Լրահոս
Քաղաքական
14:33
21.04.22
316

Ռոբերտ Քոչարյանը կմասնակցի ջահերով երթին

Ապրիլի 23-ին տեղի է ունենալու ավանդական ջահերով երթը։

«Այո, նախագահ Քոչարյանը կմասնակցի ջահերով երթին»,- «Yerevan.Today»-ի հարցին ի պատասխան՝ ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի համակարգող Բագրատ Միկոյանը։

Ջահերով երթն այս տարի մեկնարկելու է ժամը 19։15-ին, Հանրապետության հրապարակից։ Երթի մասնակիցները շարժվելու են դեպի Ծիծեռնակաբերդի բարձունք։