Լրահոս
Քաղաքական
14:39
21.04.22
500

Գլուխները պատով կտան, ինձ կոչումներից կզրկեն, այդ կոչումները իրենց հոր տնից չեն բերել․ Արթուր Վանեցյան

Img default alt hy

Իմ ընդդիմադիր գործընկերները ևս պայքարում են, մենք ապակենտրոն, ցանցային պայքար ենք իրականացնելու, Ազատության հրապարակում լրագրողների հետ զրույցում ասել է «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը։

Հարցին՝ ինչպես է վերաբերվում իրեն կոչումից զրկելու, քրգործ հարուցելու մասին իշխանամերձ շրջանակների կողմից հնչեցվող հայտարարություններին, Վանեցյանը պատասխանել է․

«Գլուխները պատով կտան, ինձ կոչումներից կզրկեն, այդ կոչումները իրենց հոր տնից չեն բերել, այդ կոչումներին ես արժանացել եմ իմ երկարատև ծառայությունների համար։ Եթե իմ նկատմամբ օրինական ճանապարհով հնարավոր լիներ որևէ քրեական գործ հարուցել, դատապարտել կամ կալանքի ենթարկել, հավատացեք իրենք վաղուց արդեն արած կլինեին։

Իմ հրաժարականից հետո 5-ից ավել գործերով մեղադրյալ եմ եղել, սկսած ամենածանր մեղադրանքից, որը ամբողջությամբ հերքվեց։ Փաշինյանի մամուլի խոսնակի մակարդակով իմ նկատմամբ տարածվող ինֆորմացիոն տեռորը նույնպես հերքվել է։

Կարճ ժամանակ հետո, միևնույն է, հանրությունը իմանում է՝ ով է ճիշտ, ով սխալ»։