Լրահոս
Հասարակական
16:32
21.04.22
543

Ասում էին՝ ինչու փողոց դուրս չեք գալիս․ բա հիմա իրենք ու՞ր են․ Գեղամ Նազարյան

Img default alt hy

Ազատության հրապարակում հազադուլ հայտարարած Արթուր Ավագյանին և Նվեր Կիրակոսյանին է այցելել «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը:

«Տղաները մի շատ կարևոր խնդիր են դրել իրենց առջև՝ համախմբել երիտասարդությանը, թմբիրից դուրս բերել երիտասարդությանը: Ես իրենց հորդորեցի՝ ժամ առաջ դուրս գալ հացադուլից, պայքարի այլ՝ ավելի ակտիվ միջոցներ ընտրել:

Երիտասարդներին դիմում եմ, որ այսօր լինեն Ազատության հրապարակում: Կոչով դիմել եմ, և շատ ծնողներ միացել են ինձ, այսօր երեկոյան հերոս նահատակ տղաների ծնողները պետք է գան ու կագնե Արթուրի և Նվերի կողքին, որից հետո հուսով եմ իրենք դուրս կգան հացադուլից»,- ասել է պատգամավորը:

Գեղամ Նազարյանն անդրադարձել է նաև Ազատության հրապարակում անժամկետ հացադուլ հայտարարած Արթուր Վանեցյանի և թիմակիցների գործողություններին:

«Մինչև Արթուր Վանեցյանի նստացույցը բոլորը մեզ ասում էին՝ Ազգային ժողովում խոսելով չի, դրոշ տնկելով չի, ինչու փողոց դուրս չեք գալիս, բա հիմա իրենք ու՞ր են, ասողներն էլի են ասելու, չեկողներն էլի լիքը պատճառներ են գտնելու:

Եկել է այն կրիտիկական պահը, որ էլ ետ գնալու, նահանջելու տեղ չունենք»,- ասել է Նազարյանը: