Լրահոս
Հասարակական
22:15
06.05.22
236

Զոհված զինծառայողների ծնողները Փաշինյանին հարցաքննելու պահանջով ստորագրահավաք են արել

Զոհված զինծառայողների ծնողներն այսօր դատախազության մոտ ստորագրահավաք են արել և պահանջել, որ Հայաստանի գլխավոր դատախազը ցուցում տա քննչական մարմիններին՝ հարցաքննության կանչել Նիկոլ Փաշինյանին և նրան տալ քրեադատավարական կարգավիճակ:

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանը պե՛տք է գնա քննիչի մոտ, այլապես տեղի կունենա պաշտոնեական դիրքի չարաշահում:

Ի դեպ, տուժողի իրավահաջորդ ճանաչված 26 ծնողներից 2-ը արդեն հարցաքննվել են: