Լրահոս
Հայաստան
11:37
18.04.22
307

Քայլը ծայրահեղ է, բայց հուսահատ չէ. հացադուլ՝ ի պաշտպանություն Արցախի

Img default alt hy

44-օրյա պատերազմի մասնակիցներ՝ պահեստազորի ավագ լեյտենանտ Նվեր Կիրակոսյանը և Արթուր Ավագյանն ի պաշտպանություն Արցախի անժամկետ հացադուլ են սկսել:

«Քայլը գուցե ծայրահեղական է, բայց հուսահատ չենք: Խնդիր ունենք այսպիսով սթափության, արթնության կոչ անել մեր տարեկիցներին: Համացանցում մեծ-մեծ խոսելով, հայհոյելով որևէ հարցում չենք հաջողի», -«Aysor.am»-ի հետ զրույցում ասել է Արթուր Ավագյանը:

Պահեստազորի ավագ լեյտենանտ Նվեր Կիրակոսյանն ասել է՝ անհոգության առիթներ արդեն վաղուց երկրում չկան:

«Մեր խնդիրն էր համարժեք արձագանքել կատարվողին, ելակետ ընդունել ենք Արցախի Ազգային ժողովի ընդունած հայտարարությունը, ոգևորել է նաև Արթուր Վանեցյանի քայլը: Մեզ համարում են անկախության սերունդ, բայց եթե չենք պայքարում անկախության համար, արժեքը չգիտենք, ուրեմն պարզապես անկախության տարիներին ծնված մարդիկ ենք», -նշել է նա։

Զրույցի պահին տղաներին աջակցություն հայտնելու եկավ  44-օրա պատերազմի մասնակից, Նվեր Կիրակոսյանի հրամանատարությամբ «Եղնիկներում» ծառայած Տիգրան Տիգրանյանը:

Տիգրանը կարևորում է հրամանատարի քայլը՝ հույս հայտնելով, որ հացադուլը կսթափեցնի ոչ միայն երիտասարդներին, այլ նաև հանրության բոլոր խմբերին: