Լրահոս
Հայաստան
17:30
21.04.22
262

«Զվարթնոց» օդանավակայանում ինքնաթիռներից մեկում ռումբ կա․ ահազանգ

Քիչ առաջ ՀՀ ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ «Զվարթնոց»  միջազգային օդանավակայանում՝ ինքնաթիռներից մեկում ռումբ է դրված: 

Դեպքի վայրից ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հայտնում է, որ այս պահին օդանավակայան են ժամանել հրշեջ-փրկարարներ, ինչպես նաև ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի պարեկները: