Լրահոս
2022-04-18
-
ՀայաստանԶոհված զինծառայողների հարազատները Փաշինյանի դեմ հանցագործության մասին հաղորդում են ներկայացրելԶոհված զինվորների ծնողներն այսօր հանցագործության մասին դիմում են տարել դատախազություն: Նրանց խոսքով՝ անցած շաբաթ խորհրդարանի ամբիոնից Նիկոլ Փաշինյանը ինքնախոստովանություն արեց, հայտնելով, որ կարող էր կանխել պատերազմը, որի արդյունքում զոհեր չէինք ունենա, բայց չի արել դա: ՑՈՐ-ի զորամասի զոհված տղաների հարազատները նկատում են, որ իրենց զավակների զոհվելու վերաբերյալ քրեական գործ կա, բայց մեղավորների ցուցակը՝ թերի է:Ավելին22:1318.04.22 -
ՀայաստանԱրմավիրի տներից մեկի տանիքում հայտնաբերվել է ինքնաձիգի 1788 փամփուշտ, նաև 3-ական նռնակ ու պայթուցիչԱպրիլի 13-ին Արմավիրի բաժնի համայնքային ոստիկանները զենքի և դրա փամփուշտների պահման և անվտանգության պայմանների հերթական ստուգման ընթացքում այցելել են Սարդարապատ գյուղի մի տուն: Այս մասին հայտնում են Ոստիկանությունից։ Ստուգման ժամանակ հայտնաբերվել է ապօրինի որսորդական հրացան: Իսկ ապրիլի 14-ին Արմավիրի մարզային վարչությունում ստացվել էին օպերատիվ տվյալներ, որ Շենավան գյուղի մի բնակիչ տանը պահում է ապօրինի զենք-զինամթերք: Դեպքի վայրի զննությամբ 55-ամյա տղամարդու տան տանիքում հայտնաբերվել է ինքնաձիգի 1788 փամփուշտ, նաև` երեքական նռնակ ու պայթուցիչ: Նշանակվել են փորձաքննություններ: Երկու դեպքով էլ հանգամանքները պարզվում են:Ավելին18:3518.04.22 -
ՀայաստանԱրմեն Գրիգորյանը վերահաստատել է հայկական կողմի պատրաստակամությունը՝ աջակցելու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերինԱպրիլի 18-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Էնդրյու Շոֆերի հետ հանդիպմանը ներկայացրել է վերջերս ադրբեջանական զինված ուժերի ներխուժման արդյունքում Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը: ԱԽ քարտուղարը նաև վերահաստատել է հայկական կողմի պատրաստակամությունը՝ աջակցելու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության տևական և համապարփակ կարգավորման համար: Համանախագահ Էնդրյու Շոֆերն ընգծել է, որ ԱՄՆ-ն շարունակում է հավատարիմ մնալ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում իր ստանձնած մանդատին: Զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանում խաղաղության հաստատման և անվտանգային հարցերի շուրջ: Էնդրյու Շոֆերին ընդունել է նաև ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։Ավելին18:3218.04.22 -
ՀայաստանՀայլուր 18:30 Փաշինյանն ու Պուտինը կհանդիպեն վաղը. մարդիկ հավաքվում են Ազատության հրապարակումԱվելին18:3018.04.22 -
ՀասարակականԻնչու՞ է Փաշինյանը շտապում կնքել Ադրբեջանի հետ «խաղաղ» կոչվող պայմանագիրըZham.am-ը գրում է. Երբ Ադրբեջանի կողմից առաջարկվեց Հայաստանին «խաղաղության» պայմանագրի հինգ կետանոց առաջարկը, շատերը կանխատեսում էին, որ հայկական կողմը այս կամ այն պատրվակով դա պիտի մերժեր: Քանզի դա էր նաև ենթադրում դիվանագիտական գործընթացի խաղի կանոնը: Հայկական կողմի առաջարկը մերժեց Ադրբեջանը, վերջինիս առաջարկը պիտի մերժեր Հայաստանը, որպեսզի, այսպես կոչված «երրորդ» կողմը կարողանար առաջարկեր «փոխզիջումային» տարբերակ, որն էլ կարող էր որպես հիմք ըմդունվել թե Երևանի, և թե Բաքվի կողմից: Սակայն շատերի համար զարմանք առաջացրեց, երբ Նիկոլ Փաշինյանը միանգամից հայտարարեց, որ «...համաձայն է Ադրբեջանի հինգ կետանոց առաջարկներին...»: Ճիշտ է, հետո հայտարարվեց, թե դրանք պիտի «լրացվեն» այլ պայմաններով, սակայն բոլորի համար էլ պարզ էր, որ դա հայկական կողմից ձևական բնույթի հայտարարություն էր: Քանզի եթե Երևանը ինչ-որ արժեքավոր լրացում ունենար, ապա պիտի հստակ նշեր թե ինչի մասին է խոսքը: Մինչդեռ, երբ լղոզված և անորոշ ձևակերպումներ են կատարվում, դա նշանակում է, որ պաշտոնական Երևանը համաձայն է Բաքվի առաջարկին, պարզապես ուզում է ձևական լրացումներով հանդես գալ, որպեսզի «կապիտուլյացիայի» չնմանվի իր պահվածքը: Բայց դիվանագիտական հարթակներում Փաշինյանի պահվածքը հենց այդպես էլ ընկալվեց: Ընդորում այդպես ընկալվեց թե Մոսկվայում, թե Բրյուսելում, և թե Վաշինգտոնում: Իսկ դա նշանակում է, որ այդ կենտրոնները էապես վերանայելու են իրենց մոտեցումները, թե ղարաբաղյան խնդրի հարցում, թե Հայաստանի հետ հարաբերություններում: Նույնիսկ մակերեսի վրա տեսանելի է Փաշինյանի ոչ կոմպետենտ պահվածքը, ով ցույց է տալիս համաշխարհային հանրությանը, որ պատրաստ է արմատական զիջումների գնալ ղարաբաղյան խնդրի մասով: Սակայն քաղաքականության մեջ գործում է շախմատի ոսկե կանոնը, եթե ձեռք ես տվել, քայլ ես կատարել, ապա հետ դարձ չի լինելու: Նույնը քաղաքականության մեջ, եթե հայտարարում ես, որ պիտի զիջես Ղարաբաղի հարցում, որպեսզի պատերազ չլինի, ապա վաղը պիտի զիջես նաև Սյունիքի հարցում, հետո մյուս հայկական տարածքների հարցում, որպեսզի պատերազմ չլինի: Այդ ժամանակ միջազգային հանրությունն այլևս Հայաստանին չի դիտարկելու որպես գործընկեր, առավելևս դաշնակից: Դրանից հետո Հայաստանը դառնալու է միջազգային հանրության համար «հումանիտար տարածք», որտեղ կարելի կլինի խոսել բացառապես այդ տարածքում ապրող բնակիչների իրավունքների մասին: Հասկանու՞մ է արդյոք Փաշինյանը, թե ինչ արհավիրքի մեջ կարող է հայտնվել երկիրը իր քայլերի արդյունքում: Կարծում ենք, որ՝ ոչ, նրա տեսակի մարդիկ ունակ չեն ընկալելու այդպիսի խնդիրները: Միաժամանակ, նա շտապում է իրականացնել իր մտադրությունները, քանզի ամենայն հավանականությամբ, դա է Թուրքիայի կողմից հիմնական նախապայմանը Երևանի հետ բանակցային գործընթացում: Եթե այդ ծրագիրը ձախողվի, ապա Թուրքիան չի բացի Հայաստանի հետ սահմանը և Փաշինյանի «խաղաղ» դարաշրջանը կհայտնվի օդում կախված: Իսկ այդ «դարաշրջանի» բացման հարցը դարձել է Փաշինյանի միակ «այցեքարտը», որով նա փորձում է հիմնավորել հանրությանը իր պետկականության մասին: Սա է իրականությունը:Ավելին18:0418.04.22 -
Հայաստան«Նոր Զովք» սուպերմարկետի պահեստում հրդեհ է բռնկվելԱպրիլի 18-ին, ժամը 17։19-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Կոմիտասի պողոտայի թիվ 56 հասցեում գտնվող «Նոր Զովք» սուպերմարկետի պահեստում։Ավելին17:5918.04.22 -
Հասարակական«Գազպրոմբանկ»-ի նախկին փոխնախագահ Վլադիսլավ Ավաևը սպանել է կնոջն ու դստերը, ապա ինքնասպան եղելԳազպրոմբանկ»-ի նախկին փոխնախագահ Վլադիսլավ Ավաեւը սպանել է կնոջն ու դստերը, իսկ հետո ինքնասպան եղել Մոսկվայում 47-ամյա Ելենայի, 51-ամյա Վլադիսլավի եւ նրանց 13-ամյա դստեր՝ Մարիայի մարմինները հայտնաբերել են բնակարանում, բոլորի մոտ հրազենային վնասվածքներ են եղել: Ավաեւի ձեռքին ատրճանակ է եղել, իսկ բնակարանը` ներսից փակ։Ավելին17:5318.04.22 -
ՀասարակականՈստիկանությունը հացադուլ անող պատերազմի մասնակիցների առողջության վրա թքած ունի. Արսեն Բաբայան«Հայրենիք» կուսակցության անդամ Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Սիրելի հայրենակիցներ, առավոտյան, ինչպես գիտեք, Ազատության հրապարակ են եկել հացադուլ հայտարարած 44 օրյա պատերազմի մասնակից երիտասարդներ: Ոստիկանության հետ բանակցում եմ, որպեսզի ընդամենը մեկ հովանոց տեղադրենք, որպեսզի տղաները կարողանան կեսօրից ուժեղ արևից պաշտպանվեն: Ցավոք՝ ոստիկանությունը համառորեն մերժում է նույնիսկ հաշվի չառնելով տղերքի առողջությունը: Հովանոցը մենք կարող ենք տեղադրել օրենքի ուժով և ոստիկանությունը որևէ իրավունք չունի մերժելու մեր օրինական գործողությունները: Մենք այսպիսի՞ ոստիկանություն ենք երազել»,-նշել է նա:Ավելին17:3618.04.22 -
Հայաստան21 տարեկանից քաղաքացին կարող է զենք ձեռք բերել․ ՔՊ-ականի նախագծով՝ սահմանափակումը հանվում էՊաշտոնապես շրջանառության մեջ եմ դրել «Զենքի շրջանառության կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության նոր օրենքի նախագիծը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Վիլեն Գաբրիելյանը։ «Նախագծով՝ Սահմանվում է քաղաքացիական զենք ձեռք բերելու թույլտվության տարիքը՝ 21 տարեկան: Չեղարկվում է զենք ձեռք բերելու համար նախատեսված որսորդմիության անդամ լինելու պարտադիր պահանջը։ Չեղարկվում է ակոսափող հրազեն ձեռք բերելու համար 5 տարվա ողորկափող հրազեն ունենալու պարտադիր պահանջը: Սահմանվում է զենք ձեռք բերելու պարտադիր քննական կարգի հիմքերը: Չեղարկվում է փամփուշտների քանակի սահմանափակումը: Հստակեցվում են զենքի տեսակները: Սահմանվում են հրաձգարանների չափանիշները: Զենք ձեռք բերելու, պահելու, կրելու և տեղափոխելու (փոխադրելու) թույլտվության ժամկետը սահմանվելու է 10 տարի՝ նախկին 5 տարվա փոխարեն։ Զենքի արտադրության, ներկրման, արտահանման, առևտրի լիցենզիայի գործողության ժամկետը սահմանվելու է 5 տարի՝ նախկին 3 տարվա փոխարեն: Թույլատրվում է ձեռք բերել մինչև 10 միավոր քաղաքացիական հրազեն՝ նախկին 5 միավորի փոխարեն։ Զենքի հավաքածուներ կազմելու թույլտվությունը դառնում է անժամկետ։ Սույն նախագիծը ուժի մեջ կմտնի ընդունվելուց հետո՝ 3 ամիս անց։ Շնորհակալություն ուշադրության համար: Շարունակելի»,-գրել է Գաբրիելյանը։Ավելին17:3118.04.22 -
ՀասարակականՎստահ եմ՝ Ալիևի ու Փաշինյանի համար բացված հնարավորությունների պատուհանը շուտով կփակվի․ քաղաքագետՈւկրաինայի արևելքում, կարծես, սկսվել է ռուսական բանակի լայնամասշտաբ հարձակումը։ Ավելի քան երկու շաբաթ է աշխարհը սպասում էր այդ գրոհին և այս պատերազմի, թերևս, գլխավոր ճակատամարտին, գրել է քաղքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը։Ավելին17:2818.04.22 -
ՀասարակականՎստահ եմ՝ Ալիևի ու Փաշինյանի համար բացված հնարավորությունների պատուհանը շուտով կփակվի․ քաղաքագետՈւկրաինայի արևելքում, կարծես, սկսվել է ռուսական բանակի լայնամասշտաբ հարձակումը։ Ավելի քան երկու շաբաթ է աշխարհը սպասում էր այդ գրոհին և այս պատերազմի, թերևս, գլխավոր ճակատամարտին, գրել է քաղքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը։Ավելին17:2818.04.22 -
ՀայաստանՄինչ Փաշինյանի ժամանելը անվտանգությունը ներխուժել է ծերանոցին հարակից տները․ «Hraparak.am»«Շաբաթ օրը վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ շքախմբով Գյումրի էր այցելել, որի շրջանակներում ծանոթացել է Գյումրու տարեցների խնամքի կենտրոնում իրականացվող աշխատանքներին: Նրան ուղեկցել են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը և Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը:Ավելին17:2318.04.22 -
ՀասարակականԱյն, ինչ արեց պարոն Վանեցանը, իսկապես տղամարդու արարք է. Աղվան Վարդանյան«Երբեք ուշ չի պայքարելու համար։ Երբ դանակը հասնում է ոսկորին, բնական է, որ դրան հաջորդելու են կոնրկրետ գործողություններ, համախմբում»,-Ազատության հրապարակում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Աղվան Վարդանյանը։ «Այնպես որ, ուշացած չէ, ով մտածում է, թե ուշացած է, ուրեմն ինքը չի ուզում տեղից շարժվել, չի ուզում մասնակցել։ Իսկ այս ապակենտրոն շարժման նպատակը հնարավորինս մասնակցային դարձնելն է մեր քաղաքացիներին՝ ամեն մեկն իր թաղում, իր գյուղում, իր ընկերական շրջապատում, իր քաղաքական ուժի հետ։ Վստահ եմ, որ առաջիկայում ականտես կլինեք նման բազմաթիվ ակցիաների, որոնց մեկտեղումը օրերի, առավելագույնը շաբաթների հարց է։ Այն, ինչ արեց պարոն Վանեցանը, իսկապես տղամարդու, գեներալի արարք է, սկիզբ դրեց, որը շարունակություն կունենա բազմաթիվ ուղղություններով, բազմաթիվ կենտրոնների միջոցով։ Նպատակը՝ Հայաստանը մաքրել այս խմբակից, Հայաստանը մաքրել Նիկոլից։ Մի ժամանակ փողոցները լցված էին «դուխով» գլխարկներով, Նիկոլի պատկերով շապիկներով, բազմաթիվ այլ ատրիբուտներով, որոնք Նիկոլ էին փառաբանում։ Առաջարկում եմ մեր քաղաքացիներին, նրանց, ովքեր հասկանում են, թե «նիկոլ» շաբլոնն ինչ է բերել այս երկրի գլխին, իրենց տներում թափված «դուխով» գլխարկները, շապիկները, օղու շշերը, բերեն Ազատության հրապարակ, կուտակեն մի տեղ և Հայաստանը մաքրենք այդ աղբից», – ասաց Աղվան Վարդանյանը։Ավելին17:2018.04.22 -
ԻրավականԲագրատյանի՝ վայքեցուն դաժան ծեծի ենթարկած որդին ազատ արձակվեցԱզգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի որդին` Շանթ Բագրատյանը, ազատ է արձակվել: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնել են ՀՀ քննչական կոմիտեից: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին:Ավելին17:1418.04.22 -
ՀայաստանՄիրզոյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահինԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Էնդրյու Շոֆերն ու Հայաստանի արտգործնախարարը մտքեր են փոխանակել համապարփակ խաղաղության պայմանագրի շուրջ Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններ սկսելու վերաբերյալ:Ավելին16:3418.04.22 -
ՔաղաքականՆիկոլն ու Ալիևը միասին են փլուզում ՄԽ համանախագահների ձևաչափը. Արմեն ԱշոտյանՆիկոլն ու Ալիևը միասին են փլուզում ՄԽ համանախագահների ձևաչափը: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀԿ փոխնախգահ Արմեն Աշոտյանը: Նա, մասնավորապես, նշել է. «Նիկոլ Փաշինյանի վերջին աղմկահարույց ելույթն Ազգային Ժողովում քննարկվեց և քննադատվեց շատ տարբեր ուղղություններով: Սակայն, մի դրվագ այդ ելույթից դուրս մնաց հանրային ու քաղաքական օրակարգից։ Խոսքը վերաբերում է նրան, որ Նիկոլը փորձում էր արդարացնել Մինսկի խմբի համանախագահների ձեւաչափի ներկայիս դեռևս ֆունկցիոնալ չգոյությունը, այդ թվում՝ հղումներ անելով գերտերությունների գեոպոլիտիկ պայքարի դրվագներին, դեռեւս 2011-ից Սիրիա և այլն, և այլն։ Իհարկե, նա խաբեց։ Խաբեց, որովհետեւ անգամ այդ ժամանակահատվածում, անկախ նրանից, որ Սիրիայում, Իրանում, Ուկրաինայում եւ այլ տարածաշրջաններում Արեւմուտքն ու Ռուսաստանն ունեին աշխարհաքաղաքական բախումներ, Մինսկի խմբի համանախագահների ձեւաչափում մշտապես կարողացել են պահպանել աշխատանքային միևնույն վեկտորը։ Դրա ամենավառ ապացույցը նա է, որ Կազանը (2011, հունիս) եղել է Սիրիայից հետո (2011, գարուն): Հավելեմ, որ Կազանից հետո էլ այդ տարիներին Մինսկի խմբի համանախագահների սինխրոն և փոխհամաձայնեցված աշխատանքի շնորհիվ է, որ խումբը պահպանել է իր ո՛չ միայն գոյությունը, այլեւ՝ աշխատանքային ունակությունները, ակտիվություն ցուցաբերելով բանակցային գործընթացում, այդ թվում, ապրիլյան պատերազմից հետո, Նիկոլի կողմից Ալիեւին էժանով վաճառած, օրինակ, Վիեննայի և Սանկտ-Պետերբուրգի պայմանավորվածությունների տեսքով։ Մինսկի խմբի համանախագահների լիարժեք աշխատանքները շարունակվել են և մինչեւ 2018 թվականը և 2018-ից հետո նույնպես: Դրա ապացույցները՝ խմբի համանախագահների համատեղ հանդիպումներ, հայտարարություններ, առաջարկություններ և այլն: Հարց է ծագում՝ ինչու՞ է Նիկոլ Փաշինյանը փաստացի փորձում արդարացնել Մինսկի խմբի համանախագահների ձեւաչափի ֆունկցիոնալ չգոյությունն այսօր. չէ՞ որ Մինսկի խմբի համանախագահների գոյությունը ձեռնտու է Հայաստանի Հանրապետությանը։ 1. Որովհետեւ Մինսկի խմբի համանախագահների ձևաչափի էրոզիան նախևառաջ իր արտաքին քաղաքականության հետեւանքն է եւ ոչ թե գեոպոլիտիկ բախումների խնդիր: Ճիշտ դիվանագիտության դեպքում հնարավոր էր աշխատել Արեւմուտքի երկրների հետ, խնդրելով նրանց շարունակել աշխատանքը Ռուսաստանի հետ այս ձեաչափում և հաշվի առնելով նաեւ այն հանգամանքը, որ Նիկոլը շատ է սիրում ուռճեցնել իր ժողովրդավարական «ձեռքբերումները» Արեւմուտքի աչքերում ։ 2. Որովհետեւ նա վաղուց Հայաստանն ու Արցախյան հարցը հանել է գեոպոլիտիկ աճուրդի: Այդ աճուրդում մասնակցում են իրարամերժ գնորդներ եւ այս տեսակետից Նիկոլը շահագրգիռ է, որպեսզի ձևաչափը փլուզվի։ 3. Որովհետև կրկին “զարմանալի” զուգադիպությամբ Ալիևի և Նիկոլի վարած քաղաքականությունը Արցախի հարցում փաստացի համընկնում է: Ալիևըվաղուց է ձոնում ՄԽ համանախագահների ձևաչափի վախճանը, իսկ Նիկոլը փաստացի որ միայն ջանքներ չի գործադրում այն պահպանելու ուղղությամբ, այլև շտապում է Ադրբեջանի հետ գնալ գործաքրների՝ օգտվելով համանախագահների ինստիտուտի կաթվածահար վիճակից:Ավելին16:3118.04.22 -
Հասարակական«Դասադուլի, հացադուլի կոչ պետք է անել, այլապես խունտան չի հեռանա». քաղաքացիԱզատության հրապարակը ժամ առ ժամ ավելի մարդաշատ է դառնում: Այնտեղ երեկվանից նստացույց-հավաք է հրավիրել «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը: Նա ֆեյսբուքյան լայվով կոչ էր արել մարդկանց հավաքվել Ազատության հրապարակում ու տուն չգնալ այնքան ժամանակ, քանի դեռ իշխանափոխությամբ՝ չի կանխվել Արցախի ու Հայաստանի կորուստը:Ավելին16:2918.04.22 -
Արտաքին քաղաքականությունՀայտնի է՝ ինչ են քննարկելու Պուտինն ու ՓաշինյանըԿրեմլը հայտնել Է Մոսկվայում Պուտինի եւ Փաշինյանի բանակցությունների օրակարգի մասին: Ռուսաստանի նախագահն ապրիլի 19-ին Հայաստանի վարչապետի հետ կքննարկի Լեռնային Ղարաբաղի հարցով Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների պայմանավորվածությունների իրականացման ընթացքը, ներառյալ տարածաշրջանում տնտեսական եւ տրանսպորտային կապերի վերականգնման միջոցառումները, հաղորդում է Կրեմլի մամլո ծառայությունը: Երկրների ղեկավարները նաեւ ծրագրում են քննարկել ռազմավարական գործընկերության եւ ռուս-հայկական հարաբերությունների հետագա զարգացման արդիական հարցերը:Ավելին16:2718.04.22