելոց ա, ազգովի չգնա՞նք Պռոշյան փողոցի կառավարական առանձնատուն…»:
    23:06
    17.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Արթուր Վանեցյանը ինչ-որ հիմա անում է, ճիշտ է անում, մենք ողջունում ենք. Իշխան Սաղաթելյան
    Արթուր Վանեցյանը ինչ-որ հիմա անում է, ճիշտ է անում, մենք ողջունում ենք. Իշխան Սաղաթելյան
    22:51
    17.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Չպետք է թույլ տալ՝ Արցախը տանեն հայաթափման, Հայաստանը` թրքացման. Սեյրան Օհանյան
    «Յուրաքանչյուր հայի պարտականությունն է միանալ այս պայքարին, դիմադրել, թույլ չտալ, որ այս իշխանությունները կուրորեն Հայաստանը մտցնեն թուրք-ադրբեջանական խաբկանքի, խորամանկության մեջ և Արցախը տանեն հայաթափման, ադրբեջանականացման, Հայաստանը տանեն թրքացման»,- Ազատության հրապարակում ընթացող հանրահավաքի ժամանակ հայտարարեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար, ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։ Սեյրան Օհանյանը շեշտեց՝ ոչ ոք Նիկոլ Փաշինյանին մանդատ չի տվել՝ միայնակ որոշելու Արցախի ճակատագիրը, իսկ Փաշինյանի թրքանպաստ քաղաքականության դեմ բողոքի, դիմադրության շարժմանը բոլորը պետք է մասնակից լինեն։ «Շարժմանը պետք է մասնակից լինենք բոլորս։ Ուզում եմ հարց տալ ՀՀ քաղաքացուն՝ արդյոք իրեն դու՞ր է գալիս այս իրավիճակը, երբ ՀՀ կառավարության ղեկավարը ստում է և կուրորեն տրվում թուրք-ադրբեջանական խաբկանքին, գումարած դրան՝ ամեն ինչ անում են, որ ժողովուրդը վախեցած լինի՝ այն դեպքում, երբ առաջին հերթին հենց ինքը՝ Փաշինյանն է վախեցած։ Որպեսզի երկիրն այս վիճակից դուրս գա, պետք է ժողովրդին համախմբել։ Այս շարժումը մեկ մարդու, մեկ քաղաքական ուժի, մեկ օրվա, մեկ ամսվա շարժում չէ․ պետք է համախմբվել բոլոր ուժերով։ Շարժմանը պետք է մասնակից լինենք բոլորս»,- շեշտեց Սեյրան Օհանյանը։
    22:48
    17.04.22
    Ավելին