Լրահոս
2022-04-22
-
Հասարակական31-ամյա վարորդը ГАЗ 31105-ով վրաերթի է ենթարկել 14-ամյա տղայինԵրեկ ժամը 19։40-ի սահմաններում Լոռու մարզի բնակիչ 31-ամյա Վահե Մ․-ն իր վարած ГАЗ 31105 մակնիշի ավտոմեքենայով Վանաձոր քաղաքի Աղայան փողոցի 45 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել հետիոտն, 14-ամյա Վիլեն Գ․-ին։ Գագիկ Շամշյանը հայտնում է, որ վրաերթի ենթարկվածը հարվածից դիպել է Լոռու մարզի բնակիչ 39-ամյա Արման Գ․-ին պատկանող կայանված Grand Cherokee մակնիշի ավտոմեքենային։ Երեխան տեղափոխվել է «Վանաձոր» բժշկական կենտրոն։Ավելին11:3922.04.22 -
ԻրավականԿոռուպցիոն բնույթի հանցագործություններ կատարելու համար քրեական հետապնդում է իրականացվել 1698 անձի նկատմամբ. Գլխավոր դատախազԿոռուպցիայի դեմ պայքարը շարունակել է մնալ ՀՀ գլխավոր դատախազության առաջնահերթությունը, Ազգային ժողովում այս մասին հայտարարեց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը։ Տարվա ընթացքում կոռուպցիոն բնույթի հանցագործություններ կատարելու համար քրեական հետապնդում է իրականացվել 1698 անձի նկատմամբ. նախորդ տարվանից մոտ 300-ով ավելի է։ Այդ անձանցից մոտ 600-ը, ՀՀ գլխավոր դատախազի խոսքով, հանդիսացել է պաշտոնատար անձ։ «Տարվա ընթացքում հաջողվել է քննությունն ավարտել ու դատի տալ շուրջ 433 անձի կոռուպցիոն հանցագործություններ կատարելու համար», - ասաց Դավթյանը։ Ըստ նրա՝ տարվա ավարտի դրությամբ՝ ընթացիկ կոռուպցիոն բնույթի քրեական գործերով բացահայտված պետությանը պատճառված վնասը կազմել է 443 միլիարդ դրամ։ «Միայն 2021 թվականի ընթացքում փաստացի քննության արդյունքում վերականգնվել է 7 միլիարդ դրամի վնասը։ Այս քրեական գործերի մեծամասնությունը բավական երկար ժամանակ քննվող քրեական գործեր են, ակնհայտ է, որ պետությանը պատճառված վնասի հաշվարկը, պարզումը, դրա պատշաճ ապացուցողական բազայով հիմնավորումը ժամանակատար գործընթաց է։ Միայն այս տարվա առաջին եռամսյակում ունենք 19 միլիարդ դրամի պետությանը պատճառված վնասի վերականգնում», - հայտարարեց գլխավոր դատախազը։ Նշենք, որ Արթուր Դավթյանն Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովին ներկայացնում է Հայաստանի Հանրապետության դատախազության 2021 թվականի գործունեության մասին հաղորդումը: Գլխավոր դատախազը նիստի ընթացքում կներկայացնի հանցավորության կառուցվածքը, շարժընթացը, հանցագործությունների դեմ պայքարի, հանցավորության հակազդման ուղղությամբ կատարված աշխատանքները, մինչդատական քրեական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության, մեղադրանքի պաշտպանության և դատական ակտերի բողոքարկման, ՀՀ զինվորական դատախազության գործունեության, կոռուպցիայի դեմ պայքարի, պետական շահերի պաշտպանության, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման, պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողության, միջազգային-իրավական համագործակցության և իրավական ապահովման, քաղաքացիների ընդունելության, դիմումների քննարկման և հանրային կապերի ոլորտները:Ավելին11:3322.04.22 -
ՔաղաքականԻշխանությունները փորձում են որևէ կերպ կասեցնել այս շարժման ընթացքը, բայց համոզված եմ, որ չի հաջողվելու. ՎանեցյանՔաղաքացիներին կոչ եմ անում ավելի ակտիվ լինել, գալ Ազատության հրապարակ, միանալ պայքարին, Ազատության հրապարակում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը։ «Այս պայքարը հանուն Հայաստանի, հանուն Արցախի և հանուն հայ ժողովրդի է», - ասաց Արթուր Վանեցյանը։ Պատասխանելով հարցին, թե ոստիկանությունն ինչու չի թույլատրում վրաններ տեղադրել, Վանեցյանն ասաց. «Չեմ կարծում, որ դա ուղղակի ոստիկանության որոշումն է, այդ որոշումը քաղաքական է։ Քաղաքական իշխանությունները, տեսնելով, որ Ազատության հրապարակում սկսած շարժումը ժամ ժամի թափ է հավաքում, փորձում են որևէ կերպ կասեցնել այս շարժման ընթացքը, բայց ես համոզված եմ, որ չի հաջողվելու»։Ավելին11:2222.04.22 -
ԱռողջապահականՀայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 9 նոր դեպքԱպրիլի 22-ին հանրապետությունում արձանագրվել է կորոնավիրուսային հիվանդության 9 նոր դեպք: Կատարվել է 3123 թեստավորում, առողջացել՝ 18 քաղաքացի: Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 422 814 դեպք, որոնցից 410 535-ը՝ առողջացած: Փաստացի բուժում է ստանում 1974 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 8622 դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1682 է։ Ընդհանուր կատարվել է 3 029 751 թեստավորում։Ավելին11:0822.04.22 -
ՔաղաքականՍխալ էր դնել նախապայման, որ անպայման Արցախն Ադրբեջանի կազմից դուրս լիներ․ ՔՊ-ական պատգամավորՍխալ էր դնել նախապայման, որ անպայման Արցախն Ադրբեջանի կազմից դուրս լիներ, Parliamentmonitoring-ին տված հարցազրույցում այս մասին հայտարարել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիգեն Խաչատրյանը։ - Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր վերջին ելույթում հայտարարեց, թե միջազգային հանրությունը պահանջում է իջեցնել Արցախի կարգավիճակի նշաձողը։ Դա նշանակում է, Արցախը պետք է լինի Ադրբեջանի կազմո՞ւմ։ - Իհարկե, ոչ։ Դա ենթադրում է, որ կարգավիճակի հարցը պիտի ճշտվի։ - Եթե կարգավիճակի նշաձողը պետք է ցածրացվի, անկախ պետություն չլինի, չլինի նաև Ադրբեջանի կազմում, ուրեմն, ի՞նչ կարգավիճակ կարող է ունենալ։ - Բանակցություններում մինչև հիմա գնացել է կարգավիճակի հարցի ճշտում, չէ՞։ Բանակցային փաստաթղթերում երբևիցէ անկախություն բառը գրված չի եղել։ Հիմա քանի որ միջազգային գործընկերները ենթադրում են, որ կարգավիճակի նշաձողը պիտի իջեցնել, մենք նրանց հետ ոչ թե քննարկում ենք, ինչքան իջեցնելու կամ ինչպես իջեցնելու հարցը, այլ ասում ենք, եկեք՝ քննարկենք անվտանգության խնդիրները, ինչից էլ կբխի անհրաժեշտ կարգավիճակի հարցը։ Այսինքն, բանակցությունները տեղափոխել անվտանգության հարցերի շրջանակ, որում միջազգային գործընկերները և մենք կհասկանանք, թե անհրաժեշտ անվտանգային պայմաններն ինչ կարգավիճակ են թելադրում։ Ադրբեջանից դուրս պարտադիր պայման չենք դնում, դնում ենք անվտանգության պայման, որից կբխի կարգավիճակը։ Սա է հարցադրումը, մնացածը մտավարժանքներ են։ - Դուք հայտարարեցիք, որ համաձայն չեք առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի այն մտքի հետ, թե Արցախն Ադրբեջանի կազմում ապագա չունի։ Դա ի՞նչ է նշանակում։ - Ես այդպիսի բան չեմ ասել։ Ես ասել եմ՝ հիմա արդեն գալիս ենք այն կարծիքին, որ ժամանակին սխալ էր այդպիսի հարցադրում անելը։ Այսինքն, ոչ թե կարգավիճակի խնդիրը պետք է առաջ մղեինք, այլ՝ անվտանգության հարցը, որից կբխեր կարգավիճակը։ Մարդիկ, ինչպես ուզում, այդպես են մեկնաբանում։ Ես չեմ ասում, որ ժամանակին սխալ էին, ասում եմ, հիմա պարզվում է, որ սխալ ենք թույլ տվել։ Դրանք տարբեր բաներ են։ Ոչ թե ես այն ժամանակ գիտեի, որ դա սխալ էր ու լռում էի, հիմա եմ այսպես գտնում, որ 30 տարի հետո մենք պիտի եզրահանգումներ անենք մեր անցած փորձից, որ մեր սխալները չկրկնենք։ - Այսինքն, 30 տարի անց համարում եք, որ ճիշտ չէ՞, թե Արցախն Ադրբեջանի կազմում ապագա չունի։ - Սխալ էր դնել նախապայման, որ անպայման Ադրբեջանի կազմից դուրս լիներ։ Կարգավիճակն անվտանգության պայմաններից կբխեր։ Մեր նպատակն այն է, որ արցախահայությունն իր հայրենի հողում ապահով և հանգիստ ապրի։ - Իսկ այդ անվտանգությունն ու ապահովությունը հնարավո՞ր է Ադրբեջանի կազմում։ - Երբ քննարկվի, կերևա՝ հնարավոր է, թե ոչ։ Իմ կարծիքով՝ այս պահին դա դժվար է պատկերացնել։ Բայց դա չպիտի առաջին պլան մղվի, որովհետև այդ դեպքում մեզ ասում են՝ ձեր այդ հարցադրման հետ համաձայն չենք։ Եվ մենք միայնակ ենք մնում Ադրբեջան-Թուրքիա տանդեմի դեմ, որովհետև մեր ամենամտերիմ դաշնակից Ռուսաստանը ևս պնդում է, որ Արցախը Ադրբեջան է։ - Այո, 44 –օրյա պատերազմից հետո՝ 2020թ․ դեկտեմբերին, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն է հայտարարել, որ Լեռնային Ղարաբաղի տարածքը միջազգային իրավունքի տեսակետից Ադրբեջանի մաս է հանդիսանում։ - Բա դրանից հետո ընդդիմությունն ինչ է բարբաջում։ Միգուցե սլաքն ուղղի ուրի՞շ տեղ։ Բայց նրանք Հայաստանին չեն սպասարկում, որ սլաքներն ուրիշ տեղ ուղղեն։ - Դժվա՞ր է ՌԴ-ին ու միջազգային ողջ հանրությանն ընդդիմանալ։ -Ոչ թե դժվար է, այլ անմիմաստ է։ Մեզ հետ այդ թեմայով չեն ուզում խոսել։ Ասում են՝ մենք այսօր պատրաստ չենք ձեզ հետ այդ հարցադրման մասին խոսելու։ Բա ո՞ւմ հետ խոսենք, մենք ու Արցա՞խը նստենք՝ իրար հետ խոսենք, որ անկախ լինի՞։ Եթե այդպես հնարավոր լիներ, վաղուց անկախ կլիներ։ - Փաստորեն միջազգային հանրությունն այսօր կարծում է, որ Արցախը պետք է Ադրբեջանի՞ կազմում լինի։ - Միջազգային հանրությունն այս պահին ասում է՝ կարգավիճակի վերաբերյալ ձեր նշաձողն իջեցրեք։ Մենք էլ ասում ենք՝ եթե դուք հիմա չեք ուզում այդ հարցը քննարկել, եկեք դա առժամանակ դնենք մի կողմ և խոսենք անվտանգությունից։ Մարդիկ ոչ թե չեն հասկանում, այլ չեն ուզում դա հասկանալ։ Դրան հետևում է Արցախի խորհրդարանի անհասկանալի հայտարարությունը, չգիտես ինչու, ուղղված Հայաստանին։ Ես դա գնահատում եմ շատ սխալ դիրքորոշում, ի՞նչ է նշանակում՝ պահանջում ենք։ Այդ ի՞նչ ենք արել, որ ինչ են պահանջում։ Իրենց ոչ հաճո ի՞նչ ենք արել։ Միգուցե առաջարկե՞ն։ Այդ մենք պետք է պահանջենք ցույց տալ, թե մեր օգնությունն ինչքան արդյունավետ են օգտագործում։ Միգուցե նեղություն քաշեն և միջնորդների՞ց պահանջեն։ Դրա համար էլ հարց է առաջանում՝ Արցախն այսօր որքանո՞վ է ինքնուրույն։ - Արցախում Ռուսաստանին միանալու կոչեր են հնչում, ԱՀ արտգործնախարար Դավիթ Բաբայանը հայտարարում է՝ եթե չլինեն ռուս խաղաղապահները, ապա Արցախ չի լինելու։ Միգուցե ՌԴ-ի՞ ազդեցության տակ են։ - Հավանաբար, իրենք մոռացել են, որ ՌԴ-ն Արցախը համարում է Ադրբեջանի մաս։ Նրանք մեզ հետ այդ գործողությունները չեն քննարկում, միայն պահանջում են։ Մի ասացվածք կա՝ նստեմ գոգիդ, փետրեմ մորուքդ։ Այդ իրավիճակում է հայտնվել Արցախի ղեկավարությունը, որն իր ժողովրդի հետ, կարծես, ոչ մի կապ չունի։ Իմ կարծիքով, նրանց պահվածքն ժողովրդի շահերից չի բխում։ - Հայաստանի տրամադրած օգնությունն արդյունավետ չե՞ն օգտագործում, որ նման հարց եք բարձրացնում։ - Այո, իմ կարծիքով արդյունավետ չեն օգտագործում։ Դրա վկայությունը Արցախի ղեկավար պաշտոնյաների դղյակներն են ոչ միայն Արցախում, նրանց թանկարժեք ջիպերը։ Նման պարագայում դժվար է համոզվել, որ Հայաստանից գնացած գումարներն արդյունավետ են օգտագործվել։ - Նիկոլ Փաշինյանն իր ելույթում ասաց, թե լավ կլինի, որ մեր օրակարգը մենք ներկայացնենք, և ոչ թե մեր փոխարեն որոշեն։ Ասաց՝ մենք մատաղացու գառ չենք, որ երբ ուզենան, մատաղ անեն, ներեն կամ չներեն։ Ո՞վ է մեր փոխարեն որոշում կամ մեզ մատաղ անում։ - Լավ կլինի, որ Արցախը նրանից օրինակ վերցնի։ Ոչ մեկին էլ նկատի չուներ։ Նկատի ուներ այն, որ մեր քաղաքականությունը հանգեցնում է դրան, դրանք մեր ներքին հարցերն են։ Նկատի ուներ ՀՀ ինքնիշխանության և ՀՀ ամեն մի մարդու կյանքի կարևորությունը։ - Ն․Փաշինյանը նաև հայտարարեց, թե ինքը մեղավոր է արցախյան 2-րդ պատերազմի համար, որ չի կարողացել ինքն իրեն համոզել՝ տարածքներ հանձնել։ Ասում է՝ եթե այդպես աներ, այսօր կունենայինք նույն վիճակը, բայց արդեն առանց զոհերի։ Չե՞ք կարծում, որ նա, իսկապես, մեղավոր է, բայց նման հայտարարություն անելով՝ իրական պատասխանատվություն չի ստանձնում։ - Դուք էլ երևի չեք հասկացել, թե վարչապետն ինչ է ասում, դրա համար էլ նման հարց եք տալիս։ Նա ասում է՝ եթե ինքս ինձ կարողանայի համոզել, բայց չկարողացա։ Ասում է, ես վստահ էի, որ ճիշտ ենք անում։ - Հայաստանի ընդդիմադիր ուժերը բոյկոտեցին ԱԺ նիստերը, իսկ վարչապետի վերջին ելույթից հետո հայտարարում են, որ պայքար կսկսեն նրան հեռացնելու համար։ Մտավախություն չունե՞ք, որ պատերազմի ու Արցախի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարություններից հետո դա նրանց կհաջողվի։ - Մենք ընդդիմության հայտարարություններով ու գործողություններով զբաղվելու ժամանակ չունենք, մենք ահագին աշխատանք ունենք անելու։ Վերջին հաշվով, հոգնել ենք ասելուց, որ այնտեղ ընդդիմություն չկա, այնտեղ սովորական ռևանշիստներ են՝ կասկածելի մարդկանց կասկածելի ունեցվածքը պաշտպանելու նպատակով։Ավելին10:5722.04.22 -
ՔաղաքականԳործողությունների շարք է պլանավորված, որը պետք է իրականացնենք փողոցում․ Սեյրան Օհանյան․ «Իրավունք»«Իրավունք» թերթը գրում է․ «Ըստ ԱԺ «Հայաստան» խմբակցության հեղինակած նախագծի` Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորումն անհրաժեշտ է իրականացնել փուլային եղանակով` որպես մեկնակետ ընդունելով դիվանագիտական հարաբերությունների հաստատումը եւ Թուրքիայի կողմից Հայաստանի ապաշրջափակումը: Միեւնույն ժամանակ, հայ-թուրքական հարաբերություններում պետք է բացառել որեւէ համաձայնություն, որը հարցականի տակ կդնի հայ ժողովրդի հայրենազրկման ու ցեղասպանության իրողությունը: Պետք է առաջնորդվել ցեղասպանության փաստի համաշխարհային ճանաչման հասնելու եւ հետեւանքների հաղթահարման սկզբունքով: Իսկ հարաբերությունների հաստատումը չի կարող որեւէ կերպ խոչընդոտել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի լիարժեք իրացումը, եւ այն երաշխավորելու Հայաստանի հանձառության կատարումը, չի կարող ծառայեցվել Ադրբեջանի պահանջների բավարարմանը եւ թուրք-ադրբեջանական տանդեմի ծավալապաշտական ծրագրերի իրագործմանը: Սակայն, այս բովանդակությամբ նախագծի վերաբերյալ հրավիրված խորհրդարանական լսումներն անգամ չեղարկվեցին, որը պետք է տեղի ունենար երեկ, ինչի մասին մեզ հետ զրույցում փակագծեր բացեց ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը: – ԱԺ «Հայաստան» խմբակցությունը հայտարարություն էր տարածել, որ օրվա քաղաքական իշխանությունը մինչեւ ապրիլի 24-ը հրաժարվում է խորհրդարանում Ձեր խմբակցության նախաձեռնած լսումների անցկացման համար տրամադրել Ազգային ժողովի դահլիճը եւ ուղիղ հեռարձակում ապահովել: Կմանրամասնե՞ք, թե ինչ պատճառաբանությամբ: – Օրվա իշխանությունը, հերթական անգամ խախտելով Սահմանադրությունը եւ ԱԺ սահմանադրական կանոնակարգ-օրենքը, թույլ չի տվել լսումներ իրականացնել` ինչ-որ տեխնիկական հարցերի հետ կապելով: Նրանք ասում են, թե ապրիլի 22-ին լինելու է Հայաստան-Ռուսաստան միջխորհրդարանական հանձնաժողովի նիստ: Մինչդեռ հենց սա հաշվի առնելով է, որ մենք ապրիլի 21-ին էինք լսումները նախատեսել` Հայաստան-Թուրքիա հարաբերությունների հետ կապված հարցերով, որի հիմնական նպատակն այն «կարմիր գծերի» հայտարարումն է, որոնք գոյություն ունեն «Հայաստան» դաշինքի համար: Եվ երկրորդ` դրանով նախազգուշացնելու էինք ՀՀ իշխանություններին, որ կուրորեն չի կարելի գնալ ու մտնել թուրք-ադրբեջանական այդ խաբկանքի մեջ: Թուրքական բանակցային խորամանկությունը, նրանց ռազմավարությունն ու մարտավարական քայլերն այնպիսին են, որ միանշանակ Հայաստանի իշխանությունները մտնելու են այդ խաբկանքի մեջ: – Ըստ էության, իշխանությունն ասում է, որ «խաղաղության պայմանագրի» ստորագրումը չի վերաբերում Արցախին, այլ այն զուտ Հայաստանի եւ Ադրբեջանի հարաբերությունների մասին է: Սա նշանակում է, որ Հայաստանը կամաց-կամաց հրաժարվո՞ւմ է Արցախի անվտանգության երաշխավորը լինելուց: – Մեզ համար «կարմիր գիծ» է այն, որ Հայաստանի հանրապետությունը պետք է շարունակի հանդիսանալ Արցախի եւ Հայաստանի անվտանգության երաշխավորը: Այդ առումով հայկական բանակն այն կառույցն է, որը պետք է արագ տեմպերով վերականգնի իր մարտունակությունը: Մյուս «կարմիր գիծն» այն է, որ Արցախն Ադրբեջանի կազմում երբեւիցե չի կարող լինել: Բայց այսօրվա իշխանությունների կողմից ընդունված 2021-26 թթ. ծրագրում, նաեւ 2021 թվականին հաշվետվության մեջ նշված է, որ ՀՀ կառավարության համար անվտանգության երաշխիք է հանդիսանում խաղաղությունը: Մինչդեռ խաղաղությունը չի կարող երաշխիք լինել, այն անվտանգության հիմնարար արժեք է, որոշակի համակարգային գործողությունների արդյունք: Մենք պետք է հասկանանք, որ Հայաստանի համար անվտանգության երաշխիքները երկու հարթակում են. առաջինը ազգային հարթակն է` հայկական բանակը, բոլոր ուժային կառույցներն ու մեր միասնականությունը, սոցիալ-տնտեսական մեր գործունեությունը, երկրորդ հարթակը միջազգային երաշխիքներն են, այսինքն` Հայաստանի եւ Արցախի հանրապետությունների արտաքին քաղաքականությունը: Լայն ընդգրկվածություն ունեցող համարձակ, ստեղծագործական քաղաքականոթյունն է, ռազմավարական եւ մանավանդ մարտավարական բանակցային քայլերն են, որոնք պետք է տանեն խաղաղության: – Իշխանությունն էլ է վստահ, որ «խաղաղության դարաշրջան» է բացելու` ադրբեջանական նախապայմաններն ընդունելով: Եվ դեռ զարմանում են, որ ընդդիմությունը դեմ է դրան: Ի՞նչ կասեք այս մասին: – Ոչ ոք չի ասում, որ խաղաղություն տարածաշրջանում չպետք է լինի, բայց խաղաղության համար պետք է լինեն պայմաններ: Նախ այդ խաղաղությունը հայ-թուրքական եւ հայ-ադրբեջանական հարաբերությունների հետ չպետք է կապել: Ադրբեջանի տարածքային ամբողջականության ընդունմամբ մենք մեծ քար կնետենք Արցախի ճակատագրի վրա` նրա հեռանկարը դարձնելով անորոշ: Եվ արդյոք նույն Ադրբեջանը ցանկանում է ընդունել Հայաստանի տարածքային ամբողջականությունը, եթե` պատրաստ է, ապա օր առաջ իր զորքը ՀՀ տարածքից եւ սահմաններից պետք է հետ քաշի: Իհարկե, մյուս նախապայմաններն էլ մեզ համար անընդունելի են: Ու ՀՀ իշխանությունները այս մեկուկես տարվա ընթացքում` 2020թ. նոյեմբերի 9-ից հետո, մատը մատին չեն խփել անվտանգային համակարգը ձեւավորելու, բանակի մարտունակությունը վերականգնելու ուղղությամբ, սահմանների մասին չեն մտածել: Ընդհակառակը` նրանք փորձել են այդ ուժային կոմպոնենտը զարգացնել միայն մայրաքաղաքում` ոստիկանական զորքերով, «կարմիրբերետավորներով»։ Սա խոսում է այն մասին, որ իրենք փորձում են պահել միայն իրենց իշխանությունը, իրենց աթոռները: Իսկ խելացի ղեկավարությունը կմտածեր իր երկրի սահմանների մասին, բայց հայրենիք հասկացությունն իրենց մոտ չկա, իրենց մոտ կա միայն իշխանություն հասկացությունը։ Եվ այս պայմաններում կուրորեն գնալ խաղաղության պայմանագրի կնքման, մեզ համար անընդունելի է։ ՀՀ իշխանությունները գտնվում են ճնշման տակ եւ այդ պայմաններում գնալ խաղաղության, նշանակում է հետագայում երկիրը տանել տնտեսական ճնշումների, փոխել ժողովրդագրական պատկերը Հայաստանում: Այս առումով բավականին մեծ են սպառնալիքները, որոնք գոյություն ունեն: – Ի վերջո, այս վտանգավոր գործընթացը կասեցնելու համար ե՞րբ է «Հայաստան» դաշինքը Ազատության հրապարակում շուրջօրյա նստացույց իրականացնողներին սատարելուց զատ, ինքն անցնելու խոստացված գործուն պայքարին, թե՞ դեռ խորհրդարանական գործունեության հետ հույսեր եք կապում: – Մենք վաղուց ասել ենք, եւ այսօր էլ ասում ենք, որ «Հայաստան» խմբակցությունը շարունակում է իր գործունեությունը եւ շարունակելու է` որպես պատգամավորական խումբ եւ դաշինք: Բայց նաեւ գործողությունների մի մեծ, հարաճուն շարք պլանավորված է, որը պետք է իրականացնենք փողոցում` Ազգային ժողովից դուրս: Դրա մասին հայտարարություն կտարածենք, եւ մոտ օրերս դուք կտեսնեք այդ գործողություններն իրականացնելիս: Բացի դրանից, վերջին իրադրությունից հետո, երբ ճնշումներն Արցախի նկատմամբ Ադրբեջանի կողմից շարունակական դարձան, մենք կազմակերպեցինք ի աջակցություն Արցախի` դրոշների տեղադրումներ: Իհարկե, դրոշը խորհրդանիշ է` արժանապատվության, պատվի, փառքի, բայց, միեւնույն ժամանակ, նաեւ խորհրդանիշ է, որ մենք Արցախի ժողովրդի կողքին ենք եւ պետք է ամեն ինչ անենք, որպեսզի պաշտպանենք Արցախի իրավունքները: Այնպես որ, էլի եմ շեշտում, որպես դրան շարունակություն, գործողությունների մի ամբողջ փաթեթ է ձեւավորված, որը հարաճուն ընթացք կստանա»։Ավելին10:4422.04.22 -
ՀայաստանՀայաստանի ու Արցախի անվտանգության հարցերում իշխանությունները լեգիտիմություն այլևս չունեն․ ԹաթոյանՀայաստանի ու Արցախի անվտանգության հարցերում ՀՀ գործող իշխանությունները լեգիտիմություն այլևս չունեն: Նրանց այսօրվա քաղաքականությունը հակասում է այն ծրագրին, որով 2021թ. մասնակցել են խորհրդարանական ընտրություններին, ստացել են ՀՀ քաղաքացիներից ձայներ և ձևավորել իշխանություն: Պարզ է, որ իշխանություն չէին ձևավորի, եթե ծրագրի հիմքում լիներ այսօրվա փաստացի քաղաքականությունը (տարածքային իրավազորության զիջումներ Ադրբեջանին, ադրբեջանական զինված տեղակայումների անօրինական ամրացում գյուղերի հարևանությամբ ու ճանապարհներին, միջազգային ատյաններում ՀՀ դիրքերի այն էլ էական թուլացում և այլն): Ու քանի որ տարվում է համակարգված քաղաքականություն, ակնհայտ է, որ իշխանության կամ պաշտոնների համար քաղաքացիներին գցել են մոլորության մեջ, ստացել են ձայներ և իրականացնում են քաղաքացիների կամքին հակասող քաղաքականություն: ժողովրդավարության հիմքերի հիմքը ընտրություններն են, երբ առաջ քաշված ծրագրերի հիման վրա քաղաքացիների քվեարկությամբ և քաղաքացիների կամքով, նրանց պատվիրակումով են որոշվում երկրի իշխանությունները: Այսինքն` տեղի է ունենում հակաժողովրդավարական գործընթաց` խաթարելով իշխանության լեգիտիմության աղբյուրը:Ավելին10:3322.04.22 -
ՀայաստանՆալբանդյան գյուղում փեսան կրակել է աներոջ, աներորդու և զոքանչի ուղղությամբ․ կա զոհ«Shamshyan.com»-ը գրում է, որ Ժամը 00։15-ի սահմաններում ոստիկանության Արմավիրի բաժին ահազանգ է ստացվել, որ Նոր Արմավիր գյուղից դեպի Նալբանդյան գյուղ տանող ճանապարհահատվածում կրակոցներ են հնչել, և ըստ ահազանգողի՝ 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց, 1 հոգի էլ գետնին ընկած է։Ավելին10:2322.04.22 -
ՀայաստանԴժվար է ասել, թե որ պահին ինչ նոր հարվածներ կուղղվի Հայաստանի և Արցախի ուղղությամբ. Տիգրան ԱբրահամյանԱրցախի հարցով բանակցությունների «մանյովրի» միակ տեղը մնացել է ՌԴ-Արևմուտք խորը ճգնաժամը, որը թույլ չի տալիս արագացնելու հայաստանյան իշխանությունների նախաձեռնած Արցախի հանձնման գործընթացը, ֆեյսբուքի իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը: «Իհարկե, մեզ վերաբերող այս կարևորագույն գործընթացում Հայաստանի իշխանությունը զոհի կարգավիճակով հետևում է, թե ով իրեն ինչպես է պատժելու, սակայն խնդիրն այն է, որ դրանից տուժելու է Հայաստանն ու Արցախը։ Չնայած այն հանգամանքին, որ իշխանությունը պատմական մինիմումի է հասցրել Հայաստանի բանակցային հնարավորությունները՝ գործընթացը մտցրել իներցիոն դաշտ, հարաբերական խաղաղությունը պահպանվում է միայն այն պատճառով, որ այս փուլում տարածաշրջանային դերակատարները որոշակի զգուշություն են դրսևորում, սակայն խորքում գործընթացները եռում են և դժվար է ասել, թե որ պահին ինչ նոր հարվածներ կուղղվի Հայաստանի և Արցախի ուղղությամբ», - գրել է Աբրահամյանը:Ավելին10:1822.04.22 -
ՀասարակականՍամվել Բալասանյանի որդին Լոս Անջելեսում Հայաստանի հյուպատոս կնշանակվի․ «Ժողովուրդ»«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ Գյումրու նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանի որդին՝ Միսակ Բալասանյանը, կնշանակվի Լոս Անջելեսում Հայաստանի հյուպատոս: Ավելին՝ մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ թեեւ իշխանությունների հետ կոնկրետ պայմանավորվածություն է ձեռք բերվել նշանակման մասով, սակայն որոշակի խնդիրներ են առաջ եկել: Բանն այն է, որ Միսակ Բալասանյանի անունը կապված է որոշ աղմկահարույց դեպքերի հետ, եւ հիմա ամեն ինչ անում են այդ դեպքերով նրա անունը «մաքրելու» համար: Իսկ ի՞նչ աղմկահարույց դեպքերի մասին է խոսքը: 2012 թվականին դանակահարել Էին «Գյումրի-Գարեջուր» ՍՊԸ ընկերության անվտանգության աշխատակցին, որը մահացել էր, եւ այս դեպքով մամուլում շոշափվեց ընկերության նախագահ Միսակ Բալասանյանի անունը: Իսկ, ահա, մյուս դեպքը եղել էր 2016 թվականին: Սեպտեմբերի 20-ին հայտնաբերվել էր ԱԺ նախկին պատգամավոր Վարդեւան Գրիգորյանի որդու՝ 26-ամյա Արշակ Գրիգորյանի դին իրենց առանձնատան նկուղում՝ գլխի շրջանում հրազենային վնասվածքով: Այդ ժամանակ Վարդեւան Գրիգորյանը գլխավորում էր Գյումրու ավագանու ԲՀԿ-ի ցուցակը, եւ մամուլում տեղեկություններ էին շրջանառվում, թե Գրիգորյանի որդու մահվան պատճառը մրցակիցների փակցրած պաստառներն են եղել: Գյումրեցիների պատմելով՝ պաստառը տեղադրելու մտահղացումը եղել է ՀՀԿ-ի կողմից առաջադրված, գործող քաղաքապետ Սամվել Բալասանյանի որդունը՝ Միսակինը: Եվ, ահա, կարճ ժամանակ անց Արշակ Գրիգորյանին ինքնասպանության հասցնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը կասեցվեց: «Ժողովուրդ» օրաթերթը մեկնաբանության համար դիմեց Միսակ Բալասանյանին, եւ մեր հարցադրումներին ի պատասխան՝ Գյումրի-Գարեջուր» ընկերության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պատասխանատու Լուսինե Սանոյանը հայտնեց. «Նման տեղեկությունների չեմ տիրապետում, պարոն Բալասանյանը այս պահին իրականացնում է «Գյումրի-Գարեջուր» ՍՊԸ ընկերության նախագահի իր աշխատանքը: Իսկ ինչ վերաբերում է վերը նշված դեպքերին, ապա նմանատիպ տրամաբանությունը առնվազն տարակուսանք է առաջացնում, որովհետեւ ե՛ւ քննչական գործողություններով, ե՛ւ դատարանի վճռով հաստատված է, որ պարոն Բալասանյանը տվյալ վիճաբանության հետ առնչություն չի ունեցել, եւ տուժողը գործարանի անվտանգության աշխատակիցներից մեկն է եղել: Իսկ պարոն Վարդեւան Գրիգորյանի որդու դեպքը շատ ցավալի դեպք էր, որը մենք եւս մեծ ցավով ենք տարել: Աբսուրդ է Ձեր մատնանշված կապը, քանի որ մահացածի հարազատներն էին հայտարարել, որ իրենց որդու դեպքը քաղաքական գործընթացների հետ կապ չունի»: Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ : https://hraparak.am/post/1adb19b92eed7810f0908391e0309a33 © 2008 - 2021 «Հրապարակ օրաթերթ»Ավելին10:0822.04.22 -
ՔաղաքականՆա երազում էր դառնալ ոստիկանապետ, այսօր նման օրինագիծ է առաջ քաշում․ «Հրապարակ»Ազգային ժողովի ՔՊ-ական պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը՝ առավել հայտնի որպես «Նավակ ճոճող», եւս երկու ՔՊ-ականի հետ համատեղ շրջանառության մեջ է դրել մի օրենքի նախագիծ, որի ընդունման դեպքում 21 տարին լրացած քաղաքացին կարող է դիմել եւ օրինական կարգով ձեռք բերել ակոսափող զենք՝ առանց հինգ տարի Որսորդմիության անդամ լինելու։ ՔՊ-ականների այս նախագիծը քննադատության ու քննարկումների առիթ է դարձել համացանցում, շատերն են դեմ այսօրինակ կարգավորմանը՝ նշելով, որ սրանով կավելանան զենքի գործադրմամբ իրականացվող հանցագործությունները։ Նախագծի հեղինակը՝ «Նավակ ճոճողը», սակայն, հակառակն է պնդում։ ՀՀ նախկին ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը մեզ հետ զրույցում եւս դեմ արտահայտվեց այսօրինակ նախագծին՝ նշելով․ «Անթույլատրելի եմ համարում Հայաստանում 21 տարեկանից ակոսափող զենք կրելը։ Այսօր օրենք է գործում, որ անձը պետք է հինգ տարի լինի Որսորդմիության անդամ, ունենա ողորկափող զենք, նոր դրանից հետո կան հատուկ ակոսափող հրացաններ, որոնք թույլատրում են հինգ տարի Որսորդմիության անդամ լինելուց հետո նոր ձեռք բերել։ Բայց 21 տարեկանում ձեռք բերել ակոսափող զենք՝ ես դեմ եմ դրան, որովհետեւ դա լավ բանի չի հանգեցնի, եւ տեսեք, թե ովքեր են այդ օրինագծի հեղինակները, ու դրանով իսկ պատասխանը պարզ կլինի»։ - Ովքե՞ր են, ինչպե՞ս կբնորոշեք հեղինակին (Վիլեն Գաբրիելյանին)։ Ձեր «թրի տակով» անցե՞լ է նա երբեւէ։ - Ինչո՞ւ չէ որ։ Նա այն երիտասարդն է, որը երազում էր դառնալ ոստիկանապետ եւ այսօր պատգամավոր է եւ նման օրինագիծ է առաջ քաշում։ - Վիլեն Գաբրիելյանը երազում էր ոստիկանապե՞տ դառնալ։ - Իրեն հարցրեք։ Հիշո՞ւմ եք՝ իմ պաշտոնավարման տարիներին, շուրջ 1 տարի 6 ամիս ես պաշտոնավարել եմ, ու չի եղել մեկ օր, որ ոստիկանության հասցեին կամ իմ հասցեին որեւէ գրառում չլիներ, քննադատություն չլիներ։ Այդ ամենն ուղղորդված էր։ Իսկ ես Ձեզ ասեմ, որ իմ պաշտոնավարման տարիներին, գնացեք բացեք ցուցանիշները, եւ ես շնորհակալություն եմ հայտնում իմ գործընկերներին, իրենց հետ միասին մենք ունեցել ենք լուրջ ձեռքբերումներ։ Ամենակարեւորը հանցավորության աճի նվազումն է։ Այդ ամենը փաստ է, այնպես չէ, որ ես ամպագոռգոռ բաներ եմ Ձեզ ասում։ - Վիլեն Գաբրիելյա՞նն էր ուղղորդում Ձեր դեմ։ - Այսքանը, ավելին չեմ ասի։ - Իսկ ինչպիսի՞ն էր նրա վարքագիծն այն տարիներին, երբ Դուք Երեւանի փոխոստիկանապետ էիք, ինքն էլ ընդդիմադիր ակտիվիստ էր։ - Դե, սովորական, իր համար․․․ բոլորդ էլ լավ գիտեք՝ ոնց է եղել, ինչ է եղել։ Տարբեր հարցերով տարբեր տեղեր աչքի էր ընկնում իր վարքագծով։ - Վիլեն Գաբրիելյանի բերած հիմնավորումն այն է, թե վիճակագրությունը ցույց է տալիս, որ օրինական զենքով հանցագործություններ շատ քիչ են տեղի ունենում կամ առհասարակ տեղի չեն ունենում։ Այսինքն՝ եթե օրինականացվի, մարդիկ իրար վրա չե՞ն կրակի։ - Ուրեմն, մենք այն ազգն ենք եւ ապրում ենք այնպիսի երկրում, որ մեզ զենք պետք չէ։ Ես կողմ եմ, թող զենք տան սահմանամերձ գոտիներում բնակվող մեր հայրենակիցներին։ Այ, էնտեղ թող տան, ինչո՞ւ են մերժում այդ նախագիծը։ Եթե իրենք չեն կարողանում, թող մարդկանց տան զենքը՝ իրենք իրենց պաշտպանեն։ Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ : https://hraparak.am/post/96b576e5ff67431cb7ed4de865b73c31 © 2008 - 2021 «Հրապարակ օրաթերթ»Ավելին10:0522.04.22 -
ՀասարակականԱկան` ՔՊ սրտի համայնքապետ․ «Հրապարակ»«Հրապարակ» թերթը գրում է. «Առաջիկա օրերին, Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, Վանաձորի համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար կնշանակվի Արկադի Փելեշյանը՝ հանրահայտ Ական, որն անցած 5 տարիներին Մամիկոն Ասլանյանի տեղակալն էր։ Նա ավագանու ընտրություններում գլխավորեց Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցության ցուցակը և ստացավ 5 մանդատ: Փելեշյանը հայտնի է նրանով, որ պարբերաբար հայտնվում է տարբեր սկանդալներում և 2008-ին դատապարտվել է խուլիգանության համար (ըստ դատավճռի՝ ալկոհոլ օգտագործած վիճակում ընկերների հետ գնացել է խանութ, վիճել աշխատողների հետ, հայհոյել և ջարդել խանութում եղած ապրանքները)։ Դրանից մի քանի տարի առաջ էլ ծեծել էր Ավետարանական եկեղեցու հոգևոր առաջնորդին։ Հիշեցնենք, որ անցած դեկտեմբերից իշխանությունների համառ ջանքերով Վանաձորը ղեկավար չունի, ընտրությունների ժամանակ ՔՊ-ն փաստացի պարտվել է և պարտությունը չմարսելով, հաղթող ուժի՝ «Մամիկոն Ասլանյան դաշինքի» առաջնորդ Մամիկոն Ասլանյանին պատանդ վերցրել` 4 ամսից ավելի կալանավորված պահելով, նախօրեին էլ կալանքը 2 ամսով երկարացրել են։ ՔՊ-ի աջակից ԼՀԿ-ի միջոցով դատական կարգով արգելանք դրեցին ավագանու նիստերի վրա՝ մինչև հունիսի 20-ը, և հատուկ օրենք ընդունեցին, որով կարող են ընտրովի պաշտոնում համայնքապետի ԺՊ նշանակել»։Ավելին10:0122.04.22 -
ՀասարակականԳագիկ Ջհանգիրյանը դիմում կգրի և կլքի ԲԴԽ նախագահի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնը․ «Ժողովուրդ»«Ժողովուրդ» թերթը գրում է. «Մինչև մայիսի 6-ը Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը հրաժարական կտա: «Ժողովուրդ» օրաթերթը դեռ ապրիլի 5-ին գրել էր, որ Սահմանադրական դատարանը ԲԴԽ նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանի դեմ որոշում է կայացնելու։ Իսկ ի՞նչ որոշման մասին է խոսքը: 2021 թվականի սեպտեմբերի 23-ին սահմանադրագետ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը հայտնել էր, որ «Հայաստան» խմբակցության կողմից համապատասխան դիմում է ներկայացվել ՍԴ` ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանի՝ տարիքային սահմանափակմամբ պայմանավորված պաշտոնավարման սահմանադրականության հարցը վիճարկելու: Եվ, ահա, մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ ՍԴ-ն որոշել է ընդդեմ Գագիկ Ջհանգիրյանի որոշում կայացնել: Որոշման կայացման գործընթացը հետաձգվել է, և ՍԴ որոշումը կհրապարակի մայիսի 6-ին, և դատական համակարգի մեր աղբյուրները պնդում են, որ մինչ մայիս 6-ը Գագիկ Ջհանգիրյանը դիմում կգրի և կլքի ԲԴԽ նախագահի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնը: Մեզ հասած լուրերի համաձայն՝ Ջհանգիրյանը դիմել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ իրեն ժամանակ տալ՝ Հակակոռուպցիոն նոր դատարանը ձևավորելու և նոր լքելու պաշտոնը: Ստեղծված իրավիճակի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց մեկնաբանություն ստանալ պարոն Ջհանգիրյանից, սակայն նա չպատասխանեց մեր հեռախոսազանգերին»։Ավելին09:5622.04.22 -
Մամուլի տեսությունՕրվա մամուլի 5 կարևոր լուրերն են«Հրապարակ» Փաշինյանին ռուսները հերթական անգամ խստորեն զգուշացրել են: «Ժողովուրդ» Էդմոն Մարուքյանը բնակարան է նվեր ստացել: «Հրապարակ» Փաշինյանի մոսկովյան այցը կռիվ է գցել իշխող խմբակցությունում: «Ժողովուրդ» Մինչեւ ս.թ. մայիսի 6-ը ԲԴԽ-ի նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը հրաժարական կտա: «Հրապարակ» Առաջիկա օրերին, Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, Վանաձորի համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար կնշանակվի Արկադի Փելեշյանը: Օրվա մամուլի հրապարակումները ժամը 11-ին, 5-րդ ալիքի ուղիղ եթերում «Օրագիր» հաղորդման հեղինակ Մարիաննա Ղահրամանյանը կքննարկի թուրքագետ Ռուբեն Մելքոնյանի հետ:Ավելին09:5522.04.22 -
ՀասարակականՄարկ Սաղաթելյանի կինը դիմել է ոստիկանություն․ անելանելի վիճակում է․ «Ժողովուրդ»«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն է դիմել դերասան Մարկ Սաղաթելյանի այրին՝ Նունե Միքայելյանը, եւ հայտնել, որ անելանելի վիճակում է: «Կարեն Մանուկյանը, որն Արաբկիրի դատախազ Սիսակ Խաչատրյանի կնոջ՝ Լուսինե Մանուկյանի եղբայրն է, իր կնոջ՝ Լոլիտա Մանուկյանի հետ ինձանից հետ վերադարձնելու պայմանով վերցրել են 141 հազար ԱՄՆ դոլար, որից հետո Երեւան քաղաքի Վահագնի թաղամասում իրենց բնակարանը ինձ վաճառելու պատրվակով կրկին վերցրել են 100 000 դոլար, սակայն բնակարանը չեն վաճառել, եւ այդ գումարներից վերադարձրել են ընդամենը 74 000 ԱՄՆ դոլարը։ Այս ամենի արդյունքում ինձ պատճառել են 167 000 հազար ԱՄՆ դոլար գույքային վնաս»: Ըստ մեր զրուցակցի՝ նա անգամ դիմել է ոստիկանություն, եւ փաստի առթիվ խարդախության հատկանիշներով հարուցվել է քրեական գործը: Նունե Միքայելյանը նշեց, որ մտավախություն ու կասկածներ ունի, թե գործում խառնված է Արաբկիր դատախազ Սիսակ Խաչատրյանը եւ փորձում է օգնել իր մտերիմներին, որ չպատժվեն. «Ես այլ ելք չունեի, այս մասին բարձրաձայնում եմ, որ իրավապահ մարմինները աչալուրջ լինեն, եւ քրեական գործը ծածկադմփոց չանեն»: Ստեղծված իրավիճակի շուրջ զրուցեցինք Կարեն Մանուկյանի կնոջ՝ Լոլիտա Մանուկյանի հետ, որը վստահեցրեց, թե Նունե Միքայելյանը ստում է»:Ավելին09:5222.04.22 -
Պարզաբանում են, թե ՊՆ-ն «զորամասեր, զորանոցներ, կամ գու՞յք է վաճառում»Պաշտպանության նախարարությունից պատասխանում են լրատվամիջոցներում և սոցիալական ցանցերում տարածվող տեղեկություններին, թե պաշտպանության նախարարությունը «զորամասեր, զորանոցներ, կամ գույք է վաճառում», հայտնում են, որ բանակի ձևավորման առաջին իսկ օրվանից և մինչև այսօր, կախված տվյալ պահին զինված ուժերի առջև կանգնած խնդիրներից, մշտապես իրականացվել են գործընթացներ, որոնց հիմնական նպատակը ՊՆ ռեսուրսների կառավարման արդյունավետության բարձրացումն է։ «Մասնավորապես, տարբեր ժամանակահատվածներում ձևավորվել, միավորվել, կամ լուծարվել են զորամասեր, շահագործվել են տարբեր ենթակառուցվածքներ, տարածքներ և այլն։ Այն դեպքերում, երբ վերանում է որևէ տարածքի, գույքի կամ ենթակառուցվածքի շահագործման նպատակահարմարությունը, դրանց, որպես պետական գույքի, արդյունավետ կառավարումը ենթադրում է փոխանցում պետական մասնագիտացված կառույցի, տվյալ դեպքում՝ պետական գույքի կառավարման կոմիտեի հաշվեկշռին՝ հետագա տնօրինման համար։ Հակառակ դեպքում, առաջանում է իրադրություն, երբ պաշտպանության նախարարությունը հավելյալ ռեսուրսներ է ծախսում դրանց պահպանության համար, այն պարագայում, երբ այդ ռեսուրսները կարող էին ուղղվել այլ, շատ ավելի կարևոր խնդիրների լուծմանը։ Մասնավորապես, պետությունը, տարիներ շարունակ, պատկառելի գումարներ է ծախսում պաշտպանության նախարարության նախկին վարչական համալիրի պահպանության համար, մինչդեռ դրա օտարման դեպքում ոչ միայն հնարավոր կլիներ տնտեսել դրանք, այլև տվյալ շենքի վաճառքից գոյացած գումարները կուղղվեին պաշտպանական մի շարք խնդիրների լուծմանը։ Ավելին. չնայած հանգամանքին, որ պետության կողմից օտարման ենթակա, ՊՆ հաշվեկշռում գտնվող գույքի հիմնական ցանկը ձևավորվել է դեռևս 2000-ականների սկզբին, գործընթացը գրեթե կանգնած է եղել, ինչը, տարիներ շարունակ, հանգեցրել է պատկառելի գումարների վատնման՝ այդ գույքի պահպանության համար։ Այսինքն՝ խոսքը ոչ թե «պաշտպանության նախարարության գույքի վաճառքի» մասին է, այլ պաշտպանական գերատեսչության հաշվեկշռվում գտնվող, սակայն ՊՆ կողմից չշահագործվող տարածքների, գույքի կամ ենթակառուցվածքների՝ պետության կողմից արդյունավետ կառավարման»։Ավելին09:3922.04.22 -
ՔաղաքականԸնդդիմությունը նայում է 2018-ի մարտ-ապրիլ ամիսների տեսանյութերն ու փորձում է կրկնել, մտածելով՝ հեղափոխությունը տեխնիկայի հարց է. Արմեն ԳրիգորյանԸնդդիմությունը երկու տարի է նույն մեղադրանքներն է կրկնում։ Այս մասին Առաջին ալիքի եթերում ասաց Անվտանգության քարտուղար Արմեն Գրիգորյանը, պատասխանելով Պետրոս Ղազարյանին` թե ընդդիմությունը գտել է իշխանությանը հեռացնելու մեխանիզմը «Ես նույնիսկ տեսնում եմ, որ 2018֊ի մարտից ապրիլ ընկած ժամանակահատվածի բոլոր տեսանյութերն են նայում և փորձում են կրկնել, մտածելով, որ իշխանափոխությունը կամ հեղափոխությունը տեխնիկայի հարց է, բայց ես կհիասթափեցնեմ իրենց. ասեմ, որ հեղափոխությունը երբեք տեխնիկայի հարց չէ, և եթե տեխնիկայի հարց է, ապա աշխարհում ավելի շատ հեղափոխություններ տեղի կունենային»,֊ասաց Արմեն Գրիգորյանը։ Ըստ նրա` ընդհանրապես, հեղափոխությունները նաև կոնտեքս ունեն։ Դիտարկմանը,թե ընդդիմությունը գտել է կոնտեքստը` իշխանությունը ծախում են Արցախը, Արմեն Գրիգորյանն ասաց. «Դա էլ ներկայացնում են չորս տարի է, և այդ ընթացքում երկու ընտրություն է տեղի ունեցել, և հանրությունը վերաբերմունք է ցուցաբերել»։Ավելին09:3322.04.22 -
ՔաղաքականՌազմական փաստեր՝ հատուկ հանձնարարություններով իրավաբան դեսպանի համար««Պրեսսինգ» հաղորդաշարի ընթացքում «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ, հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանն անդրադարձել է նաև Ապրիլյան պատերազմին: Նա, մասնավորապես, կասկածի տակ է դրել Գլխավոր շտաբի (ԳՇ) նախկին պետ Յուրի Խաչատուրովի պնդումը, թե Ադրբեջանն ինքն է 2016-ի ապրիլի 5-ին Ռուսաստանի Դաշնության միջնորդությամբ խնդրել մարտական գործողությունների դադարեցում։Ավելին09:3022.04.22
2022-04-21
-
ՀասարակականՄեր երեխեքի արյան համար մեզանից լավ ոչ մեկ պատասխան չի կարող ուզել. զոհվածի ծնող«Խնդրում ենք միացեք այս պայքարին։ Մեր երեխեքի արյան համար մեզանից լավ ոչ մեկ պատասխան չի կարող ուզել։ Մեզանից էլ թանկ ոչ մեկ Արցախի համար չի վճարել։ Արցախում չի կարող թուրքը ոտք դնել։ Ես պատաստ եմ ազգի հետ գնալ մեռնելու, եթե իմ տղեն զոհվել է, իմ ապրելն էլ իմաստ չունի։ Մեր ցավը մեծ է, գիտեմ, 24 ժամ ցավում է, վեր կացեք, ծնողներ»,- ասաց ծնողներից մեկը: «Մենք ուզում ենք, որ մեղավորները պատասխան տան: Իմ որդին ընդամենը 12 օրվա ծառայող է եղել: 12 օրվա ծառայողին, ոչ մեկը իրավունք չի ունեցել ռազմական գործողությունների տանել, բայց տարել են. պիտի պատժվեն, պիտի պատասխան տան: Մենք քաղաքականություն կամ այլ բանի հետ ոչ մի կապ չունենք, թող գան պատասխան տան: Մենք ուզում ենք այս տղաներին հացադուլից հանենք, մեղք են իրենք: Մեկ տարի 7 ամիս է անցել, բայց դեռ կես հոգի չի դատվել, բա ով պետք ա պատասխան տա»,- ասացին ծնողները: Ինչպես ավելի վաղ հայտնել էինք ծնողները ցանկանում էին հրապարակում վրան տեղադրել, սակայն ոստիկանները թույլ չտվեցին:Ավելին22:3121.04.22