Լրահոս
Քաղաքական
12:42
18.04.22
1 399

Ձերբակալվել է պատգամավոր Սերգեյ Բագրատյանի որդին․ նա ծեծի է ենթարկել 45-ամյա մի տղամարդու

Img default alt hy

«SHAMSHYAN.com»-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Վայոց Ձորի մարզային քննչական վարչությունում ՀՀ ՔրՕրի 258 հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։

Նշված քրեական գործի շրջանակում ձերբակալվել է Երևանի բնակիչ, 27-ամյա Շանթ Բագրատյանը։ 

Շամշյանի տեղեկություններով՝ երիտասարդը կասկածվում է ապրիլի 3-ին Վայոց Ձորի մարզում գազալցակայանի տնօրեն 45-ամյա Վահե Ասատրյանին ծեծի ենթարկելու և մարմնական վնասվածքներ պատճառելու մեջ։  Շ․ Բագրատյանն Ազգային ժողովի պատգամավոր Սերգեյ Բագրատյանի  տղան է, որը «ԷԿՕ ՕԻԼ» ՍՊԸ-ի տնօրենն է։

Բագրատյանը տեղափոխվել է ոստիկանության Վայոց Ձորի բաժնի ձերբակալվածների պահման վայր։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ այսօր Վայոց Ձորի քննչական վարչության քննիչը դիմելու է Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը որպես խափանման միջոց 2-ամսյա կալանքի որոշում կայացնի պատգամավորի որդու՝ Շ․ Բագրատյանի նկատմամբ։