Լրահոս

2022-05-06
  • Img default alt hy
    Հասարակական
    Ով է ակցիայի մասնակիցների վրա թքող քաղաքացին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
    Այսօր «Դիմադրություն» շարժման մասնակիցները իրազեկման երթ էին իրականացնում Երևանում։ Ակցիայի ընթացքում ՀՀԿ-ականների քայլերթի ժամանակ քաղաքացիներից մեկը պատշգամբից թքեց ակցիայի մասնակիցների վրա։ ArmDaily.am-ի տեղեկություններով ակցիայի մասնակիցների վրա թքող քաղաքացին ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի մայրն է՝ Մարինա Հովհաննիսյանը։
    17:01
    06.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Նախկին ոստիկանապետ Վալերի Օսիպյանն ազատ է արձակվել
    Նախկին ոստիկանապետ Վալերի Օսիպյանն ազատ է արձակվել
    16:37
    06.05.22
    Ավելին
  • Քաղաքական
    Քաղաքացիները փակել են Բաղրամյան պողոտան. ոստիկանները չեն կարողացել ցրել հավաքի մասնակիցներին
    Գեղամ Մանուկյանի ու Լևոն Քոչարյանի առաջնորդած երթը փակել է Բաղրամյան պողոտան՝ պահանջելով, որ ոստիկանները հանգիստ թողնեն Հաղթանակի կամրջին հասած իրենց ընկերներին: Րոպեներ անց կարմիր բերետավորները փորձել են ցրել հավաքի մասնակիցներին, բայց չեն հաջողել:
    16:35
    06.05.22
    Ավելին
  • Քաղաքական
    Վանեցյանի գլխավորած երթը Ֆրանսիայի հրապարակ է հասել. երեկոյան սպասում են իրենց միացող քաղաքացիներին
    Վանեցյանի գլխավորած երթը Ֆրանսիայի հրապարակ է հասել. երեկոյան սպասում են իրենց միացող քաղաքացիներին
    16:25
    06.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ավելի շուտ սեփական ծոծրակը կտեսնեք, բայց հրաժարական չեք տեսնի․ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ
    Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը անդրադարձել է ընդդիմադիրների այն պնդումներին, թե Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է հրաժարական տալ: Չախոյանը հերքել է շրջանառվող լուրերը՝ շեշտելով, որ ՀՀ քաղաքացին ընդամենը մեկ տարի առաջ է կատարել իր ընտրությունը։ «Վարչապետի հրաժարականի մասին կեղծ լուրեր տարածողներն ավելի շուտ սեփական ծոծրակը կտեսնեն, բայց հրաժարական չեն տեսնի։ ՀՀ քաղաքացին ընդամենը մեկ տարի առաջ է կատարել իր ընտրությունը։ Երևանի փողոցներում Արցախը փրկողները յուրայիններին ոգևորելու համար հերթական ստեր են տարածում։ Հասկանում եմ որ մաշվել եք, որ գնալով ավելի սակավաթիվ եք դառնում, բայց նման ստերով ու փոքրիկ չարաճճիություններով է՛լ ավելի եք հիասթափեցնելու ձեր իսկ կողմնակիցներին։ Օրերի հարց է, ձեր կողմնակիցները հիասթափվելու են հենց ձեզնից, որովհետև հրաժարական չի լինելու։ Հ. Գ․ Էս երկիրը որբի գլուխ չէ, որ ամեն տարի հրաժարական ու արտահերթ ընտրություն պահանջեք», - գրել է Չախոյանը:
    16:14
    06.05.22
    Ավելին
  • Քաղաքական
    Կարմիր բերետավորը հարվածել է տարեց կնոջ դեմքին
    Հաղթանակի կամրջի մոտ քաշքշուկի ժամանակ կարմիր բերետավորը ձեռքերով հարվածել է մի տարեց կնոջ դեմքին:
    16:06
    06.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Երևանի տարբեր հատվածներից ոստիկանության բաժիններ է բերման ենթարկվել 59 քաղաքացի
    Ոստիկանությունը շարունակում է բերման ենթարկել Երևանի տարբեր փողոցներնում անհնազանդության ակցիա իրականացնող քաղաքացիներին։ «Երևանի տարբեր հատվածներից ոստիկանության բաժիններ է բերման ենթարկվել 59 քաղաքացի», - Aysor.am-ին հայտնեցին ոստիկանությունից։ Քաղաքացիները բերման են ենթարկվել վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182 հոդվածով նախատեսված արարքի համար։ Ոստիկանությունը շարունակում է բերման ենթարկել Երևանի տարբեր փողոցներնում անհնազանդության ակցիա իրականացնող քաղաքացիներին։ «Երևանի տարբեր հատվածներից ոստիկանության բաժիններ է բերման ենթարկվել 59 քաղաքացի», - Aysor.am-ին հայտնեցին ոստիկանությունից։ Քաղաքացիները բերման են ենթարկվել վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182 հոդվածով նախատեսված արարքի համար։ 182-րդ հոդվածը սահմանում է՝ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը։ Հիշեցնենք՝ ժամը 12։00-ից «Դիմադրություն» շարժումը սկսել է անհնազանդութան երթեր չորս տարբեր ուղղությամբ։ 182-րդ հոդվածը սահմանում է՝ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը։ Հիշեցնենք՝ ժամը 12։00-ից «Դիմադրություն» շարժումը սկսել է անհնազանդութան երթեր չորս տարբեր ուղղությամբ։
    16:01
    06.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Սարիթաղցի կապիկ Անուլիկը էսօր դարձելա Աննա Հակոբյա՞ն․ զոհվածի ծնող
    Սարիթաղցի կապիկ Անուլիկը էսօր դարձելա Աննա Հակոբյա՞ն․ զոհվածի ծնող
    15:57
    06.05.22
    Ավելին
  • Քաղաքական
    «Թող ոստիկանապետն ասի՝ որ բաժին է պետք գնալ, ես կգնամ». նախկին ոստիկանապետ
    Վալերի Օսիպյանը կարճ պարզաբանում է տվել «Հայլուր»-ին: Ասել է՝ ժողովուրդը թույլ չտվեց, որ իրեն նստեցնեն ոստիկանական մեքենան:
    15:55
    06.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    33-ամյա տղամարդը Opel մակնիշի ավտոմեքենայով մխրճվել է երկաթե արգելապատնեշի մեջ․ վերջինս տեղափոխվել է հիվանդանոց
    Մայիսի 5-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 15։00-ի սահմաններում 33-ամյա Հակոբ Զաքարյանը իր վարած Opel մակնիշի ավտոմեքենայով Երևան-Իջևան ավտոճանապարհի 65.5 կմ հատվածում, դեպի Դիլիջան ընթանալիս, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել երկաթե արգելապատեշներին, գազատար խողովակին և մխրճվել երկաթե արգելապատնեշի մեջ։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Հ. Զաքարյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սևան» բժշկական կենտրոն։
    15:50
    06.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Սրճարանում Հովիկ Աղազարյանին տեսնելուց ասել են՝ «էս թուրքերը երկիրը հանձնեցին», ինչից հետո քաշքշուկ է սկսվել
    Քիչ առաջ Երևանի սրճարաններից մեկում միջադեպ է տեղի ունեցել ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանի մասնակցությամբ․ գրում է Armdaily.am-ը։ Աղազարյանին սրճարանում ասել են՝ «էս թուրքերը երկիրը հանձնեցին», իսկ ՔՊ-ական պատգամավորն էլ իր հերթին պատախանել է՝ «ձեզնից լավ թո՞ւրք»։ Ըստ մեզ հասած տեղեկությունների՝ վիրավորական արտահայտություններից հետո քաշքշուկ է սկսվել և սրճարանի այցելուներից մեկը շշով հարվածել է Աղազարյանին։ Տեղեկությունը փորձեցինք ճշտել Հովիկ Աղազարյանից, ով ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց, որ մեկնաբանելու ոչինչ չունի, սակայն չհերքեց, որ միջադեպ եղել է։ «Միջադեպ էր պարզապես, քաղաքացի երիտասարդ տղա էր»,- ասաց Աղազարյանը։ Հարցին՝ արդյոք այդ երիտասարդը պատգամավորի ներս մտնելուց ասել է, որ «էս թուրքերը երկիրը հանձնել են», Աղազարյանը պատասխանեց. «Հա, հետո խոսքի մեջ ասեց։ Արդեն չեմ հիշում, խառն էր, բան չկա, մեկնաբանելու բան էլ չունեմ»։
    15:31
    06.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ադրբեջանական շարասյունը չի դադարեցրել, այլ շարունակել է ընթացքը. ՄԻՊ-ը մանրամասներ է հաղորդել ձորը գլորված մեքենայի վթարից
    Մայիսի 5-ին՝ ժամը 13:00-ի սահմաններում, Մարտակերտ-Դրմբոն ճանապարհի 24-րդ կմ-ում ադրբեջանական շարասյան կազմում երթևեկող բեռնատարը, դուրս գալով ճանապարհի հանդիպակաց հատված, կցորդիչով բախվել է արցախյան գրանցման Ռենո Լոգան տաքսի ծառայություններ մատուցող մեքենային, որի հետևանքով մեքենան 12 մետր գլորվել է ճանապարհի աջ հատվածում գտվող ձորը։ Մեքենայի մեջ բացի վարորդից եղել են 2 ուղևորներ։ Նախնական հետազոտության արդյունքում՝ ուղևորները մարմնական վանասվածքներ չեն ստացել։ Նյութական վնաս է հասցվել տաքսի ծառայություն մատուցող ընկերությանը։ ՄԻՊ աշխատակազմի կողմից հավաքագրված փաստերի հիման վրա այս պահի դրությամբ կարող ենք արձանագրել՝ • Ադրբեջանական բեռնատարը, տեսնելով հնարավոր բախումը, կարող էր դադարեցնել ընթացքը և թույլ չտալ բախումը, որի հետևանքով տաքսի մեքենան գլորվել է ձորը։ • Բախումից հետո, տեսնելով, որ տաքսի մեքենան գլորվել է ձորը, ադրբեջանական շարասյունը չի դադարեցրել, այլ շարունակել է ընթացքը։ • Տաքսու վարորդի և ուղևորների պնդմամբ տաքսու վարորդն ամեն կերպ փորձել է խուսափել բախումից, սակայն բախումից խուսափելու հնարավորություն այլևս չի ունեցել։ Դեպքի հանգամանքների վերաբերյալ Արցախի Հանրապետության իրավապահ մարմինների կողմից իրականացվում է ուսումնասիրություն, սակայն վերը նշված հանգամանքները փաստում են բախման և վնաս հասցնելու ակնհայտ դիտավորության մասին։
    15:21
    06.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ոստիկանության բաժիններ է բերման ենթարկվել 48 քաղաքացի
    Ոստիկանությունը շարունակում է բերման ենթարկել Երևանի տարբեր փողոցներնում անհնազանդության ակցիա իրականացնող քաղաքացիներին։ «Երևանի տարբեր հատվածներից ոստիկանության բաժիններ է բերման ենթարկվել 48 քաղաքացի», - Aysor.am-ին հայտնեցին ոստիկանությունից։ Քաղաքացիները բերման են ենթարկվել վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182 հոդվածով նախատեսված արարքի համար։ 182-րդ հոդվածը սահմանում է՝ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը։ Հիշեցնենք՝ ժամը 12։00-ից «Դիմադրություն» շարժումը սկսել է անհնազանդութան երթեր չորս տարբեր ուղղությամբ։
    15:17
    06.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Վերջին խռխռոցն է, կապիտուլյանտի հետ միայն իր հրաժարականն ենք քննարկելու․ Հայկ Մամիջանյան
    Ամենայն հարգանով առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի անձի նկատմամբ, բայց կապիտուլյանտի հետ մենք ունենք քննարկելու միայն իր հրաժարականի տեքստի մանրամասները։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Պատիվ ունեմ» խժմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը՝ անդրադառնալով առաջին նախագահի հրապարակած հոդվածին, որտեղ նա կոչ էր անում ընդդիմության լիդերներին մեկ սեղանի շուրջ նստել Փաշինյանի հետ և քննարկել ստեղծված իրավիճակը։ Խոսելով այն մասին, որ այս պահին ԱԺ-ն օրենքի նախագիծ է քննարկում, որով առաջարկվում է Փաշինյանին ՏԻՄ ղեկավար նշանակելու լիազորություն տալ, Մամիջանյանը ասաց․ «Վերջին խռխռոց արտահայտության մասին լսե՞լ եք, այ դա է։ Եթե այդ օրինագիծը առաջարկվեր ավելի վաղ, երբ քաղաքական գործընթացները այս թեժության չէին հասել, դա անհրաժեշտ կլիներ կանխել բոլոր հնարավոր միջոցներով, որովհետև դա հարցականի տակ է դնում ՏԻՄ համակարգի ինստիտուտը, բայց քանի որ Փաշինյանը արդեն չկա և ինքը չունի մեր երկրում իշխանություն, կարևոր չէ, թե ինքն ու իր խունտան ինչ են քննարկում։ Ոնց քվեարկել են, այդպես էլ հետ կքվեարկենք»,- ասաց Մամիջանյանը։
    15:10
    06.05.22
    Ավելին
  • Իրավական
    Նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը կմնա կալանավորված
    Դատավոր Մնացական Մարտիրոսյանը մերժել է Հովսեփյանի պաշտպանների միջնորդությունը՝ խափանման միջոց կալանքը փոխելու ու գրավը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ: Աղվան Հովսեփյանը մեղադրվում է ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, փողերի լվացման և այլ չարաշահումների համար: Հովսեփյանի պաշտպանը հայտարարել է, որ բողոքարկելու է դատարանի որոշումը:
    14:45
    06.05.22
    Ավելին
  • Միջազգային
    Դաշնակցական երիտասարդները բողոքի ակցիա են արել ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանատան մոտ
    Վաշինգտոնում Հայաստանի դեսպանատան մոտ բողոքի ակցիա են արել դաշնակցական երիտասարդները: Նրանք 44-օրյա պատերազմում զոհված տղաների անուններն են գրել թղթի վրա, ու թուղթն ամրացրել են դեսպանատան դռանը: Երիտասարդներից մեկի կարծիքով՝ Արցախը ուրանալով՝ իշխանությունը չի հարգում 44-օրյա պատերազմի զոհերի հիշատակը:
    14:30
    06.05.22
    Ավելին