Լրահոս
2022-04-21
-
ՏարածաշրջանՌուսաստանը քարտեզագրական տեղեկատվություն կտրամադրի Հայաստանին և ԱդրբեջանինՌուսաստանը Հայաստանին ու Ադրբեջանին քարտեզագրական տեղեկատվություն կտրամադրի, երբ ձևավորվի հայ-ադրբեջանական սահմանի զատման ու գծման հարցով երկկողմ հանձնաժողովը:Ավելին14:3021.04.22 -
ՔաղաքականԱնդադար պնդելը, թե Հայաստանը կապիտուլացվել է, դա միանշանակ բխում է թշնամի պետության շահերից․ Էդմոն ՄարուքյանՀատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը անդրադարձել է երեկ 168․am—ին տված հարցազրույցին, որտեղ հայտնել էր, որ նոյեմբերի 9–ին Նիկոլ Փաշինյանի ստորագրչած հայտարարությունը կապիտուլյացիա չէր։ Սոցիալական ցանցերում տարածվեցին տեսապատկերներ, որտեղ Էդմոն Մարուքյանը նախկինում գրել էր․«Կապիտուլյացիա ստորագրած առաջնորդն այլևս չի կարող որևէ կերպ փորձել հասնել Արցախի ճանաչմանը»։ Սրա վերաբերյալ Մարուքյանը այժմ գրառում է արել․«Հարցազրույցս շատ ծանր են տարել դիզելի խոշոր և մանր մասնագետները։ Այո՛, նոյեմբերի 9-ի հայտարարությունը շոկային էր բոլորիս համար: Պարտվել էինք և մեզ ջախջախված էինք զգում: Կարճ ժամանակ անց վերագնահատելով եղելությունը որոշեցինք կենտրոնանալ եղածը պահպանելու և ամրացնելու գործին, ոչ թե ինքներս մեզ հիմնավորելու, որ պետությունը ծնկել է: Պատերազմի ավարտից ամիսներ անց անդադար պնդելը, թե Հայաստանը կապիտուլացվել է, միջազգային իրավունքի մասնագետներ բերել Հայաստան, որ հիմնավորեն, թե Հայաստանը կապիտուլացվել է, դա միանշանակ բխում է թշնամի պետության շահերից և հնչում է գլխավորապես իրենց մամուլում: Իմ նկատմամբ հակաքարոզչությանը սովոր եմ, բայց ադրբեջանական պրոպագանդան հայաստանյան մամուլում հետևողականորեն շրջանառելու նկատմամբ հաշտ չեմ: Հաշտ չեմ նաև քաղաքական պրիմիտիվիզմ քարոզողների հետ, ովքեր իրավիճակային քաղաքական հայտարարությունները չեն տարբերում թշնամական ագիտացիայից: Դիզելի թեմայից էլ այդքան մի նեղվեք, ձեր կալիբրը ավելին չէ, տարիներն էին պարզապես երկար»:Ավելին14:2321.04.22 -
ԻրավականԱղվան Հովսեփյանի գործը ձեռքով մակագրվել է դատավոր Մնացական Մարտիրոսյանին․ փաստաբանՀՀ նախկին գլխավոր դատախազ, Քննչական կոմիտեի նախկին նախագահ Աղվան Հովսեփյանի գործը մակագրվել է դատավոր Մնացական Մարտիրոսյանին, News.am-ին հայտնել է Հովսեփյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։ «Աչքերը կապած, առանց կշեռք արդարադատություն է։ Մակագրումը ձեռքով է արվել, և միայն այդ հանգամանքը բավարար է, որպեսզի օրինական դատարանի մասին չխոսենք», - ասել է փաստաբանը։Ավելին14:1921.04.22 -
ՀայաստանՎանեցյանը չի վախենում իր նկատմամբ հնարավոր ռեպրեսիաներից. նստացույց-հավաքը շարունակվում էԱզատության հրապարակում 5-րդ օրն է շարունակվում է Արթուր Վանեցյանի հրավիրած նստացույց-հավաքը: Այսօր նա կրկին հայտարարել է, որ այս հրապարակում է, քանի որ հայրենիքից թանկ այլևս ոչինչ չունի կորցնելու ու չի վախենում իր նկատմամբ հնարավոր ռեպրեսիաներից:Ավելին14:1621.04.22 -
Հասարակական«Խզված ձայնով» տղան կոչ է անում Անկախության սերնդին գնալ Ազատության հրապարակԱնկախության սերնդի ներկայացուցիչներին կոչ եմ անում այսօր 19։30-ին գտնվել Ազատության հրապարակում՝ գեներացնելու մեր գաղափարները՝ կապված Արցախը որպես բացարձակ արժեք ընկալելու, հարկ եղած դեպքում նաև պաշտպանելու համար, Ազատության հրապարակում լրագրողների հետ զրույցում ասաց 44-օրյա պատերազմի մասնակից, «խզված ձայնով» տղան՝ Մնացական Ավետիսյանը, ով ավելի վաղ հայտարարել էր, որ աջակցում է հացադուլ հայտարարած երիտասարդներին։ «Մեր նպատակն է հավաքել անկախության սերնդին։ Պետք է հասկանան անկախության սերնդի և ընդհանրապես, մեր հայրենակիցների գաղափարները, մտածելակերպը և ցանկություններն Արցախի կարգավիճակի շուրջ», - ասաց Մնացական Ավետիսյանը։ Նա ընկերներին կոչ արեց դադարեցնել հացադուլը. «Հուսով եմ, որ այսօր ականատես կլինենք ավելի լայն շերտերի արձագանքի։ Կարծում եմ, որ այն խնդիրը, որն ի սկզբանե դրել էին Արթուրը և Նվերը, հասունանում է, աճի գրանցման փուլում է»։Ավելին14:1121.04.22 -
ՔաղաքականԱյս իշխանություններն իրենք չգիտեն իրենց խոսքի արժեքը. ՎանեցյանՊետք է օր առաջ դուրս շպրտել այս իշխանություններին, ձևավորել ազգային և պետական շահով առաջնորդվող իշխանություն, որը կսպասարկի բացառապես Հայաստանի և Արցախի շահերը, Ազատության հրապարակում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը։ «Ճանապարհների մասին կխոսենք ավելի ուշ։ Մենք չենք եկել այստեղ ասելու, որ պահանջում ենք իշխանափոխություն։ Ես այստեղ այդ նպատակով չեմ։ Իմ հիմնական նպատակը հանուն հզոր Արցախի և հզոր Հայաստանի համար է։ Սա անձերի, կուսակցությունների պայքար չէ, սա պայքար է հանուն հայրենիքի, հանուն մեծ հայրենիքի», - ասաց Արթուր Վանեցյանը։ Նրա խոսքով՝ այս իշխանությունների խոսքը չի կարող հավատ ներշնչել։ «Այս իշխանությունները բազմիցս ապացուցել են, որ պահի ազդեցության տակ փոխում են իրենց որոշումները, իրենք չգիտեն իրենց խոսքի արժեքը», - ասաց նա:Ավելին14:0921.04.22 -
ՀայաստանԿարևոր է՝ Հայաստանի զարգացման հեռանկարի մեջ տեսնել ավելին, քան Նիկոլի հեռացումն է․ ՀովհաննիսյանՆիկոլը իր ելույթով բովանդակային ճգնաժամ ստեղծեց երկրում։ Մյուս կողմից՝ ՔՊ-ական լսարանը իր ծափերով ճգնաժամ ստեղծեց դահլիճում։ Շատ դժվար է պատկերացնել, թե դրանից հետո երեք խմբակցություններն ինչպես են շարունակելու համատեղ աշխատանքը, ինչպես են աշխատելու հանձնաժողովներում, ստանդարտ օրակարգերի շուրջ։ Այդ դահլիճում հնչել է երրորդ հանրապետության ամենավտանգավոր ելույթներից մեկը, և այն արժանացել է ծափերի։ Սա է փաստը։ Դրանից հետո պետք է լինի կա´մ նոր ԱԺ, կամ՝ նոր մեծամասնություն։ Ժամանակավոր լուծում կարող է լինել ընդդիմադիր կազմերի էական փոփոխությունը, բայց այստեղ գլխավոր բառը էականն է։ Ընթացիկ զարգացումները ցույց են տալիս, որ փողոցում առաջանալու է ճգնաժամ։ Թե ի´նչ ծավալի, ի´նչ ուժգնության՝ այս պահին դժվար է ասել։ Դա կունենա՞ այն ծավալը, որը կբերի իշխանության հրաժարականին։ Զուտ տեխնոլոգիապես՝ դատելով երևանյան զուգահեռ կյանքերի առկայությունից, դժվար է պատկերացնել, թե մոտակա օրերին կամ շաբաթներին երկրում իշխանության փոփոխություն կլինի։ Բայց հասարակության մեջ առկա է կուտակված զգալի էներգիա, և կուտակման միտումը մեծանում է։ Չկա այն գործիքը, որով հնարավոր է չափել այդ էներգիայի ծավալը, բայց որակական հատկանիշներով այն ակնհայտորեն ագրեսիվ է՝ հաշվի առնելով պատերազմը, պարտությունը, զոհերը, ազգային ստորացումը և այլն։ Այդ էներգիան պետք է պարպվի. ե՞րբ և ո՞ր կայծից՝ ոչ ոք չի կարող ասել։ Հենց սա է այն սև կարապը, որը մի օր իջնելու է Երևանի կենտրոնում։ Այսօրվա փողոցը, գոնե այս պահին, որակով բավական լավն է, և Ազատության հրապարակում օրվա ընթացքում կարելի է տեսնել անհատական լավ որակներ, և նույն այդ որակը իշխում է հանրային հարթակներում։ Խնդիրն այսօր փողոցին առաջարկվող պայքարի բովանդակությունն է։ Հակաիշխանական համակարգը պետք է կարողանա ձևակերպել հստակ բովանդակություն։ Սա, կոպիտ ասած, այն կենսական ապրանքն է, որը պետք է առաջարկվի հասարակությանը։ Մինչև մարդիկ չտեսնեն իրենց առաջարկվող՝ վաղվա օրվա ամբողջական պատկերը, չեն դառնալու պրոցեսի մասնակից։ Համադրելով առկա փաստերը՝ արձանագրում ենք, որ երկրում ստեղծվել է բազմաշերտ ճգնաժամ. դահլիճում՝ սուր բովանդակային և տեխնոլոգիական ճգնաժամ, որը պետք է լուծում ստանա, փողոցում՝ թերևս անխուսափելի լարվածություն, որը պետք է մտցնել բովանդակային և կառուցվածքային հուն։ Փողոցային պրոցեսների շուրջ որոշումներ կայացնողները կա´մ չեն տեսնում, կա´մ չեն կարևորում փողոցում առկա բովանդակային ճգնաժամը։ Եվ կա սեղմվող ներհասարակական էներգիա, որը մի պահի պայթելու է։ Եվ, վերջապես, ոչ ոք չի լուծարել Ադրբեջանը. կա նրա ագրեսիվ գործոնը, որը կարող է մի պահի փոխել իրավիճակը։ Մենք մտնում ենք բավական լարված ու հակադրություններով մի փուլ, որի արդյունքում կամ ընթացքում իշխանությունը փոխվելու է, բայց բարդ որոշումներից ու զարգացումներից մենք չենք խուսափելու։ Հենց այդ պատճառով է կարևոր՝ Հայաստանի զարգացման հեռանկարի մեջ տեսնել ավելին, քան Նիկոլի հեռացումն է։ Հենց այդ պատճառով է պետք փողոցում, դահլիճներում կատարվող պրոցեսներին այս պահից սկսած տալ հստակ բովանդակություն։Ավելին13:1021.04.22 -
Քաղաքական«Պայքարը հանուն գաղափարի է ու արժեքի․ այն շարունակվելու է, քանի դեռ Արցախի կարգավիճակը վտանգված է»․ անկախության սերնդի ներկայացուցիչները շարունակում են հացադուլըԱզատության հրապարակում ապրիլի 17-ից հացադուլ հայտարարած Նվեր Կիրակոսյանն ու Արթուր Ավագյանը, որ 44-օրյա պատերազմի մասնակիցներ են, չեն պատրաստվում դադարեցնել պայքարի իրենց այս գործողությունը, մինչև չհամոզվեն, որ նպատակը, որը հետապնդում են, իրագործվել է․ անկախության սերնդի կրիտիկական հատվածը դարձել է իրավատեր։ «Պայքարը հանուն գաղափարի է ու արժեքի, այն շարունակվելու է, քանի դեռ այդ արժեքը, այսինքն, Արցախի կարգավիճակը վտանգված է։ Հացադուլը կդադարի այն դեպքում, երբ դառնա ինքնապատակ, իսկ ինքնանպատակ կդառնա, երբ իր խնդիրը լուծի, այսինքն՝ հավաքվի անկախության սերնդի այն կրիտիկական հատվածը, որը կասի՝ ես տեր եմ ժառանգությանը, մտահոգ եմ ու պատարաստ եմ դրա համար անել գործողություններ՝ հրաժարվել միայն ստատուսներ գրելուց կամ անտարբեր մնալուց։ Երբ ունենանք այդ վիճակը, կփաստենք, որ հացադուլն իր խնդիրը լուծել է», - լրագրողների հետ զրույցում ասաց Նվեր Կիրակոսյանը։ Արթուր Ավագյանն իր հերթին ընդգծեց՝ կրիտիկական զանգվածը, որի մասին իրենք խոսում են, արդեն ձև ու բովանդակություն է ստանում։ «Մենք շփվում, խոսում ենք այն մարդկանց հետ, ովքեր տիրապետում են գիտելիքների, արագ են մտածում, զգում ենք, որ մի փուլի ենք հասել, որ կարող ենք ասել՝ ում փնտրում էինք, մեզ գտել են, մենք էլ իրենց ենք գտել, բայց սա դեռ բավարար չէ», - ասաց նա։ Հացադուլ հայտարարած երիտասարդները նշեցին՝ այս օրերի ընթացքում իրենց այցելող բազմաթիվ մարդկանց հետ զրույցների ընթացքում հասակցել են՝ պայքարը նրանց ոգևորել է․ դա այն է, ինչը նրանց պետք էր, իսկ համախմբմամբ հնարավոր է հասնել ընդհանուր նպատակի իրագործմանը:Ավելին11:5221.04.22 -
ՔաղաքականԳիտեմ՝ ինչու ժողովուրդը դուրս չի գալիս, բայց ի վերջո ոտքի է կանգնելու․ Կարին ՏոնոյանՀասարակություն ԳԻՏԵՄ՝ ԻՆՉՈՒ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ԴՈՒՐՍ ՉԻ ԳԱԼԻՍ, ԲԱՅՑ Ի ՎԵՐՋՈ ՈՏՔԻ Է ԿԱՆԳՆԵԼՈՒ․ ՏՈՆՈՅԱՆ Կարեն Մարտիրոսյան21 Ապրիլ 2022 | 11:38 Facebook Twitter Իրականում ես միշտ էլ տեսել եմ կրիտիկական զանգված հավաքելու պոտենցիալը, որովհետև մեր ժողովուրդը իր մեջ իրոք ունի այդ ուժը։ Իսկ իրականում մենք բոլորս էլ գիտենք՝ ինչն է խանգարում ժողովրդին դուրս գալ ու պայքարել։ Ժողովուրդը վախեր ունի։ Վախեր ունի անցյալից, ներկայից։ Խնդիրը հիմա այդ վախերն ու հիասթափությունները հաղթահարելու մեջ է։ Այս մասին քիչ առաջ Ազատության հրապարակում լրագրողների հետ զրույցում ասաց «5165» կուսակցության ղեկավար Կարին Տոնոյանը։ «Շատ հիասթափեցրին ժողովրդին, շատ խաբեցին, բայց միևնույն է, ժողովուրդը իր մեջ պիտի ուժ գտնի։ Ժողովուրդը պիտի դուրս գա ու տեր կանգնի իր ճականագրին, որովհետև ի վերջո հենց իր ճակատագրի մասին է խոսքը։ Հիմա եթե ես կանգնեմ ու ասեմ, թե հիասթափված եմ, խաբված եմ, չեմ ուզում պայքարել իմ իսկ կյանքի համար և այլն, դա նշանակում է՝ ես հանձնվեցի, իսկ ես երբևէ չեմ հավատա, որ հայ ժողովուրդը հանձնվող ժողովուրդ է։ Քանի որ ես շատ լավ պատություն գիտեմ, ես գիտեմ, որ մենք բազմիցս ենք եղել նմանատիպ իրավիճակում։ Մենք ցեղասպանվելուց հետո երկիր ենք կառուցել, ինչի մասին է խոսքը։ Խաչատրյաններ ու Համբարձումյաններ ենք ծնել, սա պարզապես մեր ժողովրդին բաժին հասած հերթական փորձությունն է։ Այո, մենք շատ սխալներ ենք գործել, շատ մեղքեր ենք գործել, ես հիմա բոլորի մեղքերը ինձ վրա եմ վերձնում։ Նյութականից բացի, կա նաև հոգևոր դաշտ, որը կարևորներից է։ Իրականում մենք շատ ենք դրանից հեռացել, հոգևորից, այո, հեռացել ենք, մենք չենք տեսնում՝ մեր արարքների առաջացրած էներգետիկ դաշտը»,- նշեց Տոնոյանը։ Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ : https://hraparak.am/post/a3410800f2e7b6eaf9bc983d5e6da831 © 2008 - 2021 «Հրապարակ օրաթերթ»Ավելին11:4721.04.22 -
ՍպորտԾանրամարտի Եվրոպայի 2023 թվականի առաջնությունը կանցկացվի ԵրևանումԾանրամարտի Եվրոպայի 2023 թվականի առաջնությունը կանցկացվի Երևանում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ծանրամարտի միջազգային ֆեդերացիան ներկայացրել է գալիք տարվա մրցաշարերի պաշտոնական օրացույցային պլանը, որտեղ նշված է, որ 2023 թվականի ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը կանցկացվի Հայաստանում`ապրիլին: Անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամն է, որ ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը կանցկացվելու է Երևանում: 2022 թվականին մայիսի 21-31-ը Երևանում կանցկացվի նաև բռնցքամարտի Եվրոպայի մեծահասակների առաջնությունը:Ավելին11:4521.04.22 -
ԱռողջապահականՀայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 6 նոր դեպքԱպրիլի 21-ին հանրապետությունում արձանագրվել է կորոնավիրուսային հիվանդության 6 նոր դեպք: Կատարվել է 3287 թեստավորում, առողջացել՝ 14 քաղաքացի: Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 422 805 դեպք, որոնցից 410 517-ը՝ առողջացած: Փաստացի բուժում է ստանում 1984 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 8622 դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1682 է։ Ընդհանուր կատարվել է 3 026 628 թեստավորում։Ավելին11:3821.04.22 -
ՔաղաքականՖանտաստիկայի ժանրից է, որ ՀՀ ղեկավարի պաշտոնը զբաղեցնող անձը կարող է ասել, թե Ցեղասպանության ճանաչման հարցը սփյուռքի հարցն է. Արթուր ՎանեցյանԳիշերն անցել է հանգիստ, որևէ արտառոց դեպք տեղի չի ունեցել։ Այսօր շարունակում ենք մեր իրազեկման անժամկետ ակցիան, որն սկսել ենք ապրիլի 17-ից, Ազատության հրապարակում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը։ «Ազատության հրապարակում լինելու են տարբեր քննարկումներ, հայ-թուրքական հարցերին վերաբերող քննարկումներ, դասախոսություններ։ Օրվա ավարտին, ըստ անհրաժեշտության կիրականացնենք այս կամ այն ակցիան»,- ասաց Արթուր Վանեցյանը։ Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերություններին՝ Վանեցյանն ասաց, թե կիսում է դիտարկումները, որ հարաբերությունների հավանական կարգավորման դեպքում կսառեցվի Ցեղասպանության ճանաչման գործընթացը։ «Ականատես ենք լինում, որ թուրքական իշխանություններն ասում են, թե եթե հայերն ուզում են կարգավորել մեզ հետ հարաբերությունները, պետք է հրաժարվեն Ցեղասպանության ճանաչումից, պահանջատիրությունից։ Եվ, առհասարակ, ոչ ուղիղ տեքստով խոսվում է այն մասին, որ մեր Սահմանադրութունը պետք է փոփոխվի։ Սահմանադրության հիմքը Անկախության հռչակագիրն է, որի մեջ հստակ գրված է, որ ՀՀ-ն պահանջատեր է և անելու է ամեն ինչ Ցեղասպանությունը ճանաչելու համար։ Այս իշխանությունները որևէ կերպ չեն արձագանքում Թուրքիայի այդ հայտարարություններին, ընդհակառակը՝ նախաձեռնել են սահմանադրական, այսպես կոչված, բարեփոխումների գործընթաց, և կարծում եմ, որ եթե չընդվզենք, եթե չպայքարենք, իրենք անպայման նաև այդ փոփոխությունը կանեն», - ասաց Արթուր Վանեցյանը։ Պատասխանելով հարցին, թե ինչպես է գնահատում գործող իշխանության կատարած քայլերը Ցեղասպանության ճանաչման հարցում՝ խուսափողական, թե համարձակ, Վանեցյանը պատասխանեց. «Որևէ քայլ արված չի այդ ուղղությամբ։ Արված է մեկ քայլ, երբ վարչապետի աթոռը զբաղեցնող անձը հայտարարում է, որ Ցեղասպանության ճանաչման հարցը դա սփյուռքի հարցն է։ Դա հերթական անհեթեթ հայտարարությունն է, որն ուղղակի անթույլատրելի է։ Ֆանտաստիկայի ժանրից է, որ կարող է Հայաստանի Հանրապետության ղեկավարի պաշտոնը զբաղեցնող անձը նման հայտարարություն անի», - ասաց պատգամավորը։ Ինչ վերաբերում է իր և իր քաղաքական ուժի դիրքորոշմանը Ցեղասպանության ճանաչման հարցում, ընդդիմադիր պատգամավորն ասաց, որ հատուցման մասին խոսելն այս փուլում վաղ է։ «Ես ավելի կարևոր եմ համարում, որպեսզի հասնենք նրան, որ Հայոց ցեղասպանությունը ճանաչվի ողջ աշխարհի կողմից, հատկապես նաև Թուրքիան ընդունի իր մեղքն ու ներողություն խնդրի հայ ժողովրդից։ Մնացած հարցերի մասին խոսելը, չեմ կարծում, թե իրական նպատակի կհասնեն», - ասաց Վանեցյանը:Ավելին11:3321.04.22 -
ՔաղաքականԻրանը շատ ճիշտ է իրեն պահում տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղություն ունենալու համար. ՎանեցյանՇփման ցանկացած ձևաչափ կարևոր է, հատկապես տարածաշրջանի երկրների համար, բայց պետք է հասկանալ, թե այս ձևաչափում ինչ հարցեր են քննարկվում, արդյոք կքննարկվեն այնպիսի հարցեր, որոնք մինչ այս քննարկվել են այլ ձևաչափերում, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես է գնահատում «3+3» ձևաչափը, արդյոք այն կենսունակ է և կարող է հաջողության հասնել։ «Խոսքն արցախյան հիմնախնդրի մասին է, որ այն չի կարող դուրս գալ ԵԱՀԿ ՄԽ համանախագահության ձևաչափից և գնալ քննարկվելու այլ ձևաչափերում։ Իսկ առհասարակ, շփումները ողջունում եմ և համարում եմ նորմալ», - ասաց Վանեցյանը։ Արձագանքելով Իրանի դերակատարությանը՝ Արթուր Վանեցյանն ասաց. «Իրանը բազմիցս հայտարարել է իր կարմիր գծերը, Իրանը հստակ ասել է, թե ինչ չի հանդուրժի իր սահմաններին։ Կարծում եմ՝ Իրանը շատ ճիշտ է իրեն պահում տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղություն ունենալու համար»։Ավելին11:2821.04.22 -
ՔաղաքականՆոյեմբերի 9֊ին, ստորագրելուց ժամեր առաջ, ստոր, ցինիկ կերպով գրեց․ «Շուշիի համար մարտերը շարունակվում են․ էդքան տղայի մատաղ արեց․ Հարություն ՄնացականյանՄի բան ասեմ գնամ։ Էս թայֆեն , որ անընդհատ ջարդված սկավառակի նման կրկնում է` նախկին թալանչիներ , թալանչինեեեե՜ր , թալանչինեեեեեեե՜ր , եթե իրոք այդպես է , ապա ցանկացած պահի կարող են այդ 《թալանածը》 ետ բերել , երբ լինի , կլինի դա , բայց ոնց որ չի լինում Հա՞... Իրենց առաջնորդից մի , ընդամենը մի մասնավոր օրինակ բերեմ , չխորանամ , սա միշտ հիշե'ք։ Կապիտուլյացիայի տեքստը կազմվել է առնվազն նոյեմբերի վեցից , առնվազն ու ոչ դրանից ուշ։ Բայց էդքանով հանդերձ , իմանալով հանդերձ , կրկնում եմ առնվազն երեք օր առաջ անելով ՀԱՆԴԵՐՁ , որ Շուշին հանձնելու է, լավագույն կռվող տղերքին մտցրեց Շուշի կոտորվելու , նույնիսկ նոյեմբերի 9֊ին , ստորագրելուց ժամեր առաջ ստոր ցինիկ կերպով գրեց 《Շուշիի համար մարտերը շարունակվում են》 էդքան տղայի մատաղ արեց , էդքան եղբայր ու ընկեր կոտորվեցին , վերջում թուրքերից մաքրված Շուշին հանձնեց։ Կինն էլ իմանալով նախօրոք, որ սա էդ պայմանագիրը ստորագրում է , մինչև վերջ խաղալով ձեր զգացմունքների հետ` իբր տեղյակ չի , ամուր դիրքերում են , որ ժողովուրդը չհասցնի կողմնորոշվի ու էդպես հանձնեցին ,մարսեցին։ Շուշիում եղբայրներս էլ են մասնակցել , բարեբախտաբար չեն զոհվել։ Ամեն ինչ, ցանկացած թալան կարելի է հետ բերել , բայց մեր եղբայրների , մեր ընկերների , ազգի էդ սերուցքին` երբե'ք։ Արա հասկանու՞մ եք ստորության աստիճանը։ Ես ո՞նց կարող եմ ներել սա, ո՞նց... Դուք էսքանից հետո ո՞նց եք կրկնում սրանց զուբրիտ արած թեզը` թալան Հա թալան։ Քանի գոռում եք թալան , ձեզանից սրանք ամենակարևորն են թալանել` ձեր հայրենիքը ու մեր եղբայրների, ընկերների կյանքը։ Հենց արտաբերե'ք թալան բառը , հիշե'ք ու մտաբերե'ք, սա միտումնավոր տարել ա մահվան մեր եղբայրներին ու ընկերներին։Ավելին11:1421.04.22 -
ՔաղաքականՆոյեմբերի 9-ի փաստաթուղթը կապիտուլյացիա չէ․ Փաշինյանի ԱԺ ելույթում հանցակազմ չկա․ Էդմոն ՄարուքյանՔաղաքակիրթ աշխարհն ասում է՝ ժողովուրդ ջան, անիրատեսական նպատակ եք դրել ձեր առաջ, 30 տարի զրկանքների միջով եք անցել, և հիմա եկել է մի իրավիճակ, երբ մենք փորձում ենք վերաիմաստավորել բանակցային պրոցեսը, և դա առաջարկվել է՝ իրավունքներից դեպի կարգավիճակ, և ոչ թե՝ հակառակը, կամ շարունակում ենք մեր ասելիքը, բայց աշխարհում ընկալում չկա, դու տոտալ միայնակ ես միջազգային հարթակում քո մոտեցումների հետ, այն, ինչ ունեցանք։ 168.am-ի «Պրեսսինգ» հաղորդաշարի ընթացքում նման տեսակետ է հայտնել «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ, հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը: «Որպես իրավաբան՝ ասում եմ՝ նոյեմբերի 9-ին ստորագրած փաստաթուղթը կապիտուլյացիայի փաստաթուղթ չէ»,- ասել է Մարուքյանը: Նա նաև նշել է, որ Նիկոլ Փաշինյանի ԱԺ վերջին ելույթում հանցակազմ չկար։Ավելին11:0921.04.22 -
ՔաղաքականԱյսօր երկրի ղեկավարը որևէ փաստաթղթի տակ չպետք է ստորագրի․ ինչ էլ ստորագրի, լինելու է ի նպաստ Ադրբեջանի․ Արցախի Քաշաթաղի շրջանի վարչակազմի ղեկավար«Հրապարակ» թերթը գրում է․ «Հարցազրույց Արցախի Քաշաթաղի շրջանի վարչակազմի ղեկավար Դավիթ Դավթյանի հետ: - Հայաստանի ընդդիմադիրները իշխանությունների հրաժարականի պահանջով ակցիաներ են անում, ի՞նչ եք կարծում` կհաջողե՞ն: - Դժվարանում ե մ ասել, անկանխատեսելի է: Գուցե այսօր հնարավոր չէ, բայց վաղը հնարավոր լինի կամ հակառակը: Հնարավոր է տարիներ տեւի այդ պայքարը: Ոչ մեկն ասել չի կարող, թե վաղն ինչ կլինի: - Ընդդիմությանը վստահո՞ւմ եք: - Ընդդիմությունը շատ բազմաշերտ է: - Խոսքս վերաբերում է խորհրդարանական ընդդիմությանը: - Պատգամավորներից շատերին ճանաչում, հարգում եւ ընդունում եմ, սակայն ժողովուրդը նրանց անունը կապում է նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի հետ, դա վարկաբեկում է նրանց, սակայն նրանց շարքերում կան ազգի նվիրյալներ, որոնց պաշտում եմ: - Կարծում եք` Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը վարկաբեկվա՞ծ են: - Չէ , ուղղակի իշխանություն-ընդդիմություն պայքարում նրանց անունը ցեխոտեցին: Նրանց շարքերում կան հայրենիքի նվիրյալներ։ Ինչ խոսք, բացթողումներ էլ են ունեցել, բայց Արցախն ազատագրելն ու երեսուն տարի պահելը քիչ բան չէր: - Ի՞նչ տվեց ՀՀ վարչապետի այցը Ռուսաստան: - Եթե հավասարը հավասարի հետ է հանդիպում, ակնկալիքներ լինում են, բայց այսօր մենք պարտված կողմ ենք, երկրի վարչապետի ցանկացած հանդիպում մեզ ոչ մի լավ բան չի տալու, քանի մենք այս հոգեվիճակում ենք: Պետք է պարտվողական կեցվածքից դուրս գալ: - Իսկ դա ինչպե՞ս եք պատկերացնում: - Դրա համար ժամանակ է պետք: Հզոր տնտեսություն, զենք, բանակ: Այսօր երկրի ղեկավարը որեւէ փաստաթղթի տակ չպետք է ստորագրի: Ինչ էլ ստորագրի, լինելու է ի նպաստ Ադրբեջանի: - Արցախի իշխանությունների անելիքն այս համատեքստում ո՞րն է: - Արցախի իշխանություններին ոչ մի ատյանում խոսք չեն տալիս: Հայաստանն է Արցախի անունից հանդես եկողը: Արցախի իշխանությունները պետք է հայտարարեն, որ ոչ մեկը մեր փոխարեն իրավունք չունի խոսել մեր ժողովրդի ճակատագրի մասին: Նախկինում անընդհատ ասում էին, թե Արցախի իշխանությունները պետք է բանակցությունների մեջ մտնեն: Նույնը պետք է հիմա արվի: Արցախի իշխանությունները թե՛ Ադրբեջանում, թե՛ միջազգային կառույցներում պետք է կարողանան իրենց խոսքն ասել: Եթե ոչ, ապա մնում է զինվելն ու սպասելը վատագույնի: - Իսկ Արցախում տրամադրությունն ինչպիսի՞ն է: - Արցախցին սպասում է պատերազմի: Լինելու է նոր Սարդարապատ, թեկուզ Հայաստանի իշխանություններն ինչ-ինչ որոշումներ ընդունեն, մեկ է` Արցախը չի հանձնվելու: Ուղղակի այն, ինչ երեսուն տարի սրբորեն պահել էինք, դառնում է զրո, հիմա պետք է սկսել զրոյից: Պետք է կամավորական ջոկատներ ձեւավորվեն, ու հասնենք արդյունքի: - Բայց այսօր մարդկանց մեջ, ինչպես 88-ին էր, կա՞ Արցախի ու Հայաստանի միասնական լինելու գաղափարը: - Միանշանակ: Երբ պահը գալիս է, հայ ազգը դառնում է մի մարմին: Այս պահին գուցե քաղաքական խժդժոցների մեջ կան տարաձայնություններ, սակայն մենք միասնական ենք: Մեծից փոքր պատրաստ ենք զենք վերցնել: - Իսկ չե՞ք կարծում, որ պահն արդեն եկել է: - Այն ժամանակ, երբ դիվանագիտությունն անզոր լինի, գալու է համախմբվելու ժամանակը: Արցախն Ադրբեջանին տալով՝ դարձնելու ենք Նախիջեւան, առնվազն տասը տարի հետո այստեղ մարդ չի մնալու։ Սա պետք է գիտակցեն բոլորը, այդ թվում՝ նաեւ իշխանությունն ու ընդդիմությունը: Արցախցին այսօր գիտակցում է սա ու պատրաստ է զենք վերցնել: - Արցախցիներին նաեւ մեղադրում են Արցախը լքելու մեջ: - Ես միշտ այդ թեմայով բանավիճում եմ: Արցախի 10 տոկոսը չի որոշում արցախցու ով լինելը: Ճիշտ է, պատերազմի ժամանակ ջիպերով փախչողների ես էլ եմ տեսել, բայց դա ընդամենը 10 տոկոսն է: Մորթապաշտներ ամեն տեղ էլ կան: Եթե վերցնենք Հայաստանը, Երեւանը, գուցե այնտեղ հակառակը լինի՝ 10 տոկոսը հայրենասեր լինի, մնացածը` ոչ: Քաշաթաղի շրջանը, ունենալով ընդամենը 9 հազար բնակիչ, տվել է ահռելի շատ զոհեր ու վիրավորներ: Հայաստանի ոչ մի բնակավայր այդքան զոհ ու վիրավոր չի տվել: Եթե չեն կռվել, այդքան զոհ որտեղի՞ց: Հայաստանում կան շատ մարդիկ, որոնք արցախցիներին չսիրելով՝ փորձում են վարկաբեկել մեզ, սակայն իրականությունն այլ է: 80 տարեկան մարդը պատերազմի օրերին աշխատում էր, 60 տարեկանը զենքը ձեռքին կռիվ տալիս…»։ Մանրամասները թերթի այսօրվա համարում։Ավելին11:0321.04.22 -
ՀասարակականԳալիս, ասում են՝ եկել ենք, ի՞նչ անենք․ կրիտիկական զանգվածն արդեն ձև է ստացել․ 44-օրյա պատերազմի մասնակից Արթուր ԱվագյանԵրբ վերնագրեր են դրվում, թե 44-օրյա պատերազմի տղաներն են հացադուլ անում, դա իրականում «անկախության սերնդի» պոտենցիալը փոքրացնում է, որովհետև շատ մարդիկ կան, որ էական, շատ մեծ աշխատանք են կատարել թիկունքում։ Այո, լավ ազդակներ կան, գալիս են, կոչից հետո շատ են գալիս, գալիս են պրոֆեսիանալներ՝ ամեն մեկն իր ընտրած մասնագիտության մեջ։ Այս մասին քիչ առաջ Ազատության հրապարակում լրագրողների հետ զրույցում ասաց 44-օրյա պատերազմի մասնակից Արթուր Ավագյանը, որը մարտական ընկերոջ՝ Նվեր Կիրակոսյանի հետ արդեն 4-րդ օրն է հացադուլի մեջ է՝ ի պաշտպանություն արցախի։ Նրանց պնդմամբ՝ կրիտիկական զանգված պետք է հավաքվի հրապարակում՝ «անկախության սերնդի» ներկայացուցիչները։ «Երիտասարդները գալիս են, ասում՝ եկել ենք, ի՞նչ անենք։ Մենք արդեն զգում ենք, որ մեր կողմից այդքան նշված կրիտիկական զանվածն արդեն ինչ-որ մի ձև է ստացել։ Գալիս են մարդիկ, որոնք տիրապետում են ժամանակակից տեխնոլոգիաների, շատ արագ են մտածում։ Այս պահին կարող ենք ֆիքսել, որ նրանց, ում մենք փնտրում էինք, իրենք մեզ գտան, մենք էլ՝ իրենց։ Բայց սա բավարար չէ, իրոք բավարար չէ»,- նշեց Արթուր Ավագյանը։ Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ : https://hraparak.am/post/8ab96078ad1185e518b8fc23a3e2140b © 2008 - 2021 «Հրապարակ օրաթերթ»Ավելին10:5721.04.22