Լրահոս
Քաղաքական
11:27
18.04.22
356

Վախենում են, որ շարժումը թափ կհավաքի․ Արթուր Վանեցյան

Img default alt hy

Գիշերը հանգիստ է անցել, որևէ խնդիր չի եղել. պայմանները իրականում բարդ են, չեն թողնում, որ տաքացուցիչներ, վրաններ լինեն, բայց մենք գիտենք`ինչ ենք անում, ուր ենք եկել և ինչքան ենք մնալու։ Այս մասին Ազատության հրապարակում լրագրողների հետ զրույցում ասել է «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը, ով երեկվանից հայտարարել է նոր պայքարի մասին ու մի շարք քաղաքացիների հետ գիշերն անցկացրել է հրապարակում։

«Իրենց վախով պայմանավորված չեն թողել վրաններ տեղադրվեն։Իրենք ուղղակի վախենում են, որ շարժումը ավելի արագ թափ կհավաքի։

Ես բոլոր մեր հայրենակիցներին ուզում եմ ասել՝ բարի լույս, ասեմ, որ այստեղ ենք ու բոլորին սպասում ենք Ազատության հրապարակում:

Եկեք Ազատության հրապարակ, ցույց տվեք ձեր վերաբերմունքը»,- ասել է Վանեցյանը։