Լրահոս
2022-04-21
-
ՀայաստանՀացադուլավոր տղաներին միացել են զոհված զինծառայողների հայրերը. ստորագրահավաք է սկսվելԱվելին22:0121.04.22 -
ՄիջազգայինՄարիուպոլն ամբողջությամբ գրավված է․ ԿադիրովՄարիուպոլն ամբողջությամբ և անդառնալիորեն գրավվեց, ամբողջ տարածքը սիստեմատիկորեն մաքրվեց ազգայնականներից: Այս մասին հայտարարել է Չեչնիայի ղեկավար Ռամզան Քադիրովը։Ավելին21:5921.04.22 -
Մշակույթ«Եթե ծառն արմատները չհիշի, աճ չի ունենա». Լևոն Ջավախյանն ասում է՝ «ետ արի»Լևոն Ջավախյանը զարդեր ու գրքեր է վաճառում: Վերջին գրքով՝ «Ետ արի» պատմվածքների ժողովածուով, գրողը հետ է կանչում նախահեղափոխական Հայաստանի տարիները, երբ իշխանությունը չէր փորձում ծառը արմատից կտրել:Ավելին21:5421.04.22 -
ՔաղաքականՆիկոլ Փաշինյանի «հատուկ հանձնարարությունները» կատարող Էդմոն ՄարուքյանըԻ՞նչ է պատահել Էդմոն Մարուքյանին՝ Նիկոլ Փաշինյանի հատուկ հանձնարարություններով դեսպան դառնալուց հետո: Հիշողության կորո՞ւստ է, թե՞ քաղաքական ամնեզիա, հարցնում են միմյանց մարդիկ, որոնք երեկ լսել են Մարուքյանի հարցազրույցը:Ավելին21:4021.04.22 -
ՏարածաշրջանԱշխարհի ադրբեջանցիները հավաքվելու են Շուշիում և սպառնում են՝ Իրանին ու ՀայաստանինԹեհրանը անհանգստացած է Բաքվի ակտիվությունից: Իրանը նորից հիշեցնում է իր կարմիր գծերը՝ թույլ չեն տա տարածաշրջանի երկրների տարածքային փոփոխություններ:Ավելին21:3721.04.22 -
ՄիջազգայինՃանճն անգամ չպետք է դուրս գա. Պուտինի հրամանը՝ Մարիուպոլը վերահսկողության տակ առած ռուսական բանակինՈւկրաինայում ռազմական գործողություների մասին վերջին թարմ նորությունը Ուկրաինայի զինուժի ԳՇ խոսնակն է հայտնել: Ըստ նրա, բանակը Դոնեցկի և Լուգանսկի շրջաններում անցած 24 ժամում հետ է մղել ռուսական բանակի 9-ը գրոհ:Ավելին21:3421.04.22 -
ՔաղաքականՏեխնիկական խնդիրները փակել են ԱԺ դահլիճի դռները. հայ-թուրքական լսումները՝ Ազատության հրապարակումԱԺ լրատվական ծառայությունից ասել են, թե տեխնիկական խնդիրների պատճառով է չեղարկվել այսօր խորհրդարանում նախատեսված Հայաստան-Թուրքիա հարաբերությունների թեմայով՝ ընդդիմության հրավիրած լսումները:Ավելին21:3221.04.22 -
ՀասարակականՈւզում են կասեցնել այս շարժումը, բայց հնարավոր չէ. կա պայքար՝ հանուն հայրենիքի. Արթուր ՎանեցյանԱզատության հրապարակում շարունակվում է Արցախի շուրջ ստեղծված իրավիճակով պայմանավորված բողոքի ակցիաները: 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների հարազատները հայտարարեցին, որ նստացույց են հայտարարում ու միանում են 44-օրյա պատերազմի մասնակիցներ Նվեր Կիրակոսյանին ու Արթուր Ավագյանին, ովքեր Ազատության հրապարակում հացադուլ են հայտարարել: Ոստիկանությունը արգելեց ծնողներին վրան տեղադրել. վերջիններս մեկ ժամ ժամանակ խնդրեցին ծնողներից, որ հասկանան՝ թույլ տա՞ն տեղադրել վրանը, թե՞ ոչ: ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ, ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանի խոսքով՝ ոստիկանությունը տեսնում է, որ շարժումն ամեն օր թափ է ստանում ու ամեն գնով փորձում է կասեցնել այն: «Ուզում են կասեցնել այս շարժումը, բայց հնարավոր չէ, որովհետև այս շարժումը կազմակերպված չէ, ամեն մեկն ինքն է որոշում ինչ անել. կա մի նպատակ, կա պայքար՝ հանուն հայրենիքի»,-լրագրողների հետ զրույցում ասաց Վանեցյանը: Վանեցյանը, հիշեցնենք, չորրորդ օրն է, ինչ Ազատության հրապարակում անժամկետ նստացույց է իրականացնում. պատճառն Արցախի ծուրջ ստեղծված իրավիճակն է:Ավելին21:3021.04.22 -
ՀասարակականԱրցախից տեղահանվածները՝ «հուսահատության պատի» մոտ. ՄԱԿ-ը Հայաստանում փախստական չի տեսնումԱրցախից բռնի տեղահանվածները չգիտեն վազել Ազատության հրապարակ, թե գնալ աշխատանքի: Ասում են երեխաների կյանքի ապահովման ու հայրենիքի անվտանգության արանքում շփոթված են մնացել:Ավելին21:2721.04.22 -
Հասարակական«Գուցե մի օր Սյունիքն էլ մոռանան Արցախի պես». սյունեցու մտահոգությունըՍյունեցին մտահոգ է, որ Արցախի նման, մի օր Սյունիքն էլ կմոռանան: Սիսիանում դեռ չեն կողմնորոշվել՝ պատրա՞ստ են փողոց դուրս գալ ու պայքարել հանուն Արցախի ու Հայաստանի»:Ավելին21:2621.04.22 -
ՀասարակականՈստիկանները զոհված զինծառայողների ծնողներին թույլ չեն տվել վրան տեղադրել Ազատության հրապարակումԱզատության հրապարակ եկած զոհված զինծառայողների ծնողները հայտարարել են, որ ցանկանում են վրան տեղադրել և միանալ հացադուլ հայտարարած զինծառայողներին և ընդհանուր ակցիային: Նրանց անմիջապես մոտեցել են ոստիկանները և արգելել տեղադրել վրանը: Ծնողներից մեկը հայտնել է, որ ոստիկանները մեկ ժամ են խնդրել պատասխան տալու համար:Ավելին21:2221.04.22 -
ՀայաստանԱզատության հրապարակի տղաներն ուզում են ուղղել «անկախության սերնդի» սխալըՈվքե՞ր են Արթուրն ու Նվերը, որ արդեն 4 օր է հացադուլ են անում՝՝ փորձելով սերնդակիցների ուշադրությունը հրավիրել Արցախի խնդրի վրա: Նրանք ստիպված են իրենց ծայրահեղ քայլի ազնիվ նպատակներն ապացուցել անծանոթներին:Ավելին21:2021.04.22 -
ՀայաստանՀայլուր 18:30 Բաքուն սպառնում է. «աշխարհի ադրբեջանցիների հաջորդ հավաքը Երևանում է լինելու»Ավելին18:3021.04.22 -
ՀասարակականՓաշինյանն ունիկալ չէ, մարդկության պատմության մեջ շատերն են իրենց քայլերը կատարել ժողովրդի անունից․ Արթուր Խաչատրյան․ պատգամավորԴեռ ՔՈՎԻԴ 19-ի համավարակի օրերին տարածած մի տեսաուղերձում Փաշինյանը մի միտք արտահայտեց, որի էությունը հետևյալն էր՝ եթե կառավարությունը մեղավոր է, ապա մեղավոր է նաև ժողովուրդը, քանի որ ժողովուրդն է այս կառավարությունը ձևավորել։ Իհարկե, այս տրիվիալ ճշմարտության հետ հնարավոր չէ չհամաձայնել։ Սակայն, երբ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության (այն ժամանակ դեռ «Իմ քայլը» դաշինքի) միջին վիճակագրական ընտրողին անընդհատ համոզում ես, որ դու ես իշխանություն ձևավորել, դու մասնակցում ես երկրի կառավարմանը, և դու պատասխանատու ես բոլոր ձախողումների համար, միջին վիճակագրական ընտրողն ավելի փութաջանորեն է հաջողություններ փնտրում (կամ գոնե իրեն համոզում, որ դրանք կան) և շատ ավելի «ներողամիտ» է լինում ձախողումների նկատմամբ։ Փաշինյանն ունիկալ չէ։ Մարդկության պատմության մեջ շատերն են իրենց քայլերը կատարել ժողովրդի անունից, հանուն ժողովրդի կամ ժողովրդի «պահանջով»։ Հին աշխարհի դեմագոգներից մինչև նորօրյա պոպուլիստ մանիպուլյատորներ հղում են կատարում հենց ժողովրդին, որպեսզի հիմնավորեն, արդարացնեն իրենց վարած քաղաքականությունը կամ քննադատեն ու հայհոյեն այլոց։ Նացիստական Գերմանիայի քարոզչության (պրոպագանդայի) նախարար Յոզեֆ Գեբելսը 1943 թվականի փետրվարին արտասանած իր ծավալուն «Ժողովո՛ւրդ, ոտքի կանգնիր և թող մոլեգնի փոթորիկը» (Volk steh auf, und Sturm brich los!) ելույթում «ժողովուրդ» բառը կիրառել է․․․ 98 անգամ։ Տեղին է հիշել, որ թե՛ հիտլերյան Գերմանիայում, թե՛ լենին-ստալինյան ՍՍՀՄ-ում բոլոր հանցագործությունների «շահառուն և պահանջատերը» ժողովուրդն էր։ Ի դեպ, սովորաբար, հենց նման «ժողովրդասեր» երկրներում ժողովրդի կարծիքի հետ ընդհանրապես հաշվի չեն նստում։ Օրինակ՝ ժողովրդավար Հայաստանում ժողովրդասեր, ժողովրդի վարչապետ Փաշինյանը, որը դեռ 2018-ին սրտնեղում էր, որ ժողովուրդն իրեն չի ասել, թե ինչպես լուծի Արցախի հարցը, խոստանում էր, որ հրապարակում հավաքված ժողովուրդը պետք է որոշում կայացնի, 2020-ին ժողովրդից ծածուկ, ժողովրդի թիկունքում ստորագրեց անվերապահ կապիտուլյացիայի մասին հայտարարությունը։ Այնպես որ՝ պատահական չէ, որ Փաշինյանը դեռ երկու տարի առաջ ժողովրդին հիշեցրեց կառավարության ձախողումների համար ժողովրդի պատասխանատվության մասին։ Այսօր էլ է Փաշինյանն իր քայլերն արդարացնում ժողովրդից ստացած մանդատով, ժողովրդի պահանջով։ «Ժողովուրդը մեզ խաղաղության դարաշրջան բացելու մանդատ է տվել»․․․ Այստեղ տեղին է հիշել, թե, վերջիվերջո, ժողովուրդը Փաշինյանին ինչ մանդատ է տվել։ Եթե առաջնորդվենք ռացիոնալ տրամաբանության կանխավարկածով, ապա մեր 688 761 հայրենակիցներ վստահել էին Փաշինյանի նախընտրական խոստումներին և իրենց քվեով նրան մանդատ տվել՝ իրականացնելու հենց այդ նախընտրական խոստումները։ Այս և նախորդ ընտրություններից առաջ ժողովրդին՝ Փաշինյանի տված բոլոր խոստումներին այստեղ չանդրադառնանք, հիշենք միայն նրա արցախյան խոստումները, խոստումներ, որոնց դիմաց նա քվե ստացավ, խոստումներ, որոնք նա պարտավոր է կատարել կամ հրաժարական տալ, եթե չկարողանա դրանք իրականացնել, ինչպես, օրինակ, Ճապոնիայի վարչապետ Յուկիո Հաթոյաման, որը հրաժարական տվեց, քանի որ գիտակցեց, որ չէր կարողանալու իրականացնել ամերիկյան զորքերն Օկինավա կղզուց հանելու՝ իր նախընտրական խոստումը։ Փաշինյանը խոստացել էր, որ մոտակա տարիներին իր գլխավոր խնդիրը պետք է լիներ «Ղարաբաղյան հակամարտության խաղաղ և համապարփակ կարգավորումը՝ հիմնված Արցախի ժողովրդի ինքնորոշման՝ առանց սահմանափակումների իրականացման վրա, որը բխում է Արցախի ժողովրդի գոյութենական վտանգներին դիմակայելու անհրաժեշտությունից։» Իր նախընտրական այս խոստումը Փաշինյանը հիմնավորել էր այն պարզ տրամաբանությամբ, որ «Արցախի ժողովուրդը չի կարող գոյատևել Ադրբեջանի ենթակայության ներքո»։ Փաշինյանը Ղարաբաղյան հակամարտության վերջնական կարգավորումը տեսնում էր Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի լիարժեք իրացման և Արցախի կարգավիճակի վերջնական հստակեցման տեսքով՝ առաջնորդվելով «Անջատում՝ հանուն փրկության» սկզբունքով: Ընտրություններից առաջ նա խոստանում էր, որ «բանակցային գործընթացում Հայաստանի առաջնահերթություններից է լինելու այն տարածքների դեօկուպացիան, որի վրա ինքնորոշվել է Արցախի ժողովուրդը, նախևառաջ նախկին ԼՂԻՄ բնակավայրերի վերադարձն Արցախի վերահսկողության ներքո...»։ Ավելի պարզ՝ Փաշինյանն ու նրա թիմակիցները խոստացել էին ազատագրել Արցախի՝ առնվազն ԼՂԻՄ հատվածը, խոստացել էին հասնել Արցախի Հանրապետության անկախության միջազգային ճանաչմանը։ Ժողովուրդը (իսկ ավելի ստույգ՝ ժողովրդի այն հատվածը, որը քվեարկել էր Փաշինյանի օգտին) հավանություն էր տվել Փաշինյանի նախընտրական ծրագրին, հավատացել էր նրան և նախընտրական խոստումներն իրականացնելու համար մանդատ տվել։ Փաշինյանին ընտրողները նրան մանդատ չեն տվել, որ խաղաղության անվան տակ երկիրը տանի նոր կապիտուլյացիայի, մանդատ չեն տվել, որ նա «իջեցնի Արցախի կարգավիճակի համար մեր սահմանած նշաձողը», մանդատ չեն տվել, որ նա և նրա քաղաքական պատասխանատուները հրաժարվեն միանշանակ հայտարարելուց, որ Արցախը, որևէ կարգավիճակով չի կարող լինել Ադրբեջանի կազմում, մանդատ չեն տվել, որ խորհրդարանի խոսնակը, որը նաև Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության Ազգային ժողովների միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի հայաստանյան համանախագահն է, հրաժարվի հանձնաժողովի նիստ գումարելուց, մանդատ չեն տվել, որ ՔՊ-ական որոշ պատգամավորներ բացեիբաց խոսեն Արցախն Ադրբեջանին հանձնելու մասին (ինչ-որ անհասկանալի կարգավիճակով), մանդատ չեն տվել, որ կարկառուն ՔՊ-ական մի պատգամավոր Արցախի դրոշն իջեցնի Հայոց խորհրդարանի ամբիոնից․․․ Փաշինյանը սա գիտի, շատ լավ գիտի։ Եվ նաև գիտեր, որ իր նախընտրական խոստումների կատարման հարցը ծառանալու է իր առջև։ Սա էր պատճառը, որ նախընտրականից կառավարության ծրագրին անցման ժամանակ քաղաքական մեծամասնության խոստումներն էական փոփոխություն կրեցին։ Կառավարության ծրագրում Արցախի դեօկուպացիայի դրույթը փոխարինվեց խորհրդավոր և անհասկանալի «խաղաղության օրակարգով», իսկ ծրագրի կատարման հաշվետվության ներկայացման ժամանակ «Անջատում՝ հանուն փրկության» սկզբունքի փոխարեն առաջարկվեց իջեցնել «Արցախի կարգավիճակի նշաձողը»։ Հաշվարկը պարզ էր․ կառավարությունը հաշվետվություն է ներկայացնելու իր ծրագրի, այլ ոչ թե ընտրությունների նախաշեմին ժողովրդին տված խոստումների կատարման համար։ Իսկ որպեսզի ժողովուրդն իրեն արհամարհված չզգա, կարելի է կիրառել Գեբելսի քարոզչական հնարքը՝ անընդհատ հիշատակել ժողովրդին, «կարևորել» ժողովրդին և սեփական քայլերը հիմնավորել «ժողովրդի կամքով»։ Չէ՞ որ Փաշինյանը նույնիսկ վարչապետության իր «խաչը» կրում է ժողովրդի և Աստծո կամքով․ ավելի պարզ՝ ժողովո՛ւրդ, դու ցանկացար, որ ես դառնամ վարչապետ, և եթե ես ինչ-որ վատ բան անեմ, դու ես մեղավորն ու պատասխանատուն, քանի որ դու ինձ ընտրեցիր։ Իսկ Փաշինյանը գիտի, որ խաղաղության անվան տակ իր շարունակական միակողմանի զիջումներն Ադրբեջանին ու Թուրքիային հանցանք են ազգի առաջ, հանցանք են հազարավոր նահատակ հերոսների առաջ, հանցանք են գալիք սերունդների առաջ։ Այդ «խաչը» ծանր է Փաշինյանի և նրա թիմակիցների համար։ Նրանց այլ մեղավորներ ու հանցակիցներ են պետք։ Հանցակիցներ, որոնց նրանք կարող են մեղադրել սխալ ընտրություն կատարելու համար։ Եվ Փաշինայնը դարձյալ հիշում է ժողովրդին․․․Ավելին18:1821.04.22 -
ՍոցիալականԷդմոն Մարուքյանը բնակարան է նվեր ստացելArmLur.am-ը գրում է. Մարտի 14-ին հատուկ հանձնարարություններով դեսպան նշանակված Էդմոն Մարուքյանի համար 2022 թվականը ձեռքբերումներով է սկսել: Նա ոչ միայն պետական պաշտոնի է նշանակվել, այլեւ՝ բնակարան ու ավտոկայանատեղի է նվեր ստացել: ArmLur.am-ը ուսումնասիրեց Մարուքյանի 2022 թվականի պաշտոնական պարտականությունները ստանձնելու վերաբերյալ հայտարարագիրը, որտեղ նշված է, որ Մարուքյանը 2011 թվականին Վանաձոր քաղաքում հիպոտեքային տարբերակով բնակարան է ձեռք բերել: Բացի այս, արձանագրենք, որ այս տարի Մարուքյանի անշարժ գույքը բազմապատկվել է. նա Երեւանի Ավան վարչական շրջանում նվեր է ստացել մեկ բնակարան, մեկ ավտոկայանատեղի, բազմաբնակարան շենքի ոչ բնակելի տարածք: Սրանց ձեռքբերման եղանակը Մարուքյանի հայտարարագրում ձեւակերպված է որպես նվիրատվություն: Այսինքն Մարուքյանն այս տարի ոչ միայն պաշտոնյա է դարձել, այլեւ՝ բնակարանատեր: Ունի 2013 թվականի արտադրության մեկ ավտոմեքենա՝ Toyota մակնիշի, որը գնվել է 2018 թվականին: Պաշտոնը ստանձնելու հայտարարագրում Մարուքյանը տվյալներ է ներկայացրել նաեւ բանկային հաշիվներին առկա մնացորդների մասին: Այսպես, հատուկ հանձնարարություններով դեսպանի բանկային հաշվին առկա է եղել շուրջ 5.6 մլն դրամ, 1360 դոլար եւ 1075 եվրո: Իսկ կանխիկ դրամը կազմել է 3500 դոլար: Մարուքյանի կնոջ՝ Տաթեւիկ Մատինյանի 2021 թվականի հայտարարագրում անշարժ եւ շարժական գույքի վերաբերյալ տեղեկություն չկա նշված: Իսկ դրամական միջոցները կազմել են 1 մլն 570 հազար դրամ, 2528 եվրո: Պաշտոնյայի կինը նախորդ տարում որպես հայտարարագրել է քաղաքացիաիրավական այլ պայմանագրերից ստացած եկամուտը, որը ընդհանուր կազմել է 765 հազար դրամ, որից 200 հազար դրամը նա ստացել է Լիբերալ քաղաքականության ինստիտուտ ՀԿ-ից, իսկ 565 հազար դրամը՝ Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոն ՀԿ-ից:Ավելին18:0821.04.22 -
ՀասարակականՈ՞ւմ է Թուրքիան նախապայման առաջ քաշել, Ձե՞զ, Թուրքիայի փոխարեն ինչո՞ւ եք խոսում․ ՔՊ-ական պատգամավորՄենք Թուրքիայի հետ երկխոսության գնալու ենք առանց նախապայմանների։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց իշխող խմբակցության պատգամավոր Վիգեն Խաչատրյանը։ Հարցին՝ եթե Թուրքիայի հետ շփումը առանց նախապայմանների է, ինչո՞ւ Թուրքիան միակողմանի չի բացում սահմանը ՀՀ-ի հետ, Խաչատրյանը ասաց․ «Թուրքիան պատրաստակամություն է հայտնում շարունակել ներկայացուցիչների հանդիպումը, երբ նրանք կգան համաձայնության, կզեկուցեն իրենց ղեկավարությանը և կորոշեն սկսել բանակցությունները, այդ ժամանակ կքննարկվի դիվանագիտական կապերի հաստատումը, սահմանների բացումը, առայժմ նախապատրաստական աշխատանքներ են գնում»։ Դիտարկմանը, թե Թուրքիան նախապայմաններ է առաջ քաշում, Խաչատրյանը ասաց․ «Ո՞ւմ, Ձե՞զ, հիմա դուք Թուրքիայի փոխարեն ինչո՞ւ եք խոսում, Թուրքիան ասում է՝ ես նախապայմաններ չունեմ։ ՀՀ-ի հետ իր հարաբերությունները կարգավորելիս Թուրքիան հայտարարել է, որ հաշվի է նստելու Ադրբեջանի կարծիքի հետ, դա իր խնդիրն է, ում հետ ուզում է, թող հաշվի նստի, երբ կլինի նախապայման, կդադարեցվեն շփումները։ Եթե սահմանները բացվեն, հարաբերությունները հաստատվեն, դա դեռ չի նշանակում, որ մենք հրաժարվելու ենք Ցեղասպանությունից»։ Խաչատրյնաը անդրադարձավ օրեր առաջ ԱԺ-ում Ադրբեջանի կազմում Արցախի լինելության վերաբերյալ իր ելույթին։ «Երբ ես ասում էի, որ սխալ էր առաջ քաշել «Ղարաբաղը Ադրբեջանի կազմից դուրս» տեսակետը, դա չէր նշանակում, որ այդ հարցը չպետք է առաջ քաշվեր, պետք էր սկսել անվտանգությունից, որից կբխի կարգավիճակը»,- ասաց նա։ Նա նշեց՝ ակնկալում են, որ ՀՀ-ն իր բոլոր հարևանների հետ դիվանագիտական հարաբերություններ, բաց սահմաններ կունենա. «Բբոլոր կնճռոտ հարցերը կլուծվեն երկխոսության միջոցով, այդ ընթացքում պետք է խուսափենք խոչընդոտների առաջացումից»։ Խաչատրյանը զգացմունքային որակեց օրեր առաջ Արցախի ԱԺ-ի տարածած հայտարարությունը, նշելով՝ Արցախի ԱԺ-ն շտապել է նման հայտարարություն անելիս։Ավելին18:0421.04.22 -
ԵրևանԳողացել են Կոմիտասի դիմաքանդակըԱրաբկիր վարչական շրջանում գողացել են հայ երգահան, երաժշտագետ, վարդապետ, մեծն Կոմիտասի դիմաքանդակը: Այս մասին տեղեկացնում է shamshyan.com-ը: Կոմիտասի դիմաքանդակը տեղադրված էր Վահագն Դավթյանի այգում:Ավելին17:5821.04.22 -
ՀասարակականՍասուն Միքայելյանի հետ ունեմ ջերմ հարաբերություններ, հետևաբար, երկրապահից չեմ կարող տարածք խլել. Առուշ Առուշանյան2021 թվականի ՏԻՄ ընտրություններում վերընտրվելուց հետո ավագանու նիստն առաջին անգամ վարել է Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը: Արտահերթ նիստի բացմանը Առուշանյանը շնորհավորել է ավագանու անդամներին ընտրվելու կապակցությամբ, վստահություն հայտնել, որ ինչպես նախորդ ժամանակահատվածում, այս անգամ ևս ավագանու անդամները պատվով կիրացնեն իրենց վստահված մանդատները: «Մենք աշխատել ենք սկզբունքային, աշխատում ենք և աշխատելու ենք նույն կերպ: Ձեզ ցանկանում եմ Աստծո կողմից մեծ էներգիա՝ ձեր և մեր համաքաղաքացիների մտքերը ռեալիզացնելու համար»,- նշել է Գորիսի համայնքապետը: Առուշանյանն անդրադարձել է նաև նախորդ նիստի օրակարգում ներառված հարցերից մեկին, որը որոշ լրատվականներում շահարկման թեմա է դարձել: Խոսքը ԵԿՄ Գորիսի տարածքային բաժանմունքի տարածքը «Առանցք» ՍՊԸ-ին վարձակալության հանձնելու մասին է: «Ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանի հետ ես ունեմ ջերմ հարաբերություններ, հետևաբար, ես երկրապահից չեմ կարող տարածք խլել: Առկա է օրենսդրական բաց, հաջորդ նիստում խնդիրը կլուծվի. տվյալ տարածքը կծառայի և՛ «Առանցք» ընկերությանը, և՛ ԵԿՄ-ին, երկուսն էլ կշահագործեն, հարկ եղած դեպքում տարածքը կտրամադրվի նաև ԵԿՄ-ին, մասնավորապես՝ ԵԿՄ նախագահին՝ Սասուն Միքայելյանին: Չեմ ուզում, որ սա ինչ-որ քաղաքական շահարկումների թեմա դառնա, քանի որ մեր մեջ երբևէ քաղաքական շահարկումների թեմա չի եղել, չկա և կարծում եմ՝ չի լինի: Մեր մոտեցումը մեր երկիրը պահելն է, հետևաբար այդ խոսակցություններն անլուրջ են»,- պարզաբանել է Առուշանյանը, որից հետո ավագանին անցել է օրակարգային հարցերի քննարկմանը:Ավելին17:5221.04.22