Լրահոս
Միջազգային
22:45
06.05.22
197

Մոսկվան «ուղղում է սխալները». ե՞րբ կավարտվի ռուս-ուկրաինական պատերազմը

 

Ավելի քան 2 ամիս ձգվող ռուս-ուկրաինական պատերազմի ավարտը փորձագետներն այլևս չեն համարձակվում կանխատեսել: Որպեսզի Ռուսաստանը կարողանա բեկում մտցնել ռազմաճակատում, պետք է մոբիլիզացնի մարդկային իր ռեսուրսներն ու ռազմի դաշտ դուրս բերի ավելի հզոր զինատեսակներ:

Փորձագետների կարծիքով՝ Դաշնությունը պատերազմի սկզբում խուսափել է ծանր զինտեխնիկայից՝ Ուկրաինայի խաղաղ բնակչությանը խնայելու համար: