Լրահոս
Արցախ
16:20
21.04.22
2 905

Ադրբեջանը հրապարակել է դեպի Ստեփանակերտ ճանապարհի շինարարության լուսանկարները

Img default alt hy

Ադրբեջանի ավտոմոբիլային ճանապարհների պետական գործակալությունը լուսանկարներ է հրապարակել Հայաստանից Ստեփանակերտ նոր ճանապարհի կառուցման հատվածից, որը շրջանցում է Բերձորը, գրում է «Սպուտնիկ Արմենիան»։

Հրապարակվել են նաև Հաքարի գետի վրայով կամրջի կառուցման լուսանկարները։

Այդ ճանապարհը Ստեփանակերտը պետք է միացնի Հայաստանին` գործող ճանապարհը փոխարինելով Բերձոր և Աղավնո բնակավայրերով։ Ենթադրվում է, որ դրանց նկատմամբ հսկողությունը կանցնի Ադրբեջանին։