Լրահոս
2022-04-21
-
ՀայաստանՌուբլու և դոլարի փոխարժեքն այսօրԵրևանյան բանկերում այսօր 1 ռուբլին գնվում է նվազագույնը 4.81 դրամով, առավելագույնը՝ 5.59 դրամով, միջինը՝ 5.31 դրամով, վաճառվում՝ նվազագույնը 6.10 դրամով, առավելագույնը՝ 7.12 դրամով, միջինը՝ 6.40 դրամով։ Այս մասին տեղեկանում ենք rate.am կայքից։ Իսկ 1 դոլարը գնվում է նվազագույնը՝ 462 դրամ է, առավելագույնը՝ 465 դրամով, միջինը՝ 463.44 դրամով, վաճառվում՝ նվազագույնը 471 դրամով, առավելագույնը՝ 474, միջինը՝ 472.82։Ավելին10:5321.04.22 -
ՔաղաքականՎաղն էլ ասելու են՝ Արցախը հանձնեցինք Ադրբեջանին, բայց Արցախին ուղղվող գումարով հիմա Հայաստանում «աննախադեպ» ասֆալտ ենք անում. Աբրահամյան«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքի իր էջում գրում է. «Իշխանությունն ու «հարակից նվագախումբը» վերջին շրջանում անընդհատ խոսում են արցախցիներին ուղղվող սոցիալական «աննախադեպ» հոսքերի մասին, փորձելով ցույց տալ, թե, տեսեք, մենք չենք հրաժարվել Արցախից։ Այսինքն՝ պատերազմը, դրանում իրենց պարտությունը, որն Արցախում և Հայաստանում աննախադեպ ծանր սոցիալական վիճակի է հանգեցրել և որի մեղմանը գումար է ուղղվել փորձում են ժողովրդին որպես «լավություն ծախել»։ Պետությունը չձախողեիք այսքան սոցիալական խնդիր չէր առաջանա, իսկ եղած գումարներն անվտանգությանն ու զարգացմանը կուղղվեր։ Երկրորդ, խորհրդարանի ամբիոնից հայտարարում եք, թե Արցախը ապագա ունի Ադրբեջանի կազմում, օրը ցերեկով Արցախի՝ այս պահին հայկական վերահսկողության տակ գտնվող հատվածը, առևտրի հանում, հետո էլ թե՝ «աննախադեպ» սոցիալական ծախսեր ենք արել։ Վաղն էլ ասելու են, դե գիտե՞ք, Արցախը հանձնեցինք Ադրբեջանին, բայց դե Արցախին ուղղվող գումարով հիմա Հայաստանում «աննախադեպ» ասֆալտ ենք անում կամ թոշակ ենք բարձրացնում»:Ավելին10:4621.04.22 -
ՔաղաքականԱյո՛, հայ-թուրքական հարաբերությունները պետք է կարգավորվեն․ Արթուր ՎանեցյանՇատ է խոսվում հայ-թուրքական հարաբերությունների մասին։ Մենք էլ ենք ասում, որ այո, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը իրոք շատ կարևոր է։ Հայ-թուրքական հարաբերությունները պետք է կարգավորվեն, որովհետև նորմալ չէ, որ 21-րդ դարում լինեն երկու հարևան երկրներ, որոնց միջև սահմանները փակ են։ Սակայն եթե խոսում ենք առանց նախապայմանների, որը հիմա շատ է քննարկվում, գործող իշխանություններն են հաճախ ասում, թե առանց նախապայմանների Թուրքիայի հետ հարաբերություններ են կարգավորելու, մի հատ շատ պարզ հարց է առաջանում՝ եթե առանց նախապայմանների ենք խոսում, ապա ինչու Թուրքիան միակողմանի չի բացում իր կողմից միակողմանի փակված ճանապարհները։ Այս մասին քիչ առաջ Ազատության հրապարակում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը։ «Հայաստանը Թուրքիայի հետ ճանապարհներ չի փակել, ճանապարհը փակել է Թուրքիան։ Սրանք իհարկե շատ խորքային հարցեր են, որոնց մասին կարող ենք ժամերով խոսել, բայց ամենապարզը, ամենատեսանելին իմ ասածն է»,- նշեց Վանեցյանը։ Անդրադառնալով «3+2» ձևաչափի վերաբերյալ լրագրողների դիտարկումներն, «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավարը նշեց․ «Կարծում եմ՝ ցանկացած ձևաչափ էլ կարևոր է, հատկապես տարածաշրջանի երկների համար, բայց պետք է ամենակարևորը հասկանալ, թե լավ, այդ ձևաչափում ի վերջո ինչ հարցեր են քննարկվում, արդյոք այդ ձևաչափում կքննարկվեն հարցեր, որոնք, ասենք, քննարկվել են մինչ այս ու այլ ձևաչափերում։ Խոսքը գնում է օրինակ հենց Արցախյան հիմնախնդրի մասին, որը չի կարող դուրս գալ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափից ու դրվել քննարկման այլ ձևաչափերում։ Ամեն դեպքում այդ շփումները ողջունում եմ ու լիովին նորմալ եմ համարում»։ Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ : https://hraparak.am/post/00c65d6c2a0a148838da83037bae37d6 © 2008 - 2021 «Հրապարակ օրաթերթ»Ավելին10:4121.04.22 -
Արցախ«Facebook»-ում ներկայացել է որպես բարեգործական ընկերության աշխատակից, փողեր հափշտակել Ստեփանակերտի բնակիչներից․ Արցախի ՆԳՆԱպրիլի 20-ին Արցախի ոստիկանության Տնտեսական և կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարի վարչության օպերատիվ տեղեկությունների համաձայն, Երևան քաղաքի բնակիչ Ա.Ա.-ն (ծնված 1991թ.) 2021թ. դեկտեմբեր ամսվա ընթացքում «Facebook» սոցիալական ցանցի միջոցով, ներկայանալով որպես «Արցախի երեխաներին օգնություն տրամադրելու բարեգործական ընկերության» աշխատակից, խաբեությամբ, ի սկզբանե նպատակ չունենալով կատարել ձեռք բերված պայմանավորվածությունները, վստահությունը չարաշահելու եղանակով և ուրիշի գույքը հափշտակելու միասնական դիտավորությամբ, օգնություններ առաքելու պատրվակով գումարներ է հափշտակել Ստեփանակերտ քաղաքի բնակիչներ Ա.Ա.-ից (ծնված 1980թ.)՝ 7600 դրամ, Դ.Ա.-ից (ծնված 1986թ.)՝ 15000 դրամ, Ա.Հ.-ից (ծնված 1978թ.)՝ 7600 դրամ և Պ.Ղ.-ից (ծնված 1982թ.)՝ 7600 դրամ՝ ընդհանուր 37800 դրամ գումար։ Նշված եղանակով գումարները փոխանցելուց հետո այն հափշտակվել է Ա.Ա.-ի կողմից, ինչի հետևանքով վերջիններիս պատճառվել է զգալի չափերի հասնող գույքային վնաս։ Ստուգմամբ զբաղվում է Արցախի ոստիկանության Տնտեսական և կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարի վարչությունը:Ավելին10:3621.04.22
2022-04-20
-
ՀասարակականԻ՞նչ է պետք զենք ունենալու համար. իշխանության օրենքի նոր նախագիծըԱյժմ այն հարցի մասին, թե բարդանալո՞ւ է արդյոք զենք գնելու կարգը՝ շրջանառության մեջ դրված օրենքի նոր նախագծով: Եթե այն ընդունվի ոչ թե որսորդմիության, այլ ռազմակրթական որևէ կազմակերպության անդամ պետք է լինենք՝ զենք ձեռք բերելու համար:Ավելին23:0020.04.22 -
Միջազգային«Ռուսաստանն ուզում է մինչև մայիսի 9-ը գրավել Դոնբասը». ՄԱԿ-ը հայտնել է զոհերի թիվը2072 խաղաղ բնակիչ է զոհվել Ուկրաինայում, այդ թվում՝ 169 երեխա: Սա ՄԱԿ-ի հրապարակած վերջին տվյալն է: Կիևը հայտարարել է, թե Ռուսաստանի առաջիկա նպատակը մինչև մայիսի 9-ը՝ հաղթանակի օրը՝ ամբողջ Դոնբասը գրավելն է: Պատերազմը դադարեցնելու համար բանակցություններում առաջընթաց չկա:Ավելին22:1520.04.22 -
Քաղաքական«Երկրի մասին մտածող չկա». Արմավիրում «ամուր թագավոր» են ուզում«Հայլուրը» շարունակում է շրջել մարզերում՝ հասկանալու, թե ինչ տրամադարություն ունեն քաղաքացիները: Արմավիրում են եղել այսօր մեր թղթակիցները: Էջմիածնում, Հոկտեմբերյանում նախկին-ներկա բաժանումները դեռ ակտուալ են: Մեր հարցերին պատասխանած մարդկանց մի մասը կարծում է, որ երկրում պարզապես աթոռի կռիվ է:Ավելին22:0020.04.22 -
«Հարձակողական մարտ» թեմայով զորավարժություններ՝ հայկական բանակումՀայակական բանակի զորավարժությունից կադրեր է հրապարակել պաշտպանության նախարարությունը: «Անձնակազմը բերել մարտական պատրաստականության բարձր աստիճանի: Նախապատրաստել և վարել հարձակողական մարտ»:Ավելին21:4520.04.22 -
ՀասարակականՊատերազմի «խզված ձայնը» Ազատության հրապարակ է կանչում. ուսանողներ ու դասախոսներ՝ մեկ վրանումԱզատության հրապարակը հայտարարված պայքարի 4-րդ օրը ճեղքում է նոր Հայաստանի սևուսպիտակ գունապնակը: Նույն վրանի տակ են դասախոսներ, Փաշինյանի քաղաքական թիմը գաղափարական տարաձայնությունների մասին ակնարկներով լքածներ, խորհրդարանական ու արտախորհրդարանական ընդդիմության անդամներ, պատերազմի մասնակիցներ: Այսօր հրապարակում հացադուլ անող տղաներին զորակցելու է գնացել անգամ 44-օրյա պատերազմի խզված ձայնը: Հրետանավոր Մնացական Ավետիսյանը հիմա էլ է վստահ, որ առաջ ենք գնալու, բայց նախ, ասում է, պետք է ոտքի կանգնենք ու պայքարենք:Ավելին21:3020.04.22 -
Քաղաքական«Տակտիկական սխալ» եղել է, բայց «ամեն ինչ կորած չէ». նախկին ԱԳ նախարարը՝ ազատության հրապարակումԱյդ ի՞նչ պետք է աներ Արա Այվազյանը, եթե մնար Փաշինյանի թիմում, բայց հեռացավ, որովհետև գիտեր, որ ժողովուրդը չի ների: Նախկին արտգործ նախարարը անսպասելի հայտնվել է Ազատության հրապարակում՝ փողոցային պայքար սկսած Արթուր Վանեցյանին անվանել իր ընկերը:Ավելին21:1520.04.22 -
ՀայաստանՀայլուր 20:30 Ադրբեջանի 5 հիմնավոր սկզբունքներն են Երևան-Բաքու երկխոսության առանցքում. ՌԴ ԱԳՆԱվելին20:3020.04.22 -
ՔաղաքականՓաշինյան-Պուտին պայմանավորվածությունների տողատակերը. ի՞նչ է ուզում ՄոսկվանՄոսկվայում Պուտինն ու Փաշինյանը 30 կետից բաղկացած հայտարարություն են արել, պայմանավորվել՝ երկու պետությունների տարածքները չտրամադրել երրորդ երկրի՝ կենսաանվտանգության ոլորտում միմյանց հետաքրքրությունների դեմ ուղղված գործունեություն իրականացնելու նպատակով:Ավելին20:0020.04.22 -
ՀայաստանԽեղդամահ եղած 5 տարեկան երեխային գտել են տան լոգարանումԳյումրիում 5 տարեկան աղջիկ է մահացել՝ նախնական վարկածով՝ շմոլ գազի թունավորումից: Նրան գտել են լոգարանում, տեղափոխել հիվանդանոց: Փոքրիկը մահացել է՝ գիտակցության չգալով:Ավելին19:4520.04.22 -
ՀասարակականԿեղծ ոստիկանության մասին ահազանգ՝ իրական ոստիկանություն. «կիբերահաբեկչություն»Վերջին օրերին տարբեր քաղաքացիներ ահազանգում են, որ հայտնվել են ցանցահենների ծուղակում: Իբրև թե անբարո ինտերնետ-կայքեր մուտք գործելու համար, ներկայանալով ոստիկանությունից՝ քաղաքացիներին հաղորդագրություններ են ուղարկում, թե պետք է տուգանք վճարեք 10 հազար դրամ:Ավելին19:3020.04.22 -
Մշակույթ«Կերպարվեստի վարպետները». ցուցահանդես՝ ԱշտարակումԱյս տեսանյութից հետո Աշտարակի մասին կիմանաք ավելին, քան աշտարակյան ընկույզն է, կամ էլ Հմայակի սապոկը: Դարերի պատմություն ունեցող այս քաղաքի գույների մասին են պատմում աշտարակցի նկարիչների կտավները: Դրանք կարող եք տեսնել ապրիլի 19, 20, 21-ին, Աշտարակի մշակույթի տանը՝ «Կերպարվեստի Վարպետները» խորագրով ցուցահանդեսին:Ավելին19:1520.04.22 -
ՀՀ պաշտպանության նախարարը հետևել է մարտավարական զորավարժության կրակային փուլին«Անձնակազմի բերումը մարտական պատրաստականության բարձր աստիճանի: Հարձակողական մարտի նախապատրաստումը և վարումը» թեմայով զորավարժության նպատակն էր զինծառայողների մարտավարական մասնագիտական ունակությունների կատարելագործումը, ստորաբաժանումների ղեկավարման, մարտական պատրաստականության բարձր աստիճանի բերման և հարձակողական մարտի վարման ժամանակ գործողությունների ներդաշնակման ապահովումը: Զորավարժության կրակային փուլին հետևել են ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի պաշտոնակատար, գեներալ-լեյտենանտ Կամո Քոչունցը, բարձրաստիճան զինվորականներ: Ըստ զորավարժության սցենարի՝ պաշտպանության բնագիծ մխրճված պայմանական հակառակորդի ոչնչացման գործողություններին ներգրավված ուժերի և միջոցների շնորհիվ անձնակազմը ներդաշնակ և օպերատիվ կերպով կատարել է առաջադրված բոլոր կրակային խնդիրները: Զորավարժարանում բացազատված ուսումնական կետերում պաշտպանական գերատեսչության ղեկավարը ծանոթացել է ԶՈւ կիրառության և համազորային փորձարկման փուլում գտնվող հարվածային և հետախուզական անօդաչու թռչող սարքերի ցուցանմուշներին, ժամանակակից մարտի վարման և հատուկ մարտական առաջադրանքների կատարման համար նախատեսված և արդիականացված սպառազինության ու ռազմական տեխնիկայի, ավտոմոբիլային միջոցների հնարավորություններին:Ավելին18:4820.04.22 -
ՀայաստանՀայլուր 18:30 «Զինվել է պետք հենց խաղաղության դարաշրջանի համար». նոր օրինագիծ | 20.04.2022Ավելին18:3020.04.22 -
ՔաղաքականԱլեն Սիմոնյանի Բալի գործուղումն արժեցել է 18 մլն 348 հազար դրամԱզգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակության Բալի գործուղումը պետական բյուջեի վրա արժեցել է 18 մլն 348 հազար դրամ։ Գումարը ներառում է ավիատոմսը, օրապահիկը և հյուրանոցային ծախսերը։ Ավիատոմսի և հյուրանոցի համար ընդհանուր վճարվել է 17 մլն դրամ։ Այս մասին Tert.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են Ազգային ժողովի աշխատակազմից։ Հիշեցնենք, որ 2022 թվականի մարտի 18-23-ը Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը Ինդոնեզիայի Բալի կղզում ԱԺ աշխատակազմի և իշխանական պատգամավորների հետ մասնակցել է Միջխորհրդարանական միության 144-րդ վեհաժողովին։ Պատվիրակության կազմում եղել է 11 հոգի։Ավելին18:2920.04.22 -
ՔաղաքականՓաշինյանի հերթական խայտառակությունն ու սուտն արդեն Մոսկվայում․ Գեղամ Մանուկյան«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Այսօր կեսօրից պաշտոնական եւ ոչ պաշտոնական լրահոսերում շրջում էր վերնագիր, թե Փաշինյանը Պուտինի հետ համաձայնության է եկել Լեռնային Ղարաբաղի հարցով։ Պարզվում է Փաշինյանը հերթական անգամ խաբում է, խաբել է Հայասաստանի հասարակությանն ու անգամ ՌԴ Պետական Դումայի նախագահ Վոլոդինին, որի հետ հանդիպմանն էլ իբր այդ մասին Նիկոլը հայտարարել է։ Լուրը տարածել է Հայաստանի կառավարությունը, ժամը 14։19-ին լրատվամիջոցներին ուղարկված հաղորդագրություններում նշված է (ուղղակի մեջբերում հաղորդագրությունից, որը պահպանված է) «Նախագահ Պուտինի հետ արդյունավետ քննարկում ունեցանք, ընդունեցինք համատեղ կարևոր հայտարարություն»,- ասել է Նիկոլ Փաշինյանը` հավելելով, որ վերջնական համաձայնության են եկել մի շարք կարևոր հարցերի շուրջ, այդ թվում` կապված անվտանգության, Լեռնային Ղարաբաղի հարցի, տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման, Հայաստանի և Ադրբեջանի միջև սահամանագծման և սահմանազատման գործընթացների շուրջ: Իբր Լեռնային Ղարաբաղի հարցի շուրջ Փաշինյան-Պուտին վերջնական համաձայնության կայացման առիթով ադրբեջանցիները սկսեցին աղմուկ բարձրացնել, որից հետո, ամենայն հավանականությամբ Կրեմլից ստացված զանգից հետո արդեն ԿՀՀ կառավարության կայքում լուրը խմբագրվել է, ու նշվել, թե համաձայնությունը կապված է «Լեռնային Ղարաբաղի անվտանգության» հետ։ Մեկը, որն արդեն մեկ տարուց ավել մամուլի քարտուղար չունի, ամեն վարկյան, անգամ միջազգային հարթակներում է ստում այլեւս անվերադարձ մեր երկրի ազգային անվտանգությանը վտանգ է ներկայացնում»։Ավելին17:5920.04.22 -
ԻրավականՀՀ գլխավոր դատախազությունը հակակոռուպցիոն կոմիտե է ուղարկել Ցորի զորամասի 44-օրյա պատերազմում զոհված տղաների ծնողների հաղորդումըՀայաստանի գլխավոր դատախազությունը հակակոռուպցիոն կոմիտե է ուղարկել Ցորի զորամասի՝՝՝ 44-օրյա պատերազմում զոհված տղաների ծնողների հաղորդումը: Երկուշաբթի զոհվածների հարազատները՝ հիմք ընդունելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ «կարող էինք կանխել պատերազմը, որի արդյունքում կունենայինք նույն վիճակը՝ իհարկե, առանց զոհերի» հայտարարությունը, դիմել էին դատախազին, ասել, որ Փաշինյանը իր բերանով խոստովանել է, որ հանցանք է կատարել և իրենց որդիներին միտումնավոր տարել մահվան: Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը «Հայլուրին» ասել է, որ եթե հաստատվեն մեղադրանքները, գլխավոր դատախազը մեղադրական եզրակացությամբ գործը կուղարկի դատարան: ((SOT ХР 00:00:00 [in 00:00:00 out 00:00:00] NAME: ԳՈՌ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ | ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական TITLE: TEXT: 2,30 Քննչական մարմինը ինքը կորոշի, ինչ տակտիկա կկիրառի քննություն իրականացնելու: Եթե դրա արդյունքում ի հայտ կգան այնպիսի ապացույցներ, որոնք պաշտոնատար անձանց կամ որևէ այլ անձի մեղադրանք կառաջադրելու հիմք կհանդիսանա և կհաստատվեն դրանք, և դատախազն էլ կհաստատի մեղադրական եզրակացությունը, գործը կուղարկվի դատարան: Եթե չէ, համապատասխան քրեական դատավարության օրենքսգրքով նախատեսված գործողոթյուններ կլինեն: Բայց դեռ վաղ է դրա մասին խոսել: ))Ավելին17:4720.04.22