Լրահոս
Հայաստան
14:50
18.04.22
173

Լավ հիշում ենք, թե այս իշխանությունը 2018-ին ինչպես է եկել իշխանության. Վալերիյ Օսիպյան

Img default alt hy

Հնարավոր է այսպիսի գործողություններով կանխել հայրենիքի կորուստը, անհնարին ոչինչ չկա, «Ազատության» հրապարակում լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ նախկին ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը, որ եկել էր աջակցելու «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանի նստացույցին։

«Լավ հիշում ենք, թե այս իշխանությունը 2018 թվականին ինչպես է եկել իշխանության, այնպես որ, անհնարին ոչինչ չկա և ոչինչ կորցված չէ»,- ասել է նախկին ոստիկանապետը։

Նա կոչ է արել իր ոստիկան գործընկերներին ծառայությունն իրականացնելիս առաջնորդվել միայն օրենքներով և հիշել, որ սխալ հրամաններ կատարողները ուշ թե շուտ պատասխան են տալու։