Լրահոս
Քաղաքական
21:45
06.05.22
315

Դատաբժշկի փաստաթուղթը հերքում է ՔՊ-ի վարկածը՝ ցուցարարի մահվան մասին

Այսօր երկրի թիվ մեկ քաղաքական ամբիոնից ՔՊ-ական Վահագն Ալեքսանյանը, ըստ էության, ակնարկել է, որ երեկ Ֆրանսիայի հրապարակում մահացած քաղաքացին թմրամիջոց է օգտագործել, ու սրտի կանգ է արձանագրվել գերդոզավորման պատճառով:

«Հայաստան» դաշինքի անդամ Իշխան Սաղաթելյանն է արձագանքել ՔՊ-ականի հայտարարությանը, խորհուրդ տվել թմրանյութեր փնտրել իրե՛նց իշխանության ներսում: