Լրահոս
Քաղաքական
11:22
18.04.22
275

Կարևորում եմ ապակենտրոն գործողությունները, ցանցային պայքարն իր ձևով և բովանդակությամբ, որի դրսևորումներից մեկն էլ հենց պարոն Վանեցյանն իրականացնում է. Վարդևանյան

Img default alt hy

Դիմում եմ մեր այն հայրենակիցներին, ովքեր այս իրավիճակում հիասթափվել, հուսահատվել են, դա այս իրավիճակում լուծում չէ։

Պետք է իսկապես զարթնել, վեր կենալ և դուրս գալ այդ թմբիրից, «Ազատության» հրապարակում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Արամ Վարդևանյանը՝ անդրադառնալով «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի հայտարարած պայքարին։

«Հուսահատվելով, մարդկայնորեն նեղվելով՝ այս իրավիճակից դուրս չենք գալու։ Իսկապես պետք է համախմբվենք, միասնական լինենք և կհասնենք մեր արդյունքին», - ասել է Արամ Վարդևանյանը։

Պատգամավորը կարևորում է ապակենտրոն գործողությունները, ցանցային պայքարն իր ձևով և բովանդակությամբ, որի դրսևորումներից մեկն էլ հենց Արթուր Վանեցյանն իրականացնում է։

«Մենք գտնվում ենք չափազանց ծանր իրավիճակում, համոզված եմ, որ մենք այս իրավիճակից դուրս ենք գալու, և այսպիսի օրակարգեր, ՀՀ-ի «կզած» քաղաքականություն տեղ չի ունենալու մեր իրականության մեջ», - ասել է Վարդևանյանը։