Լրահոս
Սպորտ
16:24
21.04.22
221

Բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնությունում Հայաստանը չեմպիոն ունի

Img default alt hy

60 կգ քաշային կարգով Էրիկ Իսրայելյանը բարձրացավ պատվո հարթակի վերին աստիճան՝ եզրափակչում հաղթելով բուլղարացի Կիրիլ Բորիսովին։ Իսրայելյանը հաղթել է հինգ մենամարտում, երեքը՝ նոկաուտով։

Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայից հայտնում են, որ Արես Հակոբյանը (67 կգ) դարձել է արծաթե մեդալակիր։

Հայաստանի` եզրափակիչ դուրս եկած մեկ այլ ներկայացուցիչ՝ Համլետ Ադամյանը (80 կգ), կմենամարտի ապրիլի 21-ի երեկոյան։