Լրահոս

2022-04-21
  • Հայաստան
    22-ամյա վարորդը Volkswagen-ով 1․5 մ բարձրությունից ընկել և կողաշրջված հայտնվել է նոր կառուցվող շինության մեջ
    Այսօր խոշոր սվտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 14:40-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ, 22-ամյա Հարություն Պ.-ն իր վարած Volkswagen մակնիշի ավտոմեքենայով Չարենցավան քաղաքի Շահումյան փողոցում դուրս է եկել երթևեկելի գոտուց և մոտ 1,5մ բարձրությունից ընկել և կողաշրջված վիճակում հայտնվել նոր կառուցվող շինության մեջ: Գագիկ Շամշյանը հայտնում է, որ վթարի հետևանքով Հարություն Պ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Չարենցավան» բժշկական կենտրոն:
    17:46
    21.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Մի՞թե բայրաքթարների տակ նաև մեր արժանապատվությունը ոչնչացավ․ ձերը խաղաղություն չէ. Լիլիթ Գալստյան
    «Ծառերը» վիպակում Հրանտ Մաթևոսյանը մի հրաշալի հաստատում ունի՝ «Մարդ ու անասուն իրարից ջոկվում են հիշողությամբ: Հիշողությունը դրած է անասունի ու մարդու արանքում: Հիշողության մեջ ես՝ ուրեմն վառվում ես, մարդ ես, հաշիվներ ունես, անհանգիստ ես և հիշողության մեջ չես՝ հրեն բաց դաշտում կովն արածում է առանց հիշողությունների, իսկ հորթին երեկ են մորթել»: Երեկ ԱԺ-ն՝ իրեն վայել մի մանկական և պարզունակ պատճառաբանությամբ/, իբրև թե տեխնիկական խնդիրների պատճառաբանությամբ/ հրաժարվեց է ԱԺ դահլիճը տրամադրել «Հայաստան» խմբակցությանը՝ նախապես ծրագրած Հայ-թուրքական հարաբերություններին նվիրված լսումներ անցկացնելու համար։ Այնքան պարզ է ամեն բան և անթաքույց․ անցյալը Օ-ացնող և ուրացող ՔՊ-ական իշխանությունը շարունակում է հեզ ու հլու հաճկատարի վարքով՝ դրական ազդակներ ուղարկել թուրք-ադրբեջանական եղբայրությանը։ Այսպիսին է «Խաղաղության դարաշրջանի» ՔՊ-ական համոզումն ու դիմակը ․սա մեր ինքնությունը ստորացնելու, ազգային ինքնասիրությունը գետնաքարշ դարձնելու, նաև ՝ վաղվա հույսը թաղելու թուրքի ձեռագիր է։ Օրեր առաջ, երբ ՔՊ-ականները փրփրաշուրթ, իրենց առաջնորդի հանգույն ԱԺ-ում հիմնավորում էին, թե Արցախի ապագան Ադրբեջանի կազմում է, այնքան հստակ էր, որ սրանք ջնգում է «անասունի ու մարդու արանքում ընկած տարածությունը»։ Չկա այդ սահմանը, չկաս դու որպես ազգ, որպես հավաքական քաղաքական միավոր, որպես հայ, որպես պետություն։ Ու դու այն ես, ինչ ես հիմա՝ ցելավի բերանն ընկած ոստի պես մեկ Մոսկվայում ես, մեկ՝ Բրյուսելում, մեկ՝ Բաթումիում, մեկ՝ ուր որ կկանչեն․․․ Ու ես ճանապարհներին՝ ազգն աճուրդի հանելու այս քստմնելի ճանապարհներին, երկրի բոլոր սահմանները մերկացրած ճանապարհներին, հիշողությունը կորցրած կենդանու անհոգությամբ մաշվում է ազդը, կարծես երեկ չէին մեր երեխեքը բայրաքթարների տակ կոտորվում։ Մի՞թե դուք հաշիվ չունեք ձեր անցյալի հետ․․․ Մի՞թե բայրաքթարների տակ նաև մեր արժանապատվությունը ոչնչացավ։ Մեր վերքերը դեռ թաց են ու մեր արյունող վերքի վրա թուրքական շպար տարածելու ոչ քաղաքական, ոչ բարոյական իրավունք դուք չունեք։ Ձերը խաղաղություն չէ, այլ աճուրդն է՝ հանուն իշխանության, հանուն տեսակային վրեժի, հանուն վարձկանության․․․ ԶԱՐԹՆԵ՜Լ, ԴԻՄԱԴՐԵ՜Լ, ՈՏՔԻ ԿԱՆԳՆԵԼ
    17:35
    21.04.22
    Ավելին
  • Հայաստան
    «Զվարթնոց» օդանավակայանում ինքնաթիռներից մեկում ռումբ կա․ ահազանգ
    Քիչ առաջ ՀՀ ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում՝ ինքնաթիռներից մեկում ռումբ է դրված: Դեպքի վայրից ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հայտնում է, որ այս պահին օդանավակայան են ժամանել հրշեջ-փրկարարներ, ինչպես նաև ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի պարեկները:
    17:30
    21.04.22
    Ավելին
  • Հայաստան
    «Ընդդեմ նվաստացման, պարտության, հայրենազրկման կործանարար քաղաքականության». «Հայաստան» դաշինքը կոչ է անում միանալ ջահերով երթին
    Ապրիլի 23-ին Հանրապետության հրապարակից մեկնարկում է ավանդական ջահերով երթը։ Այն այսօր առավել մեծ խորհուրդ ու բովանդակություն ունի, ասված է «Հայաստան» դաշինքի տարածած հայտարարությունում: «Հայաստանի և Թուրքիայի միջև սկիզբ առած շփումներում, երբ հայկական կողմն ակնհայտ կատարում է տասնամյակներ շարունակ առաջ քաշվող թուրքական նախապայմանները, հնարավորություն է տրվում Հայոց ցեղասպանությունն իրականացրած ոճրագործ Օսմանյան կայսրության ժառանգորդին նոր հավակնություններ ու պահանջներ առաջադրել մեր ժողովրդին ու պետությանը։ Միաժամանակ, Հայաստանի օրվա իշխանությունները, հրաժարվելով Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման, մեր ժողովրդի իրավունքների պաշտպանության՝ Հայաստանի Անկախության Հռչակագրով ու Սահմանադրությամբ ամրագրված պարտավորություններից, փորձում են միջազգային հանրության մոտ տպավորություն ստեղծել, թե Հայաստանի քաղաքացին պաշտպանում է իրենց պարտվողական քաղաքականությունը։ Ջահերով երթին տասնյակ հազարավոր մեր հայրենակիցների ներկայությունն ու ուխտագնացության երթը դեպի Ծիծեռնակաբերդի բարձրունք՝ Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր, լինելու է իշխանության՝ օրվա քաղաքականությանը մեր համաժողովրդական ՈՉ-ի խորհրդանիշը։ Կոչ ենք անում բոլորիդ՝ ապրիլի 23-ին, ժամը 19։15-ին լինել Հանրապետության հրապարակում, միանալ ջահակիր երիտասարդությանը, միանալ պայքարին՝ ընդդեմ նվաստացման, պարտության, հայրենազրկման կործանարար քաղաքականության։ Ո՛Չ ասենք Հայաստանի թուրքացմանը, Արցախի հայաթափմանը», - ասված է հայտարարությունում:
    17:09
    21.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Վահրամ Դումանյանին մեկդ փոխանցեք, որ Հայաստանը երբեք չի լինելու Կոլումբիայի կազմում․ Ալեն Ղևոնդյան
    Հայաստանի կառավարական պատվիրակության՝ Ռուսաստանի Դաշնություն կատարած այցի շրջանակում ապրիլի 19-ին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը հանդիպում է ունեցել ՌԴ մշակույթի նախարար Օլգա Լյուբիմովայի հետ: Անվտանգության հարցերով արցախցի փորձագետ Ալեն Ղուլյանը ֆեյսբուքյան էջում հրապարակել է մի լուսանկար այդ հանդիպումից, որտեղ Հայաստանի դրոշը թարս է դրված։ «Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանին մեկդ փոխանցեք, որ Հայաստանը երբեք չի լինելու Կոլումբիայի կազմում»,- գրել է Ղուլյանը։
    16:57
    21.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Սամվել Կարապետյանն աղքատացել է․ ըստ Forbes-ի՝ նրա կորցրածը կրկնակի գերազանցում է ունեցվածքի չափին
    Հեղինակավոր Forbes հանդեսը հրապարակել է 2022 թվականի Ռուսաստանի 88 միլիարդատերերի ցանկը, որում ներառված են նաև հայազգի գործարարներ Սերգեյ Գալիցկին (Հարությունյան), Անդրեյ Անդրեևը (Օհանջանյանց), Սամվել Կարապետյանը: Սերգեյ Գալիցկին 3,2 մլրդ դոլար կարողությամբ 32-րդ հորիզոնականում է: Նախորդ տարվա համեմատ՝ գործարարը կորցրել է 300 մլն դոլար: Մասնավոր ներդրող Անդրեյ Անդրեևը 42-րդ հորիզոնականում է: Նա ունի 2 մլրդ դոլար: Նախորդ տարվա համեմատ՝ նրա կարողությունն ավելացել է 100 մլն դոլարով: «Տաշիր» ընկերությունների խմբի սեփականատեր Սամվել Կարապետյանը 82-րդ հորիզոնականում է: Նրա կարողությունը գնահատվել է 1,1 մլրդ դոլար: Նախորդ տարվա համեմատ նա կորցրել է 2,2 մլրդ դոլար: Ինչ վերաբերում է ընդհանուր ցանկին, ապա այն գլխավորում Է Վլադիմիր Լիսինը (18,4 մլրդ դոլար): Առաջին հնգյակում ներառված են Վլադիմիր Պոտանինը (17,3 մլրդ դոլար), Պավել Դուրովը (15,1 մլրդ դոլար), Լեոնիդ Միխելսոնը (14 մլրդ դոլար), Ալեքսեյ Մորդաշովը (13,2 մլրդ դոլար):
    16:40
    21.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ասում էին՝ ինչու փողոց դուրս չեք գալիս․ բա հիմա իրենք ու՞ր են․ Գեղամ Նազարյան
    Ազատության հրապարակում հազադուլ հայտարարած Արթուր Արթուր Ավագյանին և Նվեր Կիրակոսյանին է այելել նաև Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը: «Տղաները մի շատ կարևոր խնդիր են դրել իրենց առջև՝ համախմբել երիտասարդությանը, թմբիրից դուրս բերել երիտասարդությանը: Ես իրենց հորդորեցի՝ ժամ առաջ դուրս գալ հացադուլից, պայքարի այլ՝ ավելի ակտիվ միջոցներ ընտրել: Երիտասարդներին դիմում եմ, որ այսօր լինեն Ազատության հրապարակում: Կոչով դիմել եմ և շատ ծնողներ միացել են ինձ, այսօր երեկոյան հերոս նահատակ տղաների ծնողները պետք է գան ու կագնե Արթուրի և Նվերի կողքին, որից հետո հուսով եմ իրենք դուրս կգան հացադուլից»,-նշեց պատգամավորը: Գեղամ Նազարյանն անդրադարձավ նաև Ազատության հրապարակում անժամկետ նստացույց սկսած Արթուր Վանեցյանի և թիմակիցների գործողություններին: «Մինչև Արթուր Վանեցյանի նստացույցը բոլորը մեզ ասում էին՝ Ազգային ժողովում խոսելով չի, դրոշ տնկելով չի, ինչու փողոց դուրս չեք գալիս, բա հիմա իրենք ու՞ր են, ասողներն էլի են ասելու, չեկոներն էլի լիքը պատճառներ են գտնելու: Եկել է այն կրիտիկական պահը, որ էլ ետ գնալու, նահանջելու տեղ չունենք»,-ասաց նա:
    16:32
    21.04.22
    Ավելին
  • Տարածաշրջան
    Թուրքիայում բանտապաններ տեղափոխող ավտոբուսում ուժեղ պայթյուն է եղել
    Թուրքիայի Բուրսա նահանգում բանտապաններ տեղափոխող ավտոբուսում ուժեղ պայթյուն է եղել: Մեկ զոհ և բազմաթիվ վիրավորներ կան:
    16:29
    21.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնությունում Հայաստանը չեմպիոն ունի
    60 կգ քաշային կարգով Էրիկ Իսրայելյանը բարձրացավ պատվո հարթակի վերին աստիճան՝ եզրափակչում հաղթելով բուլղարացի Կիրիլ Բորիսովին։ Իսրայելյանը հաղթել է հինգ մենամարտում, երեքը՝ նոկաուտով։ Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայից հայտնում են, որ Արես Հակոբյանը (67 կգ) դարձել է արծաթե մեդալակիր։ Հայաստանի` եզրափակիչ դուրս եկած մեկ այլ ներկայացուցիչ՝ Համլետ Ադամյանը (80 կգ), կմենամարտի ապրիլի 21-ի երեկոյան։
    16:24
    21.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    Ադրբեջանը հրապարակել է դեպի Ստեփանակերտ ճանապարհի շինարարության լուսանկարները
    Ադրբեջանի ավտոմոբիլային ճանապարհների պետական գործակալությունը լուսանկարներ է հրապարակել Հայաստանից Ստեփանակերտ նոր ճանապարհի կառուցման հատվածից, որը շրջանցում է Բերձորը: Հրապարակվել են նաև Հաքարի գետի վրայով կամրջի կառուցման լուսանկարները։ Այդ ճանապարհը Ստեփանակերտը պետք է միացնի Հայաստանին` գործող ճանապարհը փոխարինելով Բերձոր և Աղավնո բնակավայրերով։ Ենթադրվում է, որ դրանց նկատմամբ հսկողությունը կանցնի Ադրբեջանին։
    16:20
    21.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ճիշտ կլիներ «ազգությամբ հայեր» ընդգծումը հանել ՀՀ քաղաքացիություն ստանալու պահանջից․ ՔՊ-ական պատգամավոր
    Քննարկման ժամանակ ՔՊ-ական Վիգեն Խաչատրյանն  անդրադարձել է արագացված և պարզեցված կարգով ՀՀ քաղաքացիություն շնորհելու հարցին։
    16:14
    21.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    Ալիևն այցելել է Շուշի․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
    Ապրիլի 21-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մեկնել է Արցախի Շուշի քաղաք, որը 44-օրյա պատերազմից հետո անցել է Բաքվի վերահսկողության տակ, «Tert.am»-ի փոխանցմամբ՝ գրում է «minval.az»-ը:
    16:13
    21.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Հաղթելու ենք. Վլադիմիր Կլիչկո
    Ուկրաինան չի կարող պատերազմում պարտվել ռուսներին, քանի որ գինը չափազանց բարձր է։ Այս կարծիքը սոցցանցի իր էջում հայտնել է ծանր քաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն Վլադիմիր Կլիչկոն։ Նա նաև վստահություն է հայտնել, որ ուկրաինացի ժողովուրդը կհաղթի «Պուտինի հորդային»։ «Մենք չենք կարող պարտվել այս պատերազմում, այլապես կկորցնենք մեր ինքնիշխանությունն ու ազատությունը։ Մենք կկորցնենք ամեն ինչ, ինչպես և Եվրոպան։ Մենք պետք է պաշտպանվենք, հաղթելու ենք»,- գրել է Կլիչկոն Instagram-ում։
    15:28
    21.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Լռել այլևս անհնար է․ 44-օրյա պատերազմին զոհված Գևորգ Ջավախյանի մայրը կոչ է անում գնալ Ազնավուրի հրապարակ
    44-օրյա պատերազմի զոհերից Գևորգ Ջավախյանի մայրը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ նշելով, որ զոհերի հարազատներն ապրիլի 26-ին հավաքվելու են Ազնավուրի հրապարակում և միասին որոշեն հետագա անելիքները։ Գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․ «Շատ եք հարցրել, թե ինչ կարող ենք անել ձեզ համար։ Հիմա ասում եմ՝ այդ օրը, այդ ժամին եղեք մեր կողքին‼️‼️‼️ Ես՝ Գևորգ Ջավախյանի մայրը, Ապրիլի 26–ին, ժամը 14-ին հերոսների ծնողների հետ լինելու եմ Մոսկվա կինոթատրոնին հարող Ազնավուրի հրապարակում։ 44-օրյա պատերազմում իրենց երկրային կյանքը զոհաբերած մեր հերոսների ծնողներ, բարեկամներ, հարազատներ, ընկերներ, համագյուղացիներ, համաքաղաքացիներ Վերջին մեկ ու կես տարվա ընթացքում մենք անցանք ողբի, ցավի, կսկիծի ու աննկարագրելի տառապանքների միջով, ապրեցինք և ապրում ենք կարոտի անտանելի օրեր ու ամիսներ: Մեր որդիների, եղբայրների, ամուսինների ու հայրերի նահատակության մասին մտորելիս, անքուն հարյուրավոր գիշերներ անցկացնելով, մենք մեզ հաճախ հարց էինք տալիս. ո՞ւմ մեղքով, ո՞ւմ քայլերի եւ գործողութփյունների հետևանքով մեր տուն պատերազմ մտավ . . . Այդ հարցերի պատասխանները շատերս կռահում էինք, սարսափում այդ պատասխաններից, չէինք կարողանում մեզ ստիպել հավատալ, որ ... Լռել այլևս անհնար է, հատկապես հայտնի խոստովանությունից հետո՝ տարբերությունը միայն այն կլիներ, որ տղերքը ողջ կլինեին: Լռելով մենք անուղղակի մասնակից ենք դառնում այդ արյունալի ոճրագործությանը: Սիրելի բախտակից ընկերներ, քույրեր և եղբայրներ, ընկերներ, համագյուղացիներ, համաքաղաքացիներ Մեր Տղերքի հոգիները խռովված են, նրանք մեզնից պահանջում են վրեժ և պատասխանատվություն: Նրանք մեզնից վճռականություն են պահանջում: Ապրիլի 26-ին, ժամը 14.00 հավաքվում ենք Շառլ Ազնավուրի հրապարակում («Մոսկվա» կինոթատրոն) եւ միասին որոշենք մեր հետագա անելիքները: Խնդրում ենք ձեզ հետ վերցնել մեր հերոսների լուսանկարները կամ վերնաշապիկի վրա ունենալ նրանց պատկերները: Մեր պահանջն արդար է եւ գալիս է Երկնքից, նպատակը՝ ազնիվ»:
    15:10
    21.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն աշխատանքային այցով մեկնում է Լեհաստան
    ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ապրիլի 22-ին աշխատանքային այցով մեկնելու է Լեհաստանի Հանրապետություն: Աշխատանքային այցի շրջանակներում հանդիպելու է Լեհաստանի Պետքարտուղար, Ազգային անվտանգության բյուրոյի ղեկավար Պավել Սոլոխի հետ: Այցի շրջանակում ԱԽ քարտուղարն ունենալու է մի շարք աշխատանքային հանդիպումներ:
    15:04
    21.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Լռել այլևս անհնար է, հատկապես խոստովանությունից հետո՝ տարբերությունը միայն այն կլիներ, որ տղերքը ողջ կլինեին․ Աստղ Գալեյան
    Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Մխիթար Գալեյանի մայրը՝ Աստղ Գալեյանն, իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ ապրիլի 26-ին, ժամը 14-ին զոհված զինծառայողների ծնողների հետ լինելու է Շառլ Ազնավուրի անվան հրապարակում։ «Շատ եք հարցրել, թե ինչ կարող ենք անել ձեզ համար։ Հիմա ասում եմ՝ այդ օրը, այդ ժամին եղեք մեր կողքին։ Ես՝ Մխիթար Գալեյանի մայրը և հայրը ապրիլի 26-ին, ժամը 14-ին, հերոսների ծնողների հետ լինելու ենք Մոսկվա կինոթատրոնին հարող Ազնավուրի հրապարակում։ 44-օրյա պատերազմում իրենց երկրային կյանքը զոհաբերած մեր հերոսների ծնողներ, բարեկամներ, հարազատներ, ընկերներ, համագյուղացիներ, համաքաղաքացիներ. Վերջին մեկ ու կես տարվա ընթացքում մենք անցանք ողբի, ցավի, կսկիծի ու աննկարագրելի տառապանքների միջով, ապրեցինք և ապրում ենք կարոտի անտանելի օրեր ու ամիսներ: Մեր որդիների, եղբայրների, ամուսինների ու հայրերի նահատակության մասին մտորելիս, անքուն հարյուրավոր գիշերներ անցկացնելով, մենք մեզ հաճախ հարց էինք տալիս. ո՞ւմ մեղքով, ո՞ւմ քայլերի և գործողությունների հետևանքով մեր տուն պատերազմ մտավ . . . Այդ հարցերի պատասխանները շատերս կռահում էինք, սարսափում այդ պատասխաններից, չէինք կարողանում մեզ ստիպել հավատալ, որ ... Լռել այլևս անհնար է, հատկապես հայտնի խոստովանությունից հետո՝ տարբերությունը միայն այն կլիներ, որ տղերքը ողջ կլինեին: Լռելով մենք անուղղակի մասնակից ենք դառնում այդ արյունալի ոճրագործությանը: Սիրելի բախտակից ընկերներ, քույրեր և եղբայրներ, ընկերներ, համագյուղացիներ, համաքաղաքացիներ. Մեր տղերքի հոգիները խռովված են, նրանք մեզնից պահանջում են վրեժ և պատասխանատվություն: Նրանք մեզնից վճռականություն են պահանջում: Ապրիլի 26-ին, ժամը 14.00 հավաքվում ենք Շառլ Ազնավուրի հրապարակում («Մոսկվա» կինոթատրոն) և միասին որոշենք մեր հետագա անելիքները: Խնդրում ենք ձեզ հետ վերցնել մեր հերոսների լուսանկարները կամ վերնաշապիկի վրա ունենալ նրանց պատկերները: Մեր պահանջն արդար է և գալիս է Երկնքից, նպատակը՝ ազնիվ»։
    14:40
    21.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Գլուխները պատով կտան, ինձ կոչումներից կզրկեն, այդ կոչումները իրենց հոր տնից չեն բերել․ Արթուր Վանեցյան
    Իմ ընդդիմադիր գործընկերները ևս պայքարում են, մենք ապակենտրոն, ցանցային պայքար ենք իրականացնելու։ Այս մասին Ազատության հրապարակում լրագրողներին ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը։ Հարցին՝ ինչպես է վերաբերվում իրեն կոչումից զրկելու, քրգործ հարուցելու masin իշխանամերձ շրջանակների կողմից հնչեցվող հայտարարություններին, Վանեցյանը ասաց․ «Գլուխները պատով կտան, ինձ կոչումներից կզրկեն, այդ կոչումները իրենց հոր տնից չեն բերել, այդ կոչումներին ես արժանացել եմ իմ երկարատև ծառայությունների համար։ Եթե իմ նկատմամբ օրինական ճանապարհով հնարավոր լիներ որևէ քրեական գործ հարուցել, դատապարտել կամ կալանքի ենթարկել, հավատացեք իրենք վաղուց արդեն արած կլինեին։ Իմ հրաժարականից հետո 5-ից ավել գործերով մեղադրյալ եմ եղել, սկսած ամենածանր մեղադրանքից, որը ամբողջությամբ հերքվեց։ Փաշինյանի մամուլի խոսնակի մակարդակով իմ նկատմամբ տարածվող ինֆորմացիոն տեռորը նույնպես հերքվել է։ Կարճ ժամանակ հետո միևնույն է հանրությունը իմանում է ով է ճիշտ, ով սխալ»։
    14:39
    21.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ռոբերտ Քոչարյանը կմասնակցի ջահերով երթին
    Ապրիլի 23-ին տեղի է ունենալու ավանդական ջահերով երթը։ «Այո, նախագահ Քոչարյանը կմասնակցի ջահերով երթին»,- Yerevan.Today-ի հարցին ի պատասխան՝ ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի համակարգող Բագրատ Միկոյանը։ Նշենք, որ ջահերով երթն այս տարի մեկնարկելու է ժամը 19։15-ին, Հանրապետության հրապարակից։ Երթի մասնակիցները երթով շարժվելու են դեպի Ծիծեռնակաբերդի բարձունք։
    14:33
    21.04.22
    Ավելին
  • Միջազգային
    Մարիուպոլը ռուսական բանակի լիակատար վերահսկողության տակ է. Շոյգուի զեկույցը՝ Պուտինին
    Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Վլադիմիր Պուտինին զեկուցել է, որ Մարիուպոլը Ռուսաստանի զինված ուժերի լիակատար վերահսկողության տակ է:
    14:31
    21.04.22
    Ավելին