Լրահոս

2022-04-19
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    Ովքեր են Նիկոլ Փաշինյանի հետ պաշտոնական այցով մեկնել Ռուսաստանի Դաշնություն
    Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր պաշտոնական այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն։ Այցի շրջանակում վարչապետ Փաշինյանը հանդիպում կունենա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Երկու երկրների առաջնորդները կքննարկեն հայ-ռուսական ռազմավարական և դաշնակցային հարաբերությունների հետագա զարգացմանը վերաբերող օրակարգային հարցեր: Անդրադարձ կկատարվի Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի առաջնորդների՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարությունների կատարման ընթացքին: Նիկոլ Փաշինյանն ապրիլի 20-ին հանդիպում կունենա նաև ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինի, Ռուսաստանի Պետական Դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի, ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ: Նախատեսված է նաև վարչապետի այցը Նիժնի Նովգորոդ: Նիկոլ Փաշինյանի հետ միասին ՌԴ են մեկնել ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։ Նախարարներից վարչապետի հետ Մոսկվա են մեկնել ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը, ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը, Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը։ Կառավարական պատվիրակության կազմում է նաև Ազգային ժողովի փոխնախագահ Հակոբ Արշակյանը։
    11:01
    19.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Հայաստանի և Արցախի վերականգնման համար շատ կարևոր է տեսնել ավելին, քան Նիկոլի հեռացումն է․ Հովհաննիսյան
    Այլընտրանքային նախագծեր խմբի համակարգող Վահե Հովհաննիսյանը գրում է․ «1. Վարչապետ Փաշինյանի ելույթը երկրում նոր վիճակ է ստեղծել, լրիվ նոր իրականություն։ Հին կյանքը չկա։ Չեն գործում հին պատկերացումները, և մեզնից պահանջվում է՝ դառնալ իրավիճակին համարժեք։ 2. Այս ելույթից հետո առաջացել է իշխանության ճգնաժամ, որը տրամաբանական է։ Այդպես կլիներ ցանկացած երկրում։ Ի՞նչ լուծում կստանա այս ճգնաժամը, այս պահին դժվար է ասել, բայց առանց լուծման չի մնալու։ 3. Ելույթին ծափահարած ԱԺ մեծամասնությունըկորցրել է «իշխող ուժ» կոչվելու բարոյական լեգիտիմությունը։ Սա լավ չէ, որովհետև առաջանում է լարվածության նոր օջախ, բայց սա փաստ է։ Չի հասկացվում, թե այժմ ինչպես է հնարավոր 3 խմբակցությունների միասնական աշխատանքը։ Մեծ հաշվով կա երկու տարբերակ՝ կա´մ նոր ընտրություններ, կա´մ նոր մեծամասնություն։ 4. Ստեղծված իրավիճակը մոտ է պետականության ճգնաժամի, հետևաբար՝ պետք է բացառել հիստերիան, զերծ մնալ «ավելի հայրենասեր» երևալու մղումից։ Հակաիշխանական համակարգից հնչող ձևակերպումները և քայլերը պետք է լինեն սառը, պրագմատիկ։ Նիկոլին անիծելը քաղաքական և պետական գործունեություն չէ։ Անհիմն հայրենասիրական կենացները նիկոլականության հակառակ դրսևորումն են։ Նիկոլը գնալու է, բայց պետություն պահելու համար պահանջվում է պետական մտածողություն։ 5. Նիկոլի հեռացումը մեխանիկորեն չի ենթադրելու հայանպաստ լուծումներ։ Հեռացումից հետո այդ լուծումներին դեռ պետք է հասնել՝ խելամիտ քայլերով։ Մենք գտնվում ենք շատ բարդ վիճակում և ունենք խնդիր՝ խուսափելու վատագույն սցենարներից։ Հենց այս պահից սկսած՝ հակաիշխանական համակարգերը պետք է հստակ ուղերձներ հղեն դաշնակիցներին, միջնորդներին, հարևաններին, հակառակորդին։ Ավելին, հակաիշխանական ճամբարում հենց այս պահին ձևակերպված և հնչեցված խելամիտ ուղերձները կհեշտացնեն Նիկոլի հեռացումը։ 6. Նիկոլը ներկայացրել է իր տեսլականը։ Պետք է ձևակերպվի դրան այլընտրանքային տեսլական։ Դա չպետք է լինեն պարզապես հայրենասիրական կենացները՝ առանց հստակ, պրագմատիկ հաշվարկի։ Դա պետք է լինի Արժանապատիվ, կայուն խաղաղության փաթեթը, որտեղ քաղաքացին կտեսնի իր, իր ընտանիքի, պետության վաղվա հեռանկարը։ Հայ ժողովրդին պետք է ներկայացնել Հայաստանի հետպատերազմական վերականգնման ամբողջական ծրագիր։ Այստեղ մենք կորցրել ենք շատ կարևոր ժամանակ, ընդդիմությունը դա պետք է աներ ամիսներ առաջ։ Հիմա ամենայն հավանականությամբ դա անել հնարավոր կլինի միայն նոր քաղաքական ձևաչափի ստեղծման դեպքում։ 7. Երկրում պետք է փոխվի նարատիվը։ Նիկոլին հաջողվել է աղետից հետո ձևավորել հանրային մոլորություն, թե ինքը խաղաղությունն է, մնացածը՝ պատերազմը։ Սա հրեշավոր մոլորություն է, բայց հանրության բավականին մեծ շերտերի մոտ այն առկա է։ «Խաղաղություն՝ ազգային շահերի պահպանմամբ» նոր նարատիվը պետք է հասանելի դարձնել բոլորին 8. Նիկոլի ելույթում ակնհայտ նկատվում էին հակառուսական նոտաներ։ Ավելին, այս պրոցեսի մեջ նա հավանորեն ստիպված է լինելու մի պահի «գցել» կամ Ռուսաստանին կամ Արևմուտքին։ Երկու տարբերակն էլ Հայաստանի համար աղետ կարող են դառնալ։ Դատելով նրբերանգներից՝ կարելի է ենթադրել նրա նախապատվությունները։ 9. Եթե այդ ելույթը դառնա իրականություն, ապա Հայաստանը կարող է վերածվել հակառուսական նոր, սուր պլացդարմի։ 10. Հայաստանի և Արցախի վերականգնման համար շատ կարևոր է տեսնել ավելին, քան Նիկոլի հեռացումն է։ Սա նշանակում է՝ լայն կոնսոլիդացիոն ներուժով ձևաչափեր, նոր քաղաքական միտք, նոր պատկերացումներ, նոր դեմքեր։
    10:54
    19.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Վտանգը կդառնա կործանարար, եթե թույլ տանք մեզ համոզեն, թե անելանելի վիճակի մեջ ենք, իսկ պայքարն անիմաստ է․ Թաթոյան
    Վտանգը կդառնա կործանարար, եթե թույլ տանք մեզ համոզեն, թե անելանելի վիճակի մեջ ենք, իսկ պայքարն անիմաստ է: Դա հեշտ է, երբ հասարակությունը պառակտված է, իսկ ներքին համերաշխությունը՝ խաթարված։
    10:42
    19.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Դիպուկահարնե՞ր, թե՞ օպերատորներ Օպերայի տանիքին. «Ժողովուրդ»
    Օպերայի տանիք հետաքրքրասեր այդ մարդկանց ըստ երեւույթին իշխանությունն էր գործուղել՝ հաշվելու հավաքվածներին ու վերեւից տեսնելու, թե հրապարակում ինչ է կատարվում։ Թե ում թուլտվությամբ էին այդ մարդիկ Օպերայի տանիք բարաձրացել (ոչ բոլորին է հասանելի այդ տարածքը), մեզ պարզել չհաջողվեց։
    10:37
    19.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Մարդ կատու ա գցում մեքենայի տակ, սրտին դարդ ա լինում, բա Նիկոլը ոնց 7000 էրեխու գլուխ կերավ․ Գևորգ Պետրոսյան
    Ես հավատում եմ պարոն Վանեցյանին, ինքը լուրջ թիմ ունի, և ես կարծում եմ, որ այս պայքարը ավարտվելու է հաջողությամբ», երեկ Ազատության հրապարակում անցկացվող բողոքի ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասել է Գևորգ Պետրոսյանը։ «Ես երբեք որևէ մեկի շահը չեմ սպասարկել, սա քաղաքական ուժի պայքար չի, սա քաղաքական դիվիդենդ շահելու պայքար չի, սա իշխանության պայքար չի, սա պետականափրկության պայքար է։ Այսօր զոհասեղանին դրված է Հայաստան պետությունը, մեր պետականությունը, որը պետք է հետաքրքրի և՛ մեր ներքին բնակչությանը, և՛ սփյուռքին։ Ես կոչ եմ անում բոլորին միանալ և Փաշինյանին վռնդել իշխանությունից, քանի որ նա լրիվ ձախողել է պետական կառավարման գործընթացը։ Այսօր ինքն էլ չգիտի, թե ինչով է զբաղված։ Այսօր որ համայնքում ուրիշ թեկնածու է հաղթում, վերցնում քրեական գործ են հարուցում, տանում-պատժում են։ Ո՞ր համայնքում է այսօր Նիկոլ Փաշինյանը հանդարտություն ապահովել, թողել, որ ժողովրդի ձայնը հասնի նպատակին, բայց չէ՞ որ Սահմանադրության երկրորդ հոդվածն ասում է, որ իշխանությունը պատկանում է ժողովրդին»,- ասել է Պետրոսյանը։
    10:28
    19.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    ԲՏԱ նախարարությունը մնացել է «անտերուդուս»․ «Փաստ»
    «Փաստ» թերթը գրում է. «Նախագահ ընտրվելու հետ կապված՝ Վահագն Խաչատուրյանի հրաժարականից հետո ԲՏԱ նախարարի պաշտոնը տևական ժամանակ թափուր է: Կառավարության «կուլիսներում» խոսում են, որ «քայլողների» շարքերում այդ պաշտոնին համապատասխան գրագետ, «խելքը գլխին» թեկնածու չկա։ Մյուս կողմից՝ հնարավոր չի լինում «դրսից» նախարար նշանակել, քանզի, «Փաստ» թերթի տեղեկություններով, ոլորտից գաղափար ունեցողները կտրուկ հրաժարվում են ինչ-որ կերպ ասոցացվել այս իշխանության հետ և պատասխանատվություն կիսել։ Այստեղ առկա է մի քանի հանգամանք: Նախ՝ սա պայմանավորված է ֆինանսական գործոնով, քանի որ պրոֆեսիոնալ և ոլորտում կայացած մարդիկ բավականին լուրջ եկամուտներ ունեն, և ստացվում է, որ հա՛մ իրենց եկամուտներից են զրկվում, հա՛մ վարկաբեկվում են այս իշխանության հետ ճանապարհ անցնելով։ Երկրորդ՝ նրանց աչքի առջև է թեկուզ հենց Հակոբ Արշակյանի դառը փորձը, որը ժամանակին աշխատում էր ՏՏ ոլորտում, քիչ թե շատ պրոֆեսիոնալ էր համարվում և ուներ որոշակի հեղինակություն ոլորտում։ Այնինչ, դառնալով քաղաքական թիմի ու կառավարության անդամ (ԲՏԱ նախարար), շատ արագ վարկաբեկվեց՝ պրոֆեսիոնալից դառնալով շարքային քաղաքական գործիք։ Եվ երրորդ՝ նշյալ անձինք, լինելով գիտակից մարդիկ, հասկանում են, որ ներկա տուրբուլենտ փուլում Փաշինյանի՝ իշխանության ղեկին մնալը գնալով անհավանական է դառնում, ուստի չեն ցանկանում դառնալ պատմության ամենակարճաժամկետ պաշտոնավարած նախարարը: Մի խոսքով, արդյունքում ԲՏԱ նախարարությունը մնացել է «անտերուդուս» վիճակում, այսինքն, բարձիթողի վիճակում է մի ոլորտ, որը Նիկոլ Փաշինյանի և նրա իշխանության կողմից իբր թե համարվում էր տնտեսության «լոկոմոտիվը»»։
    10:08
    19.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Մահացել է հրապարակախոս Վահան Իշխանյանը
    Մահացել է հրապարակախոս Վահան Իշխանյանը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է լրագրող Ռուզաննա Խաչատրյանը։ «Դժվար, բարդ, բայցև ազնիվ, սկզբունքային, խորը մարդ։Վահան Իշխանյան, հանգչիր խաղաղությամբ...»,-գրել է նա։ Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ : https://hraparak.am/post/247ef63e405b191fe73f78cbefbe53e6?fbclid=IwAR1sRCq8cGbfAtynZijbaqW_CvbmqNvG5g-7EIrtfvEyMQbA_L2N7JZmbM8 © 2008 - 2021 «Հրապարակ օրաթերթ»
    10:04
    19.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Փաշինյանն ու Միշելը խոսել են Բրյուսելում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքի մասին
    Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։ Զրուցակիցները մտքեր են փոխանակել ԵՄ խորհրդի նախագահի, Հայաստանի վարչապետի եւ Ադրբեջանի նախագահի ապրիլի 6-ին Բրյուսելում տեղի ունեցած հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքի, տարածաշրջանում ստեղծված իրավիճակի, Հայաստան-ԵՄ հարաբերությունների օրակարգի մի շարք հարցերի մասին: Փաշինյանը եւ Միշելը քննարկել են նաեւ ԵՄ-ի Արեւելյան գործընկերության տնտեսական եւ ներդրումային պլանի շրջանակներում Հայաստանին 2.6 միլիարդ դոլար հատկացնելու պայմանավորվածության կատարման ընթացքը, ընդգծել ներդրումային փաթեթով նախատեսված ծրագրերի արդյունավետ իրագործման կարեւորությունը: Շառլ Միշելը վերահաստատել է Հայաստանի համար նախատեսված ներդրումային ծրագիրը լիարժեք կերպով իրականացնելու ԵՄ հանձնառությունը եւ ընդգծել ծրագրերի գործնական իրագործման փուլը հնարավորինս արագ սկսելու կարեւորությունը:
    10:01
    19.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    «Զանգեզուրի միջանցքի» իրականացման դեպքում Հայաստանը տարածքային ամբողջականության խնդիր կունենա․ պարզաբանում
    Վարչապետ Նիկոլ Փաշինյանի կարծիքով, եթե Ադրբեջանի առաջ քաշած «Զանգեզուրի միջանցքն» իրականություն դառնա, Հայաստանը կունենա տարածքային ամբողջականության խնդիր՝ այս մասին նշված է «Ազատությանն» հասցեագրված վարչապետի աշխատակազմի պատասխանում։ Այս ապրիլի 13-ին ելույթ ունենալով Ազգային ժողովում՝ Կառավարության ծրագրի 2021 թվականի կատարողականի զեկույցի քննարկման ժամանակ՝ Փաշինյանը հայտարարեց. «Ինքս ինձ չկարողացա համոզել նաև այն պատճառով, որ հասկացա, որ Ռոբերտ Քոչարյանը ամենևին էլ չէր չափազանցնում, երբ հայտարարում էր, որ տարածքային ամբողջականության խնդիր Հայաստանը նույնպես ունի»։ «Ազատությունը» հարցում էր ուղարկել վարչապետի աշխատակազմ՝ խնդրելով պարզաբանել, թե ի՞նչ նկատի ուներ կառավարության ղեկավարը։ «Վարչապետը նկատի է ունեցել այն, որ 1990-ական թվականների սկզբներին՝ Ղարաբաղյան առաջին պատերազմի ընթացքում Հայաստանի Հանրապետությունը ևս ունեցել է տարածքային կորուստներ։ Բացի այդ 2021 թվականին Հայաստանի ինքնիշխան տարածք՝ Սոթք-Խոզնավար հատված ադրբեջանական ստորաբաժանումների ներխուժման հետևանքով խախտվել է Հայաստանի Հանրապետության տարածքայիան ամբողջականությունը»,- նշված է վարչապետի աշխատակազմի պատասխանում։ «Ազատության» հարցին՝ արդյոք Ադրբեջանի առաջ քաշած «Զանգեզուրի միջանցքի» իրականացման դեպքում Հայաստանը տարածքային ամբողջականության խնդիր կունենա՞, պատասխանը կարճ՝ «այո» է։
    09:56
    19.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Նիկոլ Փաշինյանն իր տնօրինության տակ է վերցնում ՊՊԾ-ն․ «Հրապարակ»
    «Հրապարակ» թերթը գրում է․ «Կառավարությունը մտադիր է պետական պահպանության ծառայությունն առանձնացնել ազգային անվտանգության ծառայության մարմինների համակարգից եւ դրա հետագա գործունեությունը շարունակել որպես պետական կառավարման համակարգի մարմին: «Կարեւորել զինծառայողներով համալրված եւ «այլ զորքերի» կարգավիճակով օժտված մարմնի գործառույթների օպերատիվ կառավարման անհրաժեշտությունը, ինչպես նաեւ նկատի ունենալով այն, որ պետական պահպանության ծառայության պարագայում ծառայությունը պայմանավորված է ամենօրյա ռեժիմով իրավիճակին արագ արձագանքելու եւ համարժեք գործողություններ իրականացնելու հրամայականով՝ նախատեսվում է վերջինիս ներառել վարչապետին ենթակա մարմինների շարքում»,- նշվում է երեկ շրջանառության մեջ դրված նախագծում: Ստացվում է, որ Նիկոլ Փաշինյանն իր եւ մյուս պետական պաշտոնյաների պահպանության հարցն այնքան էլ չի վստահում ԱԱԾ-ին եւ այն վերցնում է իր անմիջական ենթակայության ներքո։ Ներկայացված նախագծում այլ ուշագրավ փոփոխություններ էլ են առաջարկվում։ Օրինակ՝ առաջարկում են, որ պաշտոնաթող նախագահներին տրամադրված՝ Հայաստանի Հանրապետության տարածքում անձնական պետական պահպանության ժամկետը կրճատվի․ գործող օրենքով պաշտոնաթողները ցմահ պահպանության տակ են, նոր նախագծով առաջարկվում է 7 տարի ժամկետով, «որն անհրաժեշտության դեպքում կարող է երկարաձգվել կառավարության սահմանած կարգով»: Բացի այդ, հանել հետեւյալ պահանջը․ «Հայաստանի Հանրապետության նախագահը, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահը եւ Հայաստանի Հանրապետության վարչապետը, իրենց պաշտոնավարման ժամանակահատվածում, իրավունք չունեն հրաժարվելու պետական պահպանությունից»։ Այսինքն, ուզում են օրենքով սահմանել, որ պահպանությունից օգտվող անձինք իրենց կամքով, իրենց դիմումի համաձայն կարողանան հրաժարվել պետական պահպանությունից։ Նախագծով առաջարկվում է նաեւ․ «Նկատի ունենալով այն հանգամանքը, որ ներկայումս օրենքի ուժով հանրապետության նախագահի եւ վարչապետի առողջական վիճակին հետեւելու նպատակով առանձնացվում է անձնական բժիշկ, մինչդեռ անհասկանալի տրամաբանությամբ՝ նման երաշխիք նախատեսված չէ բարձրագույն ներկայացուցչական մարմնի, այն է՝ Ազգային ժողովի նախագահի համար, առաջարկվում է ընդլայնել նշված երաշխիքի ծավալը (սահմանվում է, որ հիշատակված պաշտոնատար անձանց եւ նրանց ընտանիքների անդամների (ամուսին, զավակ, ծնող) համար ապահովվում է Հայաստանի Հանրապետությունում գործող բժշկական կազմակերպություններում բժշկական օգնությունն ու սպասարկումը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին՝ կառավարության սահմանած կարգով) եւ այն տարածել նաեւ Ազգային ժողովի նախագահի վրա»»։
    09:54
    19.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Եթե հրապարակում աչքաչափով շատ մարդ լինի, պետք է գնալ նոր ընտրությունների․ Հովիկ Աղազարյան
    «Համաձայն չեմ, որ Նիկոլ Փաշինյանը գնում է զիջումների, եթե զիջումների գնար՝ ոչինչ չէինք ունենա տալու, ամեն ինչ տված կլինեինք, նա գնում է հստակեցումների»,- այս մասին 24News․am-ի հետ զրույցում ասել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը՝ անդրադառնալով Ազատության հրապարակում իրականացվող բողոքի ակցիային և այն մտահոգություններին, որ Նիկոլ Փաշինյանը մշտապես զիջումների է գնում և վտանգում Հայաստանը և Արցախը: Պատգամավորի համոզմամբ, եթե Ազատության հրապարակում հասարակության թիվը մեծ լինի, ապա պետք է արտահերթ խորհրդարանական ընտրություններ իրականացվեն։ «Եթե Արցախի հարցի հետ կապված հասարակությունը բաժանվի երկու մասի, և հրապարակում աչքաչափով շատ մարդ լինի, ապա եթե չգնաս ընտրության, ի՞նչ անես: Պառլամենտական երկիր ենք, եթե Արցախի հարցի շուրջ հասարակության մեջ բևեռացում լինի, պետք է գնալ նոր ընտրությունների, բայց բնականաբար դա չի լինի վաղը չէ մյուս օրը, հավանաբար մեկ տարի հետո կլինի»,- ավելացրել է նա
    09:46
    19.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Մահացել է Ռոնալդուի նորածին որդին
    Մահացել է Կրիշտիանու Ռոնալդուի ու Ջորջինա Ռորիդգեսի նորածին որդին: Այս մասին «Մաչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստը հայտնել է սոցցանցերում: «Մեծ ցավով պետք է հայտարարենք, որ մահացել է մեր նորածին տղան: Սա շատ մեծ ցավ է, որ ցանկացած ծնող կարող էր Զգալ: Միայն մեր աղջկա ծնունդն է ուժ տալիս, որ այս պահը հույսով հաղթահարենք: Ցանկանում ենք շնորհակություն հայտնել բժշկական անձնակազմին իրենց աշխատանքի համար: Մենք վշտացած ենք այս դեպքից և ուզում ենք սա մնա մեր անձնական տիրույթում: Մեր փոքրիկ տղա, մեր հրեշտակ, մենք քեզ միշտ կսիրենք»,-գրել է պորտուգալացին:
    09:44
    19.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Մեզ մեղադրել Արցախից ձեռքերը լվանալու մեջ սրիկայություն է. Վահագն Ալեքսանյան
    Մեզ մեղադրել Արցախից ձեռքերը լվանալու մեջ, ներեցեք, անլուրջ է, այդ մասին վկայում են ՀՀ բյուջեից հատկացումներն Արցախին։ Այս մասին Առաջին ալիքի եթերում` Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցի ժամանակ ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը։ Դիտարկմանը, թե իշխանությունն է հայտարարել, որ Արցախի անկախության նշաձողը պետք է իջեցնել, այս դեպքում` եթե Արցախն անկախ չէ, ապա մնում է Ադրբեջանի կազմում, եթե մնում է Ադրբեջանի կազմում, ապա ակնհայտ է, որ Ադրբեջանը կհայաթափի այն, և հետևաբար ընդդիմությունն ասում է` դուք ձեռքերդ լվացել եք Արցախից, Վահագն Ալեքսանյանն արձագանքեց. «Դա ևս սրիկայություն է, որովհետև Փաշինյանն ասել է, որ միջազգային հանրությունը մեզնից սպասում է, որ կարգավիճակի հարցով մի աստիճան կիջեցնենք նշաձողը։ Մենք ինչպես ենք դա հասկանում. երբ նախկինում կար տեսակետ, որ պետք է լինի կարգավիճակ, որը կապահովի անվտանգությունն ու իրավունքներն ու ազատությունները, հիմա մենք դիտարկում ենք, որ պետք է հակառակ կողմից գալ, փորձել միջազգային հանրությունից ստանալ Արցախի բնակչության անվտանգության հստակ երաշխիքներ, ոչ թե այնպիսի, որ արդյունքում փառուխներ լինեն և այս ամենից բխեցնել կարգավիճակը»։ Դիտարկմանը, որ ձեզ երաշխիքներ ոչ թե միջազգային հանրությունը պետք է տա, այլ Ադրբեջանը, Վահագն Ալեքսանյանն ասաց. «Միջազգային հանրությունը պետք է ստիպի տալ այդ երաշխիքները»։
    09:41
    19.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Իջևանի նորընտիր քաղաքապետը ծառայողական թանկարժեք ավտոմեքենա է գնել․ «Հրապարակ»
    «Հրապարակ» թերթը գրում է․ «Հանրային միջոցների հաշվին ավելորդ ճոխությունները մերօրյա իշխանությունների օրոք այլեւս գաղտնիք չեն, դրանք ժամանակ առ ժամանակ դառնում են հանրային քննարկման առարկա` ապացուցելով, որ լավ ապրելու ցանկություն ունեն բոլոր ժամանակների իշխանությունները եւ հատկապես՝ փողոցից իշխանության եկածները։ Հիմնականում աչքի է զարնում տարբեր պաշտոնյաների սերն առ թանկարժեք ավտոմեքենաներ։ Պարզվում է՝ թանկարժեք ավտոմեքենաների հանդեպ թուլություն ունեն ոչ միայն ՀՀ վարչապետն ու ԱԺ նախագահը, այլեւ ավելի ցածր կալիբրի պաշտոնյաները, օրինակ՝ Իջեւանի նորընտիր համայնքապետ Արթուր Ճաղարյանը։ Նա դեռեւս համայնքապետի պաշտոնակատար եղած ժամանակ՝ 2021 թվականին, ձեռք է բերել «Տոյոտա Պռադո» մակնիշի ծառայողական ավտոմեքենա, այն դեպքում, երբ համայնքապետարանն ունեցել է մեկ այլ՝ մի քիչ ավելի ցածր դասի «Տոյոտա»։ Սակայն ուշագրավ է, որ Իջեւանի համայնքապետարանի գնումների տեղեկագրի մեջ այս մասին ոչ մի ինֆորմացիա չկա, եւ, առհասարակ, 2020-ից այս կողմ որեւէ գնման մասին տեղեկություն չկա։ Այնինչ բոլոր գնումները պետք է հրապարակվեին, քանզի որեւէ իշխանություն հանրային միջոցների ծախսը չպետք է թաքցնի հանրությունից, առավել եւս՝ արդարության մասին լոզունգներով իշխանության եկած ՔՊ-ականները։ Իջեւանի ավագանու նիստերի հրապարակված արձանագրությունների մեջ կարելի է տեսնել, որ համայնքի ավագանին թույլատրել է վաճառել համայնքապետարանի հաշվեկշռում գտնվող «Մերսեդես Ս500» մակնիշի ավտոմեքենան, համայնքի հաշվեկշիռ է ընդունել նվեր ստացած ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենա, սակայն ոչ մի խոսք «Տոյոտա Պռադոյի» մասին։ Այսինքն, անգամ եթե նվիրատվություն է, պետք է համայնքի ավագանու նիստում դա ներկայացվի, եւ այն գրանցվի որպես համայնքային գույք։ Կարելի է միայն ենթադրել, թե ինչու է հանրությունից թաքցվում գնված թանկարժեք ավտոմեքենան։ Մենք զանգահարեցինք Իջեւանի քաղաքապետի մամուլի խոսնակին, ով մեզ հետ զրույցում նշեց, որ քաղաքապետ Արթուր Ճաղարյանը, իրոք, 2021 թվականի օգոստոսի 2-ին ձեռք է բերել TOYOTA LC 150 4.0 GAS 2013 թվականի «Պռադո» ավտոմեքենա: Այն հարցին, թե ինչու համայնքապետարանի գնումների տեղեկագրում կամ ավագանու որոշումների մեջ նշված չէ այս մասին, եւ ինչն է պատճառը, որ մի քանի մոդել ցածր ավտոմեքենան նորով է փոխարինվել, քաղաքապետի խոսնակն ասաց, որ հարցերն ուղղենք գրավոր: Նշենք, որ վերոնշյալ ավտոմեքենայի արժեքը սկսվում է 30 հազար դոլարից»»:
    09:38
    19.04.22
    Ավելին
  • Քաղաքական
    Ազատության հրապարակում սպասում են «անկախության սերնդին». կարմիր ժապավենների ակցիա
    Խորհրդարանական ու արտախորհրդարանական ընդդիմությունը միավորվում է ընդդեմ Նիկոլ Փաշինյանի իշխանության: Ազատության հրապարակ Հայաստանի ու Արցախի անվտանգային կարմիր գծերը խորհրդանշող կարմիր ժապավեններ են տարել «5165» շարժման անդամներն ու միացել փողոցային պայքարին:
    09:32
    19.04.22
    Ավելին
2022-04-18
  • Միջազգային
    Սահմանները չպետք է փոխվեն, սիոնիստները պետք է հեռանան. Թեհրանի երկու պայմանը
    Իրանից ահազանգում են, որ Արցախից բռնազավթած մերձարաքսյան գոտին Ադրբեջանը կարող է տրամադրել Իրանի համար թշնամական երկրների գործողությունների համար: Իրանն ակնարկում է, որ տարածաշրջանում սինոնիստների գտնվելու մասին փաստեր ունի: Իրանցի մի գեներալ պնդել է, որ սիոնիստները փորձում են փոխել մեր տարածաշրջանի աշխարհաքաղաքական դասավորությունը:
    22:19
    18.04.22
    Ավելին
  • Հասարակական
    Մինուսներ՝ կենսաթոշակային հաշիվներում. ո՞վ է թիմ մեկ մեղավորն ու պատասխանատուն
    Տասնյակ քաղաքացիներ կուտակային կենսաթոշակների եռամսյակային հաշիվներում կորուստներ են հայտնաբերել: Աշխատանքի ևս սոցիալական հարցերի նախարարությունն արձագանքել է խնդրին, որպես պատճառ նշել՝ արտարժույթի տատանումը: Բայց արտարժույթը միշտ էլ տատանվել է, նկատում են տնտեսագետները: Նրանք չեն հիշում դեպք, որ նախկինում ոչ թե պլյուս, այլ մինուս լինի կուտակային կենսաթոշակի հաշվեկշռում:
    22:18
    18.04.22
    Ավելին
  • Հասարակական
    «Էթանք թուրքի հետ միանանք հա՞, էլ ինչի՞ ենք ապրում». գյումրեցիները՝ Փաշինյանի հայտարարության մասին
    Գյումրիում կարծում են, որ Հայաստանի ու Արցախի համար այս օրհասական պահին՝ 88-ի զարթոնքի նման նոր շարժում է պետք: «Չպետք է թույլ տանք, որ Արցախի կարգավիճակի հարցում նշաձող իջեցվի»,-ասում են նրանք: «Հայլուր»-ն այս անգամ հարցախույզ է արել Գյումրիում: Շատերի կարծիքով Փաշինյանի իշխանությունը պետք է հեռանա, բայց նախ ուզում են իմանալ, թե որն է ընդդիմության գործողությունների պլանը:
    22:17
    18.04.22
    Ավելին
  • Քաղաքական
    «Զոհասեղանին դրված ա Հայաստանի պետությունը». Ազատության հրապարակում ապակենտրոն պայքար է
    Առավոտյան Ազատության հրապարակում անժամկետ հացադուլ են սկսել 44-օրյա պատերազմի 2 մասնակից: Փաշինյանի ելույթը տագնապած են տղաները, որ կարող է հանկարծ Արցախը հայտնվի Ադրբեջանի կազմում: «Մեր գիտակցությունը դա չի ընդունում»,- ասում են նրանք: Կեսօրին Ազատության հրապարակում էին Փաշինյանի գլխավորած կառավարության նախկին անդամներ Վալերիյ Օսիպյանն ու Դավիթ Անանյանը: ՊԵԿ նախկին նախագահը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ Թուրքիայի հետ սահմանի բացումը սպառնում է Հայաստանի տնտեսությանը: Նրա խոսքով, իշխանափոխությունը պետք է լիներ 2020 թվականի նոյեմբերի 10-ի առավոտյան՝ կամովին:
    22:16
    18.04.22
    Ավելին
  • Հայաստան
    «Աստծո գոտին կապելու օրը». զատկական ավանդույթներ
    Այսօր Մեռելոց է՝ հանգուցյալների հիշատակին օր, որ հաջորդել է Հարության տոնին: Սակայն, ազգագրագետների խոսքով Սուրբ Զատիկի մասին անցյալ ժամանակով դեռ պետք չէ խոսել: Տոնն ավարտված չէ, առջևում Կրկնազատիկն է: Այն սովորեցնում է ճիշտ դաստիարակել երեխային, որ փոքրերը սիրո ու պատասխանատվության պակաս չունենան:
    22:15
    18.04.22
    Ավելին