Լրահոս
Քաղաքական
11:54
18.04.22
1 493

«Սպասեք, կտեսնեք». Արամ Վարդևանյանը՝ Ռոբերտ Քոչարյանի` ակցիային միանալու մասին

Img default alt hy

«Գործողությունների մանրամասների հստակ ծրագիրը առաջիկայում կներկայացվի: Այդ իմաստով մեր քաղաքացիներին կխնդրեմ փոքր ինչ համբերել:

Սա այնպիսի ժամանակ է, որ մեր գործողությունները պետք է լինեն հստակ ծրագրավորված և համախմբված և մենք հենց այդպես էլ տրամադրված ենք»,-այս մասին այսօր Ազատության հրապարակից լրագրողների հետ ճեպազրույցում ասel է Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը:

«Շատ ուրախ եմ, ուրախ տրամադրության նշույլներ եմ տեսնում, չնայած նրան, որ մենք գտնվում ենք չափազանց ծանր իրավիճակում, բայց մեր հայրենակիցների տրամադրությունն էլ պետք է այնպիսին լինի, որ մենք այս իրավիճակից դուրս ենք գալու , համոզված եմ, որ դուրս ենք գալու և այսպիսի օրակարգեր, որ մենք տեսնում ենք՝ Հայաստանի Հանրապետության կզած քաղաքականությունը տեղ չունի մեր օրակարգում»,-նշել է պատգամավորը:

Նա նշել է, որ այն հայրենակիցները, որնք անտարբեր են, մասնակից կդառնան իրենց ակցիաների, երբ տեսնեն այն գործողությունները, որոնք կիրականացվեն:

Հարցին՝ արդյո՞ք ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը պատրաստվում է մասնակցել ակցիաներին, նա նշել է՝ սպասեք փոքր ինչ, կտեսնեք: