Լրահոս
2022-05-07
-
ՔաղաքականՄենք մոտ ենք հաղթանակին. մեկնարկել է «Դիմադրություն» շարժման ավտոերթը դեպի ՎանաձորՄեկնարկել է «Դիմադրություն» շարժման ավտոերթը դեպի Վանաձոր։ Ընդդիմադիրներն այսօր Լոռվա մարզկենտրոնում ժամը 13:00-ին հանրահավաք են հրավիրել։ ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը հայտնել է, որ ծանր, բայց շատ կարևոր օր է լինելու։ «Գործ ունենք, պետք է անենք։ Մենք մոտ ենք հաղթանակին։ Միացեք ու ակտիվ եղեք։ Ոգով, Աստծով, մինչև վերջ», - նշել է նա։ Շարժման գլխավոր հանրահավաքն այսօր կսկսի 20:00-ին՝ Ֆրանսիայի հրապարակում։Ավելին10:3007.05.22 -
ՀասարակականԻնքնասպանություն՝ Երևանում. Դավիթաշենի կամրջի տակ հայտնաբերել են 25-30 տարեկան տղամարդու դիԱյսօր ինքնասպանություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 01։30-ի սահմաններում ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ Դավիթաշենի կամրջի տակ դի կա։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ոստիկաններն ու պարեկները կամրջի տակ հայտնաբերել են 25-30 տարեկան տղամարդու դի։ Փաստի առթիվ քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում, ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը։Ավելին10:1507.05.22
2022-05-06
-
ՔաղաքականԱլեն Սիմոնյանը՝ ցուցարարների նկատմամբ մոր վերաբերմունքի մասին«Այո՛, մեր տան մոտ ա եղել էդ ամեն ինչը։ Ներքևից իմանալով, որ դա մեր բնակարանն ա, ցուցարարների կողմից վիրավորանքներ են հնչել իմ և իմ ընտանիքի հասցեին, որին ի պատասխան մայրիկի նյարդերը չեն դիմացել»,- «Ազատություն» ռ/կ-ին նման պարզաբանում է ներկայացրել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։ Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր՝ ընդդիմության երթի ժամանակ, մի կին թքել է ցուցարարների ուղղությամբ։ Նշվում էր, որ նա ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի մայրն է։Ավելին23:5306.05.22 -
ՄիջազգայինՄոսկվան «ուղղում է սխալները». ե՞րբ կավարտվի ռուս-ուկրաինական պատերազմըԱվելի քան 2 ամիս ձգվող ռուս-ուկրաինական պատերազմի ավարտը փորձագետներն այլևս չեն համարձակվում կանխատեսել: Որպեսզի Ռուսաստանը կարողանա բեկում մտցնել ռազմաճակատում, պետք է մոբիլիզացնի մարդկային իր ռեսուրսներն ու ռազմի դաշտ դուրս բերի ավելի հզոր զինատեսակներ: Փորձագետների կարծիքով՝ Դաշնությունը պատերազմի սկզբում խուսափել է ծանր զինտեխնիկայից՝ Ուկրաինայի խաղաղ բնակչությանը խնայելու համար:Ավելին22:4506.05.22 -
ԱրցախԱդրբեջանական բեռնատարը հրելով ձորակն է գցել հայկական տաքսին«Ադրբեջանական բեռնատարը դիտավորյալ հանցագործություն է կատարել» հինգշաբթի հայկական տաքսին ձորը գցելու, ադրբեջանական մեքենայի գործողությունների վերաբերյալ հայտարարություն է տարածել Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանը։ Արցախի օմբուդսմենի խոսքով՝ տաքսու վարորդն ամեն կերպ փորձել է խուսափել բախումից: Մեքենան 12 մետր գլորվել է ձորը։ Ուղևորների կյանքին վտանգ չի սպառնում:Ավելին22:3006.05.22 -
ՀասարակականԶոհված զինծառայողների ծնողները Փաշինյանին հարցաքննելու պահանջով ստորագրահավաք են արելԶոհված զինծառայողների ծնողներն այսօր դատախազության մոտ ստորագրահավաք են արել և պահանջել, որ Հայաստանի գլխավոր դատախազը ցուցում տա քննչական մարմիններին՝ հարցաքննության կանչել Նիկոլ Փաշինյանին և նրան տալ քրեադատավարական կարգավիճակ: «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանը պե՛տք է գնա քննիչի մոտ, այլապես տեղի կունենա պաշտոնեական դիրքի չարաշահում: Ի դեպ, տուժողի իրավահաջորդ ճանաչված 26 ծնողներից 2-ը արդեն հարցաքննվել են:Ավելին22:1506.05.22 -
ՀասարակականՄեկ ամսում երթուղայինի երկրորդ վարորդն է հանկարծամահ եղել ղեկինՄոտ մեկ ամսում երկրորդ դեպքն է, երբ երթուղայինի վարորդը հանկարծամահ է լինում ղեկին: Հինգշաբթի ոստիկանները վարորդի դի էին հայտնաբերել 62 երթուղին սպասարկող ավտոբուսում: Շամշյանի տեղեկություններով՝ վարորդը Տավուշի 51-ամյա բնակիչ է եղել: Երթուղին սպասարկող ընկերությունը այսօր «Հայլուրի» թղթակցին ասել է, որ վարորդը հերթական բուժզննումն անցել է դեպքը պատահելուց ժամեր առաջ: Վարորդին ճանաչողներն ասում են, որ տղամարդը հաճախ է գանգատվել սրտի հատվածում ցավերից:Ավելին22:0006.05.22 -
ՔաղաքականԴատաբժշկի փաստաթուղթը հերքում է ՔՊ-ի վարկածը՝ ցուցարարի մահվան մասինԱյսօր երկրի թիվ մեկ քաղաքական ամբիոնից ՔՊ-ական Վահագն Ալեքսանյանը, ըստ էության, ակնարկել է, որ երեկ Ֆրանսիայի հրապարակում մահացած քաղաքացին թմրամիջոց է օգտագործել, ու սրտի կանգ է արձանագրվել գերդոզավորման պատճառով: «Հայաստան» դաշինքի անդամ Իշխան Սաղաթելյանն է արձագանքել ՔՊ-ականի հայտարարությանը, խորհուրդ տվել թմրանյութեր փնտրել իրե՛նց իշխանության ներսում:Ավելին21:4506.05.22 -
ՔաղաքականԿարմիր բերետավորը հարվածել է տարեց կնոջ դեմքին, քաշքշոց՝ քաղաքացիների հետ. անհնազանդության ակցիաներԱյսօր Երևանի փոքր կենտրոնը շուրջ երեք ժամ կաթվածահար էր: Դիմադրության շարժման կազմակերպիչները՝ նախապես հայտարարված ծրագրով, 4 մեծ երթ էին կազմակերպել: Ոստիկանությունը, չնայած կուտակած ռեսուրսին, չի կարողացել կասեցնել երթերի ընթացքը: Նախորդ օրերի համեմատ մի քանի անգամ քիչ մարդ են կարողացել ոստիկանական բաժիններ տանել, ընդամենը 59 մարդ է բերման ենթարկվել: «Սա մեր ծրագրի ավարտական փուլն է, իրադրությունը լիարժեք վերցնում ենք մեր ձեռքը»,- հայտարարել է «Հայաստան» դաշինքի անդամ Իշխան Սաղաթելյանը:Ավելին21:3006.05.22 -
ՀասարակականԵրկու քաղաքացի նավակով մտել են Սևանա լիճը և չեն վերադարձելԴեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հատուկ ջրափրկարարական ջոկատի օպերատիվ խումբը և մեկ մոտորանավակ:Ավելին21:0006.05.22 -
ՔաղաքականՖրանսահայ Նժդեհը, մանկավարժ Սվետան, 94-ամյա Ալբերտ պապը. կյանքը՝ եռագույն վրաններումԱրդեն 6 օր է՝ Ֆրանսիայի հրապարակը տուն է դարձել բազմաթիվ հայերի համար: Գայանե Մովսիսյանն է զրուցել ֆրանսահայ Նժդեհի, 40 տարվա մանկավարժ տիկին Սվետայի, հաշմանդամություն ունեցողներին մարզվել սովորեցնող դասախոսի, 94-ամյա Ալբերտ պապի հետ: Նրանք Ֆրանսիայի հրապարակի մշտական վրանաբնակներն են:Ավելին19:4506.05.22 -
Հասարակական«Ո՞ւր եք գնում». պարեկները կանգնեցնում են Երևան մտնող բեռնատարներըԱռավոտյան Երևան մտնող բեռնատար մեքենաներին Հյուսիսային ավտոկայարանի մոտակայքում պարեկները կանգնեցրել, վարորդներին հարցուփորձ են արել, թե ուր են գնում։ Պարեկներն այս գործողությունը մեկնաբանել են, թե իրենք մեքենաների ուղղությունն են ճշտում, որ օգնեն խցանումներից խուսափել:Ավելին19:3006.05.22 -
ՀայաստանՀայլուր 18:30 Հարցաքննել Փաշինյանին. զոհված զինծառայողների ծնողների պահանջը | 06.05.2022Ավելին18:3006.05.22 -
ՔաղաքականՔՊ-ականը իրավապահներին հորդորում է ստուգել Ֆրանսիայի հրապարակի վրաններըԱյսօր երկրի թիվ մեկ քաղաքական ամբիոնից ՔՊ-ական Վահագն Ալեքսանյանը, ըստ էության, ակնարկել է, որ երեկ Ֆրանսիայի հրապարակում մահացած քաղաքացին թմրամիջոց է օգտագործել ու սրտի կանգ է արձանագրվել գերդոզավորման պատճառով: Առաջին համալսարանական հիվանդանոցի խոսնակը «Հայլուրին» ասել է, որ իրենք արձանագրել են միայն քաղաքացու սրտի կանգը: Պատճառների մասին կարծիք կարող է հայտնել միայն դատաբժիշկը:Ավելին17:4006.05.22 -
ՔաղաքականՀասկացա՛նք, պատերազմի ժամանակ զոհեր են լինում․ Լուսինե ԲադալյանՀասկացա՛նք․․․ պատերազմի ժամանակ զոհեր են լինում․ Լուսինե ԲադալյանԱվելին17:2706.05.22 -
Հասարակական«Պատերազմի ժամանակ բռնաբարված կանայք պետք է կարողանան արհեստական ընդհատել հղիությունը». ՅոհանսոնԵվրամիության ներքին գործերի հանձնակատար Իլվա Յոհանսոնը Ստրասբուրգում հայտարարել է, թե ուկրաինացի կանայք, որոնց, իր բառերով, բռնաբարել են պատերազմի ժամանակ, պետք է հնարավորություն ունենան հղիությունը արհեստական ընդհատելու: Յոհանսոնը ցանկանում է, որ Եվրամիության անդամ երկրների դատաբժշկական փորձագետները զբաղվեն այս խնդրով ու պատժվեն պատերազմական հանցագործությունների հեղինակները:Ավելին17:1706.05.22 -
ՔաղաքականՈստիկաններ, Նիկոլին քիչ թվեր ցույց մի տվեք, որ հանկարծ չվախենա ու դեղեր խմի․ Գեղամ ՄանուկյանԱնհնազանդության ակցիայի ժամանակ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի գլխավորած երթը նստացույցով փակեց Կորյուն փողոցը։ «Այն մարդիկ, որոնք չեն հասկանում, թե ինչի համար է այս պայքարը, մի օր հասկանալու են, որ նաեւ իրենց համար է։ Մենք ամեն ինչ անում ենք, որ մի օր իրենց դուռը չբացեն եւ տեսնեն թուրքի։ Չորս տարվա քաղաքականության արդյունքում այս իշխանությունը քայքայեց Արցախը, բզկտեց Սյունիքը, հիմա չի կշտանում խոսում է Տավուշի ու Արարատի մասին։ Այս պայքարն այն բանի համար է, որ մահաբեր իշխանություն չլինի»,- ասաց Մանուկյանը։ Պատգամավորը նաեւ կոչ արեց ոստիկաններին հանրահավաքներին մասնակցող ցուցարարների ճշտգրիտ թվեր ներկայացնել Նիկոլ Փաշինյանին։ «Ոստիկաններ, Նիկոլին քիչ թվեր ցույց մի տվեք, որ հանկարծ չվախենա ու դեղեր խմի, այլ իրականն ասեք, ու ասեք՝ Նիկոլ, դու չունես իշխանություն։ Իշխանությունը հայությանն է, որը վռնդելու է դավաճանին»,- հավելեց Գեղամ Մանուկյանը։Ավելին17:1106.05.22 -
Միջազգային«Եթե Բայդենն ասի՝ բոլորն իրար մռութ ջարդեցին, եկեք վերջ տանք, պատերազմը կդադարի». ԼուկաշենկոԼուկաշենկոն կասկած չունի՝ եթե Վաշինգտոնը Ուկրաինային ասի՝ դադարեցրեք պատերազմը, ամեն ինչ կավարտվի:Ավելին17:0406.05.22