Լրահոս
Հայաստան
17:46
21.04.22
345

22-ամյա վարորդը Volkswagen-ով 1․5 մ բարձրությունից ընկել և կողաշրջված հայտնվել է նոր կառուցվող շինության մեջ

Այսօր խոշոր սվտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 14:40-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ, 22-ամյա Հարություն Պ.-ն իր վարած Volkswagen մակնիշի ավտոմեքենայով Չարենցավան քաղաքի Շահումյան փողոցում դուրս է եկել երթևեկելի գոտուց և մոտ 1,5մ բարձրությունից ընկել և կողաշրջված վիճակում հայտնվել նոր կառուցվող շինության մեջ:

Գագիկ Շամշյանը հայտնում է, որ վթարի հետևանքով Հարություն Պ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Չարենցավան» բժշկական կենտրոն: