Լրահոս
2022-04-17
-
ՀայաստանԱրթուր Ավագյանն ու Նվեր Կիրակոսյանը վաղվանից հացադուլ են հայտարարումԱրթուր Ավագյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ Ես և Նվեր Կիրակոսյանը, չլինելով կուսակցականապես և ֆինանսապես մոտիվացված, առանց իշխանական և կարգավիճակային շարժառիթների, որպես Անկախության սերնդի ներկայացուցիչներ հայտարարում ենք ԱՆԺԱՄԿԵՏ ՀԱՑԱԴՈՒԼ և առավոտյան ժամը 09։00֊ից լինելու ենք Ազատության հրապարակում։ Հացադուլի նպատակը մեր սերնդի ներկայացուցիչների ուշադրության սևեռումն է Արցախի շուրջ ստեղծված իրավիճակին և կոնկրետ՝ ԳՈՐԾՆԱԿԱՆ ՔԱՅԼԵՐԻ կատարման ուղղորդումը։ Քայլը ծայրահեղական է, ինքնաբուխ, բայց համարժեք իրավիճակին։ Այն ԿՈՉ Է, ծառայելու օրինակ։ Մեր լավ և ազնիվ ընկերներ, կարող եք միանալ մեզ ցանկացած՝ ձեր հնարավորությունների սահմանների կարգավիճակով։ Արցախում ապրում են մեզ պես և մեզնից ուժեղ մարդիկ, ընտանիքներ, երեխաներ՝ ՀԱՅՐԵՆԿԻՑՆԵՐ։ Հիմա ոչինչ չանելը հավասար է ուրացման։ Կամքը ուժ է։ Երիտասարդությունը կարգավիճակ։ Եկե՛ք միավորենք անհրաժեշտը, որովհետև «թշնամին նույն թշնամին է..., մենք էլ՝ նույն մենք»։ © ORAGIR.NEWS https://oragir.news/hy/material/2022/04/17/37966Ավելին22:2017.04.22 -
Քաղաքական«Ինչու՞ ընդդիմությունը վայր չի դնում մանդատները». պատասխանում է Արամ ՎարդևանյանըԱվելին22:1517.04.22 -
ՀասարակականԱրթուր Վանեցյանը՝ Ազատության հրապարակում․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐPanorama.am ի ֆիքսած վարկյաններըԱվելին22:0917.04.22 -
ՀասարակականՔաղաքացին «АК-74»-ով սպանել է 39-ամյա ոստիկանինԱՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունը գրում է.Ավելին21:4717.04.22 -
ՀայաստանՇահենը զինվոր կդառնա, որ Անահիտը չտխրի. կյանքը՝ կարմիր կտուրների տակԹուրքերը հաղթել են, դրա համար էլ Անահիտը տխուր է: Բայց 10-ամյա Շահենը որոշել է՝ զինվոր է դառնալու, որ Անահիտը երբեք չտխրի, արդեն խրամատ է փորել: Լավատեսության և հուսալքության կռիվը՝ կարմիր կտուրների տակ: Հայաստանն Արցախին կապող Աղավնո գյուղը:Ավելին21:4517.04.22 -
ՀասարակականՄենք պետք է կասեցնենք օրվա իշխանությունների այս կործանարար ընթացքը․ Վանեցյան«Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը ֆեյսբուքի իր էջում գրել է. «Վստահ եմ՝ Գուրգեն Մելիքյանին ներկայացնելու կարիք չկա: Սերունդներ է կրթել ու իր ամենօրյա վարքագծով բարձր պահել մեր մեջ իրական ազգային արժեքները: Իսկ քիչ առաջ 85 ամյա Գուրգեն Մելիքյանը մեզ հետ միասին, ուս ուսի կռվում էր ոստիկանների հետ: Սիրելի հայրենակիցներ, վեր կացեք և եկեք հրապարակ: Մեր գործն արդար է: Մենք պետք է կասեցնենք օրվա իշխանությունների այս կործանարար ընթացքը»:Ավելին21:3717.04.22 -
ՔաղաքականՓաշինյանի ներողությունն արցախցիները չեն ընդունում. Ստեփանակերտի հարցերը՝ ԵրևանինՍտեփանակերտցիների մեծ մասը համոզված է՝ Հայաստանի իշխանությունը մաս-մաս և թաքուն-թաքուն հանձնում է Արցախը, բայց ի՞նչ է անում ընդդիմությունը և արդյոք մեղավոր համարո՞ւմ է իրեն: Արցախցիների հարցերն ընդդիմության ներկայացուցչին է ուղղել «Հայլուրի» թղթակիցը:Ավելին21:3017.04.22 -
ՀայաստանՈստիկանական համազգեստով մի խումբ անհասկանալի դեմքեր փորձում էին ինձ բերման ենթարկել. Տիգրան ԱբրահամյանԱրթուր Վանեցյանի կոչ-հորդորից հետո օպերայի հրապարակում եմ։ Այս ընթացքում մեծ թվով քաղաքացիների հետ եմ հանդիպել, բովանդակային զրույցներ ունեցել, ֆեյսբուքի իր էջում գրել է պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։ «Բոլորի մտահոգությունները տարբեր ձևակերպումներով նույնն է՝ ինչպե՞ս հեռացնել այս իշխանություններին, ինչպե՞ս կանխել Արցախի և Հայաստանի անկումը։ Ճանապարհը մեկն է՝ մի կողմ թողնել նեղ անձնական շահերը և որքան հնարավոր է արագ համախմբվել մեկ ընդհանուր նպատակի շուրջ։ Հ.Գ. Ոստիկանական համազգեստով մի խումբ անհասկանալի դեմքեր փորձում էին ինձ բերման ենթարկել, երբ փորձում էի պաշտպանել մեր մի քանի քաղաքացու՝ ոստիկանական ուժի ապօրինի կիրառումից»։Ավելին21:2017.04.22 -
ՔաղաքականՓաշինյանը չի կարողանում բարձր պահել Արցախի կարգավիճակի նշաձողըԱլիևը հայտարարում է՝ արցախցիները հանգիստ կարող են ապրել, բայց միայն Ադրբեջանի դրոշի տակ: Փաշինյանը ներողություն է խնդրում Աստծուց: Ժողովրդի՝ տասնամյակներով բարձրացրած նշաձողն իջեցնում է մեկ մարդ: Փաշինյանի սկանդալային նահանջը՝ բանակցային սեղանի շուրջ և Արցախի համախմբված տարակուսանքը: «Հանձնում են Արցախը»,- ասում են Երևանում, «Արցախը չի կարող հանձնվել»,- պնդում են Ստեփանակերտում:Ավելին21:1517.04.22 -
ՀասարակականՇշղթայական ավտովթար Երևանում. կա վիրավորԱյսօր՝ ապրիլի 17-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 15:30-ի սահմաններում «Լամբադա մոստի» հարևանությամբ՝ Արաբկիրի եղեկեցու դիմաց, բախվել են BMW, Nissan X-Trail, Mitsubishi Pajero, 2 Nissan Teana, Nissan Bluebird, Toyota Prius մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես տեղեկացնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Վթարի մասինն պարեկային ծառայության Երևանի գնդից տեղեկությունը փոխանցել են պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք։Ավելին21:1317.04.22 -
ՀասարակականԿենտրոնի բաժնում 4 ձերբակալված քաղաքացի կա. մեկն ասել է՝ կարմիր բերետները հարվածներ են հասցրել գլխինԻրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան էջում գրել է. «Կենտրոնի բաժնում՝ 4 ձերբակալված քաղաքացի։ Ըստ բաժնի պատասխանատու աշխատակիցների՝ նրանց բռնել են ավանդական՝ «ոստիկանության օրինական պահանջը չկատարելու» հոդվածով (ՎԻՎՕ 182 հոդված)։ Սպասում ենք, թե երբ կավարտեն թղթաբանությունը։Ավելին21:0717.04.22 -
ՀասարակականՈստիկանությունը ուժ կիրառելով ձերբակալեց Ազատության հրապարակում խաղաղ ակցիայի մասնակիցներին. ԲաբայանՈստիկանությունը ուժ կիրառելով ձերբակալեց Ազատության հրապարակում խաղաղ ակցիա իրականացնող 5 անձանց: Այս մասին Facebook-յան իր էջում գրել է «Հայրենիք» կուսակցության անդամ Արսեն Բաբայանը։Ավելին21:0317.04.22 -
Արցախ«Տուն ո՞վ ես, որ Ղարաբաղը տաս Ադրբեջանին». անհանգստության «ԱԹՍ»-ներ՝ Արցախի օդում«Ո՞նց կարաս միսը դնես գայլի դեմը, չուտի»: Ղարաբաղցին թշնամու հետ չի ապրի, որովհետև գիտի՝ «թուրքը մորթել ա, վիզ ա կտրել»: Ստեփանակերտի շուկայում Փաշինյանին ուղիղ հարց են տալիս. «Տուն ո՞վ ես, որ Ղարաբաղը տաս Ադրբեջանին, պանի՞ր ես հանձնում»: Արցախի տրամադրությունը՝ բացառիկ ռեպորտաժում:Ավելին21:0017.04.22 -
ԱրցախԱրցախի անկախությունը սակարկության նյութ չի կարող լինել. Արամ Ա ԿաթողիկոսԱրցախի անկախությունը սակարկության նյութ չի կարող լինել: Այս մասին հայտարարել է Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Ա-ն: «Որպես կաթողիկոս Մեծի Տանն Կիլիկիո մեր ժողովրդով չենք կարող անտարբեր եւ լուռ մնալ, Արցախի ժողովրդին կասենք` մենք ձեզ հետ ենք: Խաղաղությունը, անկախությունը եւ արդարությունը աստվածատուր արժեքներ եւ իրավունքներ են: Ժողովրդի խաղաղությունը չի կարող սակարկության նյութ դառնալ, Արցախի ժողովուրդը հավաքաբար հաստատել եւ ամրապնդել է իր անկախությունը այն հողի վրա, ուր դարեր շարունակ ապրել եւ ստղծագործել է: Այսօր Հայաստանը հույժ տագնապների դիմաց գտնվի եւ մեր սպասումն է, որ Հայաստանի պատասխանատուները, Հայաստանի ժողովուրդը, ինչպես Արցախի ժողովուրդը կարողանան իր հավաքական կամքը հաստատել ամուր կերպով` ասելով, որ ազգի ազատ ապրելու կամքը, խաղաղ ապրելու իրավունքը չի կարելի այսպես կոչված աշխարհաքաղաքական պայմաների լույսի տակ թեական դարձնել »,-ասել է նա: Նշենք, որ Արցախի շուրջ ծավալված իրադաձություններին Հիսուս Քրիստոսի Սուրբ Հարության տոնի իր պատգամում անդրադարձել է նաեւ Հայաստանի կաթողիկոսը եւ ասել, որ պիտի ճանաչվի Արցախի ազատ ու անկախ ապրելու իրավունքը:Ավելին20:5317.04.22 -
ՀասարակականՈղբերգական ավտովթար Արագածոտնի մարզում. բախվել են Mercedes-ն ու 06-ը. կա 1 զոհ, 5 վիրավորԱպրիլի 17-ին խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 17:20-ի սահմաններում, Երևան-Գյումրի ավտոճանապարհի 76 կմ հատվածում, Մաստարա գյուղի սկզբնամասում, ճակատ-ճակատի բախվել են Mercedes և ՎԱԶ-2106 մակնիշի ավտոմեքենաները: Այս մասին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը: Ինչպես գրում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 5 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են. 2-ը՝ Թալինի բժշկական կենտրոն, 3-ն էլ՝ Երևանի «Աստղիկ» բժշկական կենտրոն:Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները: Հրշեջ-փրկարարներն այնուհետև հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոններն ու սահմանազատել տարածքը:Ավելին20:3917.04.22 -
ՔաղաքականԵս եկել եմ Ազատության հրապարակ և այլևս չեմ պատրաստվում տուն գնալ․ Արթուր ՎանեցյանՀՀ ԱԺ պատգամավոր, «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար ղեկավար Արթուր Վանեցյանը ուղիղ եթերում տեղեկացրել է, որ գտնվում է Ազատության հրապարակում եւ այլեւս չի պատրաստվում հեռանալ այնտեղից։ Նա նշել է, որ եկել է կրիտիկական պահը, և այլևս ելույթներ ունենալով, հոդվածներ ու ստատուսներ գրելով հնարավոր չէ երկիր պահել։ «Վերջին օրերին այս իշխանությունների կողմից արվող հայտարարությունները խոսում են այն մասին, որ նրանք արդեն համակերպվել են Արցախի կորստի հետ, պատրաստ են հանձնել Արցախն ամբողջությամբ թշնամուն, մենք խնդիր ունենք Հայաստանի անվտանգության հետ: Հասել ենք այն բանին, որ նահատակված զինվորների մասին ասում են, որ անիմաստ է եղել»,-ասաց նա: Վանեցյանը քաղաքացիներին կոչ է արել համախմբվել և միասին պայքարել հանուն Հայաստանի, հանուն Արցախի և հանուն հայ մնալու։Ավելին19:3517.04.22 -
ՀասարակականՓաշինյանն ու Պուտինը կհանդիպեն այս շաբաթՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շաբաթվա ընթացքում կշարունակի տնտեսական խորհրդակցությունների շարքը եւ կքննարկի իրավիճակը մետալուրգիայում, բացի այդ, պաշտոնական այցով Մոսկվա կայցելի Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, հայտնել են «Ռոսիա 1» հեռուստաալիքի «Մոսկվա։ Կրեմլ։ Պուտին» ծրագրի ընթացքում։ «Պաշտոնական այցով Ռուսաստան է ժամանում Հայաստանի վարչապետը։ Ներկա միջազգային իրադրությունում հատուկ նշանակության իրադարձություն է», - ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, նշել են ծրագրում:Ավելին19:3417.04.22 -
ՀասարակականԵռաբլուրից գողություն են արել44-օրյա պատերազմի զոհված հերոսներից Մխիթար Գալեյանի մայրը՝ Աստղ Գալեյանը, ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Եռաբլուրից կատարված գողության մասին։ «Ես չգիտեմ՝ ինչ բառով դիմեմ Եռաբլուրի գողերին,լավ դուք խիղճ ունե՞ք,ոնց կարելիա գիշերը մեքենայով գալ կանգնել ու սրբել տանել ամեն ինչ անգամ խաղալիքներ,ու շատ լավա եղել,որ ծեծ եք կերել ու էն բանից հետո,որ մուննաթ եք եկել թե բա «կարողա սոված մեռնեմ»։ Տո պիտի սատկեիր, բայց նման բան չանեիր ու էն էլ ընտանիքով»,- գրել է նա՝ նշելով, որ ինքը դեմ չէ, եթե կոնֆետ են վերցնում, բայց նպատակային թալանն անընդունելի է։ «Խնդրում եմ չասեք դրածա թող տանեն, էտքանը լավ հասկանում ենք, բայց դա օգտվել չի,դա գողություն է սրբավայրից»,- նշել է նա։Ավելին19:3117.04.22