Լրահոս
Քաղաքական
17:40
06.05.22
250

ՔՊ-ականը իրավապահներին հորդորում է ստուգել Ֆրանսիայի հրապարակի վրանները

Այսօր երկրի թիվ մեկ քաղաքական ամբիոնից ՔՊ-ական Վահագն Ալեքսանյանը, ըստ էության, ակնարկել է, որ երեկ Ֆրանսիայի հրապարակում մահացած քաղաքացին թմրամիջոց է օգտագործել ու սրտի կանգ է արձանագրվել գերդոզավորման պատճառով:

Առաջին համալսարանական հիվանդանոցի խոսնակը «Հայլուրին» ասել է, որ իրենք արձանագրել են միայն քաղաքացու սրտի կանգը: Պատճառների մասին կարծիք կարող է հայտնել միայն դատաբժիշկը: