Լրահոս
Քաղաքական
16:14
21.04.22
1 135

Ճիշտ կլիներ «ազգությամբ հայեր» ընդգծումը հանել ՀՀ քաղաքացիություն ստանալու պահանջից․ ՔՊ-ական պատգամավոր

Img default alt hy

ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվում է ՀՀ քաղաքացիության մասին օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին հարցը։

Քննարկման ժամանակ ՔՊ-ական Վիգեն Խաչատրյանն  անդրադարձել է արագացված և պարզեցված կարգով ՀՀ քաղաքացիություն շնորհելու հարցին։

«Կարծում եմ՝ ճիշտ չէ, երբ ասում ենք՝ պարզեցված կամ արագացված կարգով ազգությամբ հայերին քաղաքացիություն շնորհելու մասին, ավելի ճիշտ կլիներ «ազգությամբ հայեր»-ը հանել, հնավոր է ազգությամբ հայ չլինի, բայց մենք ընդառաջենք որևէ մեկի ցանկությանը դառնալ ՀՀ քաղաքացի։

Հետևաբար ես դեմ եմ «ազգությամբ հայեր»-ի ընդգծմանը։ Մի քիչ վիրավորական էլ է, երբ մարդուն ասում են արի ապացուցի, որ դու հայ ես։ Եթե այդ մարմինը, որը համոզում ունի, որ դիմացը հայ է նստած, էլ պետք չէ, որ ինքը ապացուցի, որ հայ է»։

Խաչատրյանը բերել է այն երկրների օրինակը, որտեղ անձնագրում չի նշվում ազգությունը։

«Մենք պրոբլեմներ ենք ստեղծում այն մարդու համար, ով ուզում է ՀՀ քաղաքացիություն ստանալ։ Հնարավոր է լինի դեպք, երբ մարդը ազգությամբ հայ չէ, բայց ցանկանում է արագ և պարզեցված կարգով ստանալ ՀՀ քաղաքացիություն»,- ասել է Խաչատրյանը։