Լրահոս
Հասարակական
16:57
21.04.22
784

Վահրամ Դումանյանին մեկդ փոխանցեք, որ Հայաստանը երբեք չի լինելու Կոլումբիայի կազմում․ Ալեն Ղևոնդյան

Img default alt hy

Հայաստանի կառավարական պատվիրակության՝ Ռուսաստանի Դաշնություն կատարած այցի շրջանակում ապրիլի 19-ին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը հանդիպում է ունեցել ՌԴ մշակույթի նախարար Օլգա Լյուբիմովայի հետ:

Անվտանգության հարցերով արցախցի փորձագետ Ալեն Ղուլյանը ֆեյսբուքյան էջում հրապարակել է մի լուսանկար այդ հանդիպումից, որտեղ Հայաստանի դրոշը թարս է դրված։

«Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանին մեկդ փոխանցեք, որ Հայաստանը երբեք չի լինելու Կոլումբիայի կազմում»,- գրել է Ղուլյանը։