Լրահոս
Հասարակական
17:17
06.05.22
291

«Պատերազմի ժամանակ բռնաբարված կանայք պետք է կարողանան արհեստական ընդհատել հղիությունը». Յոհանսոն

 

Եվրամիության ներքին գործերի հանձնակատար Իլվա Յոհանսոնը Ստրասբուրգում հայտարարել է, թե ուկրաինացի կանայք, որոնց, իր բառերով, բռնաբարել են պատերազմի ժամանակ, պետք է հնարավորություն ունենան հղիությունը արհեստական ընդհատելու:

Յոհանսոնը ցանկանում է, որ Եվրամիության անդամ երկրների դատաբժշկական փորձագետները զբաղվեն այս խնդրով ու պատժվեն պատերազմական հանցագործությունների հեղինակները: